483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում ամենակարևորը գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորումն է. Բորդյուժա
19:02
19 Մայիսի 2011

- Պարոն Բորդյուժա, ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում հատկապես վերջին տարիներին:

- Ես բազմիցս խոսել եմ այդ մասին և կարող եմ միայն գոհունակության խոսքեր ասել: Հայաստանը շատ ակտիվորեն է աշխատում ՀԱՊԿ-ում և, իսկապես, շատ կրեատիվ գործընկեր է: Մենք բավականին հետաքրքիր առաջարկներ ենք ստանում Հայաստանի ներկայացուցիչներից:

Երկու տարի առաջ Հայաստանը նախագահում էր կազմակերպությունում, և շատ որոշումներ, կասեի՝ ճակատագրական որոշումներ ընդունվեցին հենց նրա նախագահության ընթացքում: Չհաշված նաև այն, որ Հայաստանի ներկայացուցիչները միշտ կողմ են ՀԱՊԿ-ի շրջանակներում տարբեր միջոցառումների անցկացմանը, և, ինչպես տեսնում եք, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում հաճախ անցկացվում են կազմակերպության միջոցառումները: Դրանից բացի, ՀԱՊԿ առաջին տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է հենց Հայաստանում:

- 2011 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում նախատեսված են ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները: Պատմեք, խնդրեմ, ծրագրված զորավարժությունների մասին: Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են ընթանում այս մասշտաբային միջոցառման կազմակերպման համար:

- Այժմ կա այն բանի ընկալումը, որ այդ զորավարժություններն անցկացվելու են ոչ միայն Հայաստանում: Իրականում պայմանավորվածություն կա այն մասին, որ զորավարժություններն անցկացվելու են Կենտրոնական-Ասիական պետությունների, Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Այսինքն՝ դրանք կլինեն համալիր, լայնամասշտաբ զորավարժություններ: Եվ այս հարցի շուրջ աշխատանքներն արդեն ընթանում են: Հենց նախօրեին մասշտաբային բանակցություններ են ընթացել ՀԱՊԿ-ի միասնական շտաբում, որտեղ բոլոր մասնակից-պետությունների Զինված ուժերի Գերագույն գլխավոր շտաբերի ներկայացուցիչները քննարկել են այդ զորավարժությունների մանրամասները, այդ թվում նաև դրանց մտահղացումը:

- Նիկոլայ Նիկոլաևիչ, ինչպե՞ս կգնահատեիք ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության ի՞նչ նոր նախագծեր կարող են իրագործվել առաջիկայում:

- Ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, ընդ որում ակտիվորեն օգտագործվում է Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրն արտոնություններ է նախատեսում պետությունների համար ՌԴ-ում և ՀԱՊԿ այլ անդամ-երկրներում սպառազինությունների և տեխնիկայի գնման դեպքում:

Ինչ վերաբերում է ռազմատնտեսական համագործակցությանը, ապա կարող եմ ասել, որ հիմնական գործնական քայլերն արվել են, առաջին հերթին՝ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ: Եվ ռազմատնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր արդեն լուծվել է Հայաստանում ռազմատնտեսական ոլորտի մի քանի ձեռնարկությունների ստեղծման մասին հարցը: Իսկապես, սրանք արդեն լուծվող նախագծեր են: Բացի այդ, նմանատիպ գործունեությանն այժմ ակտիվորեն միացել են Ղազախստանն ու Բելառուսը:

Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր, կարևոր և, ամենագլխավորը, օգտակար ուղղություն է բոլոր պետությունների համար: Եվ այս համատեքստում մենք ամենալուրջ ջանքերն ենք կիրառելու, որպեսզի մեր պետությունների ռազմատնտեսական համալիրներն ինտեգրվեն և գործեն համատեղ և ներդաշնակ:

- ՀԱՊԿ-ն կատարելագործում է ճգնաժամային կառավարման համակարգը: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ խնդիրներ է կոչված լուծելու այս համակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները:

- Մենք ունենք ՀԱՊԿ անդամ-երկրների բոլոր նախագահների կողմից ընդունված նորմատիվային բազա այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է արձագանքենք ճգնաժամային իրավիճակներում: Այն ստեղծվել է մի քանի ամիս առաջ, ընդ որում հաշվի է առնվել մեր գործունեության փորձը, երբ մեկ տարի ճգնաժամի մեջ էր Ղրղզստանի Հանրապետությունը:

Նախագահների կողմից ընդունված որոշումների շրջանակներում մենք մշակում ենք գործնական համագործակցության մեխանիզմներ: Մի քանի օր առաջ ավարտվել է գործարար մի խաղ, որն անցկացվում էր ՀԱՊԿ միասնական շտաբի քարտուղարությունում, որտեղ մշակվում էր կազմակերպության բոլոր կառույցների, այդ թվում նաև՝ կանոնադրական և աշխատանքային մարմինների հենց գործնական գործունեությունը ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում:

Կարող եմ ուղիղ ասել, որ մենք հայտնաբերել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչ օրս լուծված չեն: Այսինքն՝ նորմատիվային դաշտ կա, լուծումներ կան, սակայն գոծարկման մեխանիզմներ գործնականում չկան: Եվ ես կարծում եմ, որ դա քննության առարկա կդառնա Արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը շուտով տեղի կունենա Մինսկում: Մենք հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իսկապես հասնենք գործնական համագործակցության:

- Նիկոլայ Նիկոլաևիչ, Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ շրջանակներում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել առաջին հերթին՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման համար:

- ՀԱՊԿ-ի շրջանակներում հարկավոր է ամրապնդել երկկողմ ռազմական խմբավորումը, կատարելագործել կոնկրետ մարտահրավերներին (թմրանյութեր, ահաբեկչություն, ծայրահեղական գործունեություն, զանգվածային ոչնչացման զենքի տարածում) հակազդելու համագործակցության մեխանիզմները: Հարկավոր է ավելի ակտիվորեն համակարգել արտաքին-քաղաքական քայլերը, արտաքին ասպարեզում ամեն պետության ազգային շահերի պաշտպանության քայլեր են անհրաժեշտ: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, կատարելագործում ենք համագործակցության այս մեխանիզմները: Սակայն, իմ կարծիքով, ամենագլխավորն այստեղ գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորումն է:

- Ասացեք, խնդրեմ, հավանակա՞ն է, արդյոք, ՆԱՏՕ-ի ընդլայնումը Կովկասում, մասնավորապես՝ Դաշինքում Վրաստանի ներառումը: Դրան ձգտում է ՆԱՏՕ՞-ն, թե՞ դա միայն պաշտոնական Թբիլիսիի ցանկությունն է:

- Կարծում եմ, որ դրան ձգտում է ՆԱՏՕ-ն: Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գործողություններն Ուկրաինայի և Վրաստանի շուրջ, և այդ քայլերը կարելի է միանշանակ կերպով որակել որպես Դաշինքի կառուցվածքի մեջ այդ պետությունները ներառելուն ուղղված գործողություններ: Այդ պատճառով, իհարկե, ընդունում եմ, որ հենց նման ընդլայնում է հնարավոր, չնայած չեմ հասկանում, թե ինչի կարելի է հասնել ՆԱՏՕ-ի այս մեխանիկական ընդլայնման արդյունքում: Կան անվտանգության ապահովման այլ ձևեր, այդ թվում  նաև ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, որին ՆԱՏՕ-ն չի գնում: Այդ պատճառով այս ամենի հետևում միայն մի բան է կանգնած՝ քաղաքական խաղ:

- Շարունակելով հարցը՝ Ձեր կարծիքով՝ ՆԱՏՕ-ն չի՞ գիտակցում ՀԱՊԿ-ի հետ համագործակցություն  հաստատելու անհրաժեշտությունը:

- Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, ովքեր լրջորեն և անկեղծորեն, եթե կարելի է այդպես ասել, զբաղվում են անվտանգության հարցերով, արդեն վաղուց գիտակցում են դա: Անհնար է չհասկանալ, որ անվտանգության հարցերում մասնագիտացող երկու կազմակերպությունների ներուժի միավորումը կբարձրացնի այս համագործակցության մակարդակը և ամենագլխավորը՝ անվտանգության մակարդակը:

Պարզապես, ամենայն հավանականությամբ, նման քայլերին խանգարում են առաջին հերթին ինչ-որ քաղաքական պատճառներ: Եվ այս ամենն ամբողջովին հաստատում է այն հրապարակումը, որը վերջերս ընթերցել եմ Wikileaks-ի հրապարակումներում այն բանի մասին, որ խոշոր պետություններից մեկը կանխել է ՀԱՊԿ-ի հետ լիամասշտաբ համագործակցության մասին հայտարարելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փորձը:

- Հասկանալի է: Սակայն ՆԱՏՕ-ն կարո՞ղ էր համագործակցել ՀԱՊԿ-ի հետ ահաբեկչության հարցերում, ինչպե՞ս եք կարծում:

- Մենք կկարողանայինք համագործակցել շատ հարցերի շուրջ: Դա և ահաբեկչությունն է, և արտակարգ իրավիճակները, և թմրանյութերը, և ծայրահեղական խմբավորումները, և, ի դեպ, Աֆղանստանի հետ սահմանն ու իրավիճակի կայունացումը, և այս կամ այն ճգնաժամային իրավիճակների քաղաքական գնահատականը և շատ այլ բաներ: Մենք շատ բաներ կարող էինք միասին անել և անել շատ ավելի լավ, քան անում ենք առանձին:

- Շատ փորձագետներ կարծում են, որ Լիբիայում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ շատ երկրների ներքաղաքական գործերում արտաքին միջամտությունը նոր նախադեպ է ստեղծել միջազգային հարաբերություններում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի նման պրակտիկան:

- Առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նման աղավաղված կատարումը վարկաբեկում է այս հարգված մարմնի հեղինակությունը: Մի կողմից՝ թռիչքի համար փակ գոտի, մյուս կողմից՝ կոնկրետ օբյեկտների գնդակոծում, այդ թվում նաև՝ պետության ղեկավարի նկատմամբ որս, ինչպիսին էլ որ նա լինի և այլն: Այդ պատճառով այսօր տեղի ունեցող իրադարձությունները պետք է մտածելու տեղիք տան բոլորի՝ հատկապես անվտանգության ոլորտի փորձագետների համար: Եվ երկրորդ՝ այս ամենը շատ լուրջ հետևանքներ կունենա, այդ թվում՝ քաղաքական բնույթի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։