480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը համաձայն չէ Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության ոլորտի ցուցիչի հետ
14:48
31 Մարտի 2011

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի` «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«Նովոստի-Արմենիա». Համաշխարհային տնտեսական ֆորումի` 139 երկրների զբոսաշրջության շուկայի մրցունակության վերաբերյալ միջազգային վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը` զգալիորեն զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին, բացառությամբ` Իրանին։ Միաժամանակ ճանապարհորդությունների և զբոսաշրջության ոլորտի իրավանորմատիվային բազայի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը, գործարար միջավայրի և զբոսաշրջության բնագավառում ենթակառուցվածքի ցուցիչով՝ 100-րդ դիրքը, իսկ մարդկային, մշակութային և բնական պաշարների ցուցանիշով՝ 107-րդ տեղը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հայաստանը նման ստորին դիրքեր է զբաղեցնում։

Մ.Ապրեսյան. Ես լիովին համաձայն չեմ զեկույցի արդյունքների հետ, քանի որ ես վերապահումներ ունեմ դրանում ներկայացված ցուցանիշների վերաբերյալ։ Չնայած որոշակի առաջխաղացմանը և նույնիսկ որոշ ցուցանիշներով էական փոփոխություններին, դեռ կան խնդիրներ, մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացուցիչների կողմից օգտագործվող աղբյուրներում և տեղեկատվությունը հավաքելու մեթոդներում, որոնց հիման վրա արվում է այդ զեկույցը։

2009թ.-ին Հայաստանը ոչ բարենպաստ դիրքեր է զբաղեցրել, որոնց ես համաձայն չէի և համապատասխան նամակով Համաշխարհային տնտեսական ֆորում դիմեցի։  Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտը կարգավորող  դաշտի թափանցիկության գնահատականի և իրականացվող քաղաքականության թափանցիկության առումով Հայաստանը գտնվում էր 103-րդ տեղում՝ զգալիորեն զիջելով Վրաստանին և Ադրբեջանին։

Մենք համաձայն չենք նման դիրքորոշման հետ, քանի որ Հայաստանը բավական թափանցիկ քաղաքականություն է վարում, ինչը պայմանավորված է պետության մոտեցումներով։ Վարչապետի կարգադրությամբ բոլոր պետական մարմինները ցանկացած օրենսդրական նախաձեռնություն գործարկելուց առաջ այդ նախագծերը ներկայացնում են իրենց գերատեսչությունների կայքերում։ Դրանք բաց են մասնավոր հատվածի հետ հանրային քննարկումների համար, որոնք անցկացվում են ինչպես վերապատրաստման, այնպես էլ փաստաթղթերի վերանայման փուլում՝ մինչև դրանք պաշտոնապես կգործարկվեն։ Ընդ որում, հաճախ այդ նախաձեռնություններն արվում են հենց շուկայի ներկայացուցիչների կողմից։

«Նովոստի-Արմենիա». Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի այդքան ցածր վարկանիշը։

Մ. Ապրեսյան. Ինչպես նշեցին ՀՏՖ-ից, նման արդյունքները հիմնավորված են Հայաստանում անցկացված հարցման հիման վրա, և ես կցանկանայի ճիշտ տեղեկություն տրամադրելու խնդրանքով և առաջարկով դիմել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, քանի որ դա ողջ երկրի շահերից է բխում։

Հաճախ գործարարները պասիվորեն են արձագանքում նման հարցումներին կամ ժամանակի պակասի պատճառով, կամ էլ պարզապես կրկնօրինակում են նախորդ հարցման պատասխանները` նույնիսկ առանց համապատասխան ուղղումների համար ժամանակ գտնելու։ Նման վերաբերմունքը բացասաբար է ազդում ոչ միայն երկրի վարկանիշի, այլ հենց մասնավոր հատվածի վրա։ Այս կապակցությամբ ես կոչ եմ անում ձեռնարկատերերին առավել իրատեսորեն և պատասխանատվության մեծ զգացումով մոտենալ այդ հարցումներին։

Անցկացրած աշխատանքի արդյունքում արդեն այս տարի իրականացվող քաղաքականության թափանցիկության ցուցանիշով Հայաստանը 50 կետով բարելավել է իր դիրքերը և, 2010թ.-ի արդյունքներով, զբաղեցրել է 53-րդ տեղը՝ 2009թ.-ի 103-րդի փոխարեն։ Ցավոք, դա էական ազդեցություն չի ունեցել վերջնական ցուցիչի վրա, քանի որ այլ ցուցանիշների շարքում մենք զգալիորեն հետ ենք մնում, ինչի հետ ես շատ հարցերում կրկին համաձայն չեմ։

«Նովոստի-Արմենիա». Կարո՞ղ եք մի քանի կետեր մատնանշել, որոնց վերաբերյալ Հայաստանը համաձայն չէ ՀՏՖ-ի գնահատականների հետ։

Մ.Ապրեսյան. Օրինակ, վիզային ռեժիմի պարզության վերաբերյալ կետում Հայաստանը գտնվում է 126-րդ տեղում, ինչը ես անընդունելի եմ համարում։ Նման բան չի կարող լինել, քանի որ Հայաստանը վիզա ստանալու հնարավորություն է տրամադրում ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, այլ նաև առցանց ռեժիմով էլեկտրոնային տարբերակով։ Ավելին, չափազանց պարզեցված կարգով վիզայի ձեռքբերման  հնարավորություն է նախատեսված ուղիղ ժամանման տեղում։ Այսպիսով, մուտքի արտոնագիր տրամադրելու պարզեցման ցուցանիշով Հայաստանը պետք է գտնվի առնվազն լավագույն երկրների հնգյակում։ Միաժամանակ ՀՏՖ-ն նման արդյունքը (126-րդ տեղը) բացատրում է՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին՝ օրենսդրությանը, վիճակագրական տվյալներին, ինչպես նաև հարցումներին։

Ընդհանուր առմամբ, վիզաների տրամադրման բոլոր մեխանիզմները գործում են, սակայն զբոսաշրջիկների հոսքի դեպքում հերթերի գոյացման խնդիր կա հսկիչ-անցակետերում։ Տվյալ ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանք է տարվում հսկիչ-անցակետերի հնարավորությունների ընդլայնման գծով, մասնավորապես՝ դրանց թողունակության ավելացման ուղղությամբ` անձնագրային հսկողություն անցնելու և վիզաներ ստանալու ժամանակ։  Ուզում եմ նշել, որ երբ Իրանից մեզ մոտ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում, ոչ մի տեխնիկական բարդություն չի առաջանում։

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Հայաստանում իրավիճակը շատ չի տարբերվում Վրաստանից և նույնիսկ մի քանի երկրների համար Հայաստանի մուտքի արտոնագիր կարելի է ստանալ զգալիորեն ավելի արագ և էժան, քան վրացականը։ Միաժամանակ 2009թ.-ի հունիսից Հայաստանն ավելի շատ է պարզեցրել վիզային ռեժիմը՝ այն բաժանելով տարբեր կատեգորիաների` նախատեսելով նաև նվազագույն ժամկետ` ցածր սակագներով, մասնավորապես բացի ավանդական 15 հազար դրամից, որը մուծվում է 120 օրվա համար, նաև նախատեսված է մուտքի արտոնագրերի տրամադրում` 3 հազար դրամի դիմաց 21 օր ժամկետով։ Վրաստանում մուտքի արտոնագիրը զգալիորեն ավելի թանկ արժե։

Մեզ մոտ վիզային ռեժիմի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանում, և հետևաբար մենք պետք է գտնվենք լավագույն հնգյակում կամ տասնյակում, բայց ոչ՝ 126-րդ տեղում։

Նաև անընդունելի է մարդկային, մշակութային և բնական պաշարների ցուցանիշով Հայաստանի 102-րդ տեղը։ Անհասկանալի է գնահատման համակարգը, քանի որ մշակութային ժառանգությունը Հայաստանում բավական հարուստ է, և 1 ք.մ. տարածքի համար մշակույթի մեկական հուշարձան է բաժին ընկնում, ընդ որում դրանց թիվը ողջ երկրում գերազանցում է 26 հազարը, որոնցից շատերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ Այդ կապակցությամբ անհասկանալի է դառնում, թե ինչ կերպ են այդ ցուցանիշով Հայաստանից առաջ անցնում այնպիսի երկրները, ինչպիսին են՝ Ադրբեջանը, Ղրղզստանը, Վրաստանը, և ինչ աղբյուրներ են օգտագործվել այդ ցուցանիշը կազմելու համար։

Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ապա չնայած որոշակի բացթողումներ կան սպասարկման ոլորտի կադրերի վերապատրաստման հարցում, սակայն այդ ուղղությամբ կանոնավոր աշխատանք է տարվում։ Այդ ցուցանիշով, Հայաստանի իրավիճակը զգալիորեն լավ է, քան հարևան Վրաստանինը, որի փորձի փոխանակման ձգտումը մենք ողջունում ենք։ Հատկանշական է, որ մեր ուսանողներն ամառային սեզոնին վրացական կողմի խնդրանքով պրակտիկան Վրաստանում են անցկացնում որակյալ սպասարկում ապահովելու և Վրաստանում հայկական փորձը ներկայացնելու համար։ Այդ պատճառով այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ կերպ է Վրաստանը այդ հարցում գերազանցում Հայաստանին։

«Նովոստի-Արմենիա». Կա՞ն ուղղություններ, ըստ որոնց Հայաստանի ցուցանիշները բարելավվել են։

Մ. Ապրեսյան. Մի փոքր՝ հինգ կետով բարելավվել է երկրում ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ իրականացնելու ցուցանիշը։ Այդ կապակցությամբ անցած տարի մենք նույնպես նամակով դիմել ենք ՀՏՖ, որ Հայաստանում ավտոմեքենաների վարձույթի համար շատ համաշխարհային ապրանքանիշներ են ներկայացված, և տարակուսանք ենք արտահայտել այդ ոլորտում նման ցածր ցուցանիշի առնչությամբ։

Ավտոմեքենաների վարձակալության գների տեսանկյունից Հայաստանում իրավիճակը նույնպես բարենպաստ է։ Չնայած այդ ոլորտում կան ուղղություններ, որոնք բարելավման կարիք ունեն, մասնավորապես՝ ապահովագրման և անվտանգության առումով, որտեղ արդեն աշխատանքներ են տարվում, այնուամենայնիվ նախատեսված են օրենսդրության փոփոխման համապատասխան դրույթներ։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

Մ.Ապրեսյան. Ենթակառուցվածքների զարգացման, մարդկային ներուժի, որակյալ հետազոտությունների անցկացման, ինչը շատ կարևոր է շուկայի զարգացման և ճիշտ հայեցակարգի մշակման համար, ինչպես նաև անհրաժեշտ է տրամադրվող ծառայությունների որակի շարունակական բարելավման հասնել։ Դեռ 2008թ.-ին պետությունը համապատասխան հայեցակարգ է ընդունել, որը հետևողականորեն իրականացվում է, չնայած հաշվի առնելով ճգնաժամը մի քանի խոշոր նախագծեր առավել ուշ ժամկետների են տեղափոխվել։ Արդեն զգալի փոփոխություններ են գրանցվել, ոլորտը բավական դրական և դինամիկ զարգանում է, թեպետ շուկայի պահանջարկին համապատասխանող կատարյալ կադրերի պակաս կա։

Միաժամանակ այն, որ ես համաձայն չեմ հաշվետվությունում ներկայացված շատ ցուցանիշների հետ, պետք է խոստովանեմ, որ զբոսաշրջության ոլորտում խնդիրներ կան, և մեր երկարաժամկետ ծրագրերում նախատեսվում է հասնել մեր վարկանիշի զգալի բարձրացմանը, որպեսզի գոնե լավագույն հիսուն երկրների մեջ մտնենք։ Բոլոր խնդիրների լուծման համար մենք արդեն նախաձեռնել ենք զբոսաշրջության բնագավառի հետ կապված օրենսդրական փաթեթ ստեղծել, որն արդեն ներկայացված է կառավարության քննարկմանը։

Նախատեսված փոփոխությունները կուղղվեն ներքին զբոսաշրջության խթանմանը և ոլորտի բարելավմանն ընդհանրապես։ Այդ փոփոխությունները կանդրադառնան նաև սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, բոլոր պարտավորությունների ապահովման ու բազմաթիվ հարցերի լուծման վրա, որոնց թվում է նաև զբոսաշրջության բնագավառի խթանման պետական ծրագրի իրականացման հարցը, ներառյալ տուրօպերատորների լիազորությունների հստակեցումը, մասնավորապես՝ նրանց լիցենզավորման մեխանիզմները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։