484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին հերթին պետք է ԼՂՀ-ի՝ որպես հակամարտության հիմնական կողմի կարծիքը. Հայաստան փոխարտգործնախարար
16:53
16 Մարտի 2011

Կարելի է, թեև Սոչիից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղ կարգավորումը չի բացառում ռազմական գործողությունները: Այսինքն, թվում է, թե Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը կրկնվում է:

«Նովոստի-Արմենիա». Որոշ գնահատականների համաձայն, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, հատկապես, Ռուսաստանի ջանքերի ֆոնի ներքո, որոնք ուղղված են ղարաբաղյան խնդրի լուծմանը, հակամարտության գոտում լարվածությունը ոչ միայն չի նվազում, այլև նույնիսկ աճում է: Ինչո՞վ կբացատրեք դա:

Շ. Քոչարյան. Իսկապես, կապ կա Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունների և լարվածության աճի միջև: Եթե պատկերենք դա կետերի և կորերի տեսքով, ապա ստացվում է, որ լարվածության աճն ու ՌԴ նախագահի ջանքերը զուգահեռ են ընթանում: Այսինքն, տարօրինակ օրինաչափություն է ստեղծվում. որքան շատ ջանքեր են գործադրում ՄԽ համանախագահ-երկրները հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժերի համար, այդքան ավելի շատ է աճում լարվածությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում, այդքան ավելի հաճախ են հնչում Բաքվի ռազմատենչ և հակահայկական հայտարարությունները:

Լարվածության աճին նպաստող ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղղված են ինչպես ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժերի ձախողմանը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների վարկաբեկմանը:

ՄԽ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ միասին իրականացնում են երկու կարևոր առաքելություն: Առաջինը համապարփակ խաղաղ պայմանագրին հասնելու հարցում աջակցությունն է կողմերին, ինչը հակամարտության բոլոր կողմերից փոխզիջում է ենթադրում:

Բաքվի անզիջում և ապակառուցողական դիրքորոշումն արդեն բոլորին հստակ հասկանալի է՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», «կամ ամեն ինչ, կամ պատերազմ»: Բնական է, որ «նավթային եզրագծով սկուտեղի վրա» ամեն ինչ միակողմանի կերպով ստանալու և ներքաղաքական նպատակներով սեփական ժողովրդին վախեցնելու դիրքորոշումը նախօրոք դատապարտված է ձախողման և գլխավոր արգելակն է կարգավորման ճանապարհին: Սակայն Ադրբեջանը փորձում է հակամարտության չկարգավորման համար սեփական պատասխանատվությունը բարդել Մինսկի խմբի համանախագահության վրա:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ո՞րն է Մինսկի խմբի և Անջեյ Կասպրշչիկի երկրորդ առաքելությունը:

Շ. Քոչարյան.  Մինսկի խմբի համանախագահության և դեսպան Կասպրշչիկի երկրորդ առաքելությունը գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանման հարցում աջակցելն է: Լավ, թե վատ, բայց այն պահպանվում է և չի վերաճում բաց ռազմական գործողությունների, թեև Ադրբեջանի կողմից նման փորձ ձեռնարկվել է Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում: Դա մարտի միջոցով ձախողված հետախուզություն էր, սակայն, ընդհանուր առմամբ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեղան: Մինսկի խմբի և դիտարկման խմբի վաստակն է, որ հրադադարը պահպանվում է առանց խաղաղարարների, միայն կողմերի ջանքերի միջոցով, և բնական է, որ ամեն հանդիպում, հատկապես բարձր մակարդակով, նպաստում է հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Այսպես, հանդիպումներից առաջ կամ հետո սահմանին տեղի ունեցող ցանկացած սադրանք ուղղված է այդ միջնորդական ջանքերի վարկաբեկմանը: Այսինքն, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարություններն ուղղված են Մինսկի խմբի համանախագահների վարկաբեկմանը երկու ուղղությամբ: Եթե այս ամենին ավելացնենք այն հայտնի փաստը, որ Բաքուն մոլագարի պես փորձում է հարցը  Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից տեղափոխել այլ ձևաչափեր, ապա ավելի ակնհայտ է դառնում բանակցային գործընթացը արգելակելու և ՄԽ համանախագահությանը վարկաբեկելու Ադրբեջանի քաղաքականությունը:

«Նովոստի-Արմենիա». Հայկական կողմի կարծիքով՝ ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ հակամարտության գոտում վստահության միջոցներն ամրապնդելու համար:

Շ. Քոչարյան. Իհարկե, երբ խոսքը հայկական կողմերի մասին է, ապա շատ կարևոր է հաշվի առնել, որ հակամարտության հիմնական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Այդ պատճառով առաջին հերթին չափազանց կարևոր է ԼՂՀ-ի դիրքորոշումը: Հայտնի է, որ շփման գծից դիպուկահարների դուրսբերման մասին միջնորդների առաջարկությանը, որը հնչեցրել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և բազմաթիվ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դրական են արձագանքել և Ստեփանակերտում, և Երևանում, իսկ Բաքուն հրաժարվել է: Դիպուկահարների դուրսբերումը վստահության միջոցների բարձրացմանը և լարվածության նվազմանը նպաստող քայլերից մեկն է:

Երկրորդ. Իհարկե, հարկավոր է հետամուտ լինել կողմերի ստորագրած փաստաթղթերին: Խոսքը 1994 թ.-ին հրադադարի ռեժիմի մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին է: 1995 թ.-ին ԼՂՀ-ն, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին ևս մեկ փաստաթուղթ, որտեղ շատ մանրամասն ներկայացված են այն քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել հնարավոր միջադեպերը բացառելու, միմյանց տեղեկացնելու, հետաքննություններ անցկացնելու համար: Ստորագրությունները դրված են, սակայն այդ ամենը մնացել է թղթի վրա, և պատահական չէ, որ Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում կրկին անհրաժեշտություն է ծագել վերականգնել համաձայնագրի այն մասը, որը վկայում է միջադեպերի կանխման և հետաքննության անհրաժեշտության մասին:

Երրորդ քայլը, իհարկե, տարածաշրջանում սպառազինության մատակարարումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունն է: Չէ՞ որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ավելացնում է սպառազինության քանակը և չի թաքցնում, թե ինչի համար է դա անում: Հայկական կողմերը համարժեք պատասխան ունեն Ադրբեջանի ցանկացած արկածախնդրությանը, սակայն սպառազինության  մրցավազքը հակասում է վստահության միջոցների ամրապնդման պարտավորություններին: Խիստ վերահսկողություն է հարկավոր, քանի որ Ադրբեջանը խախտել է սպառազինությունների մասին պայմանագրերով նախատեսված բոլոր նորմերը:

Հարկավոր է նաև դիվանագիտական ճնշում և հրապարակային հայտարարություններ՝ հասցեագրված Ադրբեջանի հասարակությանը, որի մոտ  ԶԼՄ-ների նկատմամբ կոշտ վերահսկողության պատճառով կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, թե ողջ աշխարհն աջակցում է Բաքվի արկածախնդրային դրսևորումներին:

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: