480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կինոդիտման մշակույթը
15:13
25 Փետրվարի 2011

ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պարոն Գևորգյան, 2011թ.-ին կոնկրետ ի՞նչ նախագծեր է մտադիր իրականացնել Ազգային կինոկենտրոնը։

Գ.Գևորգյան. Ընթացիկ տարում մենք կշարունակենք մեր անիմացիոն ծրագիրը։ Հինգ անիմացիոն կինոնկար կնկարահանվի, որոնցից երկուսը՝ լիամետրաժ։ Մենք նաև մտադիր ենք 16 նոր սյուժեներով շարունակել «Գժուկ» հումորային մանկական ծրագիրը։ Նաև ծրագրում ենք դեբյուտային ծրագրերի օգնությամբ երիտասարդությանը ներգրավել կինոյի ոլորտ, և բացի այդ, այս տարի մենք կավարտենք 2010թ.-ին սկսած ֆիլմերի արտադրությունը։
Դրանց թվում են Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձը», Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա լճի լուսաբացը», Մարիա Սահակյանի «Ալավերդի», Նիկի Շեեկի «Իմ խեղճ, սիրելի մայրիկ», Էդգար Բաղդասարյանի «Հրաժեշտը» ֆիլմերը։ Այդ տարի նաև կսկսվեն Հովհաննես Գալստյանի «Գաբրիելը և Մարին» կինոնկարի նկարահանումները, Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Բյուրեղապակյա կախոցը», նաև արտադրություն կմտնի Վիգեն Չալդրանյանի «Կենսագրություն» և Արմեն Ռոնովի «Խաչատուր Աբովյան» ֆիլմերը։ Բացի այդ, կնկարահանվեն Սուրեն Բաբայանի «Բզեզ» և Արսեն Խաչատրյանի «Միհր» կարճամետրաժ կինոժապավենները։

Այսպիսով, մեր ծրագիրը բավականին լայն է, և պետբյուջե ներառված ֆիլմերի քանակը բավականին մեծ է։ Բայց դրանք բոլորն, ըստ էության, այլ աղբյուրներից համաֆինանսավորում են նախատեսում, մասնավորապես՝ ռուսական և գերմանական աղբյուրներից։ Բացի կինոարտադրության վերաբերյալ ծրագրերից, որոնք կիրականացվեն 2011թ.-ին նախատեսած 700 հազար դոլար բյուջետային միջոցների շրջանակներում, մենք շատ այլ ծրագրեր ունենք. «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը, մրցանակաբաշխություններ, հոբելյաններ, հեռուստահաղորդումներ և թոք-շոուներ։

«Նովոստի-Արմենիա». Այս տարի հայկական ֆիլմերը ո՞ր միջազգային փառատոներին կներկայացվեն։

Գ.Գևորգյան. Այս տարի մենք մտադիր ենք մասնակցել Կաննի կինոփառատոնին։ Կաննում Հայաստանը, հնարավոր է, ներկայացնի ռեժիսոր Արամ Սուքիասյանի «Լուսապսակ» ֆիլմը, կինոնկարը դեռ պետք է հաստատի հանձնաժողովը։ Մեր ծրագրերում կինոշուկային ոչ միայն հայկական ֆիլմեր, այլ արտադրության տարբեր փուլերում առկա շատ այլ նախագծեր ներկայացնելն է։ Միաժամանակ մեզ համար Կաննը նաև հովանավորներ գտնելու հնարավորություն է, այդ պատճառով մենք կփորձենք համագործակցություն հաստատել տարբեր կինոստուդիաների և հիմնադրամների հետ։ Այսպես, անցած տարի մենք հովանավորներ գտանք Հովհաննես Գալստյանի «Գաբրիելն ու Մարին», Մարիա Սահակյանի «Ալավերդի» և Նիկի Շեեկի «Իմ խեղճ, սիրելի մայրիկ» ֆիլմերի համար։

«Նովոստի-Արմենիա». Ավելի վաղ դուք խոսում էիք, որ կինոկենտրոնը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ստեղծել՝ համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչների հետ։ Որևէ առաջընթաց կա՞։

Գ.Գևորգյան. Տվյալ պահին բանակցություններ են տարվում մի շարք հոլիվուդյան կինոգործիչների՝ Սթիվեն Զեյլյանի, Ալեքսանդր Պենի, Սթիվեն Սփիլբերգի հետ։ Մենք պատրաստվում ենք բանակցել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ուրիշ ռեժիսորների և սցենարիստների հետ, ովքեր կհամաձայնեին մասնակցել հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծմանը։ Սցենար գրելու համար մենք մեր հերթին կտրամադրենք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք հաստատվելու են հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից։ Սցենարիստը դեռ չի որոշվել, իսկ ինչ վերաբերում է նյութերին, դրանք բավականին շատ են։

«Նովոստի-Արմենիա». Անցյալ տարի ՀՀ ազգային կինոկենտրոնը հաջողությամբ իրականացրեց «Կինոաշուն» ազգային կինոյի առաջին միամսյակը։ Կինոսիրահարներին ի ՞նչ անակնկալներ են սպասվում 2011թ.-ին։

Գ.Գևորգյան. Ինչպես ձեզ հայտնի է, անցյալ տարի մենք առաջին անգամ «Կինոաշուն 2010» ազգային կինոյի միամսյակ անցկացրեցինք, որը մեծ հաջողություն ունեցավ։ Դրա շրջանակներում Երևանի պետական համալսարանում կինոակումբ է բացվել, իսկ facebook սոցիալական ցանցի http://kinoashun.livejournal.com մեր էջում շուրջ 30 հազար այց է գրանցվել։ Բազմաթիվ մեկնաբանություններ ենք ստացել սփյուռքի ներկայացուցիչներից, ովքեր երախտագիտություն էին հայտնում և առաջարկություններ անում նախագծի վերաբերյալ։ Միամսյակի ընթացքում կինոյի թեմայով կլոր սեղաններ են կազմակերպվել։
«Կինոաշուն 2011»-ը ծրագրվում է անցկացնել առավել լայնածավալ։ Մենք կշարունակենք բաց երկնքի տակ ֆիլմերի ցուցադրությունները, առավել շատ թվով զորամասեր և մարզեր կներգրավենք, ինչպես նաև կավելացվի բուհերի թիվը։ Բացի այդ, միամսյակի շրջանակներում հետագայում գրախոսություններ կտպագրվեն մեր նոր թերթում, որը դեռ անուն չունի, բայց մենք մտածել ենք ստեղծել ազատ մի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան գրախոսություններ տպագրել:

«Նովոստի-Արմենիա». Ըստ ձեզ, ո՞րն է կինոյի միամսյակի նվաճումներից մեկը։

Գ.Գևորգյան. Միամսյակի շրջանակներում շատ կարևոր եմ համարում կինոգրախոսությունների մրցույթը, քանի որ Հայաստանի կինոյի մասնագիտական գրախոսությունն այսօր բավական հազվադեպ երևույթ է։ Այսօր գրախոսություններ են գրում լրագրողները, որոնցից շատերը պարզապես փորձում են այս կամ այն ռեժիսորի աշխատանքին դիպչել, անկախ նրանից՝ լավ ֆիլմ է թե ոչ, կամ գովաբանում են դուր եկած ռեժիսորների կինոնկարները։ Իհարկե, նաև անկողմնակալ աշխատանքներ են հանդիպում։

Սակայն կինոգրախոսություններ գրելը լրագրողի խնդիրը չէ, ով կարող է միայն իր կարծիքը ներկայացնել՝ դրական կամ բացասական։ Կինովերլուծությամբ պետք է զբաղվեն կինոքննադատներն ու վերլուծաբանները։ Այդ պատճառով էլ մենք կազմակերպեցինք մրցույթը, և մի քանի օրից 17 կինոգրախոսություն ստացանք, որոնք ներկայացված էին 14 մասնակիցների կողմից։ Իհարկե, առաջին տեղի մրցանակը ոչ ոք չստացավ, սակայն կարևորն այն է, որ այդ մեխանիզմն աշխատեց, և կինոքննադատների ինստիտուտը սկսեց գործել։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր ունեք հանրապետության մարզերում կինոցուցադրության կենտրոնները վերականգնելու ուղղությամբ։

Գ.Գևորգյան. Մենք ծրագրում ենք բոլոր մարզերի մարզպետների հետ հանդիպում կազմակերպել, որպեսզի պայմանավորվենք կինոցուցադրումների համար տարածք տրամադրելու վերաբերյալ։ Չեմ կարծում, որ մարզպետարանների համար դժվար կլինի պրոյեկտորներ և էկրաններ ձեռք բերել, գոնե մեկ-երկու տեղերում։ Սակայն դա բարդ է այն առումով, որ գրեթե բոլոր հաստատությունները մասնավոր սեփականություն են դարձել։
Մենք ցանկանում ենք մարզպետների հետ քննարկել կինոցուցադրումների հնարավորությունը ոչ միայն «Կինոաշուն»-ի շրջանակներում և պատրաստ ենք ողջ տարվա ընթացքում ֆիլմեր տրամադրել հանրապետության բոլոր մարզերում։ Կինոցուցադրումների համար կենտրոնների բացման վերջնական նպատակը կդառնա մարզային կինոցանցերի վերականգնումը, կինովարձույթի վերածնումը, և մենք ցանկանում ենք այս գործընթացը սկսել մարզային կենտրոններից։

«Նովոստի-Արմենիա». Հայրենական հանդիսատեսի մոտ մե՞ծ է հայկական կինոյի պահանջը։

Գ.Գևորգյան. Հիշում եմ այն ժամանակները, երբ մարդիկ անհանգստությամբ սպասում էին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած ֆիլմերի հայտնվելուն։ Հիշում եմ, երբ ես դեռ երեխա էին, նկարահանվում էր «Եռանկյունի» ֆիլմը, տների պատերին այդ ֆիլմի դրվագներից էինք գրում, մեջբերում էինք հիշված երկխոսությունները։ Այդ ժամանակ կինոյի իսկական նոստալգիա էր։

Չկար ոչ մի հայկական կամ արտասահմանյան ֆիլմ, որը հանդիսատեսով լի դահլիճ չապահովեր։ Այնուհետև եկան դժվար 90-ականները, և մարդկանց չէր հետաքրքրում կինոն, շատ կինոթատրոններ փակվեցին։ Սակայն ժամանակի ընթացքում կյանքը բնական հունով ընթացավ, և պետք էր մարդկանց հիշեցնել կինոյի գոյության մասին։ Մենք սկսեցինք բաց երկնքի տակ ցուցադրումներ կազմակերպել։ Հետաքրքիր է նշել, որ մարդիկ ամառային կինոթատրոններ էին գալիս ֆիլմ դիտելու նույնիսկ ամենավատ եղանակին։

Այսօր չի կարելի պնդել, որ կինոդահլիճները միշտ լի են հանդիսատեսով, բայց դրանք իրենց մշտական այցելուներն ունեն։ Մեզ հաճախ են զանգահարում անձրևային եղանակին և հարցնում՝ բաց երկնքի տակ ցուցադրումը լինելու է, թե՞ ոչ։ Այսինքն, մարդիկ սպասում են ֆիլմերին։ Կինոհանդիսատեսի հիմնական կորիզ է ձևավորվել։ Կարծում եմ, որ այս տարի «Կինոաշուն»-ը կհավաքի հանդիսատեսի իր քանակը, և մենք մեր կողմից կփորձենք ավելի լավ այն կազմակերպել, այդ միջոցառման մասին որքան հնարավոր է շատ մարդկանց տեղեկացնել։ Կարծում եմ, որ դա ժամանակի ընթացքում կօգնի վերականգնել կինոցուցադրման մշակույթը ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ՝ մայրաքաղաքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։