482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ես ուզում եմ, որ հայ լրագրողները չվարակվեն ցինիզմի, անվստահության և հոռետեսության վարակով
19:18
12 Հունվարի 2011

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Այլընտրանքային միջոցները լրատվության մեջ» ծրագրի տնօրեն, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, 2010թ.-ի ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր Մանան Ասլամազյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում հայկական լրագրության վրա, ինչպիսի հնարավորություններ են բացում ավանդական ԶԼՄ-ների առջև։

«Նովոստի-Արմենիա». Այսօր շատերին է անհանգստացնում այն հարցը, թե ինչպե՞ս է զարգանալու ժամանակակից լրագրությունը և ի՞նչ է կատարվում ավանդական լրագրության հետ զարգացող այլընտրանքային լրատվության համատեքստում ։ 

Մ. Ասլամազյան. Այսօր ավանդական ԶԼՄ-ները գտնվում են նոր բիզնես-մոդելի ինտենսիվ որոնումների գործընթացում, բայց ամեն դեպքում, նրանք չեն կարող խուսափել կոնվերգենցիայից։ Արդեն դժվար է պատկերացնել որևէ ավանդական ԶԼՄ, թերթ, տեղեկատվական գործակալություն կամ ռադիո, որը «մաքուր» կաշխատի։ Այսպես՝ թերթերը կայքեր են բացում, որոնց այցելուների թիվը երբեմն  գերազանցում է այդ թերթերի բաժանորդագրությունը։ Նրանք մի կողմից փորձում են օպերատիվ լինել, մյուս կողմից՝ վերլուծական։ Ռադիոն նույնպես առանց կայքի հնարավոր չէ ներկայացնել։

Աճում է կոնվերգենտ խմբագրությունների թիվը, որտեղ մեկ հարկի տակ գործում է և թերթը, և ռադիոն, և Ինտերնետ կայքը, և հեռուստատեսությունը, և հաղորդագրությունների ծառայությունը։ Նրանք համախմբվում են մեկ ապրանքանիշի, հոլդինգի շուրջ, առավելագույն քանակությամբ լսարան են հավաքում։ Իմ կարծիքով, մեկ տեղում վաստակելը և այլ տեղում եկամուտների վերաբաժանումը լրագրության ապագան է տնտեսական առումով:
Ինչ վերաբերում է լրագրությանը որպես այդպիսին, ապա կարծում եմ, որ այժմ չի կարելի մնալ ինչ-որ հստակ տեսակի ԶԼՄ-ի լրագրող։ Պետք է տիրապետել մուլտիմեդիոն լրագրության բոլոր հմտություններին։ Պետք է իմանալ ոչ միայն տեքստ պատրաստել, այլ նաև անմիջապես այն կայքում տեղադրել, լուսանկար, տեսանյութ պատրաստել, այնուհետև այդ ամենը զուգադրել ձայնի հետ, եթե ռադիո կա՝ այդ տեղեկությունը հաղորդել ռադիոյով, իսկ երեկոյան լուրերում այն ինչ-որ վերլուծաբանի մեկնաբանությամբ հաղորդել։

Այսինքն, լրագրողը ողջ օրվա ընթացքում արդեն տանում է թեման, որը նա հարստացնում, զարգացնում, ավելացնում է։ Այդ նյութերը կարելի է դիտարկել տարբեր կողմերից, դրանք արվում են տարբեր հարթակների, տարբեր կրողների համար։ Իհարկե, մի կողմից աշխատանքն ավելի բարդ է դառնում, մյուս կողմից՝ հետաքրքիր, և հատկապես լրատվական բիզնեսի այդ մոդելում ես տեսնում եմ ավանդական ԶԼՄ-ների գոյատևման միջոցը։ Եվ ավելի լավ կլիներ, եթե ավանդական ԶԼՄ-ները կարողանային հասկանալ, թե ինչ կերպ իրենց ուղեծիր մտցնեն բլոգերներին, նրանց ժողովրդական լրագրողներ դարձնեն։

«Նովոստի-Արմենիա». Բայց հնարավո՞ր է ինչ-որ նախագծեր իրականացնել, օրինակ, նորությունները մատուցել բջջային հեռախոսներով։

Մ. Ասլամազյան. Դա հեռանկարային բիզնես է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում առկա է 3G-ն, և մարդիկ իսկապես տեսնում են Ինտերնետը բջջային հեռախոսների միջոցով, բայց ոչ հայկական կայքերը, քանի որ դրանք, որոշակի բացառություններով, շատ վատ են բեռնվում։ Այդ պատճառով այս խնդիրը նույնպես առաջնային է, պետք է այնպես անել, որ մարդը կարողանա հայկական կայքեր մտնել երկրի ցանկացած կետից և կարդա նորությունները։

«Նովոստի-Արմենիա». Դուք մոտավորապես վերջերս եք Հայաստան եկել, բայց այդ մի քանի ամիսների ընթացքում կարողացել եք ուսումնասիրել իրավիճակը։ Ի՞նչ տպավորություն ունեք հայկական լրագրության մասին, ձեր կարծիքով զարգացման ո՞ր ճանապարհները կկարողանային առավել իրական լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները։

Մ. Ասլամազյան. Իրականում ինձ դժվար է դատավոր լինել։ Ասել, որ նման հրատարակումը լավն է կամ վատը, և ինչով է այն տարբերվում մյուսից՝ ինձ համար դժվար է։ Բայց ինչպես ինձ է թվում, մասնավոր բիզնես-շահերի որոշակի քանակության առկայության շնորհիվ եթերում կամ թերթերում գոնե որոշակի  բազմազանություն կա։ Ծայրահեղ դեպքում, որոշ կենցաղային հարցերի շուրջ կարելի է տարբեր տեսակետներ ստանալ։ Բայց, ցավոք, կան թեմաներ, որոնք փակված են հայկական հանրության համար, և ոչ մեկ դրանք չի շոշափում։    

Հայաստանում որոշակի քաղաքական մրցակցություն կա, բայց նույնիսկ դրա հետ մեկտեղ լուրջ իշխանական վերահսկողություն կա։ Հայաստանում իրավիճակն ինչ-որ առումով ավելի լավ է, քան օրինակ Տաջիկստանում կամ Ղազախստանում։ Բայց ինձ թվում է, որ Հայաստանին իրական քաղաքական մրցակցություն է հարկավոր, որը հիմնված կլինի կենսաբարելավման վերաբերյալ հարցերի տարբեր մոտեցումների վրա։ Հեշտ է գումար վաստակել այնպիսի անհաղթելի թեմաներով, ինչպիսին է օրինակ հայրենասիրությունը։ Բայց անհրաժեշտ է, որ մրցակցությունը տարվի այն թեմայի շուրջ, թե ինչպես նորոգել ճանապարհը, բարելավել կյանքի որակը, բարձրացնել թոշակները, վճարել հարկերը, լավ կրթություն տալ։

Պետք է դադարել անցյալ ներխուժել։ Պետք է գնալ դեպի ապագա և փորձել ապրել հօգուտ բոլոր հարևանների։ Դրական, ուրիշների տեսակետը փոխադարձ հարգող մրցակցություն է հարկավոր, որպեսզի ճիշտ որոշումներ կայացվեն։ Բայց դա ցավոք չկա։ Եվ եթե այդպես է, ապա չկա նաև այդ մասին գրող լրագրություն։

«Նովոստի-Արմենիա». Եվ ի՞նչ կարելի է խորհուրդ տալ այդ իրավիճակում։

Մ. Ասլամազյան. Վերջին շրջանում ես վախենում եմ ինչ-որ խորհուրդներ տալ, քանի որ, երբ վիճում եմ կամ փորձում եմ ինչ-որ բան փոխել, ապա շատ մեծ դիմադրության եմ բախվում։ Մարդիկ չեն ցանկանում կողքից քննադատություններ լսել, և ստացվում է, որ ես այսպես ասած օտար եմ։ Բայց իմ վերաբերմունքը թելադրված է միայն իմ երկրի հանդեպ ունեցած սիրով։

Եվ գործը նույնիսկ քննադատելու մեջ չէ։ Ամենակարևորն այն է, որ հայ լրագրողների մոտ բացակայում է հավատը սեփական ուժերի հանդեպ։ Ես կյանքի տարբեր  իրավիճակներում եմ եղել, բայց լավատես եմ մնացել՝ հավատալով, որ եթե շատ ցանկանաս, ապա ամեն ինչի կարելի է հասնել։ Ես շատ եմ ուզում, որ երիտասարդ հայ լրագրողները ցինիզմի, անվստահության և հոռետեսության վարակով չվարակվեն, որ նրանք այդ մասնագիտությունն ընտրեն՝ ցանկանալով շրջել աշխարհը։ Եվ ամենակարևորն այն է, որ նրանց ճանապարհին խելացի սեփականատերեր և խմբագիրներ հանդիպեն, քանի որ առանց մեկը մյուսի չի ստացվի։

Կարելի է լինել հնարավորին չափ լավ լրագրող, բայց եթե խմբագրության, լրատվության բիզնեսում նորմալ մենեջմենտի  լուրջ ինստիտուտ չկա, ապա ոչինչ չի ստացվի։ Երբ դա բիզնես է, գիտես, որ դրանով ես վաստակում, և քո ապրանքի որակը, որը վաճառում ես, դա ճշմարտության, քննադատության, բարոյականության, կշռադատության և հրատապության որակն է։ Որակյալ լրատվությունը չի ստում, ազգային թշնամանք չի տածում, արագ տեղեկացնում է, քեզ մի քանի տեսակետներ է տալիս, զվարճացնում է քեզ և չի ցածրանում կապիկության աստիճանի։

Դա բարորակ, այլ ոչ փտած ապրանք է։ Ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանում այդպես լինի։ Վերջերս ես եղա մամուլի ասուլիսներից մեկին, իսկ հետո երեկոյան տեսանյութերը դիտեցի։ Որքան էի զարմացել, երբ ես մի քանի ալիքներով տեսա, որ սյուժեն 180 աստիճանով շրջում է ասուլիսի ընթացքում փոխանցված տեղեկատվությունը։ Ես ցնցված էի։

Ընդ որում, ես նորեկ չեմ և շատ բան եմ տեսել նորությունների արտադրության տեխնոլոգիաներում: Բայց ինձ միշտ թվացել է, որ երբ քո և լսարանի, քո և գործընկերների միջև տարածությունն ավելի կարճ է, քան շատ ավելի մեծ ազգային ալիքներում, ապա ստելը պետք է որ ավելի դժվար լինի:

«Նովոստի-Արմենիա». Ըստ Ձեզ, զանգվածային լրատվամիջոցներից ո՞րը կարող է մեզ համար նշաձող դառնալ, որին մենք պետք է ձգտենք:

Մ. Ասլամազյան. Եթե իրական մոտենանք, օրինակ, վերցնելով ռուսական շուկան, պետք է, որ այնպիսի էլեկտրոնային տեղեկատվական պարբերական լինի, ինչպիսին է Գազետա.ռու-ն, որտեղ հարևանում են շատ լուրջ վերլուծությունն ու հրատապ լուրերը, ինչպես «Էխո Մոսկվի»-ն, որտեղ աներևակայելի լավ կայք և հրաշալի ռադիո կա, բոլոր տեսակետները մի տեղում են ներկայացված: Հայկական շուկայում նման տեսակի ռադիո ես, ցավոք, դեռ չեմ տեսնում:

Ես կցանկանայի, որ այնպիսի հեռուստահաղորդումներ լինեն, ինչպես «Դոժդ» ալիքում են, որտեղ ժամանակակից ոճը մեկտեղվում է լուրջ բովանդակության հետ, և երիտասարդությունն այն հաճույքով է դիտում:
Իհարկե, Հայաստանը պետք է պահպանի իր անհատական մշակույթը, և դրանում կասկած չկա, բայց այդ անհատական մշակույթը պետք է ընկալվի համաշխարհային համատեքստում: Մեզ մոտ ոչինչ չի ստացվի, քանի դեռ մենք չենք դադարել հեգնել ուրիշների արժեքները, ինչը մենք չենք հասկանում: Պետք է մտածել այդ գործընթացների մասին, թեպետ, իհարկե, այդ ամենը միանգամից չի լինում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։