483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
MediaGid.am ագրեգատորը ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը էլեկտրոնային ԶԼՄ-ների պրիզմայով
12:06
20 Դեկտեմբերի 2010

MediaGid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Նովոստի-Արմենիա». Նոյեմբերին վերջին Հայաստանում առաջին անգամ գործարկվեց MediaGid.am նորությունների ագրեգատորը: Որո՞նք են հայկական շուկայի համար այս աննախադեպ ապրանքի նպատակներն ու խնդիրները:

Ա. Մարտիրոսյան. Մենք փորձել ենք ստեղծել մի համակարգ, որն ինտերնետից օգտվողներին տարբեր մեկնաբանությամբ ներկայացված տեղեկատվությունը ստանալու և համեմատելու հնարավորություն կտա: Այս համակարգն իր ձևաչափով միակն է հայկական ինտերնետում: ԱՊՀ երկրներում նմանատիպ նախագծեր են գործում միայն Ռուսաստանում և Ուկրաինայում: Համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն են օպերատիվությունը, հրատապությունը, մատչելիությունն ու աղբյուրների նկատմամբ անաչառությունը, ինչը օրվա պատկերի ներկայացման օբյեկտիվություն է երաշխավորում: Լուրեր հավաքելով բազմաթիվ աղբյուրներից՝ մենք մեր սերվիսն ավելի հասանելի ենք դարձնում ինտերնետից օգտվողի համար, քանի որ նա հնարավորություն է ստանում համեմատել և զուգադրել նույն իրադարձությունը տարբեր ԶԼՄ-ների մեկնաբանությամբ:

«Նովոստի-Արմենիա». Ո՞րն է այս համակարգի առավելությունը՝ օտարերկրյա նմանատիպ համակարգերի համեմատ:

Ա. Մարտիրոսյան. Ի տարբերություն օտարերկրյա նմանատիպ համակարգերի՝ MediaGid.am-ը միակն է, որը կարող է համակարգել, նույնականացնել տեղեկատվությունը հայերենով և ստացված արդյունքների հիման վրա այն վերածել սյուժեների: Բացի այդ, MediaGid.am-ի զգալի տարբերությունն այն է, որ ագրեգատորը թույլ է տալիս գործընկերներ ԶԼՄ-ներին իրենց կայքերի ուղղությամբ տրաֆիկ ստանալ ինտերնետից օգտվողների հայկական շրջանակից:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ նոր հնարավորություններ և նորամուծություններ են ներառված համակարգում:

Ա. Մարտիրոսյան. Համակարգի նորամուծությունների թվում կարելի է նշել հեղինակության վարկանիշի հաշվումն ու ներկայացումը ըստ հետևյալ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես: Երբ տեղեկատվությունը հայտնվում է MediaGid.am-ում, համակարգի ծրագրային միջոցները սկսում են որոնել, առանձնացնել և հաշվի առնել հիշատակումները, որոնց հիման վրա ձևավորվում է հեղինակության վարկանիշը օրական, շաբաթական և ամսական կտրվածքում: Բացի այդ, կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի արխիվը, շաբաթվա ընթացքում եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև ներկայացվում են կանոնավոր կերպով թարմացվող պաշտոնական և բանկային փոխարժեքները:

Հարկ է նշել, որ մենք մշտապես աշխատելու ենք նախագծի կատարելագործման ուղղությամբ: Հետագայում ծրագրվում է մուլտիմեդիոն համակարգ ստեղծել, որտեղ ոչ միայն տեքստային տեղեկատվություն և լուսանկարներ կներկայացվեն, այլև ձայնային նորություններ և տեսանյութեր: Ծրագրվում է նաև նոր ֆունկցիաներ ներդնել, օրինակ՝ օգտվողների գրանցում, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ներկայացնել սեփական մեկնաբանությունները նյութերի վերաբերյալ և այլ ծառայություններ:

«Նովոստի-Արմենիա». Ո՞վ կարող է համակարգի մասնակից դառնալ:

Ա. Մարտիրոսյան. Համակարգին կարող են միանալ Հայաստանում գրանցված լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների էլեկտրոնային տարբերակները, ցանցային և այլ հրատարակությունները, որոնց RSS-հոսքերը համապատասխանում են ագրեգատորի պահանջներին: Բացի այդ, համակարգին կարող են միանալ կոնտենտ ստեղծող ԶԼՄ-ները, այսինքն մենք չենք ողջունում համակարգում կրկնօրինակող՝ այսպես կոչված copy-paste-երների մասնակցությունը:

Յուրաքանչյուր գործընկերոջ մասնակցությունը նախագծին օգուտ կբերի, քանի որ համակարգը օգտվողների տրաֆիկն ուղղում է դեպի նրանց վեբ-կայքերը։ MediaGid համակարգը հեռարձակում է միայն վերնագիրը և ոչ մեծ ծանուցում հաղորդագրության դիտման համար, իսկ ամբողջությամբ ընթերցելու համար օգտագործողը պետք է անցնի տեղեկատվության աղբյուրի համապատասխան ինտերնետային էջ:

«Նովոստի-Արմենիա». Որքա՞ն են համակարգին միանալ ցանկացողները, և նրանցից որքա՞նն են հոսքերի տեխնիկական համաձայնեցում անցել և միացել MediaGid-ին:

Ա. Մարտիրոսյան. MediaGid համակարգի գործարկումից հետո քսան ԶԼՄ-ներ ագրեգատորում մասնակցելու հայտ են ներկայացրել: Նրանցից երկուսը համապատասխանեցրել են իրենց  RSS-հոսքերը համակարգի պահանջներին և արդեն ընդգրկված են համակարգում: Մյուս աղբյուրներն իրենց RSS-հոսքերը համակարգի պահանջներին համապատասխանեցնելու փոլում են: Այս գործընթացն ավարտվելուց անմիջապես հետո աղբյուրները միանգամից կմիանան համակարգին, և նրանց տեղեկատվական հոսքերը կներկայացվեն MediaGid-ում:

«Նովոստի-Արմենիա». Ամեն օր տեղեկատվության որքա՞ն ծավալ է ներկայացվում ռեսուրսում և ո՞ր լեզուներով: Կա՞ն, արդյոք, այցելությունների թվի, հայտնի նյութերի և հանրաճանաչության ինդեքսի մասին առաջին տվյալները:

Ա. Մարտիրոսյան. Օրական MediaGid համակարգում երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) շուրջ հազար միավոր տեղեկատվություն է հայտնվում գործընկեր բոլոր ԶԼՄ-ներից: Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա օն-լայն ռեժիմով:

Աշխատանքային օրերի ընթացքում գործընկեր կայքերն ապահովում են ավելի քան 1200 անցում: Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այցելուների շուրջ 75 տոկոսը ներքին օգտվողներ են, այսինքն Հայաստանից են մուտք գործում ռեսուրսից: Կայքի այցելուների թվի, առավել ընթերցված նյութերի, հանրաճանաչության ինդեքսի և վիճակագրական այլ տվյալների ցուցանիշները կհրապարակվեն MediaGid համակարգի գործունեության առաջին ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։