482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Անցումը մուլտիմեդիոն տեխնոլոգիաներին նոր հնարավորություններ է բացում ժամանակակից մեդիայի համար
16:18
16 Դեկտեմբերի 2010

- «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արդեն հինգ տարի գործում է հայկական մեդիա-շուկայում: Ինչպե՞ս կբնութագրեիք անցած ճանապարհը՝ նախանշված ծրագրերի իրականացման համատեքստում:

Գ. Դավիդյան – Հինգ տարին բավականին արագ անցավ: Սա լավ ժամկետ է արածը իմաստավորելու և հետագա քայլերն ուրվագծելու համար: Մոտակա հեռանկարում մեր հիմնական խնդիրն էր դրսևորվել որպես առաջատար գործակալություն, որը հայկական մեդիա-շուկայի լուրջ խաղացող կլիներ: Կարծում եմ, որ գործակալությունն այդ խնդիրը կատարել է: Այս մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ «Նովոստի-Արմենիայի» կայքը՝ www.newsarmenia.ru, Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշում մեջբերման թեմատիկ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել հայկական ինտերնետ-ռեսուրսների շրջանում: Միաժամանակ «Նովոստի-Արմենիայի» կայքը հաստատուն կերպով պահպանում է իր տեղը հայկական հայտնի մեդիա-ռեսուրսների տասնյակում:

Բացի այդ, մենք առաջին տեղն ենք զբաղեցնում ArcaLer վիրտուալ մտավոր կապիտալի ընդհանրացված ցուցանիշի վարկանիշում, Arcaler Scorecard պորտալի կողմից անցկացված վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-պորտալների, կայքերի, ինտերնետ-ռեսուրսների վարկանիշի համաձայն՝ մենք հայկական 52 լրատվական գործակալությունների և պորտալների շրջանում առաջին տեղն ենք զբաղեցնում նաև մեջբերման ցուցանիշով:

Գործակալությունը բազմիցս հանդես է եկել վառ նախաձեռնություններով, տեղեկատվական հովանավորության աջակցություն է ցուցաբերել երկրում անցկացվող ֆորումներին, փառատոններին և ցուցահանդեսներին, ինչի մասին վկայում են մեր ստացած պատվոգրերն ու շնորհակալական նամակները:

2008 և 2009 թթ.-ին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից անցկացված «Հայկական ԶԼՄ-ներում եվրոպական թեմաների մոնիտորինգ» ուսումնասիրության արդյունքում «Նովոստի-Արմենիան» ճանաչվել է լավագույնը «ԶԼՄ-ներում եվրոպական թեմաների առավել լայնածավալ լուսաբանում» անվանակարգում:

Իսկ 2009 թ.-ին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը գործակալությանը հանձնեց որակի «Միջազգային աստղ» մրցանակը «Gold» կատեգորիայում:

Այս տարվա ամենանշանակալի նախաձեռնությունների թվում ցանկանում  եմ նշել www.newsarmenia.ru կայքում նոր «Հայրենական պատերազմի 65 տարին» բաժնի բացումը, որտեղ ներկայացվում էին Հայրենական պատերազմի տարիների ընթացքում խորհրդային ժողովրդի հերոսության մասին պատմող նյութերը: Այս նախագիծը «Նովոստի-Արմենիա» գործակալությունը նախաձեռնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ՝ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի աջակցությամբ:

Գործակալության ղեկավարությանն ուղղված իր նամակում ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայրենական պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և Հայաստանի ու Ռուսաստանի բնակչության լայն շերտերին Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի իրադարձությունների, Մեծ հաղթանակի հոբելյանի տոնակատարություններին նվիրված ռուսական և հայկական ակցիաների մասին պատմավավերագրական և լուսավորչական բնույթի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար:

- Ինչպիսի՞ն եք տեսնում «Նովոստի-Արմենիա» գործակալության ապագան, ի՞նչ ծրագրեր է իր առջև դնում գործակալությունը՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում հետագա առաջխաղացման առումով:

Գ. Դավիդյան – Առաջին հերթին մենք շեշտը դնում ենք մուլտիմեդիոն լրագրության վրա՝ հաշվի առնելով մուլտիմեդիայի և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում վերջին ձեռքբերումները: Ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ների անցումը մուլտիմեդիոն տեխնոլոգիաներին հսկայական հնարավորություններ է բացել այդ թվում նաև ժամանակակից լրատվական լրագրության համար, որն օգտագործում է տեխնոլոգիական լուծումները լուրերի ժապավենը ձևավորելիս, ինչպես նաև տեսաձայնային տեղեկատվության հետ աշխատելիս:

Այսօր դժվար է պատկերացնել լուրջ գործակալություն, որտեղ չկա մուլտիմեդիա, իսկ լրագրողները չեն տիրապետում տեղեկատվության տարածման մի քանի միջոցների: Այս հասկացություններն ավելի վճռական կերպով են ներթափանցում ժամանակակից լրագրության բառապաշար և պահանջում են բազմակողմանի էրուդիցիա և տեխնիկական պատրաստվածություն: Այս համատեքստում մեզ մեծապես աջակցում է ռուսական խոշորագույն մուլտիմեդիոն գործակալությունը՝ «ՌԻԱ Նովոստին»՝ առաջին հերթին ուսումնական ծրագրերի և դասընթացների միջոցով: Անկասկած, «ՌԻԱ Նովոստիի» հետ համագործակցությունը պարզապես լավ դպրոց չէր գործակալության լրագրողների համար, որը թույլ տվեց ոչ միայն դիմակայել հզոր մրցակցությանը, այն նաև հնարավորություն տվեց դառնալ պահանջված լրատվական ռեսուրսներից մեկը Հայաստանի ցանցային ԶԼՄ-ների ոլորտում:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակցային առավելությունները հայկական տեղեկատվական դաշտում:

Գ. Դավիդյան – Մենք գիտակցում ենք, որ կոշտ մրցակցության պայմաններում կարող է զարգանալ միայն այն ԶԼՄ-ն, որը պրոֆեսիոնալների թիմ ունի, ովքեր լավ յուրացրել են ժամանակակից տեխնոլոգիաները և պատրաստ են մշտապես կատարելագործել իրենց գիտելիքները: Այս կապակցությամբ հատուկ նշանակություն է ձեռք բերում նոր բազմապրոֆիլ կադրերի պատրաստումը, ինչը հրատապ է բոլոր նոր մեդիաների համար, եթե նրանք իրենց համարում են այդպիսին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր հետագա հաջողությունն ուղղակիորեն կապում է նոր մուլտիմեդիոն կայքի զարգացման, վերջինիս առաջխաղացման և Հայաստանի տարածքում որպես լուրջ ու որակյալ ռեսուրս հանդես գալու հետ: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ընթերցողներն իսկապես ստանան ժամանակակից արտադրանք, որը առավելագույնս կհամապատասխանի իրենց պահանջներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: