481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
SAP-ը ծրագրում է խթանել Հայաստանի ՏՏ շուկայի զարգացումը կառավարման տեխնոլոգիաների ներդրման հաշվին
10:16
16 Դեկտեմբերի 2010

SAP ընկերության ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարել է հայկական շուկա մտնելու մասին։ Ինչպիսի՞ն են Հայաստանում աշխատանքի վերաբերյալ SAP-ի ծրագրերը, և ի՞նչ ներուժ եք այստեղ տեսնում։

Վ. Մարտինով. Մենք որոշեցինք հայկական շուկա մտնել, քանի որ ոչ միայն ՏՏ-շուկայի աճ տեսանք, այժմ դրա շրջանառությունը 150 մլն դոլար է, այլ նաև դրա կառուցվածքի փոփոխության ներուժ նկատեցինք։ Դեռևս Հայաստանի ՏՏ-շուկան անմիջականորեն միտված է դեպի ՏՏ-ծառայությունների արտահանում արտերկիր, բայց կարևոր է, որպեսզի երկրի ներսում ևս ՏՏ-ծառայությունների պահանջարկն աճի, քանի որ հատկապես դա թույլ կտա ավելացնել աշխատանքի արտադրողականությունը, բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունն աջակցում է ՏՏ-հատվածի զարգացմանը, և որ մեր «Շիրակ Թեքնոլոջիս» գործընկերը վստահ է շուկայում հաջողության մեջ և պատրաստ է դրա զարգացման համար իր սեփական միջոցները ներդնել։

Հայաստանում բիզնես-առաջարկների շուկան ձևավորվում է, և մենք մեր «Շիրակ Տեխնոլոջիս» գործընկերոջ, ինչպես նաև խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների և երկրի պետական հատվածի հետ ցանկանում ենք ներդրում կատարել դրա զարգացման գործում։

Մենք արդեն շատ երկրներում զրոյից ձևավորել ենք բիզնես-առաջարկների շուկան, ինչպես Ասիայում և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, Լատինական Ամերիկայում, այդ պատճառով մեզ համար բնական է  ներդրում կատարել շուկայի զարգացման գործում և աճել դրա հետ։ Մենք կարծում ենք, որ այժմ Հայաստանի հետ աշխատելու ճիշտ պահն է։

Մենք հասկանում ենք Հայաստանի իրավիճակը, քանի որ շուրջ հինգ տարի վերլուծում ենք երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, միտումները, այդ թվում ՀՆԱ-ի հանդեպ ՏՏ-ի համար արված ծախսերը։ Քանի որ Հայաստանն անվտանգության բարձիկ չունի նավթի և գազի տեսքով, որն առկա է մի քանի ռեսուրսային երկրներում, ապա պետությունը և ձեռնարկությունն այդտեղ պետք է առավել արդյունավետ և մրցունակ լինել, քան ռեսուրսային երկրները։

Եվ այդ մրցունակության բարձրացման կարևոր գործիք կարող է լինել SAP-ի որոշումը, քանի որ դրանք սպառողին մրցակցային առավելություններ են հասցնում լավագույն համաշխարհային բիզնես-պրակտիկաների տեսքով, որոնք «ներգրավված» են մեր ծառայություններում։ Հայկական շուկայի ներուժի վերաբերյալ առավել մանրամասն կարելի է խոսել մեկ տարի անց։ Մենք այստեղի աշխատանքից արագ եկամուտ չենք ակնկալում, մենք եկել ենք ՏՏ-շուկայում ներդրում կատարելու  և հաջողության հասնելու  նպատակով։

«Նովոստի-Արմենիա». Ընկերությունը ներկայացվա՞ծ է տարածաշրջանի այլ երկրներում:

Վ. Մարտինով. Հայաստանը ԱՊՀ վեցերորդ երկիրն է, որտեղ ընկերությունը կսկսի գործունեություն ծավալել: Մենք արդեն հաջող կերպով աշխատում ենք Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում: SAP-ը վաճառքներ է իրականացնում նաև Վրաստանում: Հայաստանում ընկերությունը շուկա է մուտք գործում «Շիրակ Թեքնոլոջիս» գործընկերոջ օգնությամբ, այս ընկերությունը ներկայացնելու է մեր շահերն ու իրականացնելու է ապրանքների տեխնիկական աջակցությունը:

«Նովոստի-Արմենիա». Ինչու՞ է ընկերությունը մուտք գործում Հայաստան ոչ թե ներկայացուցչության տեսքով, այլ գործընկեր ընկերության միջոցով, և ինչպիսի՞ն է ընկերության զարգացման ռազմավարությունը:

Վ. Մարտինով. Ներկայացուցչություն բացելու համար հարկավոր է հավաքել հաճախորդների կրիտիկական զանգված և փորձագիտություն անցկացնել: SAP-ը սովորաբար կամ բավարարում է տեղական բիզնեսի պահանջները՝ բացելով տարածաշրջանային գրասենյակներ, կամ համագործակցում է տեղական գործընկերոջ կամ գործընկերների հետ: Այստեղ մեր ապագան կախված կլինի SAP-ի բիզնես-լուծումների պահանջված լինելուց:

Հայկական շուկայում որպես առաջին քայլ SAP ընկերությունը գործընկերների և հաճախորդների ուսուցում կկազմակերպի, կներկայացնի գործարար հանրությանը, թե ինչպիսի տնտեսական արդյունք է տալիս ընկերություններին բիզնես-լուծումերի ներդրումը: SAP-ի բիզնես-լուծումները հասկանալի են, պարզ և հասանելի, նրանք ներքին տեղեկատվությանը, վերլուծությանն ու իրավիճակային տվյալներին մշտական հասանելիություն են ապահովում, թույլ են տալիս ղեկավարներին օպերատիվ կերպով որոշումներ ընդունել, սա հենց այն է, ինչ հարկավոր է Հայաստանի ձեռնարկություններին՝ արդյունավետության մակարդակի բարձրացման համար:

«Նովոստի-Արմենիա». Դուք գնահատե՞լ  եք հայկական շուկան. քանի՞ ընկերություն է պատրաստ իր միջոցները ներդնել ձեր որոշումներում:

Վ. Մարտինով. Բիզնեսի տարբեր սեգմենտներն ու դրանցում ներկայացված խոշոր ընկերությունները ուսումնասիրելով՝ մենք պարզել ենք, որ դրանք բախվում են նույն խնդիրներին, ինչ նրանց գործընկերները՝ ԱՊՀ մյուս երկրներում: Նրանք զգում են նոր տեխնոլոգիաների ներդրման կարիքը: Հուսամ, որ առաջին մեկ-երկու տարում շատ հայկական ընկերություններ կդառնան մեր հաճախորդները: Մենք մտադիր ենք դրա համար օգտագործել մյուս երկրներում SAP-ի կիրառած փորձագիտությունը, օրինակ` լեռնարդյունաբերության ոլորտի ընկերությունների տարբեր խնդիրների լուծման փորձագիտությունը: Հիմնական ուղղությունները, որտեղ մեր կարծիքով հետաքրքիր կլինեն մեր գործարար-լուծումները, լեռնարդյունաբերության ոլորտը, ֆինանսական հատվածն ու պետական հատվածն են:

Մենք առաջին հերթին կցանկանայինք աշխատել Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի հետ: Մեր երկրում, ամենաքիչը 30 ընկերություն կա, որոնք իրենց շրջանառությամբ, խնդիրներով ու գործարար հավակնություններով չեն զիջում ԱՊՀ ցանկացած երկրի ձեռնարկություններին: Ցավոք, ՏՏ թափանցելիությունը, այդ թվում՝ ավտոմատացումը, այդ ընկերություններում, մեր կարծիքով այնքան էլ բարձր չէ: SAP-ի ներդրած նոր տեխնոլոգիաների հաշվին նրանք կկարողանային բարձրացնել բիզնեսի արդյունավետության մակարդակն ու մրցունակության աստիճանը:

«Նովոստի-Արմենիա». SAP տեխնոլոգիաների ներդրման դեպքում բիզնեսի արդյունավետության բարձրացումը որքանո՞վ է ապահովվում: Եվ ինչպիսի՞ն է ընկերության գնային քաղաքականությունը:

Վ. Մարտինով. Արդյունավետությունը կախված է ոլորտից և ընկերությունից: Ութ տարի առաջ SAP ընկերությունը ստեղծեց նոր ստորաբաժանում՝ ValueEngineering-ը, որը զբաղվում է հաճախորդ-ընկերություններում բիզնես-գործընթացների արդյունավետության վերլուծությամբ, ինչպես նաև համալրում է տարբեր ոլորտներում գոյություն ունեցող հիմնական բիզնես-գործընթացների լավագույն պրակտիկաների գրադարանը:

Ութ տարվա ընթացքում ավելի քան 30 բիզնես-գործընթացով հաջողվել է կուտակել ամենամեծ ԱԱՑ-ն (Արդյունավետության առանցքային ցուցանիշներ) տվյալների բազայի ինդուստրիայում: Սովորաբար ValueEngineering ստորաբաժանման մասնագետները հաճախորդ-ձեռնարկությունների հետ շփման ժամանակ առանձնացնում են առանցքային բիզնես-գործընթացները և համեմատում դրանց արդյունավետությունը ոլորտի առաջատարների, երբեմն մրցակիցների արդյունավետության ցուցանիշների հետ:

Օրինակ, ValueEngineering մասնագետները կարող են նշել, որ մեզ դիմած մանրածախ օպերատորի մոտ ամեն ինչ կարգին է լոգիստիկայի առումով, սակայն նա դեբիտորական խնդիրներ ունի, դեբիտորական պարտքի հետ կապված ընկերությունը գտնվում է աութսայդերներում: Հատկապես այս սեգմենտում մեր փորձագետները խորհուրդ կտան ներդնել SAP-ի այս կամա այն լուծումը, ինչպես նաև կօգնեն հաշվարկել պոտենցիալ տնտեսական արդյունքը դրա օգտագործումից: Այլ կերպ ասած՝ մենք SAP-ում ուսումնասիրում ենք, թե մեր լուծումները որքանով կկարողանան վերացնել բիզնեսի խնդիրները:

Օրինակ, եթե խոսենք պլանային տվյալների պատրաստման, ֆինանսական ծրագրի կատարման հաշվետվության համար պատասխանատու անձնակազմի աշխատանքի արտադրողականության մեծացումից, ապա աճը կազմում է 20-ից 75 տոկոս՝ համաձայն մեր ներքին հետազոտությունների: Եթե քննենք ծախսերի կրճատումը աշխատակիցների ու սարքավորումների օպտիմալացման հաշվին, ապա այն կարող է հասնել 35 տոկոսի: Եթե վերլուծենք գույքի կառավարման համար ծախսերի նվազեցումը՝ վերլուծության գործառույթների կենտրոնացման և գույքի միասնական ռեեստրի տվյալների հիման վրա հաշվետվության հաշվին, ապա նման նվազումը կհասնի 70 տոկոսի: 

Что касается стоимости продуктов, то ценовая политика SAP едина для стран СНГ. Она Ինչ վերաբերում է արտադրանքի արժեքին, SAP գնային քաղաքականությունը նույնն է ԱՊՀ երկրների համար։ Այն ապացուցել է իր կենսունակությունը նաև այլ երկրներում։ Հույս ունենք, որ Հայաստանում նույնպես կհասկանան, թե մեր բիզնես-լուծումներից որն ավելի հարմար կլինի նրան։ Հավանաբար, դա կլինի փոքր բիզնեսի ընկերությունների համար նախատեսված SAP All-in-One մեր լուծումը։ Միջին սեգմենտի ձեռնարկությունները, հավանաբար, կհետաքրքրվեն բիզնես վերլուծության  SAP BusinessObjects մեր լուծումներով։

«Նովոստի-Արմենիա». SAP-ն ունի՞ պրոդուկտների և ընկերության լուծումների մշակման մեջ հայ մասնագետների և ծրագրավորողների ընդգրկման ծրագրեր, այդ թվում՝ ըստ լեզվի պրոդուկտի բաշխման և տեղական օրենսդրությանը համապատասխան։

Վ.Մարտինով. SAP-ի մուտքը հայկական շուկա նույնպես կարող է արագացնել տեղական որակավորում ունեցող ծրագրավորողների աուտսորսինգի զարգացումը։ Մենք հայ ՏՏ մասնագետների ծառայությունների արտահանման բոլորովին նոր սեգմենտ ենք բացում՝ դա SAP քոնսալթինգի և SAP ծրագրավորման միջազգային շուկան է։ Սա Հայաստանի համար նոր սեգմենտ է, որը կարող է ազդակ հաղորդել երկրի ծրագրավորման զարգացմանը, քանի որ SAP քոնսալթինգի և SAP ծրագրավորման ծառայությունները հնարավոր կլինի վաճառել այլ պետությունների։

Բացի այդ, հայկական սփյուռքն աշխարհում ամենահզորներից է, այդ պատճառով տեղի ծրագրավորողների ծառայությունները պահանջված կլինեն այն հայերի կողմից, ովքեր ապրում են այլ երկրներում և այնտեղ բիզնես են վարում։

Ինչ վերաբերում է տեղայնացմանը, մենք շահագրգռված ենք, որ հայտնվի տեղական գործընկեր, որը կզբաղվի դրանով։

«Նովոստի-Արմենիա». Դուք հանդիպել եք Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ։ Քննարկվե՞լ են Հայաստանի պետհատվածի հետ համագործակցության ծրագրեր։

Վ.Մարտինով. Հայաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել ինչպես ներքին օպերացիաների, այնպես էլ այն ծառայությունների արդյունավետությունը, որոնք նախարարությունն ու գերատեսչությունները ցուցաբերում են բնակչությանը։ Սրանք պարզապես բարեմաղթանքներ են՝ կան ծրագրեր, որոնց իրականացմամբ զբաղվում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Ուրախալի է, որ երկրի ղեկավարությունը հասկանում է ՏՏ կարևորությունը որպես ողջ էկոնոմիկայի զարգացման խթանիչ։ Չէ՞ որ ՏՏ լուծումների զարգացման համար պետհատվածում կամք ու ըմբռնում է պետք, էլեկտրոնային ծառայությունների արդյունավետ տրամադրման համար պետք է արագ և բարձր մակարդակով մշակել քաղաքացիների և ձեռնարկությունների պահանջները։

Մենք պետական հատվածը, որպես պոտենցիալ հաճախորդ, բաժանում ենք երկու խոշոր սեգմենտի՝ առաջինը՝ բիզնես գործընթացների ավտոմատացում, երկրորդ՝ գերատեսչությունների ծառայությունների ավտոմատացում։ Արդեն քննարկվում են ծրագրեր, որոնցում կառավարությունը կարող էր դիտարկել SAP-ը որպես գործընկեր։ Մենք կցանկանայինք երկարաժամկետ գործընկեր լինել, որը կօգնի կառավարչական տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում։ Պետական հատվածը մեզ համար առանցքային սեգմենտներից է, բայց այն հատկապես կարևոր է որպես երկրի փոփոխությունների հաղորդիչ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։