480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրի ուժային լուծումն անընդունելի է
14:56
07 Դեկտեմբերի 2010

- Ինձ թվում է, որ այսօր ռուս-հայկական հարաբերությունների համար բացառապես կարևոր է տնտեսական ոլորտը, մեր հարաբերությունների արդյունավետությունը, բնակչության համար հասկանալի լինելը։ Հատկապես կարևոր է, որ հասկանալի լինի Հայաստանում, թե ինչ է կատարվում այդ հարաբերություններում, տնտեսական համագործակցության ինչ պլյուսներ կան, և այստեղ, իմ կարծիքով, երբեմն նկատելի է փորձագետների, հնարավոր է, նաև ԶԼՄ-ների որոշակի թերացումը։ Երբ ինչ-որ բացեր, թերություններ կան, այդ մասին հայտնի է դառնում վայրկենապես, իսկ այն դրական միտումները, համագործակցության շնորհիվ առաջացած նոր աշխատատեղերը՝ սրա մասին քիչ է խոսվում։
 
Օրինակ՝ Ռուսաստանում աշխատող հայերի ճակատագիրը... Այստեղ շատ է, այսպես կոչված, «հեփի սթորի»-ն, այստեղ այդ թվում ղարաբաղցիների կողմից ստեղծած ընկերությունները բարգավաճում են։ Նրանց հաջողությունից շահել է Ռուսաստանը և շահել է Հայաստանը, առավել ևս, որ այն գումարները, որոնք նրանք այնտեղ վաստակում են, վերաներդրվում են Ռուսաստանում, բայց վերադառնում են նաև Հայաստան։ Նման ընկերությունների, նման պատմությունների մասին, իմ կարծիքով, պետք է խոսել, իսկ դրանք շատ են։

Առհասարակ, ինչ վերաբերում է ազգային համայնքների ճակատագրերին, ապա այդ առումով Ռուսաստանը բաց երկիր է, և ես տեսնում եմ, թե ինչպես են աշխատող մարդիկ «բարձրանում»։ Եթե մենք նայենք ռուսական վերնախավին, իշխող դասին էթնիկ տեսանկյունից, ապա հայերը շատ արժանապատվորեն են ներկայացված այդ իշխող դասում, և կարծում եմ, որ դրանից մենք՝ որպես երկիր, շահում ենք։ Եվ մտածելակերպով, և մոտեցումներով, և բիզնեսի նկատմամբ մոտեցումներով, որով, ի դեպ, մենք լրացնում ենք միմյանց։

«Նովոստի-Արմենիա» - Վերջերս հաճախ են հնչում ղարաբաղյան խնդրի ուժային լուծման հնարավորության վերաբերյալ հայտարարությունները։ Ինչպիսի՞ հետևանքների կարող է հանգեցնել նոր պատերազմը Ղարաբաղում։

Ե.Կոժոկին - Նմանատիպ հայտարարություններն առաջին անգամ չեն հնչում, բայց շատ կարևոր է, որպեսզի այդ հայտարարությունները չստեղծեն հոգեբանական մի վիճակ, երբ քաղաքական գործիչները չեն կարողանա կանգ առնել։ Ոչ մի դեպքում չի կարելի Ղարաբաղյան հարցն ուժային ճանապարհով լուծելու նույնիսկ չնչին քայլ կատարել, քանի որ ռազմական գործողությունները կարող են միանգամայն  անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Ինչ վերաբերում է իմ երկրին՝ Ռուսաստանին, ապա մենք չափազանց շահագրգռված ենք կայուն Հայաստանի պահպանմամբ, կայուն Ադրբեջանի պահպանմամբ, և որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի միայն բանակցությունների սեղանի շուրջ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք վերաբերվում ընդհանուր մոտեցումների կիրառման հնարավորությանը հետխորհրդային տարածքի խնդիրների լուծման հարցում։

Ե.Կոժոկին - Միասնական մոտեցումն այստեղ անհնար է։ Ամեն մի դեպքն այնքան անհատական է, այնքան այդտեղ բացառիկ նուրբ նյութ է, որ որևէ տիպաբանություն  չի աշխատում։ Առավել ևս, որ այդ քաղաքականությունն ամենախտացված տեսքով է, և ամենից հաճախ նման խնդիրները լուծվում են այն պատճառով, որ ինչ-որ ձևափոխումներ են տեղի ունենում քաղաքական ոլորտում։ Միակ բանը, որ իմ կարծիքով, ընդհանուր պետք է լինի այս խնդիրների լուծման գործում, բռնությունից ամեն կերպ խուսափելն է։

Ես սխալ եմ համարում սառեցված հակամարտություններ տերմինը։ Նախևառաջ այն պատճառով, որ դա ասվում է մինուսի նշանով։ Ղարաբաղում շատ դաժան պատերազմ էր՝ մեծ կորուստներով, պատերազմ էր Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, և երբ պատերազմը դադարեց, դա արդեն մեծ պլյուս էր։ Երկրորդ՝ ի՞նչ սառեցված հակամարտություն։ Ի՞նչ է, մարդիկ սառնարաններու՞մ են նստած։ Գործընթաց կա, քաղաքական գործընթաց, ընտրություններ են անցկացվում։  Այո, նրանց չեն ճանաչում, բայց այդ մարդկանց համար այդ ընտրությունները լեգիտիմ են, ինստիտուտների կայացում է տեղի ունենում։ Նույն Ղարաբաղն այս տարիների ընթացքում շատ է փոխվել։ Այդ իսկ պատճառով միասնական մոտեցումը պետք է լինի միայն այն առումով, որ բռնությունից պետք է խուսափել։

Ենթադրենք, որ Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրը Վրաստանը կլուծի զուտ խաղաղ ճանապարհով... Սա, անշուշտ, դրական է, բայց հարց է ծագում, ի՞նչ է կանգնած սրա հետևում, ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանի ռազմական բյուջեն, ինչպե՞ս են ընթանում սպառազինությունների մատակարարումները։ Եթե ամեն ինչ նույն տեմպով է ընթանում, ինչպես մինչև 2008 թվականի պատերազմը, ապա հայտարարությունը մի բան է, իսկ իրողությունները՝ մեկ այլ։ Այդ իսկ պատճառով էլ պետք է այդ ճիշտ հայտարարությունները համադրել առկա իրողության հետ։

Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր հարևանները առավելագույնս անկախ լինեն, որպեսզի դրանք լինեն կայուն, ամուր, ուժեղ պետություններ, որոնց վրա արտաքինից վճռական ազդեցություն հնարավոր չլինի գործել։

«Նովոստի-Արմենիա» - Մենք կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը WikiLeaks-ի սենսացիոն հրապարակումների վերաբերյալ։ Կարո՞ղ է, արդյոք, այս ամենն արմատապես փոխել միջազգային հարաբերությունների համակարգը։

Ե.Կոժոկին – Սա միանգամայն նոր գործոն է, նման մասշտաբի արտահոսք երբեք չի եղել համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ և, անշուշտ, սա լուրջ հարված է ԱՄՆ արտաքին քաղաքականության դիրքորոշմանը, որովհետև դիվանագիտության մեջ բացառապես կարևոր է վստահության գործոնը։

Երբ գործընկերոջ հետ կոնֆիդենցիալ խոսակցություններ են ընթանում, շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի, որ դրանք իսկապես կոնֆիդենցիալ խոսակցություններ են: Իսկ դժվար ինդիրների հանգուցալուծում գտնելու համար, կոնֆիդենցիալ, գաղտնի բանակցություններն անխուսափելի են, այսպիսին է միջազգային դիվանագիտության, արտաքին քաղաքականության բնույթը։

Եթե այդ վստահությունը սկսի պակասել, ընդ որում՝ գերտերության նկատմամբ վստահությունը, ապա դա, իսկապես, հղի է երկարատև ճգնաժամով։ Իսկ այս հրապարակումներն առաջինը չէին, սակայն հսկայական մասշտաբով էին։

Այնտեղ չկան ինչ-որ գերգաղտնի բաներ, սակայն այն, ինչ հայտնվել է այնտեղ, արդեն շատ էական և նշանակալի է: Եվ այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ է կատարվում Միացյալ Նահանգների հետ: Կարելի է սիրել կամ չսիրել Ամերիկան, սա քաղաքական նախապատվության հարց է, սակայն այն համակարգաստեղծ երկիր է, և ԱՄՆ-ի հարաբերություններում տնտեսական, քաղաքական բնույթի կամ WikiLeaks-ի նման ճգնաժամային պահերը մտավախություն են առաջացնում համակարգի ապագայի կապակցությամբ, որի շրջանակներում մենք բոլորս ապրում ենք։

Գլոբալիզացման պայմաններում մենք բոլորս շատ խոցելի ենք դարձել, և այս առումով կախվածությունն այն բանից, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, ցույց տվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այստեղ չինական ոչ մի պատով չես մեկուսանա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։