478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում առաջընթաց է ապրում հայկական հիմքի վրա դրված կինեմատոգրաֆը
15:37
26 Նոյեմբերի 2010

«Երալաշ» մանկական հումորային նովելների հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկու հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պարոն Գրաչևսկի, ամեն տարի կանոնավոր կերպով նկարահանվում են «Երալաշ» մանկական հայտնի նովելները։ Ի՞նչ սկզբունքով եք ընտրում սցենարիստներին։

Բ.Գրաչևսկի. Նրանք իրենք են մեզ գտնում։ Ինձ համար շատ դժվար է, որովհետև ես երբեմն ինչ-որ մեկի խնդրում եմ սյուժե գրել, իսկ նա չի կարողանում։ Կարծես թե հայտնի հումորիստ է, իսկ գրել չի կարողանում։ Սա կապված չէ ստեղծագործական ճգնաժամի հետ։ Պետք է կարողանալ «Երալաշ» գրել։ Իսկ երբեմն լինում են ցնցող, անսպասելի, պարադոքսալ պատմություններ։ Ես սիրում եմ նման պատմություններ։ Ահա դրանցից մեկը։ Մայրիկը բացում է դուռը, տղան մոտ է վազում և ասում է մայրիկին, որ Շարիկ անունով շունը կորել է, և նա չի կարողանում գտնել շանը։ Բոլորը փնտրում են Շարիկին, կանչում են նրան։ Եվ ահա այս պահին մայրիկը հիշում է, որ նրանք առհասարակ շուն չունեն։ Եվ տղան պատասխանում է, որ հենց այդ պատճառով էլ չեն կարողանում նրան գտնել։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս է առաջացել «Երալաշ» ստեղծելու գաղափարը։

Բ.Գրաչևսկի. Գաղափարը պատկանում է «Ֆիտիլին» («Պատրույգ»), որը հիմնվել էր մեզանից 10 տարի առաջ, իսկ այն մանկական դարձնելու գաղափարը պատկանում է Ալլա Սուրիկովային (հայտնի ռուս ռեժիսոր)։ Բայց մնացածը մենք ենք իրականացրել և շարունակում ենք անել հիանալի դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ։ Մենք 36 տարեկան ենք, իսկ դա երկար ժամկետ է։

«Նովոստի-Արմենիա». Ո՞րն է մանկական կինոյի յուրահատկությունը։

Բ.Գրաչևսկի. Մանկական կինոյի առանձնահատկությունը կարևոր մի բան է՝ երբ մանկական կինո ես նկարում, մի մոռացիր, թե արդյո՞ք դա նրանց հետաքրքիր կլինի, կդիտեն դա նրանք, արդյոք, պե՞տք է դա նրանց, կհուզի՞ դա նրանց, թե ոչ։ Ահա թե ինչն է ամենակարևորը։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն պետք է լինի երեխա հերոսը։

Բ.Գրաչևսկի. Նա պետք է ուրախ, զվարճալի, կատակասեր լինի։ Նա միշտ չէ, որ ճիշտ երեխա է, որովհետև այլապես հետաքրքիր չի լինի։ Նա վառ անհատականություն է։ Նա միշտ առաջ է ցանկանում գնալ, նա նման է Պեպի-Երկարագուլպային։ Նա կենդանի է, մարդկային։ Հարի Փոթեր՝ ահա ցնցող մի հերոս, ով ինձ շատ է դուր գալիս։ Իզուր չէ ողջ աշխարհը սիրում այս հիանալի տղային։

Ես ինքս արդեն երկու գիրքն ամբողջությամբ կարդացել եմ, երրորդն աչքի եմ անցկացրել, չորրորդը պետք է սկսեմ։

«Նովոստի-Արմենիա». Հետագա ի՞նչ ծրագրեր ունեք։

Բ.Գրաչևսկի. Ես լիամետրաժ կինոնկարի սցենար եմ ավարտում։ Պետք է միջոցներ գտնել և մեծ կինո նկարել։ Ապագա ֆիլմի տարբեր վերնագրեր ունեմ, օրինակ, «Նոկտյուրն հոգու համար նվագախմբի հետ», «Պրելյուդ հոգու համար նվագախմբի հետ» կամ «Նոտաների միջև»։ Սա մի սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսը կոմպոզիտոր է։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք մտածում հայկական ժամանակակից կինոարտադրության մասին, և որո՞նք են դրա զարգացման միտումները։

Բ.Գրաչևսկի. Ես ծանոթ եմ եղել հին կինեմատոգրաֆի, մուլտիպլիկացիայի, բնականաբար, ձեր դասականների հետ։ Այսօր կինոն լճացել է. մեր կինոն է լճացել, իսկ ձերը՝ առավել ևս։ Թեև Մոսկվայում առաջընթաց է ապրում բացարձակապես հայկական հիմքի վրա կառուցված կինեմատոգրաֆը, և այսօր խոշորագույն պրոդյուսերները հայեր են։ Օրինակ, «Ցենթրըլ Փարթներշիփը» լավ է աշխատում։ Նրանք հասկանում, զգում են, և ես հույս ունեմ, որ շուտով հայերի կողմից հրաշալի կինո կունենանք, եթե ոչ Հայաստանում, ապա Ռուսաստանում։ Ինչ տարբերություն։

«Նովոստի-Արմենիա». Դուք մեր քաղաքի բացառիկ հյուրն եք։ Ի՞նչն է հատկապես աչքի ընկնում։

Բ.Գրաչևսկի. Ես այստեղ եմ ժամանում գրեթե ամեն տարի։ Այս անգամ ես ինձ համար բացահայտեցի ծաղկավաճառ Կարա-Բալային, ով ծաղիկներ էր նվիրում Երևանի բոլոր աղջիկներին։ Սա շատ հուզիչ է։ Ինձ շատ դուր է գալիս նաև կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձանը, և ամեն անգամ կրկին նրա մոտ եմ գնում։ Ընդհանրապես, հայկական մշակույթի էսթետիկան այստեղ շատ արտահայտված է։ Այստեղ շատ տարբեր, շատ գեղեցիկ մարդիկ են ապրում, և թող բոլորիդ բարգավաճումն ուղեկցի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։