478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտ Ջազոյան. ԶԼՄ-ների ապագան մուլտիմեդիոն տներինն է
15:03
15 Նոյեմբերի 2010

- Պարոն Ջազոյան, պատմեք հանդիպման ձևաչափի և մակարդակի մասին։

- Մենք ակնկալում ենք, որ համաժողովի մասնակցիներին ողջույնի խոսք կուղղեն    ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի ղեկավար  Վալենտինա Մատվիենկոն, Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Մեզ շատ են աջակցել ՌԴ հրատարակչության և զանգվածային հաղորդակցության  դաշնային գործակալությունը, ՌԴ Ժուռնալիստների միությունը, ՌԵ-ն, Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիան, Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեն։

-  Ի՞նչ չափորոշիչների հիման վրա են կազմակերպիչները հրավիրել երիտասարդ լրագրողներին։

- Մենք բոլոր երկրների լրագրողների համար բաց մրցույթ էինք հայտարարել։ Գլխավոր չափորոշիչներն էին երիտասարդությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, սեփական կարծիքն արտահայտելու ունակությունը, ԶԼՄ-ների համար արդիական թեմայով զեկույց ներկայացնելու հնարավորությունը։

Արդյունքում կհավաքվեն ողջ հետխորհդային տարածքի ներկայացուցիչները, այդ թվում՝ բալթյան երկրների, ինչպես նաև Չեխիայի և Գերմանիայի գործընկերները:

- Ինչու՞ հանդիպման վայրն արդեն ավանդականորեն դարձել է Էրմիտաժը, և ինչի՞ մասին է խոսվելու համաժողովին։

- Երբ խոսքը մշակույթների երկխոսության մասին է, պետք է հավաքվել այն վայրում, որտեղ հենց պատերը կարող են աջակցել հանդիպման հաջողությանը։ Էրմիտաժի մակարդակը  խթանում է քննարկման մասնակիցներին զրույցի առավել բարձր, համապատասխան մակարդակ ապահովել։ Այսօր ԶԼՄ-ները զարգացման նոր ճանապարհով են ընթանում, և զրույցը նոր ձևաչափերի մասին կլինի։ Մենք կխոսենք կոնվերգենտային ԶԼՄ-ների, կոնտենտի, նոր լրատվամիջոցների լսարանի մասին։

Նաև մենք ցանկանում ենք խոսել այն մասին, որ նոր ԶԼՄ-ների ձևաչափը չպետք է ճնշում գործադրի  մշակույթների երկխոսության վրա։ Որպեսզի փոփոխվող ԶԼՄ-ներում մարդկային կապի կորուստ չունենանք։

Ռուսաստանը մի ամբողջ քաղաքակրթություն է, և այսօրվա ԱՊՀ մնացած բոլոր ժողովուրդներն այդ քաղաքակրթության մեջ են եղել, քանի որ այն զարգացում է տվել յուրաքանչյուր ազգի մարդկային և մշակութային կոդին։ Այդ մասին ևս ցանկանում ենք խոսել քննարկման ժամանակ։

Ի՞նչն է մեզ տարբերում և միևնույն ժամանակ կապում իրար։ Դա անշուշտ, մշակույթն է։ Մենք յուրաքանչյուրս մեր ինքնությունն ենք փնտրում, բայց միայն բարձր կուլտուրայի տեր մարդը կարող է ընդունել այլ երկրի մշակույթը։ Ռուսաստանը զարմանալի է նրանով, որ իր ներսում ապրում են այն նույն ազգությունները, որոնք կազմում են հարակից, հարևան պետություններ։

- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում համաժողովից։

- Երեք օրվա ընթացքում երիտասարդ լրագրողները կկարողանան շփվել, ծանոթանալ մասնագիտության իսկական վարպետների հետ։ Բացի այդ, մասնակիցները կներկայացնեն սեփական, իրենց միջոցներով նկարահանած  կարճամետրաժ ֆիլմերը՝ «Ես այստեղ եմ ապրում» խորագրով, որտեղ պետք է պատմեն իրենց երկրի կենսակերպի  մասին։

Շատ հետաքրքիր ակցիա կկազմակերպվի՝ «Էրմիտաժը բջջայինում»։ Բջջային հեռախոսը ամուր կերպով մտավ մեր կյանք, հաղորդագրությունների միջոցով մենք միմյանց նկարներ, կատակներ ենք ուղարկում, իսկ ես առաջարկում եմ մեր կյանքի այդ մասում դասականություն մտցնել՝ բոլոր մասնակիցներին հնարավորություն ենք տալիս Էրմիտաժը նկարահանել բջջային հեռախոսների տեսախցիկներով։ Թող ձեր բջջային հեռախոսում Վասնեցովը լինի, Պետրոսի դահլիճը...

Լսարանաի մասնակիցները ամենատարբեր ուղերձներ կթողնեն։ Ամենից կարևորն այն է, որ Էրմիտաժը լրագրության տարբեր ուղղությունների համար նոր գաղափարների ձևավորման հրապարակ կդառնա, և հուսով եմ, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կարևոր եզրակացություններ կանի։

- Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է բլոգերներին լրագրողներ համարելը։

- Ես չեմ կարող բլոգերներին լրագրողներ անվանել, բայց կարող եմ նրանց ինֆորմատոր անվանել։ Նրանք լրագրողների կանխագուշակներն են։ Նրանք առիթ են տալիս, որը  լրագրողները կարող են լրատվության կամ վերլուծության վերածել։ Օրինակ, Մոսկվայում «կենդանի վահանի» թեման առաջինը բլոգերներն են բարձրացրել։

Ես վստահ եմ, որ բլոգերների դերը լրջորեն աճում է։ Բայց տարբերությունն այն է, որ բլոգերներն իրենց անունից են խոսում և պատասխանատվություն չեն կրում։ Իսկ լրագրողի հոդվածում կամ սյուժեում պետք է ոչ միայն հղում լինի աղբյուրին, այլ նաև նա իր խոսքերի համար պատասխանատվություն պետք է կրի։

- Ինչպե՞ս եք գնահատում ԱՊՀ երկրներում, Վրաստանում և Բալթյան երկրներում  մուլտիմեդիոն ԶԼՄ-ների զարգացման մակարդակը։

- Մերձբալթիկայում արդեն մուլտիմեդիոն ԶԼՄ-ների լավ մակարդակ է առկա, Ղազախստանում սկիզբը դրված է։ Ամեն երկիր զարգացման իր ուղին ունի, Թուրքմենստանը չի կարող զարգանալ ինչպես Էստոնիան։ Ամեն երկիր զարգանում է տարբեր արագությամբ՝ ըստ հոգեկերտվածքի, ավանդույթի, և մենք չենք կարող միանման տեմպեր պահանջել։

Ինչ վերաբերում է օպերատւիվությանը, ապա նույնիսկ հեռուստատեսությունը հետ է մնում Ինտերնետից, առավել ևս՝ թերթերը։ Ւհարկե, թերթերն ու հանդեսները լիովին չեն անհետանա, բայց դրանք հստակ աղքատ վերլուծական բնույթ կկրեն։ Օրինակ, «Իզվեստիան» բացառապես մտավորականության թերթ կդառնա, իսկ «Կոմսոմոլկան» վերջնականապես տաբլոիդի կվերածվի։

Կարծում եմ, որ ԶԼՄ-ների ապագան մուլտիմեդիոն տներինն է։ Դա այն է, ինչն այսօր դեռևս «հրատարակչական տներ» են կոչվում։ Ամեն դեպքում, մրցակցությանը կդիմանա այն ԶԼՄ-ն, որը կկառուցվի մուլտիմեդիոն սխեմայով՝ բլոգերներ, սոցիալական ցանցեր, լրատվական գործակալություններ, ՀՏ-ալիք, ռադիոկայան, թերթ և հանդես։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։