482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թարիվերդիևի երաժշտության մեջ միշտ երկխոսություն կա Աստծո հետ
18:29
21 Հոկտեմբերի 2010

Մենք սկսում ենք տոնել Միքայել Թարիվերդիևի հոբելյանը փոքր-ինչ շուտ՝ այս տարվա դեկտեմբերին։ Դեկտեմբերի 9-ին Կրեմլում գալա-համերգ տեղի կունենա Իոսիֆ Կոբզոնի, Թամարա Գվերդցիտելիի, Կոնստանտին Օրբելյանի, սիմֆոնիկ նվագախմբի, բազմաթիվ երաժշիտների մասնակցությամբ, որոնց թվում նաև սաքսաֆոնիստների իտալական քառյակն ու Ֆեդերիկո Մոնդելչին, ճապոնացի կատարողների երկու դուետ, Գևորգ Դաբաղյանը։

Ծրագիրը շատ բազմազան է։ Մենք ցանկանում ենք նման գալա-համերգ անցկացնել նաև Երևանում։ Այստեղ համերգը կանցկացվի Օպերայի և բալետի ազգային թատրոնում, անպայման նաև երգեհոնային երաժշտության համերգ կկազմակերպենք։ Երևանյան համերգները կկայանան, հավանաբար, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Այդ հարցը քննարկվում է նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հետ։ Երբ երկու տարի առաջ մենք «Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը» փառատոն կազմակերպեցինք Երևանում և Շուշիում, տիկին Ռիտա Սարգսյանը հովանավորեց մեր համերգը։

«Նովոստի-Արմենիա» - 2011 թվականին Կալինինգրադում կանցկացվի երգեհոնահարների միջազգային յոթերորդ մրցույթը։ Մասնակցության որքա՞ն հայտեր կան այժմ և ո՞ր երկրների ներկայացուցիչները կմասնակցեն մրցույթին։

Վ.Թարիվերդիևա - Հայտերի ընդունումը կտևի մինչև 2011 թվականի ապրիլը։ Այժմ մենք հաջորդ տարվա ծրագրի և մրցույթի կանոնակարգն ենք տարածում։ Մասնակիցների և երկրների ճշգրիտ թիվը հայտնի կդառնա հաջորդ տարի։ Բայց արդեն որոշվել են մրցույթի առաջին փուլի անցկացման քաղաքները՝ Կանզաս (ԱՄՆ), Համբուրգ (Գերմանիա), Մոսկվա (Ռուսաստան), Աստանա (Ղազախստան)։ Առաջին փուլն անցած մասնակիցները կմեկնեն Կալինինգրադ, որտեղ կանցկացվեն  մրցույթի երկրորդ և երրորդ փուլերը։ Մրցույթը կտևի մի քանի ամիս։

Ես կցանկանայի ընդգծել, որ 1999 թվականին կայացած առաջին մրցույթի պահից Հայաստանը, նախևառաջ, դրա հիմնադիրն է, և երկրորդ՝ մեր ժյուրի կազմում են, մրցույթի կանոնակարգի համաձայն, նաև Հայաստանի ներկայացուցիչներ։ Մրցույթի անդամներ են եղել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, երաժշտագետներ Իրինա Տիգրանովան, Արմեն Սմբատյանը։ Իսկ հաջորդ տարի մեր ժյուրիում կլինի նաև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Մրցույթին հանդես կգան երաժիշտներ ողջ աշխարհից՝ ամերիկացիներ, արգենտինացիներ, կանադացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, գերմանացիներ և, բանկանաբար, ռուսներ։ Ունենք նաև երաժիշտներ Ասիայից։ Երգեհոնը վերջին ժամանակներս շատ պահանջված է Կորեայում, Ճապոնիայում։ Հաջորդ տարի մենք առաջին անգամ ասիական շրջագայություն կունենանք Աստանայում։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ սկզբունքով է իրականացվում մրցութային ծրագրի ստեղծագործությունների ընտրությունը։

Վ.Թարիվերդիևա - Ստեղծագործությունների ծրագիրը փոխվում է ամեն մրցույթում։ Առհասարակ մենք ծրագիր կազմելու սկզբունքներ ունենք։ Դա երգեհոնային մրցույթի դասական ձևաչափ է՝ գումարած Միքայել Լեոնովիչի ստեղծագործությունները։ Դա բացառիկ երկացանկ է, և քանի որ մրցույթը նրա անունն է կրում, խնդիրներից մեկը աշխարհին Թարիվերդիևի երաժշտությունը ներկայացնելն է և, առաջին հերթին, երգեհոնայինը։

«Նովոստի-Արմենիա» - Միքայել Թարիվերդիևը մի կոմպոզիտոր է, ում երաժշտական ժառանգությամբ դաստիարակվել և դաստիրակվում են սերունդներ։ Այս համատեքստում ու՞մ անունները կցանկանայիք առանձնացնել երիտասարդ երաժիշտների և կոմպոզիտորների շարքում։

Վ.Թարիվերդիևա - Կոմպոզիտորը միշտ անհատական աշխարհ է։ Իմ կարծիքով՝ Թարիվերդիևի ստեղծագործությունը տարբերվում է դասական հիմքով։ Իսկ դասական հիմքը միշտ ուղղված է բարձր ոլորտներին։ Նրա երաժշտության մեջ միշտ առկա է երկխոսությունն Աստծո հետ։ Եվ միաժամանակ այդ երաժշտությունը շատ արդիական է, համահունչ այսօրվա աշխարհին:

Այնտեղ կան մարդիկ իրենց ապրումներով, ժամանակակից հերոսներ։ Հայտնի ռուս կոմպոզիտորներից ես կարող եմ նշել Լեոնիդ Դեսյատնիկովին։ Իմ կարծիքով՝ նա Թարիվերդիևից ինչ-որ բան ունի, նա ինքն էր ասում, որ իր ստեղծագործական կյանքի վաղ շրջաններում եղել է Թարիվերդիևի ազդեցության տակ։ Միքայել Թարիվերդիևը չի ունեցել աշակերտներ, ինչի համար ափսոսել է իր ողջ կյանքում։ Բայց նրան երբեմն զանգահարում էին մարդիկ և հանդիպում խնդրում։ Եվ նա համաձայնում էր։ Օրինակ՝ կոմպոզիտոր Սերգեյ Տերխանովն ապրում է Սարանսկում, նա հաջողության է հասել, նրա ստեղծագործությունները կատարվում են արտասահմանում։ Այսպես, մի անգամ Տերխանովը եկավ Թարիվերդիևի մոտ և ասաց, որ իրեն մեղադրում են «թարիվերդիևականության» մեջ։ Միքայել Լեոնովիչը օգնեց նրան և որոշ ժամանակ  պարապեց նրա հետ։ Տերխանովն իրեն նրա աշակերտն է համարում։ Ես շատ կցանկանայի, որ Հայաստանում ևս նրան համահունչ մարդիկ լինեին։ Իսկ ինչ վերաբերում է կատարողներին, կոմպոզիտորի ստեղծագործություններն այսօր կատարող երաժիշտների շրջանակն այն մարդիկ են, ովքեր նրան գիտեին, և նա գիտեր նրանց։ Բայց նրանցից ոմանք Թարիվերդիևի հետ չեն հանդիպել։

Այսպես, օրինակ, երգչուհի Թեհմինե Եղիազարյանը։ Մեկ տարի առաջ նա ավարտել է Երևանի կոնսերվատորիան, եկել է Մոսկվա, և այսօր Թեհմինեն Միքայել Թարիվերդիևի հիմնադրամի թոշակառու է։ Նա մեր բարեկամն է և բացառիկ շնորհով օժտված մարդ։ Իմ կարծիքով՝ նա այն մարդկանցից է, ով միշտ կներկայացնի այդ երաժշտությունը։ Նա հրաշալի երգչուհի է և նոր է սկսում իր ճանապարհը։ Քսանվեց տարեկան է։ Ես կարծում եմ, որ նրան բացառիկ հետաքրքիր ապագա է սպասում։ Վերջերս Թեհմինեն հանդես եկավ Յուրի Բաշմետի հետ, որը լսեց նրան և միանգամից հրավիրեց նրան երգել իր համերգին։ Եվ նա երգեց՝ երեք օրում նոր պարտիա սովորելով։ Սրանք այն մարդիկ են, ում ձգում է Թարիվերդիևը։

«Նովոստի-Արմենիա» - Թարիվերդիևը հայտնի է ոչ միայն հանրաճանաչ խորհրդային ֆիլմերի իր երաժշտությամբ, այլև երգեհոնի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններով: Ինչպե՞ս է նրան հաջողվել ստեղծագործել երկու այդքան տարբեր ուղղություններում:

Վ. Թարիվերդիևա - Դա, իսկապես, նրա զարմանալի գիծն է, բացառիկ ունակությունը: Կարծում եմ, որ այդ ֆիլմերն այդքան ճանաչում են ձեռք բերել, որովհետև դրանցում հնչում է Թարիվերդևի երաժշտությունը: Լինելով դասական՝ նա կարողացել է մարդկանց հետ խոսել նրանց համար հասկանալի լեզվով: Հենց սա է նրա ֆենոմենը: Օրինակ՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի երաժշտությունը միանգամայն  դասական ձևաչափի երաժշտություն է: Այն համագոյակցում է ֆիլմի հերոսների հետ: Սակայն պետք է արժանին մատուցել ռեժիսորներին, ովքեր չեն վախեցել «իրենց մոտ կոնսերվատորիա ստեղծել», ինչպես ասում էր Ռյազանովը: Նա գրում էր տարբեր տեսակի երաժշտություն, այդ թվում նաև ավանգարդ:

Դեռևս շատ վաղ ստեղծագործական տարիքում, լինելով Արամ Խաչատրյանի ուսանողը, նա արդեն մտածում էր, թե ինչպիսի երկխոսության մեջ մտնի մարդկանց հետ: Նրան միշտ հետաքրքրում էր, թե ինչ նշանակություն ունի երաժշտությունը մարդկանց համար: Դա նրա համար միայն մասնագիտություն չէր: Դա մարդկանց միջև ինչ-որ կապի առաքելություն է: Նա իր առջև դնում էր այդ խնդիրն ու միշտ լուծում, նույնիսկ երբ գրում էր «Չեռնոբիլ» երգեհոնի համար սիմֆոնիան: Դա բարդ ստեղծագործություն է, սակայն բոլորն այն հասկանում են:

«Նովոստի-Արմենիա» - Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը հայտնի էր ոչ միայն խորհրդային տարիներին, այն մինչ օրս արդիական է: Ձեր կարծիքով՝ ո՞րն է կոմպոզիտորի անմահության գաղտնիքը:

Վ. Թարիվերդիևա - Դա ցանկացած արվեստի գաղտնիքն է: Եթե որևէ տեղ կա Աստծո կայծը, այն ոչ մի տեղ չի կորչի: Այն անհնար է հանգցնել:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն եք տեսնում ժամանակակից երաժշտությունը: Ինչպիսի՞ն պետք է լինեն ժամանակակից երաժշտությունն ու ժամանակակից երաժիշտը:

Վ. Թարիվերդիևա - Դժվար է հստակ ասել, թե ինչպիսին պետք է լինեն ժամանակակից երաժիշտն ու երաժշտությունը: Սակայն կցանկանայի, որպեսզի ուղղվածությունը բարձրին գերազանցեր կենցաղայինին ոչ միայն արվեստում, այլև մարդկանց մեջ: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ չմոռանան Աստծուն: Եվ այսօր դա շատ հրատապ է:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը: Դուք ծանո՞թ եք նրա հետ

Վ. Թարիվերդիևա - Հայ ունկնդիրները տարբեր են: Հայերն ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, և երբեմն մենք հանդիպում են անսպասելի վայրերում: Սակայն ընդհանրապես հայ ունկնդիրը, հայ մարդը հենց այն մարդն է, ով հիշում է Աստծուն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։
11:13
15 Դեկտեմբերի 2017
Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ
Ամանորն արդեն սարերի հետևում չէ: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:
15:40
11 Դեկտեմբերի 2017
Լեգենդար Իրինա Սլուցկայան կմարմնավորի հայ աստվածուհու կերպարը «Ախթամար» շոուում. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան առաջին վարպետության դասն է անցկացրել Երևանում:
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է: