480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տարածաշրջանային կարգավորման որոշ հարցերում կարող է մոդերատորի դիրք զբաղեցնել
17:05
13 Հոկտեմբերի 2010

Կարծում եմ, որ Հայաստանն, առաջին հերթին, պետք է իր դիրքորոշումը պահի, որևէ կերպ չօգնի ոչ Իրանին, ոչ Ռուսաստանին՝ սեփական ազգային շահերը կյանքի գործելու հարցում: Անշուշտ, Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն փոխհարաբերությունները Ռուսաստանի՝ ամենամեծ և գլխավոր ռազմական, քաղաքական, տնտեսական գործընկերոջ հետ, և դրանից չես փախչի: Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները, Ռուսաստանի հետ համեմատ, իհարկե, երկրորդական բնույթ ունեն:

Հարցը այնքան այն չէ, թե ինչ է ուզում Հայաստանը, այլ այն, թե այս իրավիճակում ինչ են ուզում Հայաստանից: Կարծում եմ, որ Մոսկվան ու Վաշինգտոնը Հայաստանից, միգուցե, ցանկանում են հանգստություն, կանխատեսելիություն, հավասարակշռվածություն և օգնություն: Երբեմն նման փոքր և լուրջ մակարդակով  հակամարտությունների մեջ չներքաշված երկրներին, ինչպիսին Հայաստանն է, հաջողվում է չեզոքացնել բավականին շատ տարաձայնություններ, որոնք մեծ երկրներն ի վիճակի չեն լուծել այն բանի պատճառով, որ նրանք հսկայական շահեր, հսկայական մեխանիզմներ և համաձայնության ընթացակարգեր ունեն:

Կարծում եմ, որ Հայաստանը այս տարածաշրջանում կարգավորման որոշ հարցերում կարող է մոդերատորի դիրք զբաղեցնել, ամեն դեպքում՝ տեղեկատվության և երկխոսության ոչ պաշտոնական միջնորդ-օղակի դիրք: Հայերը հայտնի են իրենց իմաստությամբ, խելամտությամբ, ռացիոնալությամբ, պատերազմել դուք չեք ցանկանում, դա երևում է, դուք պետք է զարգացնենք երկիրը, ցանկանում եք դռները բացել Թուրքիայի հետ, այդ պատճառով Հայաստանն այսօր դիտարկվում է որպես տարածաշրջանում բավականին դրական ուժ: Կարծում եմ, որ այն օգնությունը, որը Հայաստանն ի վիճակի է ցուցաբերել Ռուսաստանին և Արևմուտքին իրանական հարցում, կդառնա երկխոսության հարթակ, կընկալվի բավականին դրական:

Սա հենց այն հակամարտությունն է, որտեղ Հայաստանի նման երկիրը նշանակալի դեր խաղալու հնարավորություն ունի:

«Նովոստի-Արմենիա». Նիկոլայ Վասիլևիչ, այս ամառ Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրական մարտեր էին ընթանում: Ձեր կարծիքով՝ կարելի՞ է դա իրավիճակը հալեցնելու փորձ համարել հետագայում ավելի մասշտաբային ռազմական գործողությունների անցնելու համար, թե՞ դա հայկական կողմին վախեցնելու ցուցադրական ակցիա էր:

Ն. Զլոբին. Կարծում եմ, որ, առաջին հերթին, բոլորն էլ ցանկանում են պարբերաբար հալեցնել իրավիճակը: Հենց որ այս կամ այն երկիրը զգում է, որ կարող է հալեցնել այն իր օգտին, ապա նա կփորձի ինչ-որ բան հրահրել և շրջել իրավիճակն իր օգտին:

Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել ադրբեջանաղարաբաղյան սահմանին, կապված էր հակամարտությունը հալեցնելու, այն ակտիվ դարձնելու փորձի հետ, տեսնելու Մինսկի խմբում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում տիրող իրավիճակը, թե ինչպես են նրանք արձագանքելու այդ իրավիճակին՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ հարաբերությունների վերալիցքավորում է ընթանում:

Ինձ թվում է, որ այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, որ հակամարտության հալեցումը դրա լուծումը չէ: Ամեն մեկը հակամարտության լուծումը հասկանում է յուրովի, և արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հակամարտությունը կմղվի  ավելի ծանր իրավիճակ, երբ, իսկապես, շատ դժվար կլինի այն ետ շրջել, և անթիվ զոհեր կլինեն:

Իմ կարծիքով՝ գլխավոր առաջնահերթություն կա, որին Հայաստանը՝ տարածաշրջանում ունենալով հսկայական ազդեցություն, պետք է հետամուտ լինի, այն է՝ այդ հակամարտությունը հալեցնելու ցանկացած ռազմական փորձին ամեն ձևով դիմակայելը:

Երկրորդը, նա պետք է կայունության, այդ հակամարտության ապառազմականացման գործընթացի մեջ ներգրավի Մինսկի խմբի խաղացողներին: Երրորդը, առաջնահերթություն պետք է դարձնել այն, որ ամեն դեպքում այդ հակամարտության լուծումը չպետք է հանգեցնի մարդկանց մահվան: Թող ինչ ասես լինի, սակայն մարդիկ չպետք է զոհվեն, նրանք որևէ  կապ չունեն մեծ քաղաքականության հետ, նրանք չեն ապրում աշխարհաքաղաքական մեթոդներով և հասկացություններով, նրանք պետք է հանգիստ ապրեն:

Այդ պատճառով ինձ թվում է, որ մարդկանց կյանքի որակը, այդ գոտու ապառազմականացումը, հակամարտությունը հալեցնելու ռազմական փորձերին ամեն կերպ դիմակայելը, եթե Հայաստանն այս ամենը անի (իսկ նա դա անում է), ապա նա շատ լուրջ քաղաքական կապիտալ կկուտակի, ինչը և տեղի է ունենում:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը, ամեն դեպքում, կխիզախի՞ վերսկսել ռազմական գործողությունները հակամարտության գոտում:

Ն. Զլոբին. Ինձ թվում է, որ պատասխանը ոչ ոք չգիտի: Կարծում եմ՝ ոչ: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներկա նախագահի հակամարտությունը չէ, և ես համոզված չեմ, որ նա կցանկանա իր քաղաքական կարիերան, երկրի հեղինակությունը և աշխարհում տիրող իրավիճակը կախվածության տակ դնել այդ հակամարտության լուծումից, որը ձևավորվել է նրանից շատ ավելի շուտ, և դժվար թե նրան հաջողվի լուծել այն, ինչ էլ նա անի:

Ինձ թվում է, որ այսօր այդ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Կարելի է պատերազմ սկսել, սակայն ի՞նչ պետք է հասկանալ հակամարտության հասկացության տակ, ինչպիսի՞ նպատակի կարելի է հասնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների արդյունքում: Կլուծվի՞ հակամարտությունը, ոչ: Տարածաշրջանում կայունություն կհաստատվի՞, ոչ: Անվտնագություն կլինի՞, ոչ: Այսինքն համաշխարհային հանրությանը հետաքրքրող հարցերից ոչ մեկը չի լուծվի:

Այդ պատճառով այստեղ արձագանքը չափացանզ բացասական կլինի, և այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել Ադրբեջանը, նա, իմ կարծիքով, չի հասնի: Այն ամենը, ինչ արվում է, բոլոր հայտարարություններն ուղղված են ադրբեջանական ներքին լսարանին: Ցանկանում եք զենք ճոճել, դա նորմալ է, սակայն հաշվի առեք, որ դա վնասում է ձեր երկրի հեղինակությանը: Եվ խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմի, բացասաբար են ընկալվում:

Այս հարցը ռազմական միջոցով չի լուծվում: Գլխավորն այն է, որ հենց սկսեն մարդիկ զոհվել, ապա Ադրբեջանի նախագահի և այդ երկրի կողմից շատ երկար և լավ ձեռք բերված հեղինակության վրա համաշխարհային հանրության աչքում խաչ կքաշվի: Պատերազմ չպետք է լինի: Պատերազմ սկսելու փորձը արևմտյան հասարակության աչքում Ադրբեջանին հետ կշպրտի: Իսկ Ադրբեջանը դեռ այն վիճակում չէ, որպեսզի դա հաշվի չառնի:

Ընդհանուր առմամբ, եթե ամեն ինչ հաշվի առնենք, ապա ես իրադարձությունների նմանատիպ զարգացման ոչ մի պատճառ չեմ տեսնում: Ոչ ռացիոնալ իրադարձություններն օբյեկտիվորեն կարող են գոյություն ունենալ, սակայն դա արդեն վերլուծության մեր փորձերից դուրս է:

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, կա՞ն տարածաշրջանային կամ այլ երկրներ, որոնք շահագրգռված են այս պատերազմով։

Ն.Զլոբին. Սովորաբար ռազմական գործողություններով շահագրգռված են այն երկրները, որոնք ցանկանում են փոխել ստատուս-քվոն։ Անկեղծ ասած՝ ես այսօր չեմ տեսնում մեծ և լուրջ խաղացողների, ովքեր կցանկանային ստատուս-քվո փոխել։

Հավանաբար, ստատուս-քվո կցանկանային փոխել բոլորը, բայց խոշոր խաղացողներից ոչ ոք վստահ չէ, որ իրենց կհաջողվի փոխել այն իրենց օգտին։ Իսկ քանի դեռ այս վստահությունը չկա, նրանք կգերադասեն այս հակամարտությունը սառեցված վիճակում պահել։ Նրանք վախենում են ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել։ Կորցնելն ավելի ցավոտ կլինի. այդքան տարի «սառեցնում էին», և ամեն ինչ կորցնել նույն Ալիևի կամ Սարգսյանի անհաջող քայլի պատճառով՝ սա նրանց համար մեծ խնդիր է։ Այս պատճառով ես կարծում եմ, որ այսօր նման երկրներ չկան։ 

«Նովոստի-Արմենիա». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին ամբողջովին սատարող հայտարարություններով։ Այդ հայտարարությունները Հայաստանում միակողմանի և նույնիսկ հակահայկական համարեցին։ Ըստ Ձեզ, արդյո՞ք, այդ հայտարարությունները թուրքական համերաշխության դրսևորում էր, թե՞ հերթական անգամ ԱՊՀ-ում Ուզբեկստանի բացառիկ տեղը ցույց տալու ձգտում։

Ն.Զլոբին. Ես կարծում եմ, որ Ուզբեկստանը ցանկանում է տարածաշրջանային առաջնորդ լինել, համենայն դեպս, այդպես երևալ։ Նա հիմքեր ունի կարծելու, որ ավելի մեծ դեր է խաղում, քան իրականում կա, իսկ մյուս կողմից, Քարիմովը հիմքեր ունի մյուսներին դատապարտող այսպիսի մի մեծ եղբոր դերում հանդես գալու։

Իրականում վատ բան չկա դրանում, եթե ամեն ինչ ճիշտ արվեր։ Բացի այդ, ես կարծում եմ, որ այդ հայտարարություններից շատերն արվում են՝ հաշվի առնելով ներքին իրավիճակը։ Ուզբեկստանն իր խնդիրներն ունի Ղազախստանի հետ, իր տարածքային խնդիրները, այդ պատճառով, ոչ ոք չէր սպասում, որ այս երկրներն, օրինակ, կսատարեն Աբխազիայում Ռուսաստանի դիրքին։ Իսկ նրանք չսատարեցին։

Կարծում եմ, որ կան նաև տնտեսական շահեր, որոնք մերձեցնում են Ադրբեջանն ու Ուզբեկստանը։

Ես սա լրիվ բացասաբար չէի ընկալի։ Ի՞նչ խնդիր է լուծվում։ Օգնել Ադրբեջանին հաղթե՞լ պատերազմում։ Նման խնդիր Քարիմովն իր առջև չի դնում։ Պատերազմ սկսե՞լ։ Առավել ևս, ոչ։ Այո, քաղաքական ինչ-ինչ նպատակներ դրվում են՝ համերաշխություն դրսևորել, ցույց տալ սեփական շահագրգռվածությունը, սա կարելի է, բայց ես չեմ կարծում, որ նման հարցերում մեծ փորձ ունեցող Քարիմովը կգնա որևէ արտառոց քայլի։ Նրա երկրում ծանր վիճակ է, իր մեծ խնդիրները և հարևանի անկայունությունը նրան պետք չեն։ Նրան պետք չեն ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծման նախադեպեր։

Առավել ևս, երբ բոլորը դեռևս աբխազական իրադարձություններից և Ռուսաստանի միջամտությունից շոկ են ապրում, ինչն, ըստ էության, վերջնականապես խաչ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականության վրա։

Բացի այդ, Ղրղզստանն, ըստ էության, աշխարհի քաղաքական քարտեզից ոչնչանալու եզրին է։ Բոլորը վախենում են, և այս տարածաշրջանում որևէ ռազմական նկրտում, անկայունություն պարզապես անընդունելի են։ Այդ պատճառով չեմ կարծում, որ Քարիմովն իսկապես լուրջ է ասել այս ամենը։

«Նովոստի-Արմենիա». Կարո՞ղ են Ռուսաստանի էներգետիկ շահերն ազդել տարածաշրջանում քաղաքական որոշումների ընդունման վրա, և կարո՞ղ է Ադրբեջանն օգտագործել այս համագործակցությունը որպես ճնշման լծակ։

Ն.Զլոբին. Այո, Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները տարածաշրջանում մեծ են, էներգետիկան ռուսական քաղաքականության կարևոր գործոն ու լրացուցիչ լծակ է։ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանի էներգետիկ առաջատար տերություն լինել, այդ պատճառով ամեն ինչ այս նպատակի համար կգործի։

Ռուսաստանը ցանկանում է մենաշնորհ ունենալ էներգետիկ շուկաների նկատմամբ, և նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ հարցերում կախված են նրանից, թե որքանո՞վ Ադրբեջանը կսատարի Ռուսաստանի այս հավակնություններին, կհամաձայնի՞, որ Ռուսաստանը բավական հզոր որոշիչ գործոն լինի այս տարածաշրջանի էներգետիկ բիզնեսում և հետխորհրդային տարածքում։

Ադրբեջանը երկու տարբերակ ունի։ Մեկն ԱՄՆ-ն ու Արևմուտքն է, և ինքնուրույն դիրքեր զբաղեցնելու հնարավորություն կա։ Եվ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները կախված կլինեն նրանից, թե ինչ ճանապարհ նա կընտրի, և որքանով Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել նրա ընտրած ճանապարհը։ Ինձ թվում է, որ Մեդվեդևը դա ճիշտ կընկալի, նա բազմակողմանիորեն է հասկանում այն, ինչ տեղի է ունենում ԱՊՀ-ում։

«Նովոստի-Արմենիա». Հնարավո՞ր է ղարաբաղյան գործընթացում օգտագործել միջազգային ճանաչման օսական և աբխազական մոդելները, որոնց դեպքում չճանաչված պետությունների անկախությունը ճանաչում են մի շարք բարեկամական երկրներ։

Ն.Զլոբին. Կարծում եմ, որ սա նորմալ ավանդույթ է։ Գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնք ոչ բոլորի կողմից են ճանաչվել։ Իհարկե, հարմար է, երբ երկիրը ճանաչում են շատ պետություններ, սակայն դա չի բարձրացնում և չի նվազեցնում լեգիտիմությունը։ Եթե երկիրը կա, այն կա, իսկ նրա ճանաչված կամ չճանաչված լինելը կապված է նրա հետ, թե ինչպես են նայում այդ խնդրին այլ երկրներում՝ ելնելով իրենց ներքին իրավիճակից։ Սա նույնիսկ երկրի գնահատական չէ, այլ գնահատական է այն բանի, «թե ինչպես սա կանդրադառնա մեզ վրա, եթե մենք ճանաչենք»։

Իմ կարծիքով, սա տեսականորեն կարելի է դիտարկել նմանատիպ մոդելների առկայության հնարավորությունը, բայց մյուս կողմից, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի խնդիր է լուծվում։ Ինչո՞վ դա կբարելավի կամ կվատացնի Լեռնային Ղարաբաղի վիճակը։ Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում, թե ինչպես սա կփոխի իրականությունը։

Հարավսլավիան և Չեխոսլովակիան ճանաչվել էին բոլորի կողմից։ Խորհրդային Միությունն էլ էր ճանաչված բոլորի կողմից, բայց այն նույնպես անհետացավ։ Չկա որևէ ուղղակի կապ ճանաչված լինելու, լեգիտիմության և կայունության միջև։ Խորհրդային Միությունը փլուզվեց հակառակ սեփական սահմանադրության, սահմանների անխախտելիության մասին Հելսինկյան պայմանագրի, ՄԱԿ-ի որոշման։

Մեզ չեն փրկի ձևականությունները, եթե կա իրողություն, ապա այն միանգամից կծածկի դրանք։ Երկիրը կամ կա, կամ չկա։ Եթե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի, եթե այն ուժ ու հնարավորություններ ունի, եթե այնտեղ գործում են պետականաստեղծ գործոններ, ապա այն կկայանա որպես պետություն անկախ նրանից, թե ինչ են մտածում դրա մասին ուրիշները։ Իսկ եթե ոչ՝ ճանաչիր-մի ճանաչիր, այն չի գոյատևի։ Ես կշեշտադրեի ոչ թե ֆորմալ կողմը, այլ իրողությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։