484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասի չորս պետությունների լրատվական ընկերակցությունը պետք է համաձայնության երկխոսության ակտիվ մասնակիցը դառնա
18:50
27 Սեպտեմբերի 2010

ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

- ՌԻԱ Նովոստին արդեն հինգերորդ տարին է` Հայաստանում Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողով է անցկացնում։ Որո՞նք են հոբելյանական խորհրդաժողովի յուրահատկությունները։

- Մենք իսկապես հինգերորդ անգամ ենք Երևան ժամանում։ 2006թ.-ից սկսած՝ Կովկասյան գիտագործնական խորհրդաժողովը ՌԻԱ Նովոստիի հատուկ լրատվական նախագիծն է դարձել։ Խորհրդաժողովին մասնակցող գիտնականները, քաղաքագետները, հասարակական գործիչները, ովքեր ներկայացնում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի լրագրողական հասարակությունը բազմաթիվ անգամ ցույց են տվել, որ երկրների միջև առկա քաղաքական տարաձայնությունների հետ մեկտեղ հնարավոր է բարի հարաբերություններ պահպանել, կառուցողական երկխոսություն ունենալ։

Այս խորհրդաժողովն առավել լայնածավալ կլինի։ Ռուսաստանի Դաշնությունն ազդեցիկ կազմ է ներկայացնում, որն իր մեջ ներառում է հայտնի ռուս լրագրողների, առաջատար հրատարակչությունների գլխավոր խմբագիրների, հեռուստատեսաբանների և բանավեճեր կազմակերպողների։

Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին կներկայացվեն ՌԻԱ Նովոստիի լուսանկարիչների աշխատանքները։ Նշեմ, որ ռուս լուսանկարիչների հետ համատեղ կտեղադրվի հայտնի հայ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի աշխատանքները։ Գրեթե տասը տարի Մանգասարյանը Հայաստանում տպագրության գործակալությունում փոտոթղթակից է աշխատել։ Վերջերս ՌԻԱ Նովոստին ձեռք է բերել նրա արխիվը, որն իր մեջ ներառում է 15 հազար յուրօրինակ լուսանկարներ։ Այժմ դրանք արժանի տեղ են զբաղենում Միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության ընդարձակ ֆոտոբազայում։

- Ի՞նչ խորագրով կանցկացվի խորհրդաժողովը 2010թ.-ին։ Փորձագետներից ովքե՞ր կմասնակցեն դրան։

- Ներկա քննարկման առանցքային թեման է «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիները Հարավային Կովկասում»։ Մեր կարծիքով, այն համապատասխանում է  Կովկասում միջպետական հարաբերությունների նոր փուլի ձևավորմանը, որն արդյունավետ տեղեկատվական աջակցության կարիք ունի։ Գիտական, փորձագիտական, լրագրողական հասարակության «կովկասյան քառյակի» ներկայացուցիչների ջանքերի համախմբվածությունը կոչված է բարելավել Հարավային Կովկասի երկրների լրատվական տարածության կլիման, որն իր հերթին ազդում է քաղաքական, տնտեսական և հումանիտար ինտեգրման զարգացման վրա։

Բանավեճերին և կլոր սեղաններին կմասնակցի Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, Ռուսական հումանիտար համալսարանի ռեկտոր Եֆիմ Պիվովարը, ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, հայտնի հեռուստամեկնաբաններ Լեոնիդ Մլեչինը և Ալեքսանդր Գուրնովը, ինչպես նաև Վրաստանի հեղինակավոր փորձագետներ Գիա Մեպարիշվիլին, Թբիլիսի քաղաքի Տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին։ Բանավեճային հարթակներում մեծ հետաքրքրությամբ ենք սպասում մեր հայ գործընկերների և ընկերների հանդիպմանը։

- Ծրագրվու՞մ են մասնակիցների՝ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

- Կարևոր է նշել, որ պարբերաբար անցկացվող Կովկասյան խորհրդաժողովների դրական արդյունքները մեծ մասամբ կապված են դրանց անցկացման հայկական կողմի ակտիվ աջակցության, ՀՀ ղեկավարության կողմի ուշադրության հետ։

Շատ ուշագրավ է, որ ներկա խորհրդաժողովի մասնակիցներին անձամբ կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նման շփման հնարավորությունը շատ ուշագրավ է քաղաքագիտական, փորձագիտական  և լրագրողական շրջանի ներկայացուցիչների համար։ Խոսակցության ընթացքում միջպետական փոխգործակցության արդիական հարցերի վերբերյալ ՀՀ նախագահի արտահայտած կարծիքը լայնորեն կլուսաբանվի ռուսական մամուլում։

- Ի՞նչ միջոցառումներ են ծրագրվում գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում։

- Խորհրդաժողովի ծրագրում, բացի լիագումար նիստերի և կլոր սեղանների ժամանակ մտքեր փոխանակելուց, ծրագրվում է հայկական ԶԼՄ-ների համար խորհրդաժողովի կարևոր մասնակից անհատների մամուլի ասուլիս կազմակերպել։ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորումը՝ համընկնո՞ւմ են, արդյոք, կողմերի դիրքորոշումները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի, որը կհամախմբի երկու մայրաքաղաքների շահագրգռված լսարաններին։

Հայաստանի լրագրողության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար արդեն ավանդույթ դարձած վարպետության դասեր կանցկացնեն տեղեկատվական քաղաքականության ոլորտի ռուս հեղինակավոր մասնագետները։ Այդ առումով հիմք ունենք ասելու, որ մենք հայկական կողմի հետ ընդհանուր գործ ենք անում՝ ազգային լրագրողների կորպուս ձևավորելով ։

Արդյո՞ք նրանք կկարողանան ճիշտ և անաչառ մնալ իրենց հոդվածներում, լրատվական հաղորդումներում, մեկնաբանություններում, դրանից են մեծ մասամբ կախված Կովկասում սոցիալական և միջէթնիկական կայունության, բազմակողմանի ինտեգրման հեռանկարները։

- Ո՞ր հարցերի շուրջ եք առավել հետաքրքիր քննարկումներ ակնկալում, ինչպիսի՞ գործնական արդյունքներ են հնարավոր խորհրդաժողովից հետո։

- Բոլոր հանդիպումների և քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել տեղեկատվական ոլորտում կովկասյան պետությունների սերտ գործընկերության հաստատման խնդրին։ Տարբեր, այդ թվում աշխարհաքաղաքական բնույթի գործոնների ազդեցության տակ Կովկասյան տարածաշրջանը միջազգային քաղաքականության «նյարդային հանգույցներից» մեկի է վերածվել։ Հատկապես  մեր օրերին մեծանում է Կովկասի խնդիրների անաչառ և բազմակողմանի ուսումնասիրման արդիականությունը։ Դա չի կարելի թույլ տալ։  

Մեր տեղեկատվական հարթությունը նույնպես բարեկամական հարևանության մթնոլորտի կարիք ունի։ Վստահ եմ, որ Կովկասի չորս պետությունների լրատվական ընկերակցությունը պետք է համաձայնության երկխոսության ակտիվ մասնակից դառնա։ Ոսոխի լեզուն անընդունելի է լրագրողի համար, ովքեր իրենց հասարակական տրամադրությունների արտահայտողն են համարում։Իսկ մարդիկ հանգստություն և փոխադարձ վստահություն են ցանկանում։ Հուսով եմ, որ մեր խորհրդաժողովը կնպաստի այդ ուղղության առաջընթացին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: