477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Այսօրվա դրությամբ Հայաստանում գերիշխող օլիգարխիկ համակարգը թույլ չի տա ունենալ մարդու իրավունքները պաշտպանող օրենքներ
15:50
23 Հուլիսի 2010

Հակիրճ կլինեմ, Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անբավարար է: Չնայած սույբեկտիվ մոտեցման մեջ որոշակի տեղաշարժերին, դրանք չի կարելի դրական համարել: Կարծում եմ, որ մենք չպետք է կախված լինենք այս կամ այն պաշտոնը զբաղեցնող անձանց մարդկային և կամ պրոֆեսիոնալ որակներից, այլ պետք է պաշտպանված լինենք համակարգի կողմից: Ցավոք, այս տեսակետից որևէ փոփոխություն չկա: Այսօրվա դրությամբ Հայաստանում գերիշխող օլիգարխիկ, մենաշնորհային համակարգը թույլ չի տա ունենալ այնպիսի քաղաքական-իրավական համակարգ, որը կարտացոլեր մարդու շահերն ու կպաշտպաներ նրա իրավունքները:

Այդ պատճառով ստիպված եմ փաստել, որ չնայած անձնային գործոնի որոշ տեղաշարժերի՝ համակարգային փոփոխություններ չեն նկատվում: Կարևոր է համակարգային մոտեցումը, որպեսզի զսպումների և հակակշիռների համակարգն արդյունավետ լինի, շուկայական հարաբերությունները կառուցվեն ազատ տնտեսության և առողջ մրցակցության պայմաններում: Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, մնացած բոլոր հարցերը կախված կլինեն այս կամ այն պաշտոնը զբաղեցնող անձի կամքից:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է այս տարի բողոքների ստացման դինամիկան՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և ո՞ր ոլորտում են ավելի շատ իրավախախտումներ գրանցվում:

Ա. Հարությունյան – Մի քանի տարվա ընթացքում օմբուդսմենի ինստիտուտ ստացվող բողոքների թվի առանձնահատուկ փոփոխություն չի նկատվում: Ամեն տարի մենք ստանում ենք միջինը հինգ հազար բողոք, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները: Սակայն բողոքների առարկայի տեսանկյունից նրանց մեծամասնությունը վերաբերում է աշխատանքի տեղավորման, սեփականության իրավունքի ոլորտներին, կենսաթոշակային հարցերին, հաշմանդամության հետ կապված հարցերին:

Միաժամանակ նշեմ, որ մեր կողմից անցկացված մոնիտորինգի հիման վրա վերջին մի քանի տարվա ընթացքում քաղաքացիների օգտին դատական գործընթացների լուծման եզակի դեպքեր են եղել, և հիմնականում դրանք սեփականության հետ կապված քաղաքացիական գործեր են: Կարծում եմ, որ սա դեռ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի աճի ցուցանիշ չէ: Ես սա դրական տեղաշարժ չեմ համարում, համակարգային խնդիրը դեռ մնում է:

«Նովոստի-Արմենիա» - Հանրապետությունում որքանո՞վ է արդյունավետ ընթանում հակակառուպցիոն պայքարը, և ո՞ր ոլորտներում է այն առավել զգալի:

Ա. Հարությունյան – Կոռուպցիան այնպիսի երևույթ է, երբ այս կամ այն պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնը, մի քանի տարվա ընթացքում բավականին ունևոր մարդ է դառնում: Մենք չենք կարող պնդել, սակայն փաստը մնում է փաստ, որ որոշակի պաշտոնի անցնելուց մեկ-երկու տարի հետո պաշտոնյան դառնում է խոշոր մասնավոր սեփականության տեր, որը հաճախ գրանցվում է բարեկամների կամ ընտանիքի այլ անդամների անունով: Հենց սա է կոռուպցիան:

Մեզ մոտ հաճախ կոռուպցիան խառնում են սովորական կաշառակերության հետ, ինչը կոռուպցիայի շատ ավելի թեթև տեսակն է: Իրականում կոռուպցիան այն երևույթն է, երբ չարաշահելով սեփական պաշտոնական լիազորություններն ու անօրինական գործողություններ իրականացնելով՝ այս կամ այն պաշտոնյան շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում ունևոր մարդ է դառնում: Այսօր Հայաստանում գործող տնտեսական համակարգը նպաստում է կաշառակերությանը, կոռուպցիային: Նման պայմաններում ես դեմագոգիա եմ համարում կոռուպցիայի մասին ցանկացած խոսակցությունները: Կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեզ մոտ ձևավորված քաղաքական և տնտեսական համակարգը:

Մարդիկ պետք է հարկեր վճարեն, պետք է միջին խավ ձևավորվի, որը հասարակության ամենաանաչառ և ոչ կոռումպացված խավն է: Միայն միջին խավը, որը մեզ մոտ գրեթե բացակայում է, կարող է չափավոր քաղաքական մոտեցումների պատվեր տալ:

«Նովոստի-Արմենիա» - Պրն. Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում մեծ արձագանք առաջացրած հանրապետությունում օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրումը նախատեսող կառավարության օրինագիծը:

Ա. Հարությունյան – Ես անձամբ ողջունում եմ հանրապետությունում օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրումը նախատեսող կառավարության օրինագիծը: Կարծում եմ, որ օրինագծին դեմ ներկայացված բոլոր փաստարկները որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ, և մայրենի լեզվի ճնշման վերաբերյալ մտավախություններն անհիմն են:

Այդ դպրոցներում առաջին դասարանից ուսուցանվելու է նաև հայոց լեզու և գրականություն: Մենք կարող ենք դառնալ ավելի լայն աշխարհայացք ունեցող հասարակություն, և այս համատեքստում հանրապետությունում օտարալեզու ուսուցմամբ մի քանի դպրոցների առկայությունը թույլ կտա մեզ մեր մշակույթում ինչ-որ լավ բան ներդնել իրենց գործունակությունն ապացուցած այլ մշակույթներից: Եվ չպետք է այդ դպրոցներին հակադրել ազգային դպրոցները, պարզապես պետք է բարելավել կրթահամակարգը: Ես միշտ բերում եմ Վրաստանի օրինակը, որտեղ, եթե չեմ սխալվում, վրացիները ընդհանուր բնակչության միայն 65 տոկոսն են կազմում, սակայն այդ գործոնը չխանգարեց նրանց նման դպրոցներ բացել:

«Նովոստի-Արմենիա» - Օմբուդսմենի գրասենյակը քաղաքացիներից ստացե՞լ է, արդյոք, բողոքներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու վերաբերյալ, որը մինչև 2015 թվականը հեռուստատեսության թվայնացում, ինչպես նաև հեռուստաընկերությունների եթերի թեմատիկ ուղղվածության կարգավորում է նախատեսվում:

Ա. Հարությունյան – Ես չեմ բացառում, որ նման բարեփոխման անհրաժեշտությունն առկա էր, սակայն հնարավոր է, որ պետք էր լսել այլընտրանքային փորձագետների կարծիքը, քանի որ այդ կապակցությամբ լուրջ և կտրուկ քննադատություն հնչեց:

Չնայած որ մենք այս կապակցությամբ բողոքներ չենք ստացել, օմբուդսմենի ինստիտուտն ինքը այս հարցի քննարկում էր նախաձեռնել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ ԱԺ հեռուստառադիոհեռարձակման հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ցավոք, փորձագիտական, կառուցողական քննարկում չստացվեց:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը՝ օրենսդրական բազայի կատարելագործման և, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտապնության ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրագործման տեսակետից:

Ա. Հարությունյան – Հայաստանում եվրաինտեգրման գործընթացի ինտենսիվությունը, միգուցե, միակ ոլորտն է, որտեղ ակնհայտ հաջողություն է նկատվում: Օրենսդրական բազան, մեծամասամբ, համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Սակայն խնդիրն օրենքների իրագործումն է: Հենց օրենքների իրագործման դեպքում են դրսևորվում այն «հիվանդությունները», որոնք արմատացած են քաղաքական, տնտեսական, իրավական համակարգերում: Շատ հեշտ է լավ օրենք ունենալ, սակայն կարևոր է, որպեսզի այդ օրենքը գործի: Հայաստանում կան լավ օրենքներ, սակայն դրանք չեն գործում, ինչն իր հերթին դրդում է իրավական նիհիլիզմի զարգացմանը:

Եթե օրենքները գործեն, մարդիկ կձգտեն իմանալ իրենց իրավունքները: Եվ եթե նրանք համոզված լինեն, որ իմանալով սեփական իրավունքներն ու օրենքները՝ կկարողանան ապացուցել իրենց ճիշտ լինելը, ապա իրավական նիհիլիզմը կնահանջի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։