480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ միգրանտները կարող են օգտվել ռուսական աշխատաշուկայի նոր առավելություններից
20:22
09 Հուլիսի 2010

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ՌԴ ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Ստեպանովայի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«Նովոստի-Արմենիա». Սվետլանա Վիկտորովնա, աշխատանքային միգրացիայի հարցերում ո՞ր իրավական բազայի վրա է հիմնվում Հայաստանի  և Ռուսաստանի համագործակցությունը:

Ս.Ստեպանովա. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնակչության միգրացիայի  և առաջին հերթին, դեպի Ռուսաստան հայերի աշխատանքային միգրացիայի հարցերը, ինչպես նաև այդ գործընթացների կարգավորման կատարելագործման հարցերը երկկողմանի օրակարգի կարևորագույն թեմաներից են, որոնք ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարևորություն ունեն:

Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1994թ.-ի հուլիսի 19-ին, ավելի վաղ մեր պետություններում համապատասխան նորմալ իրավական փաստաթղթերի բացակայության պատճառով փաստացիորեն չի իրագործվել:

Ներկայում Ռուսաստանի և Հայաստանի միջև միգրացիոն գործընթացների կառավարման իրավապայմանագրային հիմքերի ստեղծման աշխատանք է տարվում՝ համապատասխան երկու երկրների ազգային օրենսդրության փոփոխման և այդ ոլորտում ժամանակակից միջազգային միտումներին:

Մասնավորապես արտասահմանյան աշխատուժի ներգրավման և օգտագործման հետ կապված ավելորդ վարչական ընթացակարգերի կրճատման նպատակներով ՌԴ ԴՄԾ-ն՝ գործող իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ համատեղ, «2002թ.-ի հուլիսի 25-ից Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» դաշնային օրինագիծ են պատրաստել, որը հաստատվել է 2010թ.-ի մայիսի 19-ին և ուժի մեջ է հուլիսի 1-ից:

Այս օրենքը տարածվում է ինչպես մուտքի արտոնագրերով երկրների քաղաքացիների, այնպես էլ այսպես կոչված «անարտոնագիրների», այդ թվում նաև Հայաստանի վրա, քանի որ փոփոխություններն ուղղվել են բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետների հանդեպ թույլատրելի փաստաթղթերի քանակի նվազեցմանն ու դրանք ստանալու ընթացակարգի պարզեցմանը:

«Նովոստի-Արմենիա». Խոսքը հատկապես ո՞ր փոփոխությունների մասին է:

Ս. Ստեպանովա. Փոփոխությունները բավական լուրջ են: Առաջին հերթին, այնպիսի հասկացություն է ներառվել, ինչպիսին է «բարձրորակ մասնագետը»:

«Նովոստի-Արմենիա». Ո՞րն է բարձր որակավորում ունեցող մասնագետի հիմնական չափորոշիչը:

Ս. Ստեպանովա. Բարձր որակավորում ունեցող մասնագետ է ճանաչվում օտարերկրացի քաղաքացին, ով աշխատանքի փորձ, ունակություններ կամ գործունեության հստակ ոլորտում նվաճումներ ունի: Հիմնական չափորոշիչն հետևյալն է՝ այն աշխատավարձը, որը նրան Ռուսաստանի գործատուն է տալիս, պետք է տարեկան երկու կամ ավելի միլիոն ռուբլի լինի, ինչն այսօրվա փոխարժեքով  ամսական մոտ 5,5 հազար դոլար է կազմում:

Գործատուն ինքնուրույն է իրականացնում այն օտարերկրյա քաղաքացիների ձեռնահասության և որակավորման  մակարդակի գնահատականը, որոնց  ցանկանում է աշխատանքի ընդունել՝ որպես բարձրորակ մասնագետների, և համապատասխան ռիսկեր է կրում: Գործատու կարող է լինել ցանկացած օրինապաշտ կոմերցիոն կամ գիտական կազմակերպություն, կրթական հաստատություն, Ռուսաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր: Միաժամանակ մասնագետն ու նրա ընտանիքի անդամները մի շարք լուրջ առավելություններ ունեն:

«Նովոստի-Արմենիա». Հատկապես ինչպիսի՞:

Ս. Ստեպանովա. Ռուսաստանում աշխատանքի ընդունված բարձր որակավորում ունեցող մասնագետը, մասնավորապես, աշխատելու իրավունք է ստանում   օտարերկրյա քաղաքացիներին տրվող՝ Ռուսաստան  մուտք գործելու հրավերք տալու քվոտայից և աշխատանքի թույլտվության քվոտայից դուրս:

Նա երեք տարի ժամկետով աշխատանքի թույլտվություն է ստանում` ոչ մեկանգամյա երկարացմամբ: Եթե պայմանագրի համաձայն՝  ենթադրվում է ՌԴ երկու և ավելի սուբյեկտների տարածքներում բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքային գործունեության իրականացումը, նա կարող է աշխատանքի թույլտվություն ստանալ այդ սուբյեկտների տարածքներում:

Բացի այդ, նա կարող է աշխատանքային պայմանագրի գործունեության ժամկետի ընթացքում իրեն և իր ընտանիքի անդամներին բնակության իրավունք ձևակերպել:

Կարևոր է նաև այն, որ աշխատանքային պայմանագրի սպառման ժամկետից առաջ  աշխատանքային 30 օրվա ընթացքում մասնագետը կարող է մեկ այլ գործատուի որոնում իրականացնել և աշխատանքի նոր թույլտվություն ստանալ` երկրից չմեկնելով: Ընդ որում, աշխատանքի թույլտվությունը, մուտքի արտոնագիրը և բնակության իրավունքը վավեր են համարվում նշված ժամկետի ընթացքում:

«Նովոստի-Արմենիա». Որո՞ն ք են այդ մասնագետների ընտրության չափորոշիչները, հատկապես ո՞վ կարող է հավակնել այդ անձանց կատեգորիայում հայտնվելու իրավունքին:

Ս. Ստեպանովա. Գործատուն ինքն է որոշում այդ կատեգորիան, քանի որ նա է պատրաստ բարձր վարձատրել նման մասնագետին: Սակայն մարդկանց երկրորդ կատեգորիա ևս գոյություն ունի: Նրանք կարող են Հայաստանում կամ այլ երկրում Ռուսաստանի ԴՄԾ դիմել և հայտնել իրենց մասին՝ որպես բարձր որակավորում ունեցող մասնագետի: Դրա համար նրանք սկզբից պետք է ինքնուրույն կամ մեր օգնությամբ հարցաթերթիկ լրացնեն, որը տեղադրված է ԴՄԾ պաշտոնական կայքում: Մենք արժանահավատություն ենք բաղդատում ներկայացված տվյալներին, և հարցաթերթիկը բաց հասանելիությամբ կհայտնվի համացանցում: Բայց այս դեպքում նույնպես ընտրությունը կատարում են գործատուները:

Ներկայացուցչության խնդիրն այն է, որ եթե գործատուն հայտը ներկայացնողին  որպես բարձրորակ մասնագետ է ճանաչել, և ՌԴ ԴՄԾ-ն տվել է նրան աշխատանքի ընդունելու թույլտվությունը, ապա մենք իրավունք ունենք այստեղ` Երևանում, նրան աշխատանքի թույլտվություն տալու, և նա այս փաստաթուղթը ձեռքին Ռուսաստան կմեկնի:

Անշուշտ, նրանք բացառիկ մարդիկ են` երկու միլիոն ռուբլի Ռուսաստանում ոչ շատերն են ստանում: Եվ ես չեմ բացառում, որ գիտական ներուժով հարուստ և իր վարպետներով հռչակվող Հայաստանի քաղաքացիները կկարողանան օգտվել այս հնարավորությունից:

«Նովոստի-Արմենիա». Ըստ Ձեզ, ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչները կկարողանան հայտնվել բարձրորակ մասնագետների կատեգորիայում:

Ս. Ստեպանովա. Ամենատարբեր: Արևմուտքից թոփ մենեջերներ և բարձր մակարդակի այլ մասնագետներ են մեկնում: Հայաստանում  կարող են լինել  գիտնականները, մասնավորապես` ֆիզիկոսները, բարձր տեխնոլոգիաների, այդ թվում նանոտեխնոլոգիաների մասնագետները: Բայց, միաժամանակ, գործատուն կարող է որոշակի մասնագետի փնտրել ինչ-որ գործունեության ոլորտում, և հայտ ներկայացողներից ինչ-որ մեկը կարող է համապատասխանել այդ չափանիշներին: Որոշումը, կրկնում եմ, գործատուինն է:

«Նովոստի-Արմենիա». Սվետլանա Վիկտորովնա,  Դուք խոսում էիք դաշնային օրենքում մի շարք փոփոխությունների մասին: Հուլիսի 1-ից այդ օրենքի շրջանակներում ի՞նչ նորարարություններ են սկսել գործել:

Ս. Ստեպանովա. Դաշնային օրենսդրությունում մեկ այլ լուրջ նորարարություն է պատենտների ներմուծումը այն աշխատանքային միգրանտների համար, ովքեր աշխատում են ֆիզիկական անձանց մոտ:

Այն մարդկանցից շատերը, ովքեր այսօր նույն Մոսկվայում կամ Մոսկվայից դուրս ֆիզիկական անձանց մոտ են աշխատում` ամառանոցներում, ընտանիքներում, սպասարկման ոլորտում, նրանք այսօր «ստվերում» են, քանի որ օրինական կարգով Ռուսաստան մեկնելով և երկրում 90 օր գտնվելու իրավունք ունենալով, նրանք աշխատանքային գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն: Որպեսզի նրանք օրինական կերպով կարողանան իրականացնել իրենց գործունեությունը, նրանց առաջարկվում է պատենտ ձեռք բերել:


«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Ս. Ստեպանովա. Դիմել Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններին, ընդամենը երեք փաստաթուղթ  ներկայացնել` անձնագիր, Ռուսաստան մուտք գործելու մասին սահմանային վերահսկման մարմնի նշմամբ միգրացիոն քարտ և ֆիզիկական անձանց եկամուտների համար ամսական 1000 ռուբլի չափով ֆիքսված կանխավճարային հարկ վճարելու մասին անդորրագիր: Կարելի է  միանգամից երեք ամսվա պատենտ ստանալ, բայց միաժամանակ, համապատասխանաբար տուրքը 3000 ռուբլի կկազմի:

Այդ փաստաթղթերի առկայության դեպքում միգրանտին 10 օրվա ընթացքում ֆիզիկական անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու պատենտ է տրվում, և պատենտի վճարված ժամկետի ընթացքից հետո նա պետք է աշխատանք գտնի: Այսինքն, եթե մարդը պատենտի ժամկետի ընթացքում ֆիզիկական աշխատանք է գտել անձանց մոտ, ապա նա ՌԴ ԴՄԾ-ում, բացի վերոնշյալ երեք փաստաթղթից, տեղեկություն է ներկայացնում այն անձի մասին, ում մոտ պատրաստվում է աշխատել, ինչպես նաև տուրքի վճարման անդորրագիրը:

Պատենտը տրվում է մեկից երեք ամիս ժամկետով, ընդ որում դրա գործողությունը կարող է հաճախակի երկարացվել՝ երեք ամսից ոչ ավել ժամանակով: Միաժամանակ պատենտի գործողության ընդհանուր ժամկետը, հաշվի առնելով երկարացված ժամկետը, տրվելուց հետո չի կարող գերազանցել 12 ամիսը:

Դա շատ լուրջ օժանդակություն կլինի նրանց համար, ովքեր արդեն Ռուսաստանում են, բայց մասնավոր անձի մոտ են աշխատում՝ առանց աշխատանքի թույլտվության: Եթե Ռուսաստանում գտնվող օտարերկրացի քաղաքացու մոտ դեռ մեկ ամսից ավել է մնացել, որի ընթացքում նա երկրում գտնվելու օրինական իրավունք ունի, ապա նա կարող է դիմել պատենտ ստանալու համար:

Օրենքի իրականացման առաջին օրը` հուլիսի 1-ին, դիտարկում է անցկացվել, որը ցույց է տվել, որ շուրջ 200 մարդ միաժամանակ դիմել են պատենտի համար, իսկ առաջին շաբաթվա տվյալներով` նրանց թիվը գերազանցում է հինգ հազարը: Կարծում եմ, որ թվերը կաճեն:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ տվյալներ կան Ռուսաստանում աշխատող Հայաստանի աշխատանքային միգրանտների պաշտոնական վիճակագրություններում:

Ս. Ստեպանովա. 2009թ.-ի ընթացքում Ռուսաստանի տարածքում ընդամենը 82 հազար ՀՀ քաղաքացի է աշխատանքային գործունեություն իրականացրել, իսկ 2010թ.-ի առաջին հինգ ամիսների ընթացքում` ավելի քան 24 հազար քաղաքացի: Ավանդաբար, Հայաստանի քաղաքացիների աշխատանքն առավել պահանջարկ ունի շինարարության ոլորտում (44,1%), ծառայությունների ոլորտում (27,2%), տրանսպորտի և կապի (12,1%), ինչպես նաև առևտրի ոլորտում (3,8%): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։