484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը համարվում է Արևելքի կարևորագույն կինեմատոգրաֆիական կենտրոնը
14:22
07 Հուլիսի 2010

Երևանում հուլիսի 11-18-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի և ժամանակակից հայկական ու համաշխարհային կինոյի միտումների մասին ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրուցել է ռեժիսոր և կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Նովոստի-Արմենիա» - Պրն. Խաչատրյան, շուտով կմեկնարկի «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի հնարավորությունները բավականին ընդլայնվել են կարճ ժամանակահատվածում, այնուամենայնիվ, ի՞նչ նոր բան կցանկանայիք տեսնել փառատոնում:

Հ. Խաչատրյան – Ամեն փառատոն ունի իր ձևաչափը: Մենք ընտրել ենք բարգավաճող և կայուն երկրի փառատոնային ձևաչափը, որը տարածաշրջանում առաջին տեղը կզբաղեցներ: Այդպես էլ եղավ. կինոն լուսաբանող բոլոր միջազգային ԶԼՄ-ները, կինոգործիչներն ու փառատոնի մասնակիցները Հայաստանը համարում են Արևելքի կարևորագույն կինեմատոգրաֆիական կենտրոնը: Ցավոք, Հայաստանում կինոարտադրության ծավալը մեծ չէ, սակայն ավելի կարևոր է, որ այն մարդկանց մեջ արթնացրել է կինոյով զբաղվելու ախորժակ և ցանկություն: Երիտասարդությունը սկսել է լրջորեն զբաղվել կինոարվեստով: Կինոդպրոց և կինոթերթ է բացվել, տարածաշրջանի համար կինոնախագծերի մրցույթ է անցկացվում:

Այսպիսով, փառատոնը՝ որպես այդպիսին, չի սահմանափակվում միայն փառատոնային գործունեությամբ, այն հովանոց է դարձել, որի տակ գործում են 6-7 տարբեր ծրագրեր: Այսօրվա դրությամբ ցանկություն է առաջացել մնալ սեփական շրջանակներում, շատ չընդլայնվել, քանի որ չափից դուրս ընդլայնումը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: Թանկացել են տոմսերը, հյուրանոցները: Սակայն բյուջեն չի ավելացել: Այն նույնն է մնացել ֆինանսական ճգնաժամի պատճառով: Կարծում եմ, որ ճգնաժամի ավարտից հետո արդեն կարելի է մտածել ձևաչափի հետագա ընդլայնման, ինչպես նաև նոր կինոթատրոններ բացելու մասին: Ցանկացած փառատոնի կազմակերպիչները երազում են հրավիրել «Ոսկե ծիրանին» մասնակցող կինոռեժիսորներից գոնե մեկին:

Մեզ մոտ ամեն տարի ժամանում է մոտ տասը ռեժիսոր, համաշխարհային կինոյի «աստղեր»: Ծրագրում փառատոնի մասնակիցների անունները դեռ հրապարակված չեն, սակայն կարող եմ ասել, որ այս տարի մեզ իրենց ներկայությամբ կհարգեն այնպիսի ռեժիսորներ և սցենարիստներ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Ֆրիդրիխսոնը, Կլեր Դենին, Ռոբերտ Նիլսոնը, Տեո Անգելոպուլոսը, Լի Չան-Դոն, Ֆատիհ Ակինը և այլոք: Սրանք մարդիկ են, որոնց ներկայության մասին երազում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ռուսական և եվրոպական փառատոնները: «Ոսկե ծիրանի» գաղտնիքը փառատոնի դեմոկրատական բնույթն է, որը բացառում է  գոռոզամտությունը մասնակիցների նկատմամբ, բաժանումը հանրաճանաչների և ոչ այնքան ճանաչվածների միջև: Մեզ մոտ բոլորը հավասար են, բոլորը սիրում են կինոն և հանուն կինոյի պատրաստ են ամեն ինչի: Փառատոնի ժամանակ բոլորը շփվում և փոխգործակցում են հավասարի պայմաններով` անկախ կոչումից և անունից:

 «Նովոստի-Արմենիա» - Այսօրվա դրությամբ ավելի շատ փառատոների մրցանակակիրներ են դառնում երիտասարդ ռեժիսորները: Ինչպիսի՞ն են աշխարհում ժամանակակից կինոյի զարգացման միտումները, ինչպիսի՞ կինո կցանկանայիք ավելի շատ դիտել, ի՞նչ անուններ, ֆիլմեր, փառատոներ կցանկանայիք հատուկ նշել:

Հ. Խաչատրյան – Կան կինոփառատոների տարբեր ձևեր: Կան կոմերցիոն կինոյի փառատոներ, կան կինոֆիլմերի շուկաներ, կան նաև փառատոներ, որոնք հետաքրքրված են ցուցադրել ֆիլմեր՝ որպես հոգևոր սնունդ և մշակութային երևույթ:  Դրանք արտ-հաուսային կինոյի փառատոներ են, որոնցում առաջին հերթին ուշադրության է արժանանում մշակութային կինոն և կինոլեզուն: Կարծում եմ, որ փոքր երկրները, որոնք փոքր կինոարտադրություն ունեն, չպետք է մտածեն կոմերցիոն կինոյի մասին և չպետք է պետական ֆինանսավորում ստանան կոմերցիոն կինոյի կամ սերիալների համար: Սերիալները հեռուստատեսության գործն են:

Նրանք ևս ապրելու իրավունք ունեն, օգուտ են բերում կինոյին, դաստիարակում են սեփական հեռուստադիտողին: Մեզ մոտ բավականին լավ սերիալներ են նկարահանվում, սակայն պետական ֆինասնավորման հիմքը պետք է լինի մշակույթը, մշակութային կինոն, մեր մշակույթը, սեփական մշակութային ժառանության, արվեստի, պատմության, արժանիքների, թերությունների և խնդիրների մասին պատմող մեր պատմությունները: Ավելի լավ է մենք ինքներս պատմեք մեր խնդիրների մասին, քան ուրիշները ներկայացնեն հայերի խնդիրները: Մենք ուժեղ ժողովուրդ ենք, ուժեղ մարդիկ ենք, մենք մշակույթի ուժեղ գործիչներ ունենք, ովքեր կարող են պատմել մեր խնդիրների մասին:

Շատերը չեն հասկանում սա` համարելով այն փոքրիկ դավաճանություն հայրենիքի նկատմամբ, չհասկանալով, որ միայն ուժեղ մարդը կարող է խոսել սեփական երկրի, ժողովրդի կամ ընտանիքի, ծնողների և երեխաների թերությունների մասին: Դա յուրօրինակ վիրաբուժություն է, որով պարտադիր պետք է զբաղվեն նույն ժողովրդի ներկայացուցիչները: Երբ այդ մասին պատմում են ուրիշները, դա փոքր-ինչ նվաստացուցիչ է, իսկ երբ դա անում է հենց ժողովրդի ներկայացուցիչը, ապա դու համոզված ես, որ դա արված է ցավով և սիրով: Այսինքն դա չպետք է միայն մերկ իրականություն լինի, այլ` արվեստ, որն ի վիճակի է հետաքրքրել և ազդել մարդկանց վրա: Մենք երիտասարդներ ունեն, ովքեր շատ հետաքրքիր կինո են նկարահանում:

Օրինակ` Արամ Շահբազյանը, Միքայել Վաթինյանը, Հովհաննես Գալստյանը, Մարիա Սահակյանը, Նիկա Շեկը: Երիտասարդներին հարկավոր է ըմբռնմամբ մոտենալ, քանի որ չկա ավելի արժանի գործ, քան արվեստի մեջ երիտասարդության ներգրավումը: Նրանց անհրաժեշտ է սիրով վերաբերվել, սակայն թույլ չտալ, որպեսզի «աստղային հիվանդությամբ» հիվանդանան: Ավագ սերնդի որոշ կինոռեժիսորներ մեծամիտ են, հորինվածքներ են պատմում շրջապատողների մասին կամ կշտամբում են նրանց գործունեությունը: Մեր ծրագրերում ներառված ռեժիսորների նախագծերնը, անկախ հաղթանակից, ֆիլմեր են դարձել` Կինեմատոգրաֆիայի կենտրոնի և արտերկրից ստացված որոշակի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հաջորդ տարի այդ ֆիլմերը կցուցադրվեն, և մենք կուրախանանք Հայաստանում լավ կինեմատոգրաֆի առկայությամբ:

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն են այսօրվա դրությամբ հենց հայկական կինոյի զարգացման միտումները։ Ինչպիսի՞ ապագա ունի անկախ կինոն Հայաստանում։

Հ.Խաչատրյան – Կոմերցիոն ֆիլմեր արտադրող երկրները ԱՄՆ-ն և Հնդկաստանն են, քանի որ նրանք հսկայական քանակությամբ հանդիսատես ունեն։ Հայկական կինոն պետք է ստեղծվի միայն դրամաշնորհային միջոցներով։ Ֆիլմերը պետք է հոգևոր- մշակութային լինեն, արտ-հաուսային, փիլիսոփայական, էթնիկ խնդիրներ բացահայտող, սոցոլոգիական, հետազոտական։ Մենք պետք է կարողանանք այսօր իշխող մթնոլորտն այնպես նկարագրել, որպեսզի այն արդիական մնա դարերով։ Կարելի է այդ մթնոլորտը չգտնել գեղանկարչության, երաժշտության մեջ, բայց կինեմատոգրաֆը մթնոլորտ ստեղծելու հնարավորություն ունի։

Կինոն կարող է պատկերել բնավորություն, պատմություն, հանցագործություն, բայց ժամանակի մթնոլորտը հաղորդելու համար շատ մեծ վարպետություն է հարկավոր։ Նման ֆիլմը դարերով արդիական, թարմ ֆիլմ ժողովրդի պատմության մասին: Եվ պետությունը պետք է դրան մեծ ուշադրություն դարձնի։ Անհրաժեշտ է նաև միջազգային ճանաչում ունեցող և հետաքրքիր նախագծեր ներկայացնող անկախ պրոդյուսերների առկայություն։ Իսկ մարդկանց պարզապես ֆիլմեր նվիրելը չափազանց մեծ շռայլություն է։ Դեռ խորհրդային ժամանակներից մեզ մոտ ընդունված է ֆինանսավորել ոչ կոնֆլիկտային հեղինակների նախագծերը, բայց նման մարդիկ ի վիճակի չեն արվեստ ստեղծել։

նման մարդիկ ի վիճակի չեն արվեստ ստեղծելու։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն են «Եկեք միասին նկարահանենք» հայ-թուրքական հարթակի հետագա հեռանկարները։ Ինչպիսի՞ ծրագրեր կարելի է ակնկալել կինոհարթակի շրջանակներում։

Հ.Խաչատրյան – Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր իրենց գործով են զբաղվում։ Զինվորը պատերազմում է, դիվանագետը բանակցությունների է վարում, իսկ արվեստի գործիչը պետք է իր ճանապարհն ունենա և իր մեջ սեր ունենա։ Իհարկե, պատմությունը հիշեցնում է, որ մենք ունեցել և ունենք չարակամներ, բայց արվեստի գործիչը պետք է ճանապարհ բացի դեպի նրանց սրտերը և ստիպի նրանց պատմել իրենց թերությունների, դժվարությունների և առկա կոնֆլիկտների մասին։ Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք հասել ենք այն բանին, որ շատ թուրքերի հայոց պատմությունը սկսել է դրական թվալ։ Եթե արվեստի մարդը չի կարող օգուտ բերել իր ժողովրդին և երկրին, ապա կարելի է համարել, որ նրա գործունեությունը չի հաջողվել։

Իհարկե, կարելի է միայն արվեստի գործիչ լինել, բայց կինոն միայն արվեստ չէ։ Դա նաև քաղաքականություն է։ Կինոգործիչը պետք է ճշմարտացի վերաստեղծի, բացատրի և պահպանի իրեն շրջապատող իրականությունը։ Այդ պատճառով ես «Եկեք միասին նկարահանենք» կինոհարթակն այսօրվա դրությամբ մեր լավագույն ծրագրերից մեկն եմ համարում, երբ թուրքերն իրենք են սկսում զբաղվել Հայկական հարցով, Հայոց ցեղասպանությամբ, Ծիծեռնակաբերդ և Ցեղապսանության թանգարան են այցելում։ Թուրքերը սկսել են հայերին համակրող սցենարներ գրել։ Ես դա մեծ առաջընթաց եմ համարում։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր աղմուկ հանած «Սահման» ֆիլմը բազմաթիվ  մրցանակների և բարձր գնահատականների արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ուզում եմ հարցնել, ի՞նչ է Ձեզ համար սահման հասկացությունը, որտեղո՞վ այն պետք է անցնի, և պե՞տք է գոյություն ունենա  ընդհանրապես։

Հ.Խաչատրյան - Սահմանն ահավոր երևույթ է։ Բայց չափի զգացում գոյություն ունի, այլ ոչ սահմանի։ Չափի զգացումը հսկայական նշանակություն ունի արվեստի գործչի համար։ Եթե դու այն կորցնում ես, ապա քո արվեստը սկսում է կաղել և չի հասնում մարդկանց ոչ հոգուն, ոչ էլ գիտակցությանը։ Ես դեմ եմ ցանկացած սահմանի։ Ես նման իրավունք ունեմ։ Ես արվեստի գործիչ եմ։ Իմ ֆիլմը հոգու և գիտակցության սահմանների ոչնչացման մասին է։ Սակայն, անշուշտ, արվեստի գործիչը՝ ոչ մի տեսակի սահման չունենալով և չճանաչելով՝ պետք է չափի զգացում ունենա։ Չափը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ հենց ֆիլմում պահպանվել է այդ չափի և ձևի  զգացողությունը։ Նրա հաջողությունը պատահական չէ։ Շատերն են զարմանում, թե ինչպես է կովերի և հովիվների մասին գյուղական պատմությունը 10 միջազգային մրցանակ ստացել և ցուցադրվել ողջ աշխարհում։

Հենց նման ֆիլմերն են պատմում հայերի մասին, հենց նման ֆիլմերն են կարողանում պատմել հայ ժողովրդի մեծ հոգու, գիտակցության և բարի սրտի, սիրո և դժբախտության մասին։ Հետաքրքիր է, որ ֆիլմում լիովին բացակայում է տեքստը, բայց, չնայած դրան, հանդիսատեսը բացարձակապես վստահ է, որ ֆիլմը հայերի մասին է։ Դրանում ցուցադրվում է հայ ազգագրությունը, տեղահանվածների  պատմությունը, տեղական խնդիրները, որոնք հասկանալի են ողջ աշխարհի հանդիսատեսին։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում «Ոսկե ծիրան» բարձրագուն կինոդպրոցի գործունեությունը, ի՞նչ հեռանկարներ ունի կինոդպրոցը։

Հ.Խաչատրյան – Կինոդպրոցը մեր փառատոնի նախագծերից մեկն է։ Կինոդպրոցում դասավանդում են աշխարհի լավագույն մասնագետները։ Կինոդպրոցում ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով։ Ուսուցումն անվճար է։ Բոլոր ֆինանսական հարցերը կինոդպրոցը «Ոսկե ծիրան» հիմնադրամի միջոցով է լուծում։ Մենք հայտարարում ենք՝ եկեք, կինո նկարահանել սովորեք՝ որևէ գումար չծախսելով։ Կինոդպրոցի աշակերտները ֆիլմեր են նկարահանել ռեժիսորներ Կշիշտոֆ Զանուսիի, Աբաս Քյառուստամիի, Յոսոմ Սթելինգի ղեկավարությամբ, ովքեր ժամանակակից կինոյի սյուներն են։ Այս տարի մենք կտեսնենք այդ ֆիլմերը։ Ի դեպ, այս տարի մենք որոշել ենք փոքր-ինչ փոխել կինոդպրոցի ընդունելության կանոնները՝ առանց նախագծերի ունկնդրողների մենք չենք ընդունի։

«Նովոստի-Արմենիա» - Այսօր կարելի՞ է խոսել Հայաստանի՝ որպես մշակութային խաչմերուկի մասին։

Հ.Խաչատրյան – Հայաստանը լուրջ մշակութային խաչմերուկ է։ Այսօր մենք արդեն մտածում ենք, ստեղծում ենք, փիլիսոփայում ենք։ Մենք ստեղծագործում ենք։ Խոսել այն մասին, որ Հայաստանում մտավորականություն, գաղափարներ, արվեստ չկա՝ ծիծաղելի է։ Եվ մենք չենք պատրաստվում ոչ մեկին դրանում համոզել։ Պարզապես պետք է թույլ տալ, որպեսզի մարդիկ ապրեն և ստեղծագործեն այս խաչմերուկում, դրան պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ մեծերից շատերն են եկել և գնացել` մնալով չգնահատված։ Շատ տխուր է, երբ սկսում են մահից հետո գնահատել։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի, Խորեն Աբրահամյանի, Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի հետ, մեծ հաշվով լայն ճանաչում նրանք մահից հետո ունեցան։ Բայց ամեն դեպքում պետք է դա ընդունել և շարունակել հանգիստ աշխատել։ Իզուր չէ, որ մեր մեծ բանաստեղծ, փիլիոփա և աստվածաբան, հայկական վաղ Վերածննդի ներկայացուցիչ Գրիգոր Նարեկացին ասել է. «Ես՝ հնազանդս»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին: