483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրներում միմյանց նորից ճանաչելու գործընթաց է նկատվում. Սմբատյան
14:12
16 Հունիսի 2010

– Կարծում եմ, որ այսօր ֆորումները շատ պահանջված միջոցառումներ են, և հենց հիմա են նրանք դարձել հատկապես ֆունկցիոնալ: Ես արդեն ասել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ վերջերս ԱՊՀ երկրներում  միմյանց նորից ճանաչելու գործընթաց է նկատվում:

Շուտով մենք կնշենք ԱՊՀ-ի 20-ամյակը, արդեն 20 տարի է մենք անկախ պետությունների կարգավիճակում ենք, արդեն կան ինստիտուցիոնալ գործող երկրներ, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդեն անհնար է վերադարձնել անցյալը, Խորհրդային Միությունը: Այսօր հաճախ հնչում է «ինտեգրացիա» բառը, սակայն եթե մենք միմյանց հանդեպ հետաքրքրություն չունենանք, անիմաստ է օգտագործել այդ բառը և ընդհանրապես գնալ ինտեգրման: Եթե մենք հետաքրքիր չլինենք միմյանց համար և չհարգենք միմյանց, ապա անիմաստ է շփվել, բարեկամություն անել և նայել դեպի ապագա: Նշանակում է` կարևոր է հետաքրքրվածությունը, պետք է առկա լինեն ամեն երկրի պրագմատիկ շահերը:

Անհրաժեշտ է հարգել միմյանց, չպետք է լինի ավագ և կրտսեր եղբայր հասկացությունը, դա ավարտվել է: Կան երկրներ և ժողովուրդներ` սեփական մշակույթով: Եթե կա ցանկություն, հարգանք, ապա նրանք կշփվեն և կինտեգրվեն տարբեր ոլորտներում:

Հենց հումանիտար ոլորտը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, երիտասարդներին վերաբերող հարցերը, սպորտն են հնարավորություն տալիս ուսումնասիրել միմյանց տարածության վրա, և եթե կան համատեղ հետաքրքրություններ, ապա այդ հարաբերությունները կարող են զարգանալ: Դա կարող է լավ հիմք դառնալ արդեն այլ ոլորտներում հետագա ինտեգրման համար:

«Նովոստի-Արմենիա» - Այսօր այդ գործընթացը նկատելի՞ է:

Ա. Սմբատյան – Այսօր ես այդ գործընթացը զգում եմ և ոչ միայն Բելառուսում: Բելառուսը բացարձակապես այլ երկիր է, որտեղ բավականին ուժեղ են ընկալվում դաշնակցային հասկացությունները:

Ոչ ոք չէր կարող մտածել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան և Ռուսաստանը մտերիմ գործընկերներ կդառնան: Այդ մասին նույնիսկ մտածելն անհեթեթություն էր, այն պայմաններում, երբ գրեթե 50 միլիոն մարդ էր զոհվել: Այսօր այդ երկրներն ամենամտերիմ գործընկերներ են, և նման օրինակները շատ են` Հունաստան-Թուրքիա (Հյուսիսային Կիպրոս), Եվրամիություն-Սերբիա (Կոսովո): Կարող եմ բերել Ռուսաստանի և Ճապոնիայի օրինակը, որոնց միջև տարաձայնություններ կան Կուրիլյան կղզիների կապակցությամբ, սակայն այդ երկրները շփվում են, հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, շատ բարձր ապրանքաշրջանառություն կա և նորմալ միջպետական հարաբերություններ: Այսինքն, կարող է հակամարտություն լինել, սակայն ժողովուրդները պետք է շփվեն, հարգեն միմյանց, գործեն քաղաքակիրթ ձևով: Չէ՞ որ մենք ապրում ենք XXI դարում: Այ, դուք էլ պետք է հասնեք նրան, որ ԱՊՀ բոլոր երկրները սկսեն հարգել միմյանց, շփվել, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել:

Կարծում եմ, որ նման բան հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի դիմակայության հարցում, քանի որ այդ երկրներում ևս կան մարդիկ, ովքեր մտածում են իրենց երեխանեի, ապագա սերունդների մասին: Ամեն դեպքում պատմությունն իրենը անում է, մենք պետք է հավատանք դրան և մտածենք ապագա սերունդների մասին: Վաղ թե ուշ այդ հարցը կլուծվի, հավատացեք: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ եթե այսօր ինչ-որ բացասական բան կա, ապա պետք է գտնվեն մարդիկ, ովքեր շփվում են, դա ժողովուրդների շփման քաղաքակիրթ ձև է:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր հիմնադրամի շրջանակներում ինչպիսի՞ մեդիա-նախագծեր եք պատրաստվում իրականացնել:

Ա. Սմբատյան – Առաջին հերթին հետաքրքիր նախագծերից մեկը ԱՊՀ մամուլի ակումբի բացումն է: Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի, որ նման բան չկար: Մենք լուրջ մամուլի ակումբ կբացենք: Հնարավորություններ կստեղծենք, որպեսզի հետխորհրդային տարածքի և ոչ միայն այդ տարածքի բոլոր լրագրողները կարողանան այնտեղ շփվել, կարծիքներ կիսել: Պետք է հարմարավետ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ պարզապես շփվեն և արտահայտեն իրենց կարծիքը, կիսեն այն դիմացինի հետ: Միայն մեդիատարածքի միջոցով կարելի է ինչ-որ բանի հասնել: Սակայն դրան հասնելու համար մի կարևոր մանրուք կա. մենք պետք է հասնենք նրան, որ հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները միմյանց մասին քիչ  բացասական բաներ գրեն: Պարզապես պետք է պայմանավորվել, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Հասկանու՞մ եք` մարդկային հարաբերությունները նուրբ մատերիա է: Երբ ԶԼՄ-ների միջոցով բացասական լիցք է հաղորդվում, ապա դա անմիջապես վանում է, ետ է մղում:

Ոչ մի կերպ չի ստացվում անել այնպես, որ լավը նկատեն: Այսօր հեռուստատեսությունը ցուցադրում է արյուն, մահ, պոռնոգրաֆիա, թմրանյութեր, սպանություններ: Մի՞թե ԱՊՀ երկրներում միայն բացասական բաներ կան: Ախր այնտեղ մարդիկ են ապրում` սեփական մշակույթով: Դրանք հետաքրքիր երկրներ են: Ես եղել եմ այդ երկրներում և շատ հետաքրքիր բաներ եմ տեսել: Իսկ Բելառուսը իսկական բացահայտում էր: Տեսեք, թե ինչպիսին է Մինսկը, ինչպիսի մարդիկ կան, բոլորը ժպտում են: Տեսեք, թե ինչպես են վերաբերվում քաղաքին: Իսկ մենք դա չգիտենք:

«Նովոստի-Արմենիա» - Կա՞ն, արդյոք, այլ հետաքրքիր նախագծեր:

Ա. Սմբատյան – Շատ լավ նախագիծ ունենք` ցանցային համալսարան` Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի հիման վրա: Մենք ԱՊՀ բոլոր երկրներից բաղկացած կոնսորցիում ենք ստեղծել, որտեղ ներառված է նաև Երևանի պետական համալսարանը: Նախագծով նախատեսվում է, որ մագիստրատուրա ընդունվելուց և առաջին կուրսն ավարտելուց հետո երիտասարդները տեղափոխվում են սովորելու կամ Մոսկվա, կամ Բելառուս, հնարավոր է նաև` Նովոսիբիրսկ և Սանկտ Պետերբուրգ: Սա շատ հետաքրքիր գործընթաց է: Փորձնական նախագիծ է իրականացվում, հիմա մենք դեռ նոր են սկսում փորձարկումը: Կարծում եմ` ամեն ինչ կստացվի:

Սակայն կա էլ ավելի խոշոր նախագիծ` Մոսկվայի պետական համալսարանի բազայի վրա: Դա ԱՊՀ երկրների լրագրության մագիստրոսական դասընթացներն են: ԱՊՀ երկրների մեկական ներկայացուցիչ կարող է ուսանել մագիստրոսական դասընթացներում: Սա ևս շատ հետաքրքիր է, որպեսզի նրանք կարողանան ուսումնասիրեն ԱՊՀ երկրներն ու գրեն նրանց մասին:

Մտածում եմ հաջորդ տարի դիմել Անատոլի Տորկունովին (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր)` ինստիտուտում ԱՊՀ երկրների համար մագիստրոսական դասընթացներ անցկացնելու նպատակով, բայց որ բացի անգլերենից և ռուսերենից այնտեղ ուսումնասիրվեն նաև ԱՊՀ երկրների լեզուներից մեկը: Նման կերպ մենք միմյանց համար հետաքրքրություն են ստեղծում, ի դեպ, դա ապագայում հաջողություն է ապահովում նաև բիզնեսի ոլորտում: Իմ կարծիքով` այդ նախագծերը շատ պահանջված են:

Մեզ մոտ Լրագրողների դպրոց է գործում, որտեղ մեր գործընկերն է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լրագրողական միությունների կոնֆեդերացիայի հետ մրցույթ ենք անցկացնում, այս ամենը մեծ հետաքրքրություն է վայելում: Կարծում եմ, որ եթե մենք գոյություն ունեցող մեդիատարածքը փոխանցենք ԱՊՀ երկրներ, ապա հսկայական արդյունքների կհասնենք: Ես դրանում բացարձակապես համոզված եմ:

«Նովոստի-Արմենիա» - Իսկ այս տարի ի՞նչ նախագծեր է ծրագրում իրականացնել ՀՀՄՀ-ն Հայաստանում:

Ս. Սմբատյան – Հայաստանում Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթ անցկացվեց, որի գործընկերն էր մեր հիմնադրամը: ԱՊՀ երկրներից շատերն էին ցանկանում մասնակցել մրցույթին: Դա մասնագիտական մրցույթ է: Մրցույթին մասնակցեցին Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կորեան ներկայացոնղ ջութակահարներ և թավջութակահարներ:

Այս տարի հուլիսին Հայաստանում կանցկացվեն Դելփյան խաղերը, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 500-600 մարդ:

Աշնանը Հայաստանում թարգմանիչների ֆորում կանցկացվի, որն արդեն ավանդական է դարձել: Մենք մեծ թվով նախագծեր ունենք: Մինչ ՀՀՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնին իմ նշանակումը Հայաստանն ակտիվորեն աշխատում էր Հիմնադրամի հետ, և ՀՀՄՀ-ն միշտ աջակցել է նրան: Հարկ է նշել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, համապատասխանաբար, ՀՀՄՀ-ի և ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի անդամներ են:

«Նովոստի-Արմենիա» - Հաջորդ տարի նշվում է ԱՊՀ-ի 20-ամյակը: Ինչպե՞ս է Հիմնադրամը մասնակցելու այդ տարեթվին նվիրված միջոցառումների իրականացմանը:

Ա. Սմբատյան  - Հաջորդ տարին Պատմամշակութային ժառանգության տարի է հայտարարված, և դա ԱՊՀ-ի 20-ամյակի համատեքստում է: Դրանք շատ լուրջ միջոցառումներ են և քննարկվում են բոլոր ոլորտների համատեքստում: Մենք բոլորս կհավաքվենք և կորոշենք, թե ինչպիսի նախագծերի է Հիմնադրամը աջակցելու և ֆինանսավորելու: Կարծում եմ, որ մենք միջոցառումները կանցկացնենք բարձր մակարդակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։