481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր պատրաստ չեն փոխզիջման ղարաբաղյան հարցում
16:34
09 Հունիսի 2010

Ես կարծում եմ, որ Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբին ֆորմալ տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ, քանի որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության գործոն է վաղուց: Նույնիսկ այն փաստը, որ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով է Թուրքիան փակել ցամաքային սահմանները Հայաստանի հետ և ստեղծել հայ-թուրքական բարելավման խնդիրը, արդեն շատ բան է ասում:

Այն բանից հետո, երբ 2008-2009 թվականներից հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը հրապարակային դարձավ, միանգամայն ակնհայտ է, որ այն դիտարկվում էր ղարաբաղյան հակամարտությանը զուգահեռ: Թեև ռուս և ամերիկացի դիվանագետները հաճախ կրկնում են, որ դրանք երկու տարբեր գործեր են, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ զուգահեռականացումն առկա է: Ես կարծում  եմ, որ դժվար թե հնարավոր լինի դրանից խուսափել:

Կարծում եմ՝ քանի որ հայ-թուրքական բարելավման հարցում նկատվում է տեմպերի որոշակի դանդաղում, և ես դա կբնութագրեի որպես ոչ թե գոևրծընթացի ավարտ, այլ, ավելի ճիշտ, լճացում, Լեռնային Ղարաբաղի կարգավորման որոշակի աշխուժացում կնկատվի անպայման: Բայց որքանո՞վ այն արդյունավետ կլինի: Չեմ կարծում, թե մեծ ճեղքում կլինի այս գործընթացում, քանի որ սկզբունքորեն այդ խնդիրը տարբեր պատճառներով ավելի շատ պատրաստ են հանգուցալուծել մեծ խաղացողները, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ զիջումային տարբերակի պատրաստ չեն:

«Նովոստի-Արմենիա» - Թուրքիան մինչև հայ-թուրքական գործընթացը պաշտոնապես հանդես չի եկել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հարցում, սակայն վերջերս հայտարարել է, որ այդ խնդիրը դիտարկվում է որպես իր սեփականը: Ինչպե՞ս Դուք կբացատրեք այս մոտեցումը:

Ս.Մարկեդոնով - Թուրքիայի մոտեցումը նախկան հարաբերությունների բարելավումը բավականին հասկանալի էր և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանն էր միտված: Երբեք Անկարան դրանից չի հրաժարվել, և այդ դիրքորոշումը միշտ առկա է եղել, այդ իսկ պատճառով այստեղ առանձնահատուկ նորություն չկա:

 «Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ աշխարհաքաղաքական և լոկալ ի՞նչ գործոններից է կախված ղարաբաղյան հակամարտության կոնկրետ լուծումը:

Ս.Մարկեդոնով – Այս խնդրի բուն լուծումը յուրաքանչյուր երկրի կողմից տարբեր կերպ է ընկալվում: Օրինակ՝ Ադրբեջանի համար այդ լուծումը կլինի, ինչպես ասում են Բաքվում, հողերի «դեօկուպացիան»: Իսկ Հայաստանի համար ընդունելի տարբերակ կլիներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը: Այդ պատճառով էլ, ինձ թվում է, որ նորմալ որոշումը փոխզիջումային որոշումն է: Ես չեմ տեսնում, որ երկու երկրները ինչ-որ փոխզիջումների եկած լինեն: Առանց դրա, իմ կարծիքով, ԱՄՆ-ի, Եվրամիության կամ Ռուսաստանի կարծիքն այդքան էլ կարևոր չէ: Բայց մյուս կողմից, անկասկած, այդ գործընթացում արտաքին ազդեցության գործոնն առկա է:

«Նովոստի-Արմենիա» - Վերջին ժամանակներս ավելի հաճախ է քննարկվում Իրանի ներգրավումը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունը:

Ս.Մարկեդոնով - Իրանի համար ամենագլխավոր հարցն այդ իրավիճակում միջազգային մասնակցությունն է, քանի որ ներկայումս խաղաղապահ մտքի ամենագլխավոր նվաճումը Մադրիդյան սկզբունքներն են, որոնք ենթադրում են խաղաղապահների մասնակցություն: Այս առումով Իրանի համար արտաքին միջամտության ցանկացած գործոն մի տարածաշրջանում, որ իր համար ունի ռազմավարական նշանակություն, վտանգավոր է: Ես կարծում եմ, որ հենց դրանով է պայմանավորված նրա ակտիվությունը և, սկզբունքորեն, ուրիշ ոչնչով: Հենց որ Իրանը հասկանա, որ այստեղ միջազգային մեծ ներկայություն չի լինի, ես կարծում եմ, նրա ակտիվությունը կնվազի:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բարելավման ներկա փուլը, և ի՞նչ է սպասում այդ գործընթացին առաջիկայում:

Ս.Մարկեդոնով - Անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած դեպքում յուրաքանչյուր գործընթաց ունի որոշակի օբյեկտիվ ռեսուրսներ և հնարավորություններ: Այս տեսանկյունից այն, ինչ այսօր արվել է այս գործընթացում, հնարավոր առավելագույնն է:

Ես կարծում եմ, որ այդ գործընթացում որոշակի լճացում ներկայումս կա: Հետագայում շատ բան կախված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումից և Թուրքիայում ու Հայաստանում ներքին դինամիկայից: Թեև ինձ թվում է, որ Հայաստանում Թուրքիայի հետ կառուցողական վարքագծի կառուցման անհրաժեշտության գիտակցման փուլը անցել է:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն ժամանակ Թուրքիան կհերքի Հայոց ցեղասպանության փաստը, և ինչի՞ց է կախված Անկարայի կողմից դրա ճանաչումը:

Ս.Մարկեդոնով - Ես չեմ կարծում, թե Թուրքիան կճանաչի ցեղասպանության փաստը, քանի որ այստեղ առկա է երկու գործոն, որոնք խանգարում են դրան: Առաջինը կապված է ներքաղաքական կյանի հետ: Թուրքիան կառուցում է իր ինքնությունը քաղաքական թուրքական ազգի գաղափարի վրա, և այնտեղ ցանկացած էթնիկ բազմազանություն ցավոտ է ընկալվում: Այդ իմաստով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է որոշ նախադեպեր առաջացնել թե քրդերի, թե անցյալի և թե ներկայի հարցերի հետ:

Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա Թուրքիայում առկա է, այսպես կոչված, «հյուսիսային ախտանիշը», և Ցեղասպանության հարցը դիտարկվում է Թուրքիայի վրա որպես արտաքին ճնշման գործիք: Ես կարծում եմ, որ այդ պատճառներից դրդված՝ դժվար թե Թուրքիան այն ճանաչի: Բայց մյուս կողմից ինձ թվում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը չի բախվում ճանաչող երկրների քանակին: Ենթադրենք, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բայց Միացյալ Նահանգների առանձին սուբյեկտներ ճանաչել են այն, և դա բավական է: Ես կարծում եմ, որ եթե գոնե մեկ երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ուրեմն այն ճանաչվել է: 

«Նովոստի-Արմենիա»  - Ի՞նչ եք կարծում, սերտ մերձեցումը, որ վերջին ժամանակներս նկատվում է ռուս-թուրքական հարաբերություններում, չի՞ խանգարի ռուս-հայակական ռազմավարական դաշինքին:

Ս.Մարկեդոնով – Իհարկե՝ ոչ: Ավելին, Ռուսաստանին չէ՞ որ չի խանգարում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների ռազմավարական բնույթը կամ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական փոխհարաբերությունները` Թուրքիային: Արտաքին քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան, ենթադրենք, Հայաստանի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը: Երկրները ստիպված են հարաբերություններ կառուցել, եթե նրանք ցանկանում են հաջողակ լինել:

Այդ առումով Հայաստանը նույնպես օրինակելի է: Չէ՞ որ նա միաժամանակ համագործակցում է և Իրանի, և ԱՄՆ-ի հետ: Նույնպես և Ռուսաստանը: Ինչու՞ նա չի կարող համագործակցել միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի հետ: Ռուսաստանը շահեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ:

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Ս.Մարկեդոնով - Նման գործողությունների վերսկսումը հնարավոր է այն դեպքում, երբ կան սերբական նախադեպի սցենարի կրկնության բացարձակ երաշխիքներ: Դա Ադրբեջանի բացարձակ տեղեկատվական գերակշռումն է, դա Արևմուտքի բացարձակ ռազմական աջակցությունն է` միակողմանի և տոտալ: Եթե այդ բաղադրիչները գումարվեն, ապա Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել, իսկ եթե ոչ, ապա չի սկսի: Ներկայումս, իհարկե, ես դրանք չեմ տեսնում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։