480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը պատրաստ է խորհրդարանական ընտրություններին. ԿԸՀ
14:28
19 Մայիսի 2010

– ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են: Ձևավորվել է 273 տարածքային հանձնաժողով, այդ թվում մեկը Երևանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Ընտրացուցակներում ընդգրկված է 94900 ընտրող, ինչը հանրապետության բնակչության մոտ 66% է: Ընտրական հանձնաժողովները տեղերում ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով: 

Իրավասու մարմինները ժամանակին են պատրաստել ընտրացուցակները, դրանք արդեն փակցված են ապրիլի 13-ից։ Պատրաստ են նաև վերջնական ցուցակները, որոնք մենք ուղարկում ենք գյուղեր։ Վաղը վերջնական ցուցակները կփակցվեն նաև  Ստեփանակերտում։

Ընտրությունները կսկսվեն մայիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 08։00-ին։ Մայիսի 21-ի կեսգիշերին կհայտարարվի «լռության օր»։

«Նովոստի-Արմենիա» - Ընտրողների ինչպիսի՞ ակտիվություն եք ակնկալում ընտրությունների ժամանակ։

Նասիբյան - Ես փորձում եմ կանխատեսումներ չանել։ Սակայն Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը  միշտ տատանվել է 60-70 տոկոսի սահմաններում։ Ընտրությունները կայացած կհամարվեն մեծամասնական և համամսնական ընտրակարգով 25 տոկոսանոց մասնակցության դեպքում։

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների («Ազատ Հայրենիք», Արցախի Դեմոկրատական կուսակցություն, Կոմունիստական կուսակցություն և ՀՅԴ) համար խորհրդարան անցնելու շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի։ Նախընտրական քարոզչությունը նորմալ է ընթանում, առայժմ որևէ բողոք չի ստացվել։ Բոլոր ազդանշաններին օպերատիվ ենք արձագանքում։ Ընդհանուր առմամբ, նախընտրական պայքարը բավականին կառուցողական է ընթանում։

«Նովոստի-Արմենիա» - Քանի՞ դիտորդ ու լրագրող է հետևելու ընտրություններին։

Նասիբյան - Մենք ուսումնասիրել ենք նախնական ցուցակներն Արտաքին գործերի նախարարության հետ։ Ակնկալվում է 60-70 միջազգային դիտորդի ներկայություն, մասնավորապես, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Չեխիայից, Դանիայից, Ղրղզստանից, Արգենտինայից։

Ներկայումս համավատարմագրված են 17 միջազգային և 15 տեղական ԶԼՄ-ների լրագրողներ, բայց նրանց թիվը կավելանա ընտրություններին նախորդող մի քանի  օրերի ընթացքում։ Մենք ակնկալում ենք 50-60 լրագրողի ժամանում։ Կլինի նաև Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը։

«Նովոստի-Արմենիա» - Ե՞րբ կհայտնվի առաջին տեղեկատվությունը քվեարկության արդյունքների մասին։

Նասիբյան - Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը քվեարկության ընթացքի վերաբերյալ կհաղորդվի երեք ժամի պարբերականությամբ։ 48 ժամվա ընթացքում կամփոփվեն քվեարկության նախնական արդյունքները։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հինգ, իսկ բողոքների առկայության դեպքում՝ յոթ օրվա ընթացքում։ Բայց սովորաբար մեկ օրվա կամ հաջորդ օրվա սկզբին մենք ամփոփում ենք տեղերից ստացված նախնական արդյունքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։