480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արխիվը Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի թեմայով 130 պլակատ կներկայացնի
13:45
30 Ապրիլի 2010

Եթե թանգարանի հնարավորությունները թույլ տան, ապա մենք կարող ենք ներկայացնել այդ թեմայով ունեցած բոլոր 130 պլակատները:

«Նովոստի-Արմենիա» - Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված ուրիշ ի՞նչ նյութեր են պահվում Արխիվում և արդյո՞ք դրանք ևս կցուցադրվեն:

Ա. Վիրաբյան – Ւհարկե: Մենք ծրագրում ենք մայիսի 7-ին տարբեր թանգարանների ֆոնդերից բերված փաստաթղթերի և լուսանկարների, ինչպես նաև անձնական իրերի ցուցահանդես կազմակերպել: Օրինակ, Ամենայն Հայոց Վազգեն Կաթողիկոսի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին ներկայացվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված նրա խույրը, ինչպես նաև ակնոցը, ժամացույցը, նոթատետրը: Դա ցուցահանդեսն ավելի հետաքրքիր է դարձնում:

Քանի որ Հայաստանում Հայրենական պատերազմի տարիներին խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել, ապա հանրապետությունում հավաքված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են թիկունքին: Այդ փաստաթղթերում տեղեկատվություն է այն մասին, թե ինչպես է կազմակերպել զինվորական հանդերձանքի և սպառազինության արտադրությունը, ինչպես խաղաղ արտադրանք արտադրող ձեռնարկությունները վերակազմավորվեցին ռազմական գործարանների, թե ինչպես էր ընթանում կամավորների զորակոչն ու հավաքագրումը:

Պատերազմական տարիներին ստեղծվել է հայերով համալրված հինգ դիվիզիա: Մենք այդ դիվիզիաները հայկական ենք կոչում, թեև նրանց անվան մեջ որևէ  հայկական բան չկար: Մենք նյութեր ունենք, թե ինչպես են ձևավորվել այդ դիվիզիաները, ինչպես են համալրվել մարդկային ռեսուրսներով, տեխնիկական և այլ անհրաժեշտ սարքավորումներով:

Հսկայական աշխատանք էր իրականացվում ծանրոցների միջոցով ճակատը տաք հագուստով ապահովելու ուղղությամբ: Մասամբ կամավոր, մասամբ պարտադիր կարգով գործվում էին գուլպաներ, ձեռնոցներ, բաճկոններ, շարֆեր, գլխարկներ: Մեզ մոտ պահվում են ռազմաճակատում մարտնչող զինվորների շնորհակալական նամակները:

Մենք նաև փաստաթղթեր ունենք բնակչության մոբիլիզիացիայի մասին՝ սահմանին պաշտպանական դիրքերի ստեղծման համար, երբ 1942 թ.-ին գերմանական զորքը հասավ Կովկասի լեռներին, իսկ մյուս կողմից՝ հարձակման էր պատրաստվում Թուրքիան:

Պատերազմի ավարտից հետո արխիվի գիտնականներն ու աշխատակիցները հսկայական աշխատանք են իրականացրել՝ այլ քաղաքների, այդ թվում Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, ինչպես նաև Բելառուսի քաղաքների արխիվներից պատերազմում հայ ժողովրդի զավակների մասնակցության մասին նյութերի հավաքագրման ուղղությամբ: Բերվել են մրցանակների պատճեններն ու այլ նյութեր, որոնք բավականին շատ են մեր արխիվում:

«Նովոստի-Արմենիա» - Շարունակվու՞մ է այսօր համագործակցությունը այլ երկրների արխիվների, մասնավորապես, Ռուսաստանի արխիվների հետ:

Ա. Վիրաբյան – Իհարկե, այն շարունակվում է: Ռուսաստանում մեծ քանակությամբ հայ է բնակվում, և ռուսական կողմը մեզ հարցում է անում ՀՀ քաղաքացիների մասին, իսկ մենք հարցում ենք անում փաստաթղթերի, այս կամ այն իրադարձություններում մեր հայրենակիցների մասնակցության մասին:

Մասնավորապես, նյութերի ցուցահանդեսում, որի մասին ես արդեն խոսել եմ, առանձին ներկայացված կլինեն բելառուսական պարտիզանական շարժմանը  հայերի մասնակցության մասին փաստաթղթերի որակյալ պատճենները:

Բացի այդ, նախորդ տարի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության կապակցությամբ պարզվել է, որ մենք չունենք Կարսի պայմանագրի, ինչպես նաև Մոսկվայի, Բաթումիի և Ալեքսանդրապոլի պայմանագրերի բնօրինակները, մեզ մոտ պահվում են միայն մեքենագիր պատճենները: 20-րդ տարի բոլոր միջազգային փաստաթղթերի բնօրինակները տեղափոխվել են Ռուսաստան, քանի որ Հայաստանը արտաքին հարաբերությունների սույբեկտ չէր:

1992 թ.-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից արխիվների մասին համաձայնագրի ստորագրումից հետո որոշվեց, որ այս կամ այն երկրում գտնվող փաստաթուղթը այդ երկրի սեփականությունն է: Ընդ որում, դա վերաբերում էր և Ալեքսանդրապոլի (ստորագրված 1920 թ.-ին), և Բաթումիի (1918 թ.) պայմանագրերին, որոնց հետ Ռուսաստանը կապ չուներ, դրանք ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի միջև:

Սակայն մենք ցանկացած պահի կարող ենք հարցում անել և ստանալ այդ փաստաթղթերի պատճենները, ինչը և մենք արեցինք անցյալ տարի: Երբ Հայաստանի խորհրդարանում ընթանում էին հայ-թուրքական արձանագրությունների լսումները, մենք հարցում ստացանք, թե ունե՞նք, արդյոք, այդ փաստաթղթերը: Բավականին օպերատիվ կերպով վարչապետի ներկայությամբ մեզ հանձնվեցին բարձրորակ պատճենները:

«Նովոստի-Արմենիա» - Թուրքիան, ինչպես հայտնի է, սահմանափակում է հայ պատմաբանների մուտքը իր արխիվներ Հայոց ցեղասպանության խնդրով: Հայաստանի Ազգային արխիվը պատրա՞ստ է թուրք պատմաբաններին տրամադրել համապատասխան նյութեր, նման հարցումներ արվե՞լ են, և, ընդհանրապես, որևէ շփում գոյություն ունի՞ երկու երկրների արխիվների միջև:

Ա. Վիրաբյան – Շփումներ կան: Անցյալ տարի մի թուրք պատմաբան աշխատում էր մեր արխիվներում: Նա ուսումնասիրում էր 1878-1918 թթ. Կարսի շրջանի պատմությունը, այսինքն այն ժամանակահատվածը, երբ Կարսը Ռուսական կայսրության կազմում էր: Թուրք պատմաբանն այցելեց Երևան, մենք նրան օգնեցինք, և վերադառնալով Թուրքիա՝ նա թերթերում հոդվածներ հրապարակեց այն մասին, որ հայկական արխիվները բաց են, թե ինչպես իրեն անարգել տրամադրում էին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Ես ինքս մի քանի անգամ տարբեր թեմաներով զրուցել եմ թուրքական արխիվների ղեկավարների հետ, և նրանք պատրաստ են համագործակցել: Սակայն խնդիրն այն է, որ քաղաքացիական արխիվներում անհրաժեշտ ամեն բան չես գտնի: Կան ռազմական արխիվներ, որոնք փակ են: Ընդ որում, ինչպես խոստովանում են արխիվների աշխատակիցները, այդ արխիվները փակ են նույնիսկ սեփական քաղաքացիների համար: Ցեղասպանության կամ հայերի տեղահանության մասին պատմող փաստաթղթերի գաղտնիության կնիքը գործում է ավելի քան հարյուր տարի, այդ պատճառով այդ փաստաթղթերը հազիվ թե հնարավոր լինի ստանալ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական արխիվներին, ապա, մասնավորապես, Օսմանյան արխիվը կամ Թուրքիայի հանրապետության արխիվը բաց են, և այնտեղ կարելի է ուսումնասիրություններ անցկացնել: Սակայն այստեղ դժվարությունն այն է, որ մինչև 1926 թ.-ը Թուրքիայի գրական լեզուն օսմաներենն է եղել, որը արաբերենի, պարսկերենի և թուրքերենի խառնուրդ է: Այսօրվա դրությամբ Հայաստանում այդ լեզվի ընդամենը երկու մասնագետ կա, այդ պատճառով հայկական կողմը հարցում  չի ներկայացնում:

«Նովոստի-Արմենիա» - Վերադառնալով Հայրենական մեծ պատերազմին՝ հնարավո՞ր է Ազգային արխիվի աջակցությունը այն վետերաններին, ովքեր պատերազմի ժամանակ իրենց պարգևները չեն ստացել:

Ա. Վիրաբյան – Մարդիկ դիմում են մեզ թիկունքում աշխատանքի մեդալների կամ մրցանակների կապակցությամբ, և մենք տրամադրում ենք նման տեղեկանքներ: Մենք տեղեկանքներ ենք տրամադրում նաև պատերազմի տարիներին աշխատանքային ստաժի մասին, մասնավորապես, խոսքն այդ տարիներին աշխատած երեխաների մասին է, և նման տեղեկանքները մեծացնում են կենսաթոշակային ստաժը:

Ցավոք, շատ փաստաթղթեր պահվում են ռուսական արխիվներում, և եթե մարդիկ դիմում են մեզ, մենք միջնորդի դեր ենք կատարում՝ նամակ հղելով Ռուսաստան և  տեղեկատություններ ստանալով: Ընդ որում, այդ տեղեկատությունները արխիվացված են ոչ թե Պետական արխիվում, այլ ՌԴ պաշտպանության նախարարության փակ արխիվում, որը Պոդոլսկում է:

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպե՞ս է ընթանում արխիվային նյութերի թվայնացման գործընթացը:

Ա. Վիրաբյան – Գործընթացը բոլոր ուղղություններով բավականին ակտիվ է ընթանում: Թվայնացվում են թղթային կրիչների նյութերը, ֆիլմերը, լուսանկարները, ձայնագրությունները: Մասնավորապես, մեզ մոտ 1943 թ.-ից պահպանվում են գրողների համագումարների, կուսակցությունների համագումարների, Գերագույն խորհրդի նիստերի ռադիոձայնագրությունները,  ինչպես նաև գրառումները:

Իհարկե, մենք պահպանում ենք նաև բնօրինակները:

Հարցն այն է, որ թվայնացման գործընթացը մեզ մոտ սկսվել է միայն 21-րդ դարում, երբ աշխարհի շատ երկրներում այն արդեն ավարտվել է: Սակայն մենք կավարտենք ֆիլմերի, գրառումների և լուսանկարների թվայնացումը միայն երկու-երեք տարի անց:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է արդեն թվայնացված նյութերի ծավալը:

Ա. Վիրաբյան- Վավերագրական ֆիլմերի գրեթե 20-25 տոկոսը մեզ մոտ է պահվում: Այնպես է ստացվել, որ մեր արխիվում են պահվում նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի ժապավենները, որոնց թվայնացմամբ, կառավարության որոշման համաձայն, պետք է զբաղվի կինոստուդիան: Նրանք ևս աշխատում են այդ ուղղությամբ, սակայն մենք պետք է թվայնացնենք ոչ խաղարկային ֆիլմերը:

Անցյալ տարի մենք թվայնացրել ենք շուրջ 450-500 ֆիլմ, դրանք կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր են, որոնց միջին տևողությունը շուրջ 12 րոպե է: Այս մեծ պահանջարկ վայելող ֆիլմերը մենք թվայնացնում ենք առաջին հերթին, մասնավորապես, այսօր դրանք պատերազմի մասին պատմող ֆիլմերն են:

Մենք մտադիր ենք նաև հրատարակել Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու, որում ծրագրվում է ներառել «հայ ժողովուրդը թիկունքում» կադրերով սկավառակը: Մենք արդեն թվայնացրել ենք պատերազմի տարիներին թիկունքում իրականացվող աշխատանքների  դրվագները:

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ե՞րբ կավարտվի Ազգային արխիվում պահվող բոլոր նյութերի թվայնացման գործընթացը:

Ա. Վիրաբյան – Եթե չափենք այսօրվա չափումներով, ապա դրա համար կպահանջվի 15-20 տարի, սակայն տեխնիկայի զրագացմամբ գործընթացը կարող է արագացվել:

«Նովոստի-Արմենիա» - Բավարա՞ր են, արդյոք, նյութերի պահպանման պայմանները:

Ա. Վիրաբյան – Այժմ արդեն՝ այո: ՄԵնք ունենք համապատասխան սարքավորում, որը տեղադրվել են նախորդ տարի: Այն բավականին թանկարժեք է և մեծ ծախսեր է պահանջում: Արխիվում 14 պահոց կա, որտեղ միլիոնավոր փաստաթղթեր են պահվում, և ես ամեն օր օրը երեք անգամ հետևում եմ բոլոր պահոցների օդի ջերմաստիճանին:

«Նովոստի-Արմենիա» - Համալրվու՞մ են, արդյոք, պահոցները նոր նյութերով:

Ա. Վիրաբյան - Պահոցները համալրվում են ամեն տարի՝ պետական կառույցների՝ Ազգային ժողովի, նախարարությունների, պետական բուհերի և կազմակերպությունների հաշվին: Բացի այդ, նյութերը ձեռք են բերվում նաև հասարական մարդկանցից՝ ինչպես փաստաթղթերի գնման, այնպես էլ նվիրատվությունների միջոցով: Պետական կառույցները պարտադիր կերպով հանձնում են այն փաստաթղթերը, որոնց վաղեմության ժամկետը առավելագույնս տասը տարի է կազմում:

«Նովոստի-Արմենիա»  - Կանգնա՞ծ է, արդյոք, Ազգային արխիվի առաջ ընդլայնման անհրաժեշտության հարցը:

Ա. Վիրաբյան – Այո, մենք նոր պահոցի կարիք ունենք, որոշել ենք այս տարի մեր շենքերի առաջին հարկերը վերածել պահոցների: Նման կերպով խնդիրը կլուծվի առաջիկա տասը տարվա համար՝ առաջին երեք հարկերը պահոցներ վերածելու հաշվին: Այնուհետև առանձին պահոցի կառուցման կարիք կառաջանա:

Սակայն հարկ է հաշվի առնել նաև այն, որ կառավարությունն անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, այդ պատճաոռվ թղթային փաստաթղթերն ավելի քիչ կլինեն: Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա մեր աշխատանքը զգալիորն կթեթևանա, և մեր գործունեության հիմնական ուղղությունը կդառնա գոյություն ունեցող նյութերի թվայնացումն ու դրանց կիրառումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։