487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքականությունը միշտ հարազատ է եղել Իրանին
15:16
27 Ապրիլի 2010

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Նովոստի-Արմենիա» գործակալությանը այս հարցազրույցը կազմակերպելու համար: Չի կարելի ասել, որ մեր հարաբերություններ նոր են, դրանք խորը պատմական արմատներ ունեն: Դրանք սկսվել են շուրջ հինգ հազար տարի առաջ: Եվ ներկա փուլը այդ հարաբերությունների շարունակությունն է: Թեպետ Իրանն իսլամական պետություն է, իսկ Հայաստանը՝ քրիստոնեական, Իրանն առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը՝ վերջինի  կողմից ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո: Դրանից հետո գործընթացը սկսվեց ամրակցվել: Իրանն ու Հայաստանը սերտ հարաբերություններ ունեն պատմամշակութային, տնտեսական հարթություններում: Դժվար տարիներին մենք միմյանց կողքին ենք եղել. Իրանն օգնել է Հայաստանի, Հայաստանն՝ Իրանին: Հայաստանի քաղաքականությունը միշտ հարազատ է եղել Իրանին: Դրա վկայությունն է այն, որ երկու-երեք շաբաթ առաջ իրանցի զբոսաշրջիկներն ընտրել էին Երևանը՝ որպես իրենց արձակուրդներն անցկացնելու և իրանական նոր տարին տոնելու վայր: Հենց այս պատմամշակութային հարաբերությունների մտերմության վրա հիմնվելով՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունը երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո շարունակել է զարգացնել դրանք: Երկու երկրի նախագահների, նախարարների փոխայցեր են իրականացվում, համատեղ նախագծերի իրականացման ու մեր հարաբերությունների զարգացման նպատակով աշխատանքներ են կատարվում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, տնտեսական:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ հեռանկարներ ունեն համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը, մասնավորապես Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, երկաթուղու, ինչպես նաև Հայաստան-Իրան նավթամուղի շինարարությունը: Ապագայում ի՞նչ նոր տնտեսական նախագծեր կարող են իրականացնել երկու պետությունները:

Սեյեդ Ալի Սաղայան. Որպես օրինակ՝ կնշեմ գազամուղը: Երբ վեց-յոթ տարի առաջ սկսվեցին դրա շինարարության շուրջ բանակցությունները, դիտորդները քիչ հավանական էին համարում դրա իրագործումը: Սակայն երբ այն բացվեց Հայաստանի էներգետիկայի նախարարի և Իրանի գազային ընկերության ղեկավարության մասնակցությամբ, այդ ժամանակ միայն տեսան, որ նախագիծն իրականություն է դարձել: Ինչ վերաբերում է մեր պետությունների կողմից ձեռք բերված այլ պայմանավորվածություններին, ապա կարծում եմ, որ դրանք նույնպես ոչ հեռու ապագայում իրականություն կդառնան: Դա վերաբերում է թե երկաթուղուն, թե ավտոմայրուղուն: Մենք Հայաստանի ղեկավարության հետ տարաբնույթ բանակցություններ ենք ունեցել նախագծի շուրջ, այդ թվում նաև վարչապետի և կապի ու տրանսպորտի նախարարի հետ: Այժմ այդ բանակցությունները շարունակվում են: Շեշտը հիմնականում դրվում է ավտոճանապարհի վրա, քանի որ երկու երկրների միջով տարեկան շուրջ 45 հազար բեռնատար է անցնում, ինչպես նաև մեծացել է զբոսաշրջիկների հոսքը, ովքեր ավելի շատ ավտոմեքենայից են օգտվում: Մինչև Իրան միջպետական ճանապարհի հայկական հատվածը դժվարանցանելի է: Մեր համատեղ բանակցությունների ընթացքում անընդհատ քննարկվում է այդ հարցը: Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա պետք է ստեղծվի կոնսորցիում, որը զբաղվի այդ շինարարությամբ: Նախնական հաշվարկներով, նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան երկու միլիարդ դոլար: Իրանն արդեն որոշակի ներդրումներ կատարելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ավելի շատ միջոցներ են պետք: Ամեն դեպքում, այդ նախագիծը չի դադարեցվել, և դրա շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Նովոստի-Արմենիա». Հայաստանն ու Իրանը կարո՞ղ են համագործակցել համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցում:

Սեյեդ Ալի Սաղայան. Անկասկած, կարող են: Ժամանակակից աշխարհում այլևս չեն բաժանվում մեծերի ու փոքրերի, որտեղ փոքր երկրները քիչ ազդեցություն են ունենում: Իհարկե, Հայաստանը երեք միլիոն բնակչություն ունի, և նրա ՀՆԱ-ն կազմեում է երեք-չորս միլիարդ դոլար, ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր համագործակցությունը: Դրա օրինակն է տարեսկզբին Իրանում անցկացված գործարար-համաժողովը՝ Հայաստանում իրանական ներդրումների հեռանկարի վերաբերյալ, որին մասնակցեցին հայ և իրանցի գործարարները, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նախորդ տարի նույնպես շարունակվում էր ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների շփումը: Ինձ թվում է՝ մենք արդեն համագործակցում ենք ճգնաժամի հաղթահարման հարցում:

«Նովոստի-Արմենիա». Հնարավո՞ր եք համարում Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ տնտեսական համագործակցությունը: Ո՞ր ոլորտներում են  կարող գործակցել այս երկրները:

Սեյեդ Ալի Սաղայան. Անկասկած, մենք կարող են շարունակել այս համագործակցությունը: Նման ինտեգրացիան ու համագործակցությունը նույնպես կօգնեն տարածաշրջանի հակամարտությունների լուծմանը: Հայաստանը, Իրանն ու Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունեն, և համագործակցությունը կարող է ոչ միայն տնտեսական լինել, այլև լինել մյուս ոլորտներում:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ:

Սեյեդ Ալի Սաղայան. Ես կարծում եմ, որ իրանահայ համայնքի դերը լրջորեն ազդում է երկու երկրի հարաբերությունների վրա: Դրան է նպաստում նաև 200 հազարանոց համայնքի և այն իրավունքների ու առավելությունների առկայությունը, որոնցից նրանք, համաձայն Իրանի Սահմանադրության, օգտվում են ազգային փոքրամասնությունների իրավունքների հիման վրա: Այսօր երկու հայ պատգամավոր են ներկայացված Իրանի խորհրդարանում, հայկական պատմամշակութային հուշարձանները, որոնք գտնվում են Իրանի տարածքում, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային սեփականության ցուցակում. այս ամենը խոսում է այն մասին, որ իրանահայ համայնքը կարևոր նշանակություն ունի երկրի հարաբերություններում:

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է հայ-իրանական մշակութային գործակցության մակարդակը:

Սեյեդ Ալի Սաղայան. Այդ հարաբերությունները պետական մակարդակով բավականաչափ զարգացած չեն: Սակայն մեր ժողովուրդների գործակցությունն ավելի է զարգացած: Փոխադարձ մշակույթի վրա հիմնվելով՝ մեր ժողովուրդները ցանկանում են շփվել միմյանց հետ, կապեր ունենալ, ճանապարհորդել: Հայաստանում մեկուկես հազար ուսանողների առկայությունն ինքնին մշակութային գործոն է: Սակայն հարկ է նշել, որ երկու երկրների կառավարություններն աշխատում են նաև մշակույթի ոլորտում պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ: Որպես օրինակ՝ ես կնշեմ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության և Իրանի նախագահի խորհրդականի այցը Երևան, որի ընթացքում նա հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարին և դրա արդյունքում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Մենք ջանում ենք տարբեր միջոցառումների միջոցով ակտիվացնել և խթանել մշակույթի ոլորտի փոխգործակցությունը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական գործակցության հեռանկարները միջազգային կառույցներում:

Սեյեդ Ալի Սաղայան. Պետք է նշել, որ Հայաստանի անկախացումից ի վեր Իրանի հետ համագործակցությունը բավական դրական էր: Եվ դրա վառ օրինակներ կան: Ըստ իս, եթե տարածաշրջանի երկրները ինտեգրված ու համախմբված ներկայանան միջազգային կառույցներում և միասին դիմակայեն գոյություն ունեցող խնդիրներին, որոնցում գերտերությունները ցանկանում են մենաշնորհ ունենալ, արդյունքներն անհամեմատ դրական կլինեն: Ամեն դեպքում ես դրական եմ գնահատում Հայաստանի և Իրանի համագործակցությունը միջազգային կառույցներում:

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն են Իրանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում։ Կարող է, արդյո՞ք, Թեհրանն օժանդակել կողմերին այս հարցի լուծման մեջ։

Սեյեդ Ալի Սաղայան. Եթե դիմենք հակամարտության սկզբնական փուլին, ապա առաջին նախաձեռնությունը հրադադարի վերաբերյալ 1992 թվականին արվել է Իրանի կողմից։ Այն ժամանակ Իրանի նախագահն Ալի Ակբար Խաշեմի Ռաֆսանջանին են, իսկ Հայաստանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ցավոք, այն ժամանակ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ և արդյունք չտվեց։ Բայց Իրանն, ինչպես այլ երկրները, ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում բանակցությունների միջոցով։ Բայց խնդրի լուծումը կարող է տարբեր ձևաչափերով իրականացվել։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում, բայց մենք մշտապես մեր միջնորդությունն ենք առաջարկում տվյալ հարցում։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, անվտանգության նոր տարածաշրջանային համակարգի կառուցման հեռանկարը։ Ո՞ր երկրները պետք է առանցքային դեր խաղան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման, տարածաշրջանային հարցերի լուծման գործում։

Սեյեդ Ալի Սաղայան. Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ մեզ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգության հավաքական համակարգ։ Սակայն ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը խանգարում է այդ ինտեգրմանը, այն ավելի թույլ է դարձնում։ Մենք կարծում ենք, որ 2008 թվականին արտաքին ուժերի միջամտության արդյունքում տեղի ունեցավ ռոիս-վրացական պատերազմը, մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ղրղզստանում։ Ղարաբաղյան կարգավորման երկարաձգումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ներկա գործընթացը ցույց է տալիս, որ այդ ուժերը միջամտում  են և թույլ չեն տալիս, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Մենք կարծում ենք, որ բացասական ազդեցությունն այս գործընթացների վրա հիմնականում ԱՄՆ-ի կողմից են։ Ռուս-վրացական պատերազմի արդյունքում տուժեցին բոլոր կողմերն, այդ թվում՝ Հայաստանը, որը 70 մլն դոլարի վնաս կրեց։ ԱՄՆ-ն տվյալ հարցում խտրականություն դրսևորեց և օգնեց միայն Վրաստանին։ Մենք պետք է նկատի առնենք սիոնիստական շարժման այսպես կոչված խուսանավող միջնորդությունը, որի բացասական ազդեցությունը մենք զգում ենք։ 

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, մասնավորապես, վերջերս նախագահ Սարգսյանի արած հայտարարությանը խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացի կանգնեցմանը։ Կարող է, արդյո՞ք, իրանական կողմն օժանդակել այդ գործընթացին։

Սեյեդ Ալի Սաղայան. Վստահ կարող եմ ասել, որ ցանկացած հակասություն և հակամարտություն տարածաշրջանում իր մեջ բացասական լիցք է կրում։ Եվ, հետևաբար, խանգարում է առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչից, արդյունքում, ժողովուրդներ են տուժում։ Արդեն մեկ տարի, իսկ ավելի հստակ, վերջին տասն ամիսների ընթացքում մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների և երկխոսության վկաներն ենք։ Այդ գործընթացի հետևանք դարձավ այն, որ Հայաստանի նախագահը կոալիցիոն կուսակցությունների և գերագույն իշխանության հետ խորհրդակցությունից հետո որոշում ընդունեց խորհրդարանում արձանագրությունները կանգնեցնելու վերաբերյալ։ Եվ թեև դա Հայաստանի ներքին խնդիրն է, և մենք իրավունք չունենք միջամտելու այդ հարցին, կարծում ենք, որ եթե դա բխում է Հայաստանի ժողովրդի շահերից, ապա նախագահը ճիշտ որոշում է ընդունել։ Սա Հայաստանի ներքին գործն է, բայց Իրանը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը, որպեսզի, այսպես ասած, «կրկին ռելսերի վրա կանգնեցնենք դրանցից շեղված գնացքը»։ Դա կարվի Հայաստանի և Թուրքիայի համաձայնության դեպքում, որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք։  

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս է Թեհրանը գնահատում մերձարևելյան կարգավորման գործընթացը, Ւրանն ունի, արդյո՞ք, այդ խնդրի լուծման իր առաջարկությունները։

Սեյեդ Ալի Սաղայան.- Իրանը դեռևս լուսահոգի Իմամ Հոմեյնիի ժամանակներից իր աջակցությունն է հայտնել Պաղեստինի և Գազայի Հատվածի բազմաչարչար ժողովրդին։ Մեր կառավարությունը տարբեր ժամանակներում հայտնել է նրանց իր աջակցության պատրաստակամության մասին։ Բանակցություններում ընդունված որոշումները չեն իրականացվում։ Ոչ ոք չպատժվեց նրանից հետո, երբ սիոնիստական ռեժիմ իրականացրեց Պաղեստինի և Գազայի Հատվածի ժողովուրդների նկատմամբ, որտեղ իրականացվեցին անմեղ բնակչության ջարդեր և սպանություններ, սպանվեցին ծերեր, երեխաներ։ Ոչ ոք պատիժ չկրեց դրա համար, թեև ամբողջ աշխարհը դատապարտեց այդ շարժումը։ Նույնիսկ Գոլդսթոունը (հարավաֆրիկացի դատավոր Ռիչարդ Գոլդսթունը գլխավորել է ՄԱԿ-ի Իսրայելի «Ձուլված կապար» օպերացիայի քննության հանձնաժողովը)՝ ազգությամբ հրեա, հանդես եկավ ՄԱԿ-ում զեկույցով, որում պատմեց Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սիոնիստական շարժման իրականացրած հանցագործությունների մասին։ Առայժմ չկա արդար վերաբերմունք խնդիրների նկատմամբ, մենք կդառնանք վկաներն այն բանի, ինչ ունենք։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանն, ապա մենք բազմիցս առաջարկել ենք հանրաքվե անցկացնել Պաղեստինի մահմեդական և քրիստոնեական, տեղական և գաղթած բնակչության շրջանում։ Հանրաքվեի արդյունքը կդառնա պաշտոնական որոշում, որը բոլորը պետք է ընդունեն։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում արևմտյան պետությունների արձագանքին իր միջուկային ծրագրին։ Ո՞ր փուլում է այդ ծրագրի իրականացումը։
 
Սեյեդ Ալի Սաղայան.
Արևմտյան երկրները չեն ցանկանում գիտակցել, որ Իրանն իր գիտնականների շնորհիվ դարձել է բարձր տեխնոլոգիաների կրող, որոնք Արևմուտքն իր մենաշնորհն էր համարում։ Այնտեղ դա համարում են գիտական անկախության ձեռք բերում Իրանի կողմից։ Արևմուտքը չի ցանկանում ընդունել, որ Իրանն իր գիտելիքների շնորհիվ հասանելի դարձրեց այդ տեխնոլոգիաները։ Արևմտյան երկրները նկատի չեն առնում, որ ՄԱԳԱՏԷ-ն հանդես է եկել ավելի քան 20 զեկույցներով մեր մշակումների խաղաղ և զենքի ստեղծման բացակայության ուղղվածության մասին։ Ապրիլի 17-18-ին Թեհրանում անցկացվեց համաժողով միջուկային զենքի չտարածման և զանգվածային ոչնչացման զենքերի վերացման մասին՝ «Ատոմային էներգիան բոլորի համար, ատոմային զենքը՝ ոչ ոքի» կարգախոսով։ Արևմտյան երկրներում մեծ հակասություններ կան խոսքի և գործի միջև։ ԱՄՆ-ն որդեգրել է երկակի ստանդարտների սկզբունքը՝ աջակցություն ցուցաբերելով սիոնիստական ռեժիմին, որն ունի ավելի քան երեք տասնյակ ատոմային ռումբեր, և չի դատապարտում այդ  երկիրը։ Մինչդեռ  Իրանը, որը խաղաղ նպատակներ ունի, դիտարկվում է նրանց կողմից որպես ռազմական սպառնալիք։ Մենք դա ընկալում ենք որպես մեծ սուտ և մեծ հակասություն։ Նրանք արհամարհում են այն երկրները, որոնք խախտում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պայմանները։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, կհաշտվի, արդյո՞ք, Արևմուտքն Իրանի՝ սեփական միջուկային էներգետիկայի զարգացման իրավունքի հետ։

Սեյեդ Ալի Սաղայան. Իսկ ըստ Ձեզ, արդյո՞ք, Իրանն արդեն միջուկային գերտերություն չէ։ Մոտ երկու տարի առաջ նախագահ Ահմադինեժադը հայտարարեց միջուկային Իրանի գոյության մասին։ Ցանկանում է դա ԱՄՆ-ն, թե ոչ, բայց Իրանն արդեն միջուկային տերություն է։

«Նովոստի-Արմենիա». Կշարունակի, արդյո՞ք, Իրանն իր անկախ արտաքին քաղաքականությունը՝ հակառակ դրսից եկող ճնշմանը։

Սեյեդ Ալի Սաղայան.– Անշուշտ, մենք կշարունակենք մեր արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է պրոգրեսիվ սկզբունքների վրա։ Դա են ցանկանում նաև աշխարհի ազատ ժողովուրդները՝ շարժվել այն ուղղությամբ, որը ծառայում է բոլոր ժողովուրդների շահերին և խաղաղ նպատակներ ունի։ Եթե նայենք պատմությանն, ապա կտեսնենք, որ Իրանը վերջին երեք հարյուր տարիների ընթացքում խաղաղ երկիր է։ Մենք չենք ունեցել ընդլայնվելու հավակնություններ, չենք կամեցել զավթել որևէ մեկի տարածքը և այնտեղ հաստատել մեր գերիշխանությունը։ Մենք այժմ էլ շարունակում ենք այդ քաղաքականությունը։ Բայց թույլ չենք տալիս որևէ ուժի մեր վզին փաթաթել իր իշխանությունն ու ուժը։ Ողջ աշխարհի ժողովուրդներն են սպասում նման քաղաքականության։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ մոտեցումներ ունի Իրանը Կասպիայի կարգավիճակի շուրջ:

Սեյեդ Ալի Սաղայան. Մենք ակնկալում ենք, որ «աշխարհի ծովի» ծովեզրյա երկրները կառաջնորդվեն երկու տարի առաջ այդ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ  կնքված արձանագրության կետերով: Թեպետ կա որոշակի տարաձայնություն, բայց մենք կարծում ենք, որ երկրները կառաջնորդվեն այդ սկզբունքներով, որպեսզի Բարձրյալի շնորհած ծովի շնորհները բաշխվեն բոլոր այդ երկրների միջև, և բոլորն օգտվեն դրանցից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։