484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանում Հայաստանը ռուսական հուշարձաններն ու եկեղեցիները վերականգնող միակ երկիրն է
18:55
19 Ապրիլի 2010

«Պատվո գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի 156 սպաների հուղարկավորման վայրում «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման միտքն ինչպե՞ս ծագեց։

Ա. Նիկողոսյան. Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նշանակումից հետո խոսակցություններ սկսվեցին, որ անհրաժեշտ է վերականգնել Պատվո բլուրն ու ռուսական եկեղեցին։ Միաժամանակ Հայաստան կատարած այցի ժամանակ Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը առաջարկեց, որ Ուլյանովսկի շրջանը նույնպես իր լուման ներդնի հուշահամալիրի վերականգնման գործում, քանի որ Սիբիրյան գունդը մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ Այսպես սկսվեց աշխատանքների առաջին փուլը։

2009թ.-ի հոկտեմբերի կեսին փոխնահանգապետի գլխավորությամբ Հայաստան ժամանեց Ուլյանովսկի շրջանի երկրորդ պատվիրակությունը, և այցի ընթացքում իմ ղեկավարությամբ ստեղծվեց հուշահամալիրի վերականգնման աշխատանքային խումբը։ Անմիջապես դրանից հետո սկսվեցին կազմակերպչական աշխատանքները, որոնք մոտ երկու ամիս տևեցին և որոնց ընթացքի մասին տեղեկացվում էին և հայկական, և ռուսական իշխանությունները։ 2009թ.-ի վերջին Ուրալի շրջանի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ նահանգապետը նախագահ Դմիտրի Մեդվեդևին հաղորդեց, որ շրջանը ծրագրում է Հայաստանում վերականգնել զոհված սպաների հուշահամալիրը։

Ռուսաստանի նախագահը ջերմությամբ ընդունեց այդ լուրը։ Արդեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ (հունվարի 13-14), ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ ռուս ժողովուրդը երախտապարտ է Հայաստանի ժողովրդին և իշխանություններին այդ հուշահամալիրը վերականգնելու մտադրության համար։ Մարտին Հայաստան կատարած այցի ժամանակ իր երախտագիտությունը հայտնեց նաև Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։ Այդ կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանում  Հայաստանը  միակ երկիրն է, որը վերականգնում է ռուսական հուշահամալիրներն ու եկեղեցիները։

«Նովոստի-Արմենիա». Ե՞րբ կբացվի հուշահամալիրը։

Ա. Նիկողոսյան. Աշխատանքները գրեթե ավարտված են։ Մայիսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան, և մենք ցանկանում ենք հուշահամալիրի բացումը նվիրել նրա այցին։ Մինչև մայիսի վերջ հուշահամալիրը բացված կլինի։ Պետք է երախտագիտությունս հայտնեմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին, մասնավորապես դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, առանց նրա աջակցության անհնար կլիներ հուշահամալիրի վերականգնումը։

«Նովոստի-Արմենիա». Այս տարի հանդիսավոր կնշվի Մեծ Հաղթանակի 65-ամյակը։ Ի՞նչ միջոցառումներ է ծրագրում անցկացնել «Պատվո գործ» կազմակերպությունը։

Ա.Նիկողոսյան. Մենք ծրագրում ենք մի շարք միջոցառումներ անցկացնել՝ նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին, այդ թվում ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի շրջաններում, որտեղ բացի «Պատվո գործ» կազմակերպությունից, ակտիվորեն կմասնակցի նաև Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը։ Պետք է նշեմ, որ բացի տոնական միջոցառումներից, ծրագրվում է նաև շաբաթօրյակների անցկացում: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ միջոցառումները չեն սահմանափակվի միայն մայիսի 9-ով, այլ կշարունակվեն ողջ տարի։ Մենք նաև ծրագրում ենք մոտակա ժամանակներում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Ուլյանովսկի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում բացել լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։

«Նովոստի-Արմենիա». Որպես երիտասարդների հետ սերտորեն կապ ունեցող մարդ, անհրաժե՞շտ եք համարում, արդյոք, այն, որ ժամանակակից հայ երիտասարդությունը հիշի Մեծ Հայրենական պատերազմի մասին և չմոռանա, թե որքան զոհերի գնով է հասել հաղթանակի։

Ա.Նիկողոսյան. Իմ կարծիքով, մենք պետք է միշտ հիշեցնենք երիտասարդներին պատմության դասերը, որպեսզի նրանք կարողանան դրանց իրական հայացքով նայել։ Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակը նախկին  ԽՍՀՄ բոլոր երկրների հաղթանակն էր, և հայ ժողովուրդն իր ոչ փոքր լուման է ներդրել այդ հաղթանակում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներկա երիտասարդությունը հիշի այդ Մեծ Հաղթանակը, իմանա, թե ինչ ներդրում է կատարել մեր ժողովուրդն ընդհանուր հաղթանակի մեջ, չմոռանա իր հերոսներին, հպարտանա իր  բարձրաստիճան զորավարներով։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր ունի «Պատվո գործ» կազմակերպությունը, բացի «Պատվո բլրի» վերականգնումից։

Ա. Նիկողոսյան. Մեր գլխավոր նպատակն է աջակցել հայ և ռուս ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների զարգացմանը։ Այդ նպատակով մենք ծրագրում ենք երիտասարդության շրջանում միջոցառումների շարք անցկացնել, ինչպես նաև ծրագրում ենք, որ հայ երիտասարդները մասնակցեն Ռուսաստանում տարբեր երիտասարդական ծրագրերի, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի փոքր և միջին բիզնեսի համագործակցության բարելավման վերաբերյալ ծրագրերին։ Սակայն այդ ծրագրերին մենք կանդրադառնանք միայն «Պատվո բլրի» վերականգնողական աշխատանքների ավարտից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին: