486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ.-ին ավելի քան 8,3 միլիոն դրամ է հատկացրել պատմական հուշարձանների մոնիտորինգի համար
13:52
14 Ապրիլի 2010

Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու կապակցությամբ պարբերաբար ոչ միանշանական հայտարարություններ են հնչում Թուրքիայի կողմից, ինչը, անկասկած, կապված է քաղաքական գործընթացների զարգացման հետ: Այդ պատճառով ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, սակայն նշեմ, որ Մշակույթի նախարարությւոնը օպերատիվ կերպով արձագանքում է այդ կապակցությամբ հնչող Թուրքիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական հայտարարություններին: Միանշանակ է, որ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների հարցն ամբողջովին տեղափոխվել է քաղաքական հարթակ և քաղաքականացվել է:

Ինչ վերաբերում է Վրաստանում գտնվող Սուրբ Նշան եկեղեցուն, ապա այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Հայկական կողմը բավականին ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի պաշտոնյաների հետ Վրաստանի տարածքում ավերված հայկական եկեղեցիների վերականգնման վերաբերյալ: Վերականգնողական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացնի վրացական կողմը: Կարծում եմ, որ այս հարցը համակողմանի կերպով կքննարկվի նաև երկու երկրների պատրիարքների առաջիկա հանդիպման ժամանակ:

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր փուլում է գտնվում նախարարության նախաձեռնած Հայաստանի պատմական հուշարձանների մոնիտորինգի ծրագիրը: Սկսվե՞լ են, արդյոք, հուշարձանների վերականգնման աշխատանքները, և որքա՞ն միջոց է հատկացվել այդ ծրագրի իրագործման համար:

Հ. Պողոսյան – Հայաստանի պատմական հուշարձանների մոնիտորինգի ծրագիրն անհրաժեշտ էր, քանի որ մինչ այդ անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով ենք մենք առաջնորդվում պատմական հուշարձանների վերականգնման հերթականության ընտրության դեպքում: Հուշարձանների հսկայական ցուցակից անհրաժեշտ էր ընտրել առավել պատմական արժեք և նշանակություն ներկայացնող հուշարձանները և դրանցից ընտրել արդեն նրանք, որոնք վերականգնման ավելի մեծ կարիք ունեն:

Անհրաժեշտ էր վերստուգում իրականացնել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ապագա ռազմավարության մշակման համար, ինչը ևս դրդեց մեզ սկսել այս բավականին մասշտաբային ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2009 թ.-ին, նրա շրջանակներում մոնիտորինգի է ենթարկվել ութ հուշարձան:

Հարկ է նշել, որ ծրագիրը բավականին ծախսատար է, քանի որ նրանում ընդգրկված է մասնագետների երեք խումբ՝ հնագետներ, ճարտարապետներ և կոնստրուկտորներ:
2010 թ.-ին մոնիտորինգի ծրագրի մեջ ներառվել է 26 պատմական հուշարձան, որոնցից 19-ը եկեղեցիներ են, մյուսները՝ խորհրդային հուշարձաններ: Ծրագրի իրագործման համար պետբյուջեից 8 միլիոն 340 հազար դրամ է հատկացվել:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ նոր ծրագրեր է նախատեսել նախարարությունն այս տարի:

Հ. Պողոսյան – 2010 թ.-ին մենք սկսել ենք անձնագրայնացման ծրագրի իրագործումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ողջ մշակութային ժառանգության գույքագրումը: Այսինքն՝ հավաքագրված նյութերի հիման վրա կկազմվեն տեխնիկական անձնագրեր՝ նախատեսված հիմնականում շարժական մշակութային ժառանգության համար:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը Հայաստանի սահմաններից դուրս հայրենական արվեստը քարոզելու համար, և գոյություն ունե՞ն, արդյոք, համատեղ ծրագրեր ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Հ. Պողոսյան- Վերջերս նախարարության քաղաքականությունն ուղղորդված է բազմաբնույթ մշակութային ծրագրերի մեջ հայկական սփյուռքի ակտիվ ներգրավմանը: Մենք փորձում ենք ակտիվորեն քարոզել այն թեզը, որի համաձայն՝ մենք բազմաթիվ երկրների մշակույթների զարգացման գործում ներդրում կատարած ազգ ենք, որը, այնուամենայնիվ, պահպանում է սեփական արմատները, ազգային էությունը և պատկանելությունը հայկական մշակույթին:

Անկասկած, նման քաղաքականությունը լրացուցիչ ազդակ է հաղորդում հայկական սփյուռքի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Օրինակ՝ այժմ մենք մշակութային ծրագրերի իրագործման ստեղծագործական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավում ենք աշխարհի հայկական համայնքենրի ազգագրական համույթներին՝ ձգտելով ցույց տալ աշխարհին, որ սա մեր մշակույթի մի մասն է:

Բացի այդ, արտերկրում ակցիաներ կազմակերպելիս մենք, առաջին հերթին, հենվում ենք այդ երկրի հայկական համայնքի ներուժի վրա: Պարադոքսային է, սակայն ուզում եմ նշել, որ որքան սփյուռքը մեծ է, այնքան ավելի պասիվ է նա իրեն դրսևորում: Հնարավոր է՝ դա կապված է այն բանի հետ, որ խոշոր համայնքները ինքնահաստատման կարիք չունեն, նրանք ինքնաբավ են և ավելորդ անգամ սեփական ազգային ինքնությունը ցուցադրելու կարիք չունեն:

«Նովոստի-Արմենիա» - 2010 թվականը հարուստ է մշակութային իրադարձություններով և մշակույի մեծանուն հայ գործիչների հոբելյանների տոնակատարություններով: Այս կապակցությամբ ինչպիսի՞ միջոցառումներ եք ծրագրել, և այս տարի թատրոնի, կինոյի և էստրադայի ո՞ր աստղերի այցելություններն են սպասվում:

Հ. Պողոսյան – Կարծում եմ, որ Հայաստանում աստղերի այցելությունների հետ կապված խնդիրներ չկան: Սակայն նշեմ, որ մեր քաղաքականությունն ուղղված է հայ աստղերին առավելագույն ներկայացնելուն: Հենց դա է պատճառը, որը մենք սկզբնապես նախապատվությունը տալիս ենք այն նախագծերին, որոնցում ընդգրկված են հայկական մշակույթի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ 2010 թ.-ին ծրագրված բոլոր հոբելյանական միջոցառումները կանցկացվեն հայաստանցի արտիստների, երաժիշտների, ստեղծագործական համույթների առավելագույն ներգրավմամբ:

Սրա հետ մեկտեղ նշեմ, որ ծրագրված միջոցառումները տեղային բնույթ չեն կրելու, այլ նպատակաուղղված են լինելու արվեստի և մշակույթի մեր մեծանուն գործիչներին միջազգային մակարդակով ներկայացնելուն: Օրինակ՝ հայտնի դերասան Ֆրունզե Մկրտչյանի հոբելյանի տոնակատարություններ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում՝ ողջ հետխորհրդային տարածքի արվեստի հայտնի գործիչների մասնակցությամբ: Այս տարի ռուս կինեմատոգրաֆիստները կսկսեն հայտնի և շատ սիրելի դերասանի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի աշխատանքները: Կարծում եմ, որ Մկրտչյանի հռչակն ու արվեստը, իրավամբ, պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող՝ նրա տաղանդի երկրպագուներին:

Մենք փորձելու ենք մեր մշակույթի լավագույն նմուշները ցուցադրել միջազգային ասպարեզում: Մեր նպատակն է այլ երկրների ժողովուրդներին գրագետ կերպով մատուցել հայկական մշակույթի առանձնահատկությունները, համաշխարհային մշակույթի զարգացման գործում նրա կատարած ներդրումը: Օրինակ՝ պարզաբանել, թե մեր մշակույթի համար ինչպիսի արժեք է ներկայացնում պատմահայր Մովսես Խորենացին, որի հոբելյանը նշվում է այս տարի:

Չգիտեմ՝ կհաջողվի՞, արդյոք, իրագործել նախատեսված բոլոր ծրագրերն ու միջոցառումները, սակայն նախարարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ հոբելյանական տոնակատարությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում հայրենական հեռուստատեսության որակը, որքանո՞վ կփոխվի իրավիճակը վերջերս ընդունված ազգային հեռուստառադիոհեռարձակման չափորոշիչների կապակցությամբ, որոնց համաձայն՝ ցերեկային հեռուստաեթերից պետք է դուրս մնան էրոտիկ բովանդակություն ունեցող, բռնության և սարսափի պատկերներ պարունակող հաղորդումներն ու ֆիլմերը, որոնք վնասում են անչափահասների հոգեբանությանը:

Հ. Պողոսյան - Հեռուստառադիոհեռարձակման նոր չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը վաղուց հասունացած խնդիր է: Ինչպես հայտնի է, հեռուստառադիոհեռարձակման չափորոշիչները նորություն չեն, դրանք գոյություն ունեին նախկինում, սակայն իրենց չէին արդարացնում, չէին ծառայում այն նպատակին, ինչի համար նախատեսված էին:

Բարոյական չափորոշիչները բավականին սուբյեկտիվ հասկացություն է, և նրա սահմանը շատ հեշտ է անցնել: Օրինակ՝ չափից դուրս մեծ ջանասիրություն ցուցաբերելով հեռուստառադիոհեռարձակման ապրանքի կոշտ արգելքներին համապատասխանելու գործում՝ մենք ռիսկի ենք գնում չդիտել ֆիլմեր, որոնք թեև  պարունակում են արգելված դրվագներ, սակայն գեղարվեստական բարձր արժեք են ներկայացնում կամ հակառակը՝ լցնել եթերը անճաշակ, սակայն չափորոշիչներին լիովին համապատասխանող ֆիլմերով:

Իմ կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու ելքը այն անձանց սուբյեկտիվ մոտեցումն ու բարոյական բարձր արժեքներն են, ովքեր անմիջականորեն վերահսկում են հեռուստառադիոապրանքը եթեր հեռարձակելու գործընթացը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին: