480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդաչուները թռչել կսովորեն Ռուսաստանում
16:13
12 Ապրիլի 2010

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

Նովոստի-Արմենիա. Հայաստանի ավիաանձնակազմը սովորում է ՔԱԳՎ Ավիաուսումնական կենտրոնում։ Քանի՞ հոգի է ներկայում այնտեղ պատրաստվում։ 

Ս.Կարապետյան. Ներկայում կենտրոնում սովորում է 140 կուրսանտ՝ օդաչուներ, կարգավարներ, փոխադրողներ։ Ուսուցումն իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով։ Կենտրոնում օդաչուների համար երեք կուրս է գործում, որոնցում սովորում է 18 մարդ՝ 15 անվճար սովորող ուսանող և երեքը վճարովի համակարգով։

Սկզբունքորեն, ուսման ավարտին օդաչուները աշխատանքի տեղավորման խնդիր չեն ունենում։ Ներկայում մեզ մոտ մասնագետների պակաս է նկատվում, որովհետև այն ժամանակ, երբ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ, նրանք արդեն պահանջված են դառնում ավիաընկերությունների կողմից։ Այնպես որ աշխատանքի տեղավորման խնդիրներ չկան։
Օդաչուները սովորում են նաև Հայաստանի սահմաններից դուրս, բայց այդ ուսուցումն անցկացվում է մասնավոր կարգով։ Օրինակ, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն օդաչուներին սովորեցնում է Պորտուգալիայում և Թունիսում, որտեղ օդաչուներն անցնում են վերապատրաստման դասընթացներ։ Դա լավ է, չէ՞ որ որքան օդաչուն ավելի շատ է սովորում, այնքան բարձր է նրա տեխնիկան։

Տեղական մասնագետները, ովքեր սովորեցնում են սաներին Հայաստանում, ոչնչով չեն զիջում օտարերկրյա մասնագետներին, ուսումնական ծրագրերը համապատասխանում են արտասահմանյաններին։ Այստեղ կարևոր է նշել, որ մեր մասնագետներն անհրաժեշտության դեպքում նյութը բացատրում են սաներին և հայերեն, և ռուսերեն լեզուներով, ամեն ինչ ցույց են տալիս գործնականում։ Դա թույլ է տալիս սաներին ավելի լավ յուրացնել նյութը։ ԵՄ կառույցներում ուսուցման ողջ ընթացքը սովորողի վրա է դրված, և եթե նա ինչ-որ բան չհասկանա, ապա բացը լրացնելն ավելի դժվար է։ Այդ պատճառով մենք մեծ հույսեր ենք կապում մեր մասնագետների հետ։

Նովոստի-Արմենիա. Նախատեսվում է, որ Ուլյանովսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանը օդաչուներ կպատրաստի հայկական ավիացիայի համար։ Ե՞րբ կստորագրվի համապատասխան համաձայնագիրը, և ինչպիսի՞ն կլինեն ուսուցման պայմանները։

Ս.Կարապետյան. Երկուշաբթի մեր պատվիրակությունը կմեկնի Ուլյանովսկ, որտեղ կմնա մինչև ապրիլի 14-ը։ Այցի ընթացքում կստորագրվի համապատասխան համաձայնագիր, ըստ որի ուսումնարանում ուսում կստանա 10 մարդ։ Օդաչուների պատրաստումը կանցկացվի ամբողջովին Ռուսաստանի հաշվին։

Ուսումնարանում հայկական կողմից կսովորեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Ուսումնական ծրագիրը կորոշեն Ուլյանովսկում, ուսումնարանը սաներին կապահովի ուսումնական նյութերով, համազգեստով և կանցկացնի ուսումնական թռիչքներ։ Ուսումնարանում առկա է անհրաժեշտ ամեն ինչ՝ բարձր որակավորման օդաչուների ուսման համար։

Նովոստի-Արմենիա. Քանի՞ ավիաընկերություն է գործում Հայաստանում։

Ս.Կարապետյան. Հայաստանում գործում է 13 ավիաընկերություն։ Այդ ցուցակը մշտապես թարմացվում է, քանի որ մեր պահանջներին չհամապատասխանող ավիաընկերությունները փակվում են, իսկ դրանց փոխարեն գալիս են նորերը։

Առաջատար է «Արմավիա» ընկերությունը՝ Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Հենց «Արմավիան» իրավունք ունի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնել Հայաստանից, մյուս ընկերություններն այդ իրավունքը չունեն։ Նրանք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստանից, օրինակ, «Էյր Արմենիան», որը թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպա, բայց ուղևորափոխադրումների իրականացման իրավունք չունի։
Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները փոքր չեն, դրանք 4-5-ական Իլ-76 բեռնափոխադրող մեծ ինքնաթիռներ ունեն։

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս է ՔԱԳՎ-ն վերահսկում դեպի Հայաստան չվերթեր իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունների գործունեությունը։

Ս.Կարապետյան. Վերահսկողությունն իրականացվում է ECAC-ի (Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս - European Civil Aviation Conference) և Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության հետ ունեցած պայմանավորվածություններին համապատասխան։ Գործում է SAFA (Safety Assessment of Foreign Aircraft) ծրագիրը, որը կարգավորում է օտարերկրյա օդանավերի ստուգման կարգը։ Մենք գործում ենք այս ծրագրով 2003 թվականից, և փաստաթղթի համաձայն ստուգումներ ենք իրականացնում դեպի Հայաստան թռչող բոլոր օդանավերն այնպես, ինչպես որ ԵՄ-ն ստուգում է բոլոր օտարերկրյա օդանավերը։

Մեզ համար տարբերություն չկա, Հայաստան ժամանող օդանավերը ԵՄ երկրների՞ց են, թե՞ այլ պետություններից։ Օդանավերի վիճակը գնահատելու համար օգտագործվող բոլոր փաստաթղթերը հաստատված են ԵՄ կողմից։ Այսինքն Եվրամիությունում գտնվող ցանկացած տեսուչ կարող է տվյալների բազայով ծանոթանալ մեր ստուգումների արդյունքներին, ինչպես և մենք կարող ենք ծանոթանալ Եվրոպայում ընթացող ստուգումներին։
Նովոստի-Արմենիա. Ինչպիսի՞ն է ուղևորափոխադրումների ծավալը Հայաստանում։

Ս.Կարապետյան. Սկզբունքորեն, մենք արդեն վաղուց անցել ենք միլիոնանոց սահմանը։ Ներկայում ուղևորափոխադրումների ծավալը կազմում է տարեկան 1,5 մլն մարդ։ Եվ տեմպերը մշտապես աճում են, չնայած ճգնաժամին, ցուցանիշները պահպանվում են բավական բարձր մակարդակի վրա։
Անշուշտ, ուղևորափոխադրումների ծավալները կարող էին ավելի լինել, ճգնաժամն ազդեց դրա վրա։ Բայց կարելի է համարձակ ասել, որ ճգնաժամի ողջ ընթացքում մեզ մոտ ուղևորափոխադրումների ծավալների անկում չի նկատվել, հակառակը, աճ է նկատվում։

Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ  Հայաստանում պահանջարկ կունենան ներքին ավիաչվերթերը։

Ս.Կարապետյան. Ներքին չվերթերը ծայրահեղ բարդ թեմա են, քանի որ նույնիսկ նախնական գնահատականներով տոմսի արժեքը բավական բարձր կլինի, իսկ ավիափոխադրումները՝ բավական ոչ ձեռնտու։ Այդ պատճառով ավտոբուսները, երթուղային տաքսիները, տաքսիներն ավելի գրավիչ են ներքին տրանսպորտի տեսակետից։

Հնարավոր է՝ դա լինի պատճառը, որ ուղևորահոսք չձևավորվի։ Բացի այդ, շատերը վերապահումով են մոտենում ներքին թռիչքների իրականացման հնարավորություններին։ Օրինակ, եթե Երևանից դեպի Գորիս տոմսն արժենա 100 դոլար, ապա դա շատ թանկ է, իսկ ավելի քիչ չի ստացվի։

Նովոստի-Արմենիա. Ինչպիսի՞ն է ԼՂՀ մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի հետ ավիահաղորդակցման իրավիճակը։

Ս.Կարապետյան. Սկզբունքորեն, Ստեփանակերտում տոմսի արժեքի նույն խնդիրներն են։ Կան նաև այլ խնդիրներ, որոնք, հնարավոր է, հայտնվեն հաղորդակցման հաստատման ընթացքում, բայց դրանք հնարավոր է լուծել, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ։
Այժմ դեռևս պատրաստ պատասխաններ չկան։ Անհրաժեշտ է, որպեսզի լինեն ուղևորներ, ովքեր պատրաստ են վճարել տոմսի այն արժեքը, որն անհարժեշտ է  ընկերության կողմից փոխադրումներ իրականացնելու համար։

Ստեփանակերտի օդանավակայանն իր բնութագրով, թռիչքուղու երկարությամբ բավական ընդունելի է։ Այնտեղ նախատեսված են որոշ աշխատանքներ, գործն ընթացքում է, և կարծում եմ, որոշակի արդյունքներ կլինեն։

Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ, ըստ Ձեզ, պահանջարկ կունենա Հայաստանի փոքր ավիացիան։

Ս.Կարապետյան. Փոքր ավիացիան պահանջարկ կունենա, և դա համեմատական կլինի մարդկանց բարեկեցության աճին։ Ավելի վաղ՝ 10 տարի առաջ, այդ հարցը նույնիսկ չէր քննարկվում, հնարավորություն և իմաստ չկար խոսելու փոքր ավիացիայի զարգացման մասին։ Ներկայում այդ հարցն արդիական է դարձել։
Մոտ ապագայում՝ ժողովրդի բարեկեցության բարելավումից, զբոսաշրջային հոսքերի և այլ գործոններից հետո, փոքր ավիացիան պահանջարկ կունենա և կզարգանա, բայց դրա համար ժամանակ է պետք։

Բայց պետք է մի կարևոր կանոն պահպանել։ ԱՊՀ-ում, մասնավորապես, բազմաթիվ մասնավոր ավիաընկերություններ գերփոքր տարածությունների թռիչքների համար լայնորեն օգտագործում են թեթև ինքնաթիռներ։ Ստացվում է, որ եթե պարզապես փոքր տարածությունների տեղական թռիչքներ թույլատրվի, խնդիր չի առաջանա, բայց մենք ցանկանում ենք, որ թռիչքներն անվտանգ լինեն։ Չի կարելի պարզապես թույլ տալ, որ ընկերությունն անի այն, ինչ ցանկանում է։
Եթե ընկերությունները ցանկանում են նմանատիպ թռիչքներ իրականացնել, ապա մենք նրանց՝ ինքնաթիռներին, օդանավակայաններին, օդաչուներին կներկայացնենք պահանջներ, որոնք պետք է կատարվեն։ Ներկայում լուծվում է տեղական գծերի ավիացիոն նոր մանրամասն քարտեզների տպագրման հարցը։ Դա շատ կարևոր քայլ է, որը մենք կատարում ենք փոքր ավիացիայի զարգացման համար. չէ՞ որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր և շինություններ, և անհրաժեշտ է երաշխավորել տեղական թռիչքների անվտանգությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։