480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ շուրջ 82 հազար քաղաքացի 2009թ.-ին մեկնել է Ռուսաստան՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար
13:30
31 Մարտի 2010

Ինչպես հայտնի է, Դուք վերջերս ստանձնել եք Հայաստանի Հանրապետությունում Դաշնային Միգրացիոն Ծառայության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը: Հակիրճ պատմեք ձեր մասին և Հայաստանի վերաբերյալ առաջին տպավորությունների մասին:

Ս. Ստեպանովա. Ինձ նշանակել են ԴՄԾ-ի տնօրենի հրամանով 2010 թ.-ի մարտի 1-ին: Մինչ այդ զբաղեցրել եմ Ռուսաստանի ԴՄԾ-ի Միջազգային և հասարակական կապերի վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատանքի ընթացքում զբաղվել եմ ԱՊՀ երկրների միգրացիոն խնդիրներով, ամբողջական պատկերացում ունեմ Հայաստանի Հանրապետության հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին, մասնակցել եմ մեր պետությունների միջև երկկողմ համաձայնագրերի նախագծերի մշակմանը, որոնք այժմ մեծ մասամբ պատրաստ են ստորագրման:

Ինձ նշանակել են երեք տարով, և ես ծրագրում եմ այդ ընթացքում որևէ օգտակար բան անել Հայաստանի, ՀՀ քաղաքացիների և, իհարկե, Ռուսաստանի համար: Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեզ այցելեն գործունյա, ռուսաց լեզվին տիրապետող և մեր երկրի օրենսդրությունը՝ վերջինի անհրաժեշտ նվազագույն մասը հասկացող անձինք:

Հայաստանի քաղաքացիները մոտ են մեզ և մտածելակերպով, և հոգով: Ինձ այստեղ շատ բարյացակամ դիմավորեցին, և Հայաստանը, ընդհանուր առմամբ, շատ բարյացակամ վերաբերմունք ունի ռուսների նկատմամբ: Հուսով եմ, որ իմ գործունեության ընթացքում ինձ կհաջողվի ավելի խորը ծանոթանալ երկրի պատմությանն ու մշակույթին, ձեռք բերել նոր ընկերներ, իսկ ամենագլխավորը՝ պահպանել և զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը միգրացիայի ոլորտում:

«Նովոստի-Արմենիա». Այժմ Ռուսաստանի ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանվում է ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրանտների ներգրավման մասին Ռուսաստանի ԴՄԾ-ի նախաձեռնությունը: Այդ ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր են նախատեսվում Հայաստանում:

Ս. Ստեպանովա. Ռուսական կողմի նախաձեռնությամբ ԱՊՀ մասնակից-պետությունների Միգրացիոն մարմինների ղեկավարների խորհուրդը մշակել է «Աշխատանքային միգրանտների ներգրավման ընդհանուր սկզբունքներն ու մեխանիզմները ԱՊՀ մասնակից-պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար» միջազգային-իրավական փաստաթուղթը: Վերջինի մեջ ամրագրված է դրույթն այն մասին, թե ինչպես միգրանտներին ուղարկող և ընդունող երկրները պետք է կազմակերպեն այդ աշխատանքը:

Օրինակ՝ Ռուսաստանում օտարերկրյա աշխատակիցների պահանջարկի որոշման փուլում երկրի գործադիր իշխանության մարմինները պատրաստում են համապատասխան առաջարկ. բացահայտվում են գործատուներն ու աշխատեղերի մասին տեղեկությունը, որոնց համար ծրագրվում է ներգրավել օտարերկրյա աշխատակիցներին, անցկացվում է աշխատատեղերի մոնիթորինգ և ցանկ է ձևավորվում, որը պարբերաբար թարմացվելու է և փոխանցվելու է օտարերկրյա քաղաքացիներին:

Անհրաժեշտ որակավորում ունեցող օտարերկրյա աշխատակիցների ընտրությունը կարող են իրականացնել լիազորված կազմակերպությունները, որոնք թափուր աշխատատեղերի ցանկի հիման վրա իրազեկում են աշխատանքի տեղավորման հնարավորության մասին, հավաքագրում են առաջարկվող աշխատատեղերը զբաղեցնել ցանկացողների հայտերը, անցկացնում են քաղաքացիների թեստավորում, գործատուի հետ համաձայնեցնում են թեստավորումն անցած թեկնածուներին: Բացի այդ, նրանք կազմակերպում են որակավորման բարձրացման դասընթացներ, բնակեցման վայրում կազմակերպում են վերապատրաստում, ռուսաց լեզվի, երկրի մշակույթի, միգրացիոն և աշխատանքային օրենսդրության հատուկ դասընթացներ, կազմակերպում են թեկնածուների բուժզննումը, ընդունող երկրում աշխատանքի համաձայնագիր են կնքում բուժզննում անցած քաղաքացիների հետ:

Նախատեսվում է, որ աշխատանքի թույլտվությունը տրվելու է աշխատանքային միգրանտներին ուղարկող երկրում ՌԴ ԴՄԾ-ի ներկայացուցչության կողմից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա արդեն ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում անցկացվել են ռուս-հայկական բանակցություններ, որոնց ժամանակ որոշում է ընդունել աշխատանքային գործունեության իրականացման համար աշխատանքային միգրանտների ներգրավման կարգի մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև երկկողմ համաձայնագրի պատրաստմանն ուղղված աշխատանքի արագացման մասին: Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել ռուս-հայկական աշխատանքային խումբ: Մեր ներկայացուցչությունը ծրագրում է ակտիվորեն մասնակցել խմբի գործունեությանը:

Բացի այդ, մենք ակտիվորեն շփվում ենք Հայաստանի ոստիկանության հետ: Այս պահին մշակման փուլում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Դաշնային միգրացիոն ծառայության և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագիրը, որը կստորագրվի վերջնական մշակումն անցնելուց հետո: Մենք մեծ քանակությամբ փոխադարձ հարցումներ ենք իրականացնում, իսկ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ավելի օպերատիվ փոխանակել այդ տվյալները:

Մենք հիմա ծրագրում ենք այցելել Հայաստանի բոլոր մարզեր՝ մեր միգրացիոն քաղաքականության նորամուծությունները ներկայացնելու համար: Կհանդիպենք մարզպետների, հայրենակիցների հետ: Հանդիպումները կլինեն Ոստիկանության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և արտգործնախարարության հետ համատեղ: Նախատեսվում է մարզեր այցելել ապրիլից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Ես կարծում եմ, որ տեղեկատվական բաղկացուցիչը ներկայացուցչության ողջ աշխատանքի հիմքն է: Որքան շատ են մարդիկ իրազեկված Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության իրավիճակի մասին, այդքան ավելի հեշտ կլինի աշխատել: Մեր խնդիրը մարդկանց օգնելն է:

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս է ընթանում այսպես կոչված «վճարովի արտոնագրերի» ներմուծման նախագիծը, ըստ որի՝ յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի, աշխատելով մասնավոր գործատուի մոտ, պարտավոր է վճարել 1000 ռուբլի և ստանալ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում բնակվելու իրավունք:

Ս. Ստեպանովա. Այո, իսկապես, նախատեսվում է, որ այսպես կոչված «մասնավոր հատվածում» ֆիզիկական անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա քաղաքացին պետք է ՌԴ ԴՄԾ-ի տարածքային մարմիններից ձեռք բերի հատուկ արտոնագիր, որի ամսական արժեքը 1000 ռուբլի է: Արտոնագրի ժամկետը երկարացվում է առանց ԴՄԾ դիմելու՝ ամեն ամիս 1000 ռուբլի վճարելու դեպքում: Արտոնագրի վճարումը ֆիզիկական անձանց եկամտահարկի կանխավճարային ձև է:

Այժմ Ռուսաստանի կառավարությունը համապատասխան օրինագիծը ներկայացրել է ՌԴ Պետդումայի քննարկմանը:

«Նովոստի-Արմենիա». Մեկնաբանեք, խնդրում եմ, միգրանտների ժամանակավոր գրանցումը չեղյալ համարելու և բնակության իրավունք տրամադրելու մասին ՌԴ ԴՄԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու առաջարկը:

Ս. Ստեպանովա. ՌԴ ԴՄԾ-ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին նման առաջարկ է արել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Խոսքն այն մասին էր, որ այժմ ՌԴ Պետդումայի կողմից քննարկվող օրինագծում ամրագրված են օտարերկրյա աշխատակիցներին միանգամից բնակության իրավունք տրամադրելու հնարավորության մասին դրույթները՝ առանց ժամանակավոր բնակության թույլտվության: Նման նորամուծությունը թույլ կտա դյուրացնել Ռուսաստանում միգրանտների բնակությունն ու աշխատանքային գործունեությունը:

«Նովոստի-Արմենիա». Գոյություն ունի, արդյո՞ք, հայ միգրանտների էլեկտրոնային դոսյե, և որքա՞ն մարդ կա այնտեղ գրանցված:

Ս. Ստեպանովա. Ռուսաստանի ԴՄԾ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների հաշվառման տվյալների կենտրոնական բազա (ՕՔ ՀՏԿԲ), որտեղ միգրացիոն քարտերի տվյալների հիման վրա իրականացվում է Ռուսաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը: ՕՔ ՀՏԿԲ-ի տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստան է այցելել շուրջ 82 հազար ՀՀ քաղաքացի: Դա կազմել է աշխատանքային միգրանտների ընդհանուր թվի 3,6 տոկոսը: Նախորդ տարի Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, աշխատել է ավելի քան երկու միլիոն օտարերկրյա քաղաքացի:

Միաժամանակ ՌԴ ԴՄԾ-ում գործում է էլեկտրոնային բազա, որն իրականացնում է այն անձանց, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների հաշվառումը, ովքեր դիմում եմ ներկայացրել Արտասահմանում բնակվող հայրենակիցներին Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրին մասնակցելու համար:

«Նովոստի-Արմենիա». Հայտնի է, որ Բելառուսի քաղաքացիների համար գոյություն ունի Ռուսաստանում հաշվառվելու և բնակվելու հատուկ կարգ: Ո՞րն է դրա էությունը, և ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այդ կարգի կիրառման հեռանկարները:

Ս. Ստեպանովա. Իսկապես, Ռուսաստանում գոյություն ունեն որոշակի առավելություններ Բելառուսի (որպես դաշնակցային պետություն) քաղաքացիների համար: Դա հնարավոր դարձավ 2009 թ.-ի փետրվարին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը հավասար իրավունքներ է սահմանում երկու պետությունների քաղաքացիների համար՝ կապված տեղաշարժման ազատության,  Դաշնակցային պետության մասնակից-երկրների տարածքում բնակության վայրի ընտրության հետ: Հաշվի առնելով այն, որ այդ առավելությունները սահմանվել են երկկողմ միջազգային փաստաթղթերով, ապա դրանք չի կարելի կիրառել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։