483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կզարգանա այլ գործոններից անկախ. ԵԱՀԿ
17:17
26 Մարտի 2010

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կզարգանա այլ գործոններից անկախ. ԵԱՀԿ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պարոն դեսպան, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վրա։

Ս. Կապինոս. Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։ ԵԱՀԿ անդամ-պետությունների միջև հարաբերությունների նորմալացումը ԵԱՀԿ առաջնահերթ խնդիրներից մեկն է, որը զգալիորեն նպաստում է հարավկովկասյան տարածաշրջանում այսօրվա դրությամբ փխրուն անվտանգության համակարգի ամրապնդմանը։ Այդ գործընթացը, որն, ըստ էության, երկկողմանի է և կախված կողմերից յուրաքանչյուրի քաղաքական կամքից, միջազգային հանրության մեջ իրենց դերի տեսլականից և հիմնվում է Հայաստանի ու Թուրքիայի ազգային շահերի վրա, ըստ ամենայնի, կզարգանա այլ գործոններից անկախ: Կուզենայի հավատալ, որ հայ-թուրքական արձանագրություններում արտացոլված «ցյուրիխյան ոգին» կպահպանվի։ Ինձ թվում է, որ թափ հավաքող «Կորֆուի գործընթացը»՝ ուղղված եվրոպական անվտանգության ճարտարապետության նորացմանը, ընդհանուր բարենպաստ ազդեցություն կունենա ԵԱՀԿ պատասխանատվության տարածքի տարբեր անկյուններում իրավիճակի և միջպետական հարաբերությունների վրա, այդ թվում՝ Սև և Կասպից ծովերի միջև ընկած տարածաշրջանում։

Այս համատեքստում կցանկանայի մեջբերել ԵԱՀԿ նախարարների խորհրդի հռչակագիրը Կորֆուի գործընթացի մասին ՝ ընդունված ԵԱՀԿ վերջին նախարարական հանդիպման ժամանակ Աթենքում. «Այս փուլում մեր առավելագույն առաջնահերթությունը փոխադարձ վստահության վերականգնումն է, ինչպես նաև նպատակի ընդհանրության զգացողության վերածնունդը, որը միավորել է մեր նախորդներին Հելսինկիում գրեթե 35 տարի առաջ»։   

«Նովոստի-Արմենիա». ԵԱՀԿ ՄԽ-ից համանախագահներից մեկի՝ ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի դուրս գալն ի՞նչ ազդեցություն կունենա։ Եվ, Ձեր կարծիքով, որևէ ազդեցություն կունենա՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ռուսական կողմի համանախագահ Յուրի Մերզլյակովի հնարավոր փոփոխությունը։ 

Ս. Կապինոս. Ես չէի ցանկանա պատասխանել այս հարցին։ Բյուրոյի մանդատում Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հարցեր չկան։ Սա ԵԱՀԿ ՄԽ թեման է։

«Նովոստի-Արմենիա». Այս տարի ԵԱՀԿ հայկական ներկայացուցչությունը նշում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը, սրա հետ կապված ԵԱՀԿ առաքելության ո՞ր նվաճումները Դուք կուզենայիք հատուկ նշել։ Ի՞նչ արդյունքների է հաջողվել հասնել արդեն ավարտված ծրագրերի արդյունքում։

Ս. Կապինոս. 10 տարվա գործունեություն երկրում. դա շատ է, թե՞ քիչ։ Միանշանակ պատասխան տալ չի կարելի։ Երևի կարելի է և «այո» պատասխանել, և «ոչ»։ Առաջընթացի չափանիշը ԵԱՀԿ և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված լայն մանդատով իմ կողմից գլխավորած դաշտային ներկայության առաջ դրված խնդիրների լուծման հարցում առաջ ընթանալն է։ Դրանում առանձնացնեմ գլխավորը՝ ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտականությունների կատարման հարցում անվտանգության բոլոր չափանիշներում Հայաստանին աջակցելը՝ իշխանությունների, քաղաքացիական հասարակության, պետությանն ընդունող գիտական ու այլ հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։

Հիշեցնեմ, անվտանգության՝ ԵԱՀԿ մշակած բացառիկ համապարփակ հայեցակարգում անվտանգության երեք չափորոշիչ կա. ավանդական ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, մարդկային։ Դրանցից առաջինը, որպես կանոն, հարցեր առաջ չի բերում։ Ենթադրում եմ, որ լայն հանրությանը քիչ, թե շատ հասկանալի է և երկրորդ չափումը. միջազգային հակամարտությունների ու պատերազմների, անկայունության գլխավոր աղբյուրներից մեկը տնտեսական, գույքային հակասություններն ու պահանջներն են:

Ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա, ինչպես հայտնի է, այն չի ճանաչում վարչական ու պետական սահմաններ: Հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը՝ մենք ապրում ենք ավելի ու ավելի խտացող տարածությունում: Բնապահպանական խնդիրները կարող են միջազգային հակամարտության պատճառ դառնալ:    

Մարդիկ, ովքեր ծանոթ չեն միջազգային անվտանգության խնդիրներին և ԵԱՀԿ կայացման պատմությանը, կարող են հետաքրքրվել երրորդ անվտանգության չափումով, կամ «երրորդ զամբյուղով», ինչպես այն կոչվում էր նախկինում: Չմանրամասնելով ասեմ, որ այս չափումը լավ գրանցված է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում, ներառյալ 1975 թ.-ի Հելսինկյան Եզրափակիչ Ակտն ու 1990 թ.-ի Փարիզյան Խարտիան:      

Պատմականորեն «երրորդ զամբյուղը», առաջին հերթին, կոչված է եղել սառը պատերազմի տարիներին ակտիվ մարդկային կապերի ու փոխանակումների միջոցով բացել «երկաթյա վարագույրը», այսինքն ավելի շատ բացվածություն ստեղծել երկու դիմակայող սոցիալ-տնտեսական համակարգերով պետությունների փոխհարաբերություններում: Բաց լինելու հիմքն ու, ըստ էության, ԵԱՀԿ անվտանգության հայեցակարգի հիմնաքարերից մեկը մարդկային կյանքը բարձրագույն արժեք ճանաչելն ու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոցով դրա անվտանգությունն ապահովելն է, ինչը հնարավոր չէ առանց ժողովրդավարական զարգացման: ԵԱՀԿ անվտանգության երրորդ չափման այլ պրոյեկցիաներ էլ կան, բայց սա այլ խոսակցության թեմա է:     

ԵԱՀԿ դաշտային ներկայությունները կամ առաքելությունները ծավալվում են ոչ միայն Հայաստանում, այլև Բալկանների, Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետություններում: Դրանք ընդամենը 19-ն են, ներառյալ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կասպրշիկի գլխավորած կառույցը:   

Զուգահեռ նշեմ, որ ոչ ԵԱՀԿ բյուրոն Երևանում, ոչ համանման առաքելությունը Բաքվում այդ կարգավորմամբ չեն զբաղվում՝ ընդունող պետությունների հետ համաձայնեցված իրենց մանդատների համաձայն: Շատ ցուցանիշներով մեր առաքելությունը լավագույններից մեկն է: Դրա գործունեությունը ԵԱՀԿ-ում բավականին բարձր գնահատականի է արժանացել: Մի շարք ուղղություններով այն լավագույն պրակտիկան է ճանաչվել, որին ծանոթանալու են գալիս այլ երկրներից:

ԵԱՀԿ Բյուրոյի աշխատանքի բուն նպատակը Հայաստանի սոցիալ-քաղաքական ու տնտեսական կյանքի, իրավական, բնապահպանական ու այլ ոլորտների գործընթացների մոնիթորինգն է մեր կազմակերպության կողմից աջակցություն ստանալու համար հանրապետության պահանջների որոշման նպատակով, ինչից հետո էլ այդ աջակցությունը ցուցաբերվում է:

Ինչպե՞ս: Անվտանգության երեք չափումներում նախագծերի մշակման ու իրականացման միջոցով: Ելնում ենք նրանից, որ միայն համակարգված աշխատանքը կարող է արդյունավետ լինել ու սպասված արդյունքներ բերել: Այդ պատճառով հավասար ուշադրություն ենք դարձնում բոլոր երեք չափումներին: Նախագծերը բացարձակապես բազմակողմանի են ու տարաչափ. սկսած փորձի փոխանակման կազմակերպումից մինչև կարևորագույն իրավական ու այլ փաստաթղթերի մշակումը, մինչև բնապահպանական միջավայրում տեխնոլոգիաների ադապտացիան:  

Տասը տարվա աշխատանքի համար հաշվետվություն տալը բարդ ու հետաքրքիր առաջադրանք է, և ես դա անում են հպարտությամբ, ինչպես նաև  երախտագիտությամբ իմ նախորդների՝ դեսպան Ռ. Ռիվուի և Վ. Պրյախինի հանդեպ, ովքեր մեծ ներդրում են ունեցել այն կենսունակ օրգանիզմի՝ Բյուրոյի ձևավորման ու զարգացման գործում:

Հաջորդականությունը «ներմոնտաժված» է ԵԱՀԿ դաշտային ներկայությունների գործունեության հիմքերում: Դրանք բոլորը գործում են եռամյա օպերատիվ ռազմավարության բազայի վրա, որը նորացվում է ամեն տարի և իր ձևով մեկնարկային կետ է տարեկան բյուջեների կազմման մեջ: Չնայած Բյուրոն շատ նվաճումներ ունի, և մեր նախաձեռնությունների մեծ մասն ուշադրության արժանի է, ես կանգ եմ առնում միայն ամենավառ նշաձողերի, ամենաարդյունավետ նախագծերի վրա, որոնք առավել գունեղ են:

Ընդհանուր առմամբ մեր գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու դասի. առաջինը՝ օրենսդրության կատարելագործումն է և երկրորդը՝ կառավարման համակարգերի նորացումը բոլոր մակարդակներում՝ պետական կառույցների աշխատակազմերում պրոֆեսիոնալ գիտելիքների ու որակավորման բարձրացման, նոր մեթոդների ու մեխանիզմների ներմուծման, մոնիթորինգային գործընթացներին հասարակայնության ներգրավման աջակցման, տեղեկատվական բազաների ու այլ ռեսուրսների ստեղծման միջոցով: Ներգրավում ենք այն պետությունների փորձը, որոնք առավելագույն հաջողությունների են հասել այս կամ այն ոլորտներում:

Բյուրոյի հիմնադրման օրից մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից է եղել տարբեր ոլորտներում օրենսդրական բարեփոխումների աջակցումը: Մենք փորձագիտական աջակցություն ենք տրամադրել բազմաթիվ, ինչպես շրջանակային, այնպես էլ նեղ ուղղվածության օրենքների մշակմանն ու կատարելագործմանը: Այդ օրենսդրական ակտերի ոչ ամբողջական ցուցակում ընդգրկված է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Քրեակատարողական օրենսգիրքը, դավանանքի ազատության մասին օրենքը, շրջակա միջավայրի պաշտպանության, ԶԼՄ-ների ազատության ոլորտում օրենսդրությունը և այլն:  

Մի անգամ չէ որ Բյուրոն նախաձեռնել է միանգամայն նոր օրենքների մշակում, ինչպես դա արվել է 2003-2004 թթ.-ին երթերի ու ցույցերի անցկացման մասին օրենքի դեպքում: Ընդհանուր առմամբ ԵԱՀԿ ներդրումը ՀՀ համապատասխան իրավական բազայի ձևավորման հարցում ինչպես զարգացող ժողովրդավարական պետության, որը լիարժեք կերպով և ակտիվորեն մասնակցում է համաեվրոպական գործընթացներին, դժվար է գերագնահատել:  

Սակայն մեր ըմբռնմամբ բարելավումը, օրենսդրական բազայի նորացումը չնայած և անհրաժեշտ, բայց թերի պայման է հասարակությանը բարեհաջող կերպով ժամանակակից դարձնելու համար: Հենց այդ պատճառով, Բյուրոյի գործունեության երկրորդ ուղղությունը այդ օրենքները կյանքի կոչելու մեխանիզմների ձևավորմանն ու հարմարեցմանը աջակցելն էր: Անգամ այն դեպքում, որ արդեն լուրջ աշխատանք է կատարված, այստեղ դեռ շատ անելիքներ կան:

Այո, ավելի հարմար ու դիտողական կլինի մեր աշխատանքը ներկայացնել անվտանգության չափումներով: Այդ չափումներն ընկել են Բյուրոյի ծրագրի հիմքում, որի շրջանակներում իրականացվում են բոլոր նախագծերը: Գործում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ռազմաքաղաքականը, տնտեսաբնապահպանականը, արդյունավետ կառավարման, ժողովրդավարացման և մարդու իրավունքների ծրագրերը:  

«Նովոստի-Արմենիա». Ավելի մանրամասն կներկայացնե՞ք այդ ծրագրերը

Ս. Կապինոս. Ռազմաքաղաքական ոլորտում Բյուրոն ակտիվորեն աջակցել է հայկական ոստիկանության գործունեության վերափոխմանը, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում՝ ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ձևավորմանը: Հիմնական ձեռքբերումների թվում են՝ ոստիկանության նախնական պատրաստվածության հաջողությամբ գործող կենտրոն, որը, մեր պատկերացմամբ, ժամանակակից պրոֆեսիոնալ ոստիկանության կայացման անհրաժեշտ տարրն է:

Բյուրոն օգնել է ոչ միայն վերականգնել կենտրոնի շենքը և տեխնիկապես համալրել այն, այլև՝ մշակել բազային ուսումնական ծրագիր, ուսուցման մեթոդաբանություն և համապատասխան դիդակտիկ նյութեր: Մայրաքաղաքի համայնքներից մեկում հաջողությամբ ավարտին է մոտենում «համայնքային ոստիկանության» փորձնական նախագիծը: Ամենագլխավորն այն է, որ պատրաստվել է լրջագույն փաստաթղթերի փաթեթ, որոնք ընկած կլինեն ոստիկանության՝ լայնամասշտաբ և համալիր, բազմաթիվ ուղղվածություն ունեցող բարեփոխման հիմքում:

Բյուրոն ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համագործակցության լավ փորձ է ձեռք բերել, համագործակցում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Համագործակցության ուղղություններից մեկը տեղեկատվական անվտանգությունն է:

Խոսելով երկրորդ չափման մեջ արձանագրված հաջողությունների մասին՝ առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ 10 տարվա գործունեության ընթացքում Բյուրոն դարձել է կառավարության գլխավոր գործընկերը փոքր և միջին բիզնեսի տարեկան ծրագրերի մշակման, իրագործման և մոնիթորինգի հարցերում: Մենք դաշտային ներկայություն ենք հիմնել ամենահեռավոր մարզերից մեկում՝ Սյունիքում, որը տեղում գործընկերություն է զարգացնում իշխանության մարմինների, խոշոր բիզնեսի և հասարակական կազմակերպությունների միջև: Բյուրոն աջակցել է նաև Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության իրագործման պայմանների պարզեցմանն ուղղված բարեփոխումների մշակմանը և բարեփոխումների կառավարման բազմամակարդակ համակարգի ներդրմանը:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առավել նշանակալի ձեռքբերում էր 2006-2007 թթ.-ին «Մելանժ» նախագծի հաջող իրագործումը, որի շրջանակներում ուտիլիզացվել է 800 տոննա բարձրորակ հրթիռային վառելիք: Նախագիծն ուներ ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական նշանակություն: Այն ծառայեց որպես այդ երկու ոլորտների փոխլրացման հիանալի օրինակ՝ հերքելով շրջանառվող կարծիքն այն մասին, որ բնապահպանական արտադրություն կարող են իրենց թույլ տալ միայն տնտեսապես զարգացած երկրները: Նախագծի շրջանակներում թունավորման բարձր աստիճան ունեցող վառելիքը վերամշակվել է անվտանգ պարարտանյութի և փոխանցվել ֆերմերային տնտեսություններին:

Բյուրոյի մեկ այլ զգալի ներդրումն էր Հայաստանի կողմից Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության և արդարադատության մաստչելիության մասին (Օրհուսի կոնվենցիա) վավերացմանն աջակցելը  2001թ.-ին: Դա Հայաստանում, այսպես կոչված, օրհուսի գործընթացի գործընթացի սկիզբը դարձավ: Մենք ստեղծեցինք 14 կենտրոններից բաղկացած ցանց՝ կոնվենցիայի սկզբունքների իրագործման, բնապահպանության ոլորտի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացման և որոշումներ ընդունելիս նրա մասնակցության նպատակով: Այդ կենտրոնների փորձը այնքան հաջող եղավ, որ մոդելային ճանաչվեց ԵԱՀԿ տարածքում: Այդ կիրառվեց ԵԱՀԿ յոթ մասնակից երկրներում:

Մարդկանց առևտրի կամ թրաֆիքինգի ոլորտում մեր առաքելությունն օգնեց մշակել գործողությունների ազգային ծրագիր: Այն նաև աջակցեց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և սոցիալական վերականգնման համակարգի բարելավմանը: 2008թ.-ին մենք սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր մարդկանց առևտրի դեմ պայքարի կենտրոնի ստեղծման նախագիծ նախաձեռնեցինք, որը մարդկանց առևտրի զոհերի պաշտպանության հարցերի ռազմավարական մոտեցումներ է մշակում և աջակցում է այդ գործում ներգրավված կազմակեպություններին:

Բյուրոն մեծ ուշադրություն է դարձնում նաև գենդերային հարցերին։ Մեզ թվում է, որ դա բխում է Հայաստանի ազգային շահերից՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Չնայած, որ կանայք կազմում են Հայաստանի բնակչության մեծամասնությունը, ինչպես նաև ակնհայտ մեծամասնություն են կազմում բուհերի ուսանողների թվում, նրանց ներկայացվածությունն ու մասնակցությունը քաղաքական և տնտեսական որոշումների ընդունման գործընթացներում անհամեմատ համեստ է երևում։ Դա նշանակում է, որ երկրում առանց պահանջարկի է մնում ամենաարժեքավոր մարդկային կապիտալը։ Կանանց ոչ բավարար մասնակցությունը հանրային գործընթացներին հատկապես սուր է զգացվում երկրի մարզերում։

Բյուրոն իրականացրել է տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության և ակտիվությանն ուղղված բավական թվով նախագծեր։ Առավել արդյունավետների թվում կցանկանայի նշել Գորիս, Կապան և Մեղրի քաղաքների նախագծերը, որտեղ մենք աշխատում էինք կարծրատիպերի կոտրման վրա, որոնք զսպում են կանանց հսկայական ներուժի լիարժեք օգտագործումը Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ձևավորվեց մի ենթակառուցվածք, որը թույլ տվեց ընդլայնել կանանց ներգրավվածության սահմանները բոլոր հասարակական գործընթացներում, մասնավորապես, գործարար կյանքում։

Մեր ապավենը հատուկ ստեղծված ռեսուրսային կենտրոններն են։ Շատ հաճելի է հետևել նախագծում ներգրավված կանանց խանդավառությանն ու միաբանության զգացումին։ Հիմնվելով ձեռք բերված արդյունքների վրա՝ մենք վստահ ենք, որ այդ գործունեությունը կարող է նմանատիպ նախագծերի մոդել դառնալ հանրապետության նաև այլ տարածաշրջաններում։

Պրագմատիկ լինելով՝ մենք կարծում ենք, որ մեր աշխատանքն առաջին հերթին պետք է գնահատեն նրանք, ում այն հասցեագրված է։ Ուրախալի է նշել, որ ռեսուրսային կենտրոնների աշխատանքը ճանաչում է գտել և մեծ արձագանք է ստացել Սյունիքի բնակիչների շրջանում։ Բյուրոն նոր գենդերային կենտրոնների բացման առաջարկություններ է ստացել։ Ի դեպ, սա կարելի է դասել մեր գործունեության նաև այլ ուղղություններին, մասնավորապես, Օրհուս կենտրոններին։ Մենք նախատեսում ենք զարգացնել կանանց բիզնես-նախաձեռնությունների պաշտպանության կենտրոնների համակարգը մինչև ինքնաբավության աստիճանի, և հույս ունենք, որ դրանք լիովին ինքնուրույն  կդառնան 2012 թվականին։

Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում մեր Բյուրոն նպատակաուղղված աշխատել է մարդու իրավունքների լայն շրջանակի պաշտպանության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։ Այս երեք տարիների ընթացքում իրագործվել են այդ իրավունքների պաշտպանության սկզբունքների պրակտիկ կիրառմանն ուղղված  որոշակի թվով նախագծեր։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) ազգային ինստիտուտի կայացման՝ Բյուրոյի արդյունավետ աշխատանքը։ Մենք հպարտանում ենք նաև նրանով, որ ԵԱՀԿ Բյուրոյի աջակցությամբ Երևանում մշակվեց քրեակատարողական համակարգի հանրային մոնիթորինգի համակարգ, և ստեղծվեց հանրային դիտորդների խումբ։ Նրա գործունեությունը ճանաչվել է ամենահաջողվածներից մեկն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների թվում։

Բյուրոյի աշխատանքի կարևորագույն ուղղություն է Հայաստանում տարբեր կառույցների կայացման և պրոֆեսիոնալ ներուժի բարձրացման աջակցությունը։ Մեր կարծիքով, նմանատիպ նախագծերն առավել շարունակական և կայուն արդյունք են տալիս։ Մի քանի տարի շարունակ Բյուրոն կրթական ծրագրեր և Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների փորձի փոխանակում է կազմակերպում։ Մեր աջակցությամբ է Հայաստանում հիմնվել առաջին Դիվանագիտական դպրոցը, որի ստեղծման գաղափարը մեր կողմից առաջ է քաշվել դեռևս 2006 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։