481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է դուրս գա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից, եթե Անկարան շարունակի ձգձգել արձանագրությունների վավերացումը
15:01
23 Մարտի 2010

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, կարելի է բնութագրել որպես ներքին պատերազմ, որը դեռ ընթանում է առանց զոհերի: Փաստորեն, Թուրքիայում ձևավորվել են ուժի կենտրոններ, որոնք միմյանց հետ անզիջում պայքար են մղում իշխանության համար, որի մեջ մի կողմից ներգրավված է կառավարությունը, որը ներկայացնում է թուրքական հասարակության մահմեդական շրջանակների շահերը, իսկ մյուս կողմից՝ զինվորականներն ու արդարադատության համակարգը, որը ներկայացնում են քեմալական շրջանակները:

Ավելի լայն իմաստով այս պայքարն ընթանում է թուրքական քաղաքական վերնախավի երկու խմբավորումների միջև՝ քեմալականների, որոնք ստեղծել են թուրքական պետությունն ու տասնամյակների ընթացքում իշխել են, ինչպես նաև մահմեդականների, որը նոր խմբավորում է և իր մասին հայտարարել է վերջին տարիների ընթացքում: Վերջինի ձևավորման գործընթացը դեռ ավարտված չէ: Փաստորեն, այս երկու քաղաքական վերնախավերի պատերազմին փորձում է միջամտել նաև բանակը:

Կարծում եմ, որ Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակն արդեն սկսում է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Դա հատկապես ակներև է դրսևորվում Անկարայի կողմից իրականացվող՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման քաղաքականության մեջ՝ խաբեության բոլոր միջոցների կիրառմամբ, որոնցից հիմնականում օգտվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը:

Սակայն միաժամանակ հարկ է ընդունել, որ չնայած նման քաղաքականությանը, այդ կառավարությունը գնաց Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրման: Սակայն իմ կարծիքով՝ եթե իշխանության գան քեմալականները, ապա այդ գործընթացը միանգամից կձախողվի:

«Նովոստի-Արմենիա». Հայ-թուրքական բանակցային գործընթացը տեղափոխվել է զարգացման նոր փուլ, որտեղ թուրքական կողմի նախապայմանների քաղաքականությունն ավելի արմատական տեսք ստացավ արձանագրությունների վավերացման կապակցությամբ սեփական պարտավորությունների չկատարման համար Հայաստանին հասցեագրված մեղադրանքների տեսքով: Այնտեղ չմոռացան նաև անդրադառնալ ՀՀ ՍԴ-ի որոշմանը, որը, ըստ նրանց մեկնաբանության, չի համապատասխանում այդ արձանագրությունների տառին և ոգուն: Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Թուրքիայի նման դիրքորոշումը և որքանո՞վ է այն ռացիոնալ:

Ռ. Սաֆրաստյան. ՀՀ ՍԴ-ի որոշումը միանշանակ էր, և արձանագրությունները երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեցին: Այսպիսով, ճանապարհ էր բացվում երկրի խորհրդարանում դրանց քննարկման և վավերացման համար: Այդ պատճառով առնվազն անիմաստ է ՍԴ-ի որոշումը բնութագրել՝ որպես պարտավորությունների չկատարում:

Այս իմաստով կարելի է ընդգծել, որ ՍԴ-ի որոշումն ուղեկցվում էր որոշակի մեկնաբանություններով, որոնք նախատեսված են միայն ներքին քննարկման համար, այսինքն՝ մեզ համար, իսկ որոշումը խոսում է միայն մի բանի մասին՝ հայ-թուրքական արձանագրություններն ամբողջովին համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այդ պատճառով այստեղ որևէ վերապահությունների և նախապայմանների մասին խոսելը նշանակում է խոսել այն մասին, ինչ չկա, այսինքն դա անհեթեթություն է: Ըստ էության, սա որոշակի հնարք է արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման համար և, միգուցե, գործընթացը փակուղի մտցնելու նպատակաուղղվածություն:

«Նովոստի-Արմենիա». Կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան վավերացնել արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը, երբ նշվելու է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 95–ամյա տարելիցը:

Ռ. Սաֆրաստյան. Եթե վերը նշված երկու խմբավորումների միջև պայքարը չհասներ թեժացման ներկա մակարդակին, ապա ես չէի բացառի այն հնարավորությունը, որ Թուրքիան, եթե նույնիսկ չվավերացնի այդ արձանագրությունները, ապա գոնե այդ ուղղությամբ որևէ քայլեր անպայման կձեռնարկի: Սակայն քանի որ այժմ Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատթարացել է վերը նշված խմբավորումների միջև իշխանության հերթական փոփոխության փորձերի պատճառով, ապա ես կարծում եմ, որ Թուրքիան այժմ արձանագրությունների վավերացման ժամանակ չունի:

Թեպետ միաժամանակ չեմ բացառում, որ մտավախություն ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքների կապակցությամբ կամ այն, որ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայերին ուղղված իր ամենամյա ավանդական ուղերձում կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ թուրքերը ստիպված կլինեն գնալ որևէ քայլի: Սակայն չեմ կարծում, որ այդ քայլերը հայ-թուրքական արձանագրությունների վավերացում կնշանակեն: Այդ պատճառով ապրիլին, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացում տեղի չի ունենա:

«Նովոստի-Արմենիա». Ողջ աշխարհը մարտի 4-ին դարձավ այն բանի վկան, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Այս կապակցությամբ ինչպիսի՞ն կարող են լինել հետագա զարգացումները:

Ռ. Սաֆրաստյան. Այժմ շատ հնարավորություններ կան, որ այդ բանաձևն առաջ կընթանա և ԱՄՆ այլ պետական ատյաններում ևս կքննարկվի՝ հօգուտ Հայաստանի: Ամեն ինչ կախված է հետագա քաղաքական գործընթացներից, ինչպես նաև՝ հայկական լոբբիի գործողություններից, քանի որ թուրքական լոբբիստական կազմակերպությունները, ինչպես հայտնի է, շարունակում են ջանասիրաբար ավելացնել այդ ուղղությամբ դիմակայությունը:

Նախորդ տարիներին, երբ նման բանաձևերը գտնվում էին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նախագահի վարչակազմն ու գործադիր իշխանությունը դեմ էին դրանց ընդունմանը և այդ կապակցությամբ անում էին ամեն տեսակի կտրուկ հայտարարություններ: Սակայն այս անգամ նրանք լռում են: Դրանից կարելի է եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ նրանք չեն ցանկանում խոչընդոտել Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման գործընթացին:

«Նովոստի-Արմենիա». Ինչ եք կարծում, ի՞նչ է պետք ձեռնարկի Հայաստանը, եթե Թուրքիան շարունակի ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:

Ռ. Սաֆրաստյան. Եթե Թուրքիան շարունակի նման քաղաքականությունը, ապա Հայաստանը պետք է պարզապես դուրս գա բանակցային գործընթացից: Կարծում եմ, որ եթե Հայաստանն այդպես գործի, ապա նա ոչ միայն ոչինչ չի կորցնի դրանից, այլև շատ բան կշահի: Առաջին հերթին՝ Հայաստանը գերտերությունների աչքերում հանդես կգա որպես մի երկիր, որը ոչ միայն կատարում է իր բոլոր պարտավորությունները, այլև հանդիսանում է գործընկեր, որի հետ կարելի է աշխատել:

Երկրորդը՝ պարզ կդառնա, որ Հայաստանը ցուցադրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իրական ձգտում, նույնիսկ որոշակի կորուստների գնով, քանի որ գնաց որոշակի փոխզիջումների, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները չէին համապատասխանում այն  իդեալներին և նպատակներին, որոնք առկա են հայ ժողովրդի մոտ: Մասնավորապես, Հայաստանը համաձայնվեց ստորագրել մի փաստաթուղթ, որը շրջանցում է ցեղասպանության հարցը, ինչը հայ ժողովրդի համար ինքնության կարևորագույն հարցն է, այն դիպչում է հայկական «ես»-ի խորին լարերին: Սակայն այս ամենով հանդերձ Թուրքիայի գործողությունները, փաստորեն, հանգեցնում են նրան, որ բանակցային գործընթացը ձգձգվում է:

«Նովոստի-Արմենիա». Մոսկվայում Էրդողանի և ռուսական ղեկավարության հանդիպումից հետո բազմաթիվ արևմտյան և տեղական ԶԼՄ-ներում սկսեցին խոսել, որ կողմերը պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման մասին, որն ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը և, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում այդ ուղղությամբ, մասնավորապես՝ Սոչիում տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո:

Ռ. Սաֆրաստյան. Ես առանձնահատուկ հիմնավորվածություն չեմ տեսնում այն մարդկանց դիրքորոշման մեջ, ովքեր կարծում են, որ Սոչիում ընդունվել են ինչ-որ որոշումներ, որոնք բացասաբար կազդեն ղարաբաղյան հարցի վրա: Այդ ամենը կառուցվում է կռահումների վրա, քանի որ, ըստ  էության, գոյություն չունի հստակ տեղեկատվություն, թե ինչ է խոսվել և ինչ է ընդունվել: Սակայն մյուս կողմից՝ եթե ելնենք պաշտոնական հաղորդագրության տեքստից, ապա այնտեղ ես որևէ արտառոց բան չտեսա: Մեր ունեցած պաշտոնական տեղեկատվությունը հնարավորություն չի տալիս որևէ եզրահանգումներ անել, ես աննպատակահարմար եմ համարում կռահումների վրա վերլուծություններ կառուցելը:

Այս իմաստով ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ հակամարտող կողմերից մեկը ռազմական ուժի կիրառման ուղղակի սպառնալիքներ է ներկայացնում մյուս կողմին: Դա չի տեղավորվում առողջ բանականության շրջանակներում: Եթե կողմերից մեկը մտադիր չէ խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը և օգտագործում է ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող խոսքեր, ապա ինչպե՞ս կարելի է նման պայմաններում խոսել այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և միջնորդները նպաստում են այդ գործընթացին:

Առաջին հերթին՝ միջնորդները պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին՝ պահանջելով, որպեսզի նա դադարի ներկայացնել նման սպառնալիքներ՝ դրանք օգտագործելով որպես բանակցային գործընթացի վրա ճնշման միջոց: Միայն այդ դեպքում, իմ կարծիքով, բանակցային գործընթացը կվերադառնա նորմալ հուն: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ այժմ եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղին որպես երրորդ կողմ բանակցային գործընթացում ներգրավվելու համար: Ես նույնիսկ չեմ բացառում այն, որ ինչ-որ դեպքերում ԼՂՀ-ն և Ադրբեջանը կարող են հարցեր լուծել որպես երկու կողմեր, և այստեղ Հայաստանի մասնակցությունը պարտադիր չէ:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե Ադրբեջանն անցնի հակամարտության կարգավորման ռազմական գործողությունների: Ձեր կարծիքով՝ որքա՞ն իրատեսական է նման մոտեցումը, և ի՞նչ պետք է անի Հայաստանն այդ ուղղությամբ:

Ռ. Սաֆրաստյան. Այդ դեպքում Հայաստանի համար ճիշտ որոշում կլինի դուրս գալ բանակցային գործընթացից և սպասել այն պահին, երբ Ադրբեջանը խելքի կգա և կհրաժարվի ռազմական ուժի կիրառման սպառնալիքներից:

Ադրբեջանի այդ ռազմատենչ հայտարարությունները մեզ համար բավականին բարենպաստ հնարավորություն են ստեղծում ողջ աշխարհին ցուցադրելու, թե որքան լուրջ ենք վերաբերվում բանակցային գործընթացին, և որ մենք չենք պատրաստվում տանել այդ սպառնալիքները, որոնց օգնությամբ Ադրբեջանը փորձում է թելադրել և առաջ տանել իր պայմանները:

Եթե հավատանք արևմտյան փորձագետներին և վերլուծաբաններին, ապա Ադրբեջանն այժմ չունի բավականին ռազմական ներուժ, և այդ սպառնալիքները կարելի է դիտարկել բացառապես որպես PR` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով: Սակայն դա սխալ հաշվարկ է:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության վիճակը մոտ ապագայում:

Ռ. Սաֆրաստյան. Կարծում եմ, որ շատ բան կախված կլինի ոչ միայն հակամարտող կողմերից, այլև այն երկրներից, որոնք շահագրգռված են, դրանք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը: Եթե այդ ուժերն իրենց շահերի շրջանակներում որոշակի փոխհամաձայնության գան, ապա դա կնպաստի ղարաբաղյան հարցի լուծմանը: Իսկ եթե նրանք գործեն առանձին-առանձին՝ ելնելով բացառապես սեփական շահերից և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն օգտագործելով տարածաշրջանում սեփական ազդեցությունն ուժեղացնելու գործիք կամ որևէ այլ նպատակներով, ապա կարծում եմ, որ այդ գործընթացը կձգձգվի երկար ժամանակով:

Մյուս կողմից՝ եթե կողմերը հակամարտությունը լուծելու լուրջ մտադրություն ունեն, ապա ես կարծում եմ, որ նրանք պետք է փորձեն գտնել նոր ուղիներ կարգավորման գործընթացի համար: Որպես այդ նոր ուղի ես տեսնում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ ԼՂՀ-ի ներգրավվումը՝ որպես սեփական շահեր ունեցող ինքնավար կողմ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։