482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Անկարայի կողմից Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների առաջադրումը կարգելակի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
16:14
15 Մարտի 2010

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա» - Պրն Մայիլյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ղեկավարության հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները, մասնավորապես, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները, եթե Հայաստան հրաժարվի զիջումների գնալ:

Մ. Մայիլյան - Ադրբեջանական իշխանությունների ռևանշային հայտարարություններն անհրաժեշտ է հաշվի առնել և համապատասխան աշխատանք իրականացնել ինչպես ԼՂՀ-ի և Հայաստանի ներսում, այնպես էլ դիվանագիտական խողովակներով՝ մեր տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացումը կանխարգելելու նպատակով: Ես համաձայն չեմ իմ որոշ հայ գործընկերների մոտեցման հետ, ովքեր կարծում են, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին:

«Նովոստի-Արմենիա» - Կգնա՞, արդյոք, Ադրբեջանը ռազմական ավանտյուրայի, և ինչպիսի՞ հետևանքների դա կարող է հագեցնել Բաքվի համար:

Մ. Մայիլյան - Չի կարելի բացառել իրադարձությունների նման շրջադարձը: Նման ավանտյուրայի կարող է դրդել նաև Թուրքիան, որին Արևմուտքը Հայոց ցեղասպանության բանաձևերով «անկյուն է քշել»: Այս կապակցությամբ օրերս տարածաշրջանում հնարավոր ապակայունացման վերաբերյալ ակնարկներ արեցին Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Այդ պատճառով պաշտոնական Անկարայի վրա ճնշման ուժեղացման հետ մեկտեղ շահագրգիռ կենտրոնները պետք է միջոցառումներ ձեռնարկեն ադրբեջանական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել. առաջինը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով հայկական կողմերին ռազմական տեխնիկայի անվճար տրամադրումը, կամ՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ու «անվտանգության հովանոցներից» մեկի տակ գտնվելու մասին հրավերը: Երկրորդ տարբերակը պակաս ծախսատար է և չի հանգեցնի տարածաշրջանի հետագա ռազմականացմանը:

Ինչ վերաբերում է նոր պատերազմի հետևանքներին, ապա տարածաշրջանի համար դրանք բավականին ծանր կլինեն, սակայն Ադրբեջանը շատ ավելին կկորցնի: Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր նստել անվտանգ Բաքվում, անպատիժ որոշումներ կայացնել Ղարաբաղում ցանկացած բնակավայրերի, այդ թվում նաև ԼՂՀ-ի մայրաքաղաքի վրա օդից գնդակոծություններ իրականացնելու մասին: Հրադադարի տարիների ընթացքում հակամարտող կողմերը ձեռք բերեցին նոր հնարավորություններ, և պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում անվտանգ վայրեր չեն լինի:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել: Արդյո՞ք միջազգային իրավունքը XXI դարում թույլ է տալիս գաղութային պատերազմ վարել:

Մ. Մայիլյան. Ադրբեջանին միայն թվում է, թե նա նման իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա իրականացվող Բաքվի իշխանությունների բոլոր հղումները չեն դիմանում ոչ մի քննադատության: Գոնե այն պատճառով, որ այդ բանաձևերը վերաբերում են «politically binding documents», այսինքն քաղաքականորեն պարտադիր փաստաթղթերի կատեգորիային, ըստ էության դրանք խորհրդատվություններ են, այլ ոչ թե «legally binding documents»՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր կամ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, ինչպես դրանք փորձում է ներկայացնել Ադրբեջանը: ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավունք ունի ընդունել նաև իրավաբանորեն պարտադիր որոշումներ, օրինակ՝ Իրաքի վերաբերյալ թիվ 1441 բանաձևը (2002 թ.): ԼՂՀ-ի դեպքում ՄԱԿ-ի նման փաստաթղթեր գոյություն չունեն:

Բացի այդ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ մտնելիս՝ Ադրբեջանը միացել է այդ միջազգային կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերին, որոնք այդ թվում նաև նախատեսում են վեճերի խաղաղ հանգուցալուծում, ուժի չկիրառում կամ ուժով սպառնում և այլն:

Բաքուն նաև իրավունք չունի օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից (ինքնապաշտպանության իրավունք), քանի որ հայտնի է, որ հենց Ադրբեջանն է զինված հարձակում իրագործել ԼՂՀ-ի վրա: Այդ ագրեսիայի հետևանքով 1992 թ.-ին մեր տարածքների մոտ կեսը հայտնվել է Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ, և ԼՂՀ տարածքների 15 տոկոսը մինչ այժմ օկուպացված է: ԼՂՀ-ի և Ադրբեջանի՝ մինչ օրս գոյություն ունեցող սահմանները ծագել են տեղական հայկական ուժերի ոչ թե հարձակողական, այլ հակահարձակման գործողությունների արդյունքում (ՄԱԿ-ի ԱԽ-ի տերմինաբանություն): Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ թե պաշտպանվող, այլ հարձակվող կողմն էր: Սակայն պատերազմի հետևանքները ձեռնտու չեն Բաքվին, այդ պատճառով այնտեղ ռևանշային ծրագրեր են մշակվում: Հետաքրքրական է՝ չե՞ն մտածում, արդյոք, գերմանացիները օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից՝ Արևելյան Պրուսիան, Սիլեզիան և Պոմերանիան Գերմանիայի կազմ վերադարձնելու համար, որոնք կորսվել են ֆաշիստների կողմից սկսած Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

Ադրբեջանը փորձում է իրեն և համաշխարհային հանրությանը ներշնչել, որ ինքը որևէ իրավունք ունի Ղարաբաղի նկատմամբ: Իրականում Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունք չունի, որքան էլ դա ուզենա: Պաշտոնական Բաքուն մեծամասամբ նման մոլորության մեջ է ընկել 1991 թ.-ին համաշխարհային կենտրոնների սխալի պատճառով: Այս մասին արդեն խոսվել է: Վերջերս այս թեմային է անդրադարձել նաև հայտնի քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ո՞րն է այդ «համակարգային սխալի» էությունը: Խոսքն այն քաղաքական որոշման մասին է, ըստ որի որոշվել է նախկին Խորհրդային Միության տարածքներում նորանկախ պետություններ ճանաչել միայն այն կազմակվորումները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ունեին խորհրդային հանրապետության կարգավիճակ: Այդ ժամանակ ուշադրություն չեն դարձրել այն բանի վրա, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվել է երկու պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ըստ էության՝ միջազգային իրավունքի երկու ինքնուրույն սուբյեկտներ: Արդյունքում, անտեսելով այս հանգամանքն ու ճանաչելով միայն Ադրբեջանի անկախությունը՝ միջազգային կենտրոնները փաստորեն խախտեցին հավասարակշռությունը և պայմաններ ստեղծեցին հակամարտության էսկալացիայի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների մեկնարկի համար: Համաշխարհային կենտրոնների կողմից 1991 թ.-ին ընդունված քաղաքական որոշումը Բաքվուն ընկալվեց որպես գործողությունների գնալու ազդանշան: Այն ժամանակ Ադրբեջանին թվաց, թե նրան քարտ-բլանշ են տվել հակամարտության ուժային լուծման համար: Ինչով ավարտվեց այդ պատերազմը, բոլորին հայտնի է:

Ադրբեջանական իշխանությունների նոր ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվում շարունակում են մոլորության մեջ մնալ, և միջազգային հանրությունը պետք է օգնի ադրբեջանցիներին դուրս գալ այդ իրավիճակից ավելի վաղ բաց թողած «համակարգային սխալն» ուղղելու միջոցով: Քանի դեռ այդ սխալն ուղղված չէ, Բաքուն փորձելու է Ստեփանակերտի հետ իր հարաբերությունները կառուցել «մետրոպոլիա-գաղութ» սխեմայով՝ չբացառելով նաև գաղութատիրական պատերազմի վարումը: Այդ պատճառով համաշխարհային կենտրոնները պետք է նորովի նայեն տարածաշրջանին: Ոչ միայն այն պատճառով, որ նախորդ դարի 90-ականների մոտեցումները հնացել են, այլև այն պատճառով, որ այսօր էլ այդ կենտրոնների՝ իրավիճակին ոչ համարժեք դիրքորոշումը կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ ողջ Կովկասի համար:

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր եք համարում, արդյոք, ղարաբաղյան խնդրի որևէ լուծում առանց Ստեփանակերտի մասնակցության:

Մ. Մայիլյան -  Բազմիցս նշվել է, որ բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների բացակայությունն արգելակում է բանակցային գործընթացը: Գործընթացի անարդյունավետության այլ կարևոր պատճառներն են կողմերի փոխբացառող մոտեցումները, հակամարտության մեթոդաբանության կատարելագործումը և որպես հետևանք՝ միջնորդների անիրատեսական առաջարկները:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցային գործընթացի ներկա փուլը:

Մ. Մայիլյան  - Թարմացված մադրիդյան փաստաթուղթը դեռ չի հրապարակվել: Այն վեց սկզբունքները, որոնք հրապարակվել են 2009 թ.-ի հուլիսին, հակասում են ԼՂՀ-ի և Հայաստանի արմատական շահերին: Այդ մոտեցումներով փորձ է արվում տարածաշրջանը վերադարձնել 1990-ականների սկզբի ստատուս-քվոյին: Նրանք ուղղված են ոչ թե տարածաշրջանի կայուն ապագային, այլ՝ պայթունավտանգ անցյալին:

Քանի որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր, որ ընդունում է «մադրիդյան փաստաթուղթը», ապա կարելի է միայն կռահել նրա «թարմացված» բովանդակության մասին: Կարծում եմ, որ կողմերին և միջնորդներին չի հաջողվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել: Որոշակի ցատկի համար պետք է կիրառվեն նոր մոտեցումներ և վերացվեն պատճառները, որոնց մասին նշվել է վերևում:

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ են ամենատարբեր միջազգային կազմակերպություններում իր համար շահավետ բանաձևերը «առաջ տանելու» Ադրբեջանի փորձերը որևէ կերպ ազդել խնդրի լուծման գործընթացի վրա:

Մ. Մայիլյան  - ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, ԵԽԽՎ-ում կամ ՄՀԿ-ում ընդունված բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և այս փուլում ուղղակիորեն չեն ազդում բանակցային գործընթացի վրա: Նման բանաձևերի քննարկման և ընդունման գործընթացը հետապնդում է զուտ քարոզչական նպատակներ: Սակայն ժամանակի ընթացքում ընդունված բանաձևերի քանակությունը կարող է հանգեցնել նոր որակի, այդ պատճառով անհրաժեշտ է ջանքեր գործադրել նման զարգացումներն արգելափակելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Համընկնու՞մ են, արդյոք, գերտերությունների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և կարո՞ղ է առանձին վերցրած երկիրը հանդես գալ սեփական միջնորդական առաքելությամբ:

Մ. Մայիլյան – Հայտնի է, որ 1994 թ.-ի դեկտեմբերից միակ միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ ներկայացված են ազդեցիկ երկրների և միությունների մեծամասնության շահերը: Միջնորդ-երկրների վարքի պատճառաբանությունը կարող է տարբեր լինել, սակայն հակամարտող կողմերի հետ շփման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են գալիս համախմբված դիրքորոշումներով: Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում Մինսկի խումբը ձեռք բերեց լրացուցիչ գործառույթ, դարձավ ոչ պաշտոնական հարթակ՝ խմբի համանախագահ-երկրների միջև տարածաշրջանային և այլ խնդիրների քննարկման համար: Քննարկման այդ ուղին արդյունավետ գործել է նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ դժվարություններ ծագեցին ռուս-ամերիկյան հարաբերություններում ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք: Նոր միջնորդ-երկրի հայտնվելը հնարավոր է, եթե ԼՂՀ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտող կողմեր, հրաժարվեն ԵԱՀԿ-ի միջնորդական ծառայություններից և համաձայնեն աշխատել նոր միջնորդների հետ:

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Մ. Մայիլյան – Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման մեկնարկը որոշակի հույս էր ներշնչում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա այդ գործընթացի դրական ազդեցության վերաբերյալ, ապա արդեն Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի վարչապետի հայտնի ելույթից հետո պարզ դարձավ, որ Անկարայի կողմից Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների առաջադրումը երկու գործընթացների երկարաձգման նոր պատճառ կդառնա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։