484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է դաշտ դառնալ Արևմուտքի և Արևելքի համագործակցության համար
12:06
11 Մարտի 2010

Վերջին երկու տարվա ընթացքում բուռն զարգացումներ տեղի ունեցան ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ նրա շուրջ: Այս կապակցությամբ հայտնվե՞լ են, արդյոք, նոր սպառնալիքներ Հայաստանի ազգային անվտանգության համար, թե՞ սրվել են հները:

Ռ. Գիրագոսյան. Ազգային անվտանգության սպառնալիքները փոխվել են: Ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար առաջին նոր սպառնալիքը տնտեսական ճգնաժամն է, որը ցույց տվեց ազգային անվտանգության հասկացության իմաստի ձևափոխումը: 2008թ.-ի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ պահպանվել է ռազմական բաղկացուցիչի սպառնալիքը: Վրացական պատերազմի դասը կայանում է նրանում, որ այդ ողբերգությունը վրացական ղեկավարության սխալ հաշվարկների և սխալների արդյունքն է: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց որոշումների ընդունման գործընթացի ողջ կարևորությունը:

Միաժամանակ մենք տեսնում ենք, որ հայտնվում են նոր, ոչ ավանդական սպառնալիքներ ազգային անվտանգության համար: Օրինակ՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ «թռչնի» կամ «խոզի» գրիպը կարող է դիտարկվել ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից:  

Նովոստի-Արմենիա. Եթե խոսենք ոչ ավանդական սպառնալիքների մասին, կարելի՞ է, արդյոք, դրանց թվին դասել ահաբեկչությունը կամ միջուկային սպառնալիքը:

Ռ. Գիրագոսյան – Իհարկե: Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որ ատոմայական ունի: Եվ անկեղծ ասած՝ դա մեծ սպառնալիք է Հայաստանի համար: Քանի որ երկիրը սեյսմիկ գոտում է, մշտապես ԱԷԿ-ի տարածքում երկրաշարժի հետ կապված ռիսկեր կան: Սակայն գոյություն ունեն ավելի կոնկրետ ռիսկեր, որոնք անմիջապես կապված չեն Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ: Խնդիրը միջուկային ռեակտորներից արտամղվող վառելիքի մասին է, որ Հայաստանը թաղում է սեփական տարածքում: Շատ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, միջուկային թափոնները դուրս է հանում երկրի տարածքից: Իսկ Հայաստանը թաղում է դրանք հողի տակ, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ շարունակում են ռադիոակտիվ մնալ: Դա ապագա սերունդների ժառանգությունն է: Ես աջակցում եմ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման ծրագրին: Սակայն ես չեմ կարող աջակցել կայանի ներկայիս անպատասխանատու շահագործմանը:

Նովոստի-Արմենիա. Ինչ վերաբերում է տնտեսական սպառնալիքներին, չե՞ք կարծում, որ Հայաստանն արժանի ուշադրություն չի դարձնում մի երկրի հետ հարաբերությունների քաղաքականությանը, որը մեզ համար միակ պատուհանն է դեպի աշխարհ, դա Վրաստանն է: Դուք չե՞ք կարծում, որ երկու պետությունների հարաբերություններում «վակուում» գոյություն ունի:

Ռ. Գիրագոսյան. Դա Վրաստանի սխալն է: Հայաստանը չի կարող հույս դնել միայն Վրաստանի վրա: Այդ պատճառով էլ նշվում է Թուրքիայի հետ սահմանների բացման կարևորությունը: Ռազմավարական կարևոր նշանակություն ունի նաև Իրանի հետ սահմանը: Այսօրվա դրությամբ Վրաստանը վայելում է իր մենաշնորհային դիրքը, սակայն դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի դրսևորում չէ: Ես կոչ չեմ անում հակավրացական կամ ռուսամետ քաղաքականություն վարել: Ես միայն խոսում եմ այն մասին, որ անհրաժեշտ է հույսը միայն Վրաստանի վրա չդնել և նոր լուծումներ փնտրել:

Հայ-վրացական հարաբերությունները միշտ բարդ են եղել: Խնդիրը Ջավախքն է, որը խնդրահարույց է ինչպես վրացական, այնպես էլ հայկական իշխանությունների համար: Սակայն Ջավախքի խնդիրը Ղարաբաղի հարցը չէ: Այն ավելի շատ կապված է տնտեսական ճգնաժամի և լեզվական հարցերի հետ: Ես քննադատում եմ վերջին երկու վրացական կառավարություններն այն պատճառով, որ նրանք միայն վատթարացրեցին իրավիճակը, չնպաստեցին դրա լուծմանը: Խնդիրը Վրաստանի մեջ Ջավախքի անբավարար ինտեգրվածության մասին է: Իշխանություններն այդ տարածքը աղքատ են պահում: Վրաստանը դասեր չքաղեց Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ձեռք բերած փորձից: Նրանք պետք է բարելավեն այդ շրջանի տնտեսական վիճակը: Ջավախքի մյուս խնդիրը օլիգարխներն ու կոռուպցիան են, և այն համընկնում է Հայաստանի խնդիրների հետ:

Նովոստի-Արմենիա. Ձեր կարծիքով արժե՞, արդյոք, որ Հայաստանը փոխի զարգացման սեփական ուղղվածությունը արտաքին քաղաքականության մեջ: Մենք պե՞տք է ձգտենք դեպի Եվրոպա, Ասիա կամ Մերձավոր Արևելք:

Ռ. Գիրագոսյան. Հայաստանը պատմականորեն խաչմերուկ է եղել, որտեղ հանդիպել և մարտնչել են կայսրությունները: Այժմ հետաքրքրականն այն է, որ տարածաշրջանը ժամանակակից փուլում կարող է համագործակցության, այլ ոչ թե հակամարտության դաշտ դառնալ: Օրինակ՝ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կարող է կամուրջ դառնալ դեպի Իրան ամերիկացիների, եվրոպացիների և ռուսների համար: Դա այն է, ինչ չեն կարող առաջարկել Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Տարածաշրջանում մեկ այլ հետաքրքիր գործոնը դրա զարգացումն ու փոփոխությունն է: Հայաստանին անհրաժեշտ չէ ընտրություն կատարել Արևմուտքի և Արևելքի միջև: Դա կարող է վերադարձնել նրան ավելի վաղ իրականացված կոմպլեմենտարիզմի քաղաքականությանը: Վտանգը երկրի մեկուսացման, փակ սահմանների պատճառով նրա անբավարար ռազմավարական նշանակության մեջ է:

Նովոստի-Արմենիա. Կարելի՞ է, արդյոք, պնդել, որ Հայաստանը տարածաշրջանում «ձգողության» նոր կենտրոն է դառնում:

Ռ. Գիրագոսյան. Այո, նա ձեռք է բերում այդ կարգավիճակը: Դա ունի երկու հիմնական պատճառ: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, Արևելքն ու Արևմուտքը կարող են միասին աշխատել: Հայաստանն ավելի կայուն երկիր է, քան Ադրբեջանը և Վրաստանը: Ոչ ավելի ժողովրդավարական, սակայն ավելի կայուն:

Նովոստի-Արմենիա. Այժմ հարավկովկասյան տարածաշրջանում գոյություն ունեն մարտական գործողությունների մեկնարկի նվազագույնը երկու պոտենցիալ հնարավորություններ՝ Ադրբեջանի կողմից և Իրանի նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման իրավիճակը, և ինչպիսի՞ հետևանքների այն կարող է հանգեցնել տարածաշրջանում:

Ռ. Գիրագոսյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ավելի իրական է, ընդ որում սպառնալիքների աղբյուրը Ադրբեջանն է: Հայաստանն ավելի ուժեղ է ռազմական տեսակետից, սակայն միայն պաշտպանության կողմից: Հայաստանն իրենից սպառնալիք չի ներկայացնում: Միայն Ադրբեջանն է սպառնում տարածաշրջանի կայունությանը:

Ինչ վերաբերում է Իրանի պատերազմին, ապա այն ևս գոյություն ունի: Պոտենցիալ կերպով այն Հայաստանի համար կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Միայն Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել, քանի որ միայն նա տարածաշրջանում լավ հարաբերություններ ունի միաժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ:

Նովոստի-Արմենիա. Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը գործում է արդեն 15 տարի: Այս ժամանակաընթացքում կենտրոնը բազմաթիվ անգամ տարբեր պետական գերատեսչությունների խորհրդակցություններ է իրականացնել: Լսու՞մ են, արդյոք, նրանք ձեզ: Կենտրոնը որևէ՞ ազդեցություն ունի որոշումների ընդունման գործընթացի վրա:

Ռ. Գիրագոսյան. Ես կարող եմ խոսել միայն իմ ղեկավարության ժամանակահատվածի մասին: Կենտրոնը 15 տարվա պատմություն ունի և հայտնի է իր օբյեկտիվ ուսումնասիրություններով: Սա է իմ Հայաստանում գտնվելու պատճառը: Ժամանակ առ ժամանակ մենք բավականին քննադատաբար ենք գնահատում իշխանությունների վարած քաղաքականությունը: Սակայն միաժամանակ մենք աշխատում ենք իշխանությունների, խորհրդարանի, բանակի հետ: Այդ աշխատանքի նպատակը պետական ինստիտուտների, այլ ոչ անձերի կառուցման և կայացման գործում օգնություն ցուցաբերելն է: Մեր կարծիքը լրջորեն է ընկալվում բոլորի՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից: Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր ուսումնասիրությունների մասին տեղյակ են, և դրանք ընդունվում են բոլորի կողմից՝ սկսած առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից ընդհուպ մինչև խորհրդարանական խմբակցությունները՝ ի դեմս «Ժառանգության», Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Դա չի նշանակում, որ նրանք համաձայն են մեզ հետ: Մենք միայն կատարում ենք մեր ներդրումը:

Մեր խնդիրը իրազեկվածության բարձրացումն ու հիմնական խնդիրների շուրջ բանավեճերի անցկացման գործում օգնություն ցուցաբերելն է: Հենց դա է պատճառը, որ կենտրոնի աշխատանքը պետք է մնա օբյեկտիվ և կենտրոնանա քաղաքականության, այլ ոչ թե քաղաքական գործիչների վրա: Մենք պահպանում ենք անաչառությունն ու չեզոքությունը մեր ուսումնասիրություններում և վերլուծություններում: Մի օր մեր ուսումնասիրությունները կարող են պետք գալ նախագահ Սարգսյանին, մյուս օրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Դա լավ ձևաչափ է մեր գործունեության համար, քանի որ այն որևէ բան պարունակում է կողմերից յուրաքանչյուրի համար: Հայկական քաղաքականության մեջ միակ հատվածը, որի հետ մենք չենք աշխատում, օլիգարխներն են, ովքեր դեռ չեն գիտակցել, որ սովորել է պետք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: