482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը նոր միջազգային քաղաքական կոնֆիգուրացիաների ձևավորման ասպարեզ է դարձել
17:13
10 Մարտի 2010

Ես չէի ասի, որ ակտիվության ինչ-որ աճ է նկատվում: Ընդհակառակը, ԼՂՀ ղեկավարությունը վերջին երկու տարվա ընթացքում մեղադրվում է նախաձեռնողականություն չցուցաբերելու մեջ: Եթե դիտարկենք Երևանում ԵԱՀԿ համանախագահների հետ նախագահ Բակո Սահակյանի վերջին հանդիպումը, ապա այն ծրագրային էր, նման հանդիպումներ միշտ եղել են, և դրանք ոչինչ չեն ասում: Այլ բան է, որ փոփոխություն է նկատվում բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության առումով հայկական քաղաքականության մեջ: Չգիտեմ, թե որքանով է դա լուրջ, սակայն այն նկատելի է: Եթե Քոչարյանի նախագահության ընթացքում դավաճանության պես էր ընկալվում բանակցային գործընթացում Ղարաբաղի չմասնակցության մասին հիշատակելը, ապա 2009 թ.-ի վերջից այս մասին, թեև ձևականորեն, բայց սկսեցին խոսել: Սկսեցին հայտնվել ոչ պաշտոնական տեղեկատվություններ այն մասին, որ այս հարցը սկսել է քննարկվել բանակցությունների ժամանակ, որ հունվարի 25-ին Սոչիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը ներառվել է թարմացված Մադրիդյան սկզբունքների նախաբանի մեջ: Նկատելի է, որ այդ խնդիրը ներառվել է դիվանագիտական օրակարգում: Սակայն դեռևս վաղ է պնդել, որ սա բանակցային գործընթացում որպես առանձին կողմ Ղարաբաղը ներառելու կուրս է: Պարզապես չկա նման վստահություն:

«Առանց Ղարաբաղի չի ստացվի» կամ «Հայաստանը կճանաչի Ղարաբաղը,  եթե Բաքուն իրեն ոչ կառուցողական դրսևորի» կամ նմանատիպ մյուս արտահայտությունները պարզապես դարձել են քաղաքական շանտաժի մեխանիզմներ: Բոլոր այս խոսակցություններում ես չեմ տեսնում բանակցությունների լիամասշտաբ ձևաչափի վերականգնմանն ուղղված նպատակային ուղղվածություն: Իսկ ինչ վերաբերում է կարգավորման միջազգային դիվանագիտությանը, ապա այստեղ կան շատ փոփոխություններ, մոտեցումներ: Սակայն դրանք դեռ չեն արտացոլվել Հայաստանի կուրսի սրբագրման վրա, որը բանակցությունների ձևաչափի վերականգնման գործընթացն իր դիվանագիտության գլխավոր կողմը չի դարձրել:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք ընդհանուր գծերով գնահատում ղարաբաղյան գործընթացի զարգացումը: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում կարծիքն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացը սառեցրել է հակամարտության կարգավորումը կամ հակառակը՝ նոր ազդակ է հաղորդել հարցի ակտիվացմանը:

Մ. Սարգսյան – Բոլոր տեսակներն իրավունք ունեն լինելու, սակայն կարելի է խնդրի տեսլականը միավորել է մեկ ընդհանուր բանի մեջ: Ակնհայտ է, որ վերջին տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի կապակցությամբ տեղի է ունեցել միջազգային պարամետրերի փոփոխություն: Հարց է ծագում՝ ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Այստեղ կարծիքները լիովին տարբեր են: Թուրքիան, անշուշտ, ցանկանում էր կապել այդ երկու գործընթացները՝ համաշխարհային գերտերությունների վրա ճնշման լծակ ստեղծելով ղարաբաղյան հարցի ակտիվացման համար: Այդ մասին բազմիցս ասել է Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը: Քիչ չէին շահարկում նաև այն բանի շուրջ, որ հայ-թուրքական գործընթացը հենց այդ նպատակն ուներ: Տեսակետ կա, և ես դրա հետևորդն եմ, որ միջազգային հանրությունը փոքր ինչ այլ կերպ վերաբերվեց Թուրքիայի նման մոտեցմանը: Սկզբից ղարաբաղյան հարցը հայ-թուրքական արձանագրություններից հանվեց: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան այն բանի օգտին արտահայտվեցին, որ դրանք առանձին հարցեր են և չի կարելի դրանք շաղկապել: Դա բավականին հստակ ուրվագծված դիրքորոշում է, որն ունի հսկայական միջազգային իմաստ, դա պարզապես քմահաճույք չէ: Եղել է նման բան, և, իսկապես, եղել է տարանջատում: Այդ փաստը բարդացրեց Թուրքիայի վիճակը: Նրա համառությունը, ընդհակառակը, ակտիվացրեց 1915 թ.-ի Ցեղասպանության ճանաչման միջազգային ակտիվությունը:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս պահին տեղի է ունենում դիվանագիտական գործընթացի լղոզում: Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Ռուսաստանը, փաստորեն փորձելով իր վրա վերցնել առաջնորդի դերը Մինսկի խմբում, առաջարկ արեց, որը լղոզեց գործընթացը: Սկսեցին խոսել Մադրիդյան փաստաթղթում նախաբանի ի հայտ գալու մասին: Ընդ որում հայկական կողմը սկսեց խոսել այն մասին, որ նախաբանում առկա է բանակցություններում ԼՂՀ-ի մասնակցության հարցը: Այդ ժամանակ կողմերին առաջարկվեց երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել սեփական առաջարկները տարաձայնություններ առաջացնող կետերի վերաբերյալ: Հայաստանն ուշացումով ներկայացրեց իր առաջարկները, իսկ Ադրբեջանը հանկարծակի հայտարարեց, որ իր համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքները և հրաժարվեց ներկայացնել իր առաջարկը: Ադրբեջանը հայտնվեց շատ բարդ իրավիճակում: Հասկանալով, որ Ռուսաստանը փորձում է որևէ նոր փաստաթուղթ պատրաստել այդ առաջարկների հիման վրա, Բաքուն պարզապես հրաժարվեց դրանք ներկայացնել: Սակայն դժվար էր հրաժարվել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, այդ պատճառով Ադրբեջանը սրամիտ հնարք կատարեց՝ հայտարարելով, որ իր համար ընդունելի է սեղանի վրա դրված փաստաթուղթը: Թվում էր, թե այժմ բարդացավ Հայաստանի իրավիճակը, սակայն դա այդպես չէ: Չգիտեմ՝ որքանով է դա գիտակցվում: Հայաստանը պարզապես կարող է  կողմ արտահայտվել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը և հայտարարել, որ բանակցությունները կշարունակվեն, այդ ժամանակ Ադրբեջանն էլ կներկայացնի իր առաջարկները: Կարծում եմ, որ պատահական չէ հայտարարությունն այն մասին, որ Հռոմում կայանալիք հերթական համաժողովի ժամանակ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները չեն հանդիպի: Իրավիճակ է ստեղծվել, որի դեպքում Հայաստանը իբրև թե աջակցեց Ռուսաստանի նոր նախաձեռնությանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ ամեն ինչ օդում մնաց:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենով ոչինչ չավարտվեց: Հանկարծ հայտնվեց Ղազախստանը՝ իր նախաձեռնություններով և...Իրանը: Սկսվեց Սոչիի գործընթացի բարդացում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը խթանեց այդ երկրների ակտիվությունը՝ փորձելով ուժեղացնել իր նախաձեռնությունը և բարձրացնել գործընթացն այլ հարթության վրա: Միաժամանակ Մինսկի խումբը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պահպանում են կատարյալ լռություն: Ստեղծված երկփեղկումը բավականին էական գործոն է:

Այս իրավիճակը հետ շրջելը բավականին բարդ է: Այդ պատճառով ամեն ինչ օդում կախվեց: Կողմերն ունեն սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ: Ընդ որում Հայաստանի դիրքորոշումը լիովին անհասկանալի է: Մի կողմից նա գտնվում է ռուսական նախաձեռնություններին աջակցելու հունի մեջ, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին հետամուտ լինելու մասին: Ադրբեջանն էլ ուղղակիորեն ասում է, որ ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես կա: Հակամարտող կողմերը Սոչիից հետո փաստորեն կորցրեցին իրենց ազդեցությունը գործընթացի բյուրեղացման հարցում: Ավելացավ նաև միջնորդի թիվը, ընդ որում բավականին խարդախ, հայտնվեց Ղազախստանը, որը ԵԱՀԿ գործող նախագահն է և Իրանը, որը աշխարհում քաղաքականորեն ծանրակշիռ գործոն է: Երևի պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ցանկանում է Մինսկի խմբի համանախագահներին հանդիպել որևէ տեղ Փարիզում, չէ՞ որ պետք է քննարկել, թե ինչպես վարվել հետագայում:

Նովոստի-Արմենիա - Այդ միջնորդների դիրքորոշման մասին։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերում այն կարծիքին, որ Ռուսաստանին ձեռնտու է հակամարտության պահպանումը սառեցված վիճակում, քանի որ դա թույլ է տալի նրան հակամարտության մասնակիցների վրա ճնշման լծակներ ունենալ։ Եվ վերադառնալով Կանատ Սաուդաբաևի՝ Երևան կատարած այցին. դրանից հետո տեղեկատվություն եղավ այն մասին, որ Ղազախստանը դադարեցրել է նավթամատակարարումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով։ Շաղկապվա՞ծ են, արդյոք, այդ երկու իրադարձությունները։

Մ.Սարգսյան. Քաղաքական նոր առասպելն այն մասին, որ ինչ-որ մեկը ցանկանում է հակամարտության հանգուցալուծում, իսկ մյուսը՝ ոչ, որևէ կապ չունի ժամանակակից քաղաքական իրականության իրողությունների հետ։ Սա կարելի է ավելի կոռեկտ ձևակերպել։ Շարունակվող կոնֆլիկտային իրավիճակի շուրջ խնդիրն այս կամ այն գերտերությունները կամ միջազգային ձևաչափերը ցանկանում են լուծել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի շրջանակներում։ Դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Եթե, օրինակ, Ռուսաստանը չի ցանկանում ճանաչել Կոսովոն, Արևմուտքը ճանաչում է։ Այնուհետև հակառակը, Արևմուտքը ձև է անում, որ ոչինչ չի ցանկանում Վրաստանում, Ռուսաստանը ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Վաղը Ռուսաստանը և Ղազախստանը կարող են ասել, որ կլուծեն ղարաբաղյան հարցը, Արևմուտքը կարող է ճանաչել ԼՂՀ-ն կամ հակառակը։ Ահա թե որն է հարցի էությունը։ Վերջին ժամանակներս Արևմուտքում արդեն սկսել են խոսել այն մասին, որ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ ճանաչելով հետխորհրդային տարածքի երկրները ստալինյան սահմաններով։ 

Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը  մտավ նոր միջազգային գործընթացների մեջ, և նրա շուրջ քաղաքական ձևաչափեր են ձևավորվում։ Նրանում, թե ինչ է ներկայումս անում Ռուսաստանը Ղազախստանի հետ Իրանի ներգրավմամբ, ես հակված եմ տեսնել մի նոր քաղաքական ձևաչափի ձևավորում, որտեղ ղարաբաղյան հակամարտության ասպարեզը միայն հարմար լծակ է դրա ստեղծման մեջ։ Նման ձևաչափում կարելի է ինչ-որ մեկի ընդունել, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ։

Բոլորը զարմանում են Իրանի ակտիվությամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Ղազախստանը մուտքի թույլտվություն տվեցին Իրանին, իսկ ահա Թուրքիային չտվեցին։ Դրա վառ օրինակն է Պուտինի ելույթը Մոսկվայում, որտեղ նա ընդգծեց, որ չի կապում հայ-թուրքական կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ։ Այս գործընթացը դուրս է գալիս ղարաբաղյան կարգավորման շրջանակներից։ 

Նովոստի-Արմենիա – Ինչպե՞ս են տեսնում ղարաբաղյան խնդիրը միջազգային կազմակերպությունները և ինստիտուտները, արդյո՞ք այն տարածքային, էթնիկ կամ աշխարհաքաղաքական բնույթի խնդիր է։

Մ.Սարգսյան - Խնդրի էությունը կարող են ներկայացնել ցանկացած ձևով՝ ամեն բան կախված է այս կամ այլ ատյանների նպատակներից։ Միջազգային կազմակերպություններն էլ են գնում այն ուղիով, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը դարձնեն իրենց քաղաքականության մի մասը։ Ներկայումս ԵԽԽՎ-ում ցանկանում են վերականգնել Ղարաբաղի հարցով հատուկ ենթահանձնաժողովը։ Նման հայտարարություններ հնչել են ԵԽԽՎ նախագահից, ինչը վկայում է Ղարաբաղի հարցոըմ վեհաժողովի ակտիվացման մասին։ Ես չեմ կարծում, թե սա ինչ-որ կերպ տարբերվում է Ռուսաստան, Ղազախստան, Իրան եռյակի ջանքերից։ Սրանք նույնպես նոր կոնֆիգուրացիայի ձևավորման փորձեր են։ Այսպիսի փորձեր արվել են և ավելի վաղ։ 2005 թվականին ԵԽԽՎ-ում «Ատկինսոնի» բանաձևի ընդունումից հետո փորձում էին ստեղծել կարգավորման գործընթացում իրենց ներգրավվածության գործնական մեխանիզմ։ Արդյունքում նշվել էր, որ Մինսկի խմբի աշխատանքի անհաջողություններից մեկն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական բանակցությունների բացակայությունն է։ Սա բանաձևի առանցքային կետերից է։ Բանաձևի ընդունումից հետո Նախարարների խորհուրդը հանդես եկավ նոր՝ Մինսկի խմբին զուգահեռ բանակցությունների ձևաչափի ձևավորման նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մակարդակով։ Խոսվում էր այն մասին, որ առաջարկությունը կներկայացվի Ադրբեջանի նախագահին, որ Ստրասբուրգը հարթակ կտրամադրի պարբերաբար կազմակերպվելիք հանդիպումների համար։ Այդ ժամանակ նախաձեռնությունը ձախողվեց Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումների պատճառով։

Ինչ վերաբերում է գաղափարներին։ 2005 թվականին ԵԽԽՎ-ում առաջադրված գաղափարները հնչում են ԵԱՀԿ ասպարեզում։ Մի քանի օր առաջ Ղազախստանը Վիեննայում առաջ քաշեց խորհրդարանական ժողովրդավարության նույն գաղափարը։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան կարող է փորձել միանալ ռուսաստանյան կոնֆիգուրացիային՝ Մևլեթ Չավուշօղլուի կողմից ԵԽԽՎ-ում նույն գաղափարների առաջադրման միջոցով։ Միջազգային կազմակերպությունները նույն երկրներն են, միայն գործողությունների տարբեր մեխանիզմներով։ Ես չեմ կարծում, որ նրանց համար հակամարտությունը ինչ-որ արտաքաղաքական երևույթ է։

Նովոստի-Արմենիա - Ձեր «Powers of new Ideas» գրքում դուք որպես ղարաբաղյան հակամարտության տարբերակներից մեկը նշում եք Թուրքիայի կողմից ԼՂՀ և Ղարաբաղի կողմից՝ Հյուսիսային Կիպրոսի փոխադարձ ճանաչման հնարավորությունը։ 

Մ. Սարգսյան - Կոնֆլիկտային իրավիճակները, հատկապես 2008 թվականից հետո, դարձել են բավականին ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործոններ։ Միակողմանի ճանաչման սկզբունքը դարձել է միջազգային քաղաքական գործընթացի և տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաների ձևավորման սրբագրման լուրջ մեխանիզմներից մեկը։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների վակուումը հիմնվում է փոխադարձ ռազմավարական շահերի չգիտակցված լինելու վրա։ Չգիտես ինչու կարծում են, որ նրանց միջև գոյություն ունեն միայն խոչընդոտներ, իսկ կամուրջներ չկան։ Ես առաջարկեցի քննարկել ընդհանուր շահերը, որոնցից մեկը Ղարաբաղի և Հյուսիսային Կիպրոսի հավասարեցման խնդիրն է։ Ռուսաստանում էլ նման խնդիրներ են առաջացել վրացական գավառների հետ կապված։ Պոտենցիալ քննարկման առարկա ունենք առաջատար գերտերությունների հետ փոխադարձ ճանաչման հարցում։

Անշուշտ, նմանատիպ գործողությունները չեն իրականացվում անջատ-անջատ, դրանք անցկացվում են մշակված բաց քաղաքականության հիման վրա։ Ես բազմիցս քննարկել եմ այդ հարցը Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Եվ նրանք նորմալ են դրան վերաբերվում, քանի որ կարծում են, որ այդ հարցը լուրջ քաղաքական պոտենցիալ ունի։ Օրակարգում այս հարցը դրված չէ, բայց բանավեճեր այս հարցով պետք է տարվեն։ Չէ՞ որ հենց այդպես էլ կառուցվում են հարաբերությունները երկրների միջև։ Կա ևս մեկ խնդիր՝ Հայաստանի վերաբերմունքը քրդական ժողովրդի նկատմամբ։ Այս թեման նույնպես կարելի է քննարկել Թուրքիայի հետ։ Սա էլ հենց կարգավորման քաղաքական մեխանիզմների օրինակն է՝ շահերի ներգրավումը մեր կողմ։

Ադրբեջանի կողմնապահությունը պատահական չէ։ Նա զգում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ խնդիրների մեծ դիապազոն ունի, որտեղ կարող են մշակվել համատեղ աշխարհաքաղաքական շահեր։ Ադրբեջանն, իհարկե, դա չի ցանկանում։ Բայց ցանկությունը մի բան է, իսկ Հայաստանի աշխատանքը Թուրքիայի հետ՝ մի այլ բան։ Ցավոք, ես այստեղ չեմ տեսնում գիտակցված քաղաքականություն։ Թուրքիայի նկատմամբ տարվում է սովորական կոնֆլիկտային քաղաքականություն։ Մեկ Թուրքիան, մեկ Հայաստանը փորձում են ազդեցիկ գերտերությունների ձեռքով ճնշել մյուս կողմին։ Կողմերից և ոչ մեկը չի ցանկանում փորձել ստիպել հաշվի նստել իր հետ, և հակառակը՝ վտանգավոր էլեկտրականացնում է հարաբերությունները։

Նովոստի-Արմենիա - Փոխադարձաբար ընդունելի դիրքորոշումների վերաբերյալ։ Մադրիսդյան սկզբունքներում, օրինակ, մատնանշվում է այն, որ Հայաստանը դուրս է բերում զորքերը ազատագրված տարածքներից։ Ձեր կարծիքով, սա ընդունելի՞ է, արդյոք, Հայաստանի և ԼՂՀ ռազմավարական անվտանգության տեսանկյունից։

Մ. Սարգսյան - Ես բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնում եմ. այն փոխզիջմսն ընկալումը, որը մտնում է ղարաբաղյան կարգավորման դիվանագիտության մեջ, ընդամենը դիվանագիտական բլեֆ է։ Սա որևէ կառուցողական տարր չունեցող բանակցությունների առարկա է։ Այսպիսի բաներ քաղաքականության մեջ չկան։ Real politic-ը փոխզիջում է, ուժերի հավասարակշռության իրողությունների ընդունում է, և ողջ աշխարհն այդպես է մտածում։ Իսկ փոխզիջման հայկական հասկացողությունը երկու կեսի բաժանումն է, որն էլ ընկել է բանակցությունների հիմքում։ Ես երբեք այս մոտեցման մեջ չեմ տեսել հակամարտության լուծում։ Ներկայումս ավելի շատ է խոսվում այն մասին, որ հակամարտության նմանատիպ հանգուցալուծումն անհնար է։ Չէ՞ որ Ադրբեջանը երբեք վերջին 15-16 տարիների ընթացքում ցանկություն չի հայտնել հարցը լուծել փոխզիջումային նման տարբերակով։ Նրա համար դիվանագիտական այդ գործընթացն ու փոխզիջումը բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Բաքուն ասում է, որ փուլ առ փուլ ամեն ինչ պետք է վերականգնվի Ադրբեջանի կազմում։ Ըստ նրանց մոտեցման՝ փոխզիջումը նոր պատերազմից հրաժարվելն է։ Այդ պատճառով անհասկանալի է հայկական կողմի տրամաբանությունը։ Որքանով գիտակցաբար է դա արել երկրի ղեկավարությունը, ես չգիտեմ։ Իմ կարծիքով, ինչ-որ բանի կիսումը երկու մասի հարցի լուծում չէ։ Լուծման ճանապարհն այն քաղաքականությունն է, որի մասին ես ասացի։

Նովոստի-Արմենիա - Այսինքն, առաջիկայում հակամարտության լուծում ակնկալել պետք չէ՞։

Մ.Սարգսյան - Հակամարտությունը կարող է լուծվել ցանկացած պահի։ Գոյություն ունի միակ լուծում՝ իրողությունների միջազգային ճանաչում։ Եթե իրողություններն ընդունվում են, ապա հակամարտությունը սպառվում է։ Ահա սրան պետք է ուղղված լինի Հայաստանի և ԼՂՀ քաղաքականությունը, և վերջին ժամանակներս այդ մասին շատ է խոսվում։ 2009 թվականին, պաշտոնաթող լինելիս, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Ծաղկաձորում հայ քաղաքական վերնախավի դեմքին շպրտեց հետևյալը. «Մենք ճանաչեցինք Կոսովոն այն պատճառով, որ նրանք պայքարում էին իրենց անկախության համար։ Իսկ այն, ինչ մենք անում ենք Ղարաբաղում, այն է, ինչ դուք ասում և առաջարկում եք մեզ»։ ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնն, իր հերթին, ասաց, որ Կոսովոն կամային քաղաքական պետության վառ օրինակ է։ Ըստ էության, նշվում է, որ եթե մեկը ցանկանում է անկախության հասնել, ապա պետք է աշխատի, կամք դրսևորի և հասնի նպատակին։ Մնացածը խոսակցություններ են։

Առհասարակ, ուսումնասիրելով միջազգային հարաբերությունները՝ ես նկատել եմ, որ հայտարարած իրավունքից հրաժարվելը միջազգային գործերում շատ վտանգավոր է։ Այն կարող է պարզապել փլուզել ամբողջ աշխարհը, քանի որ աշխարհը կառուցված է շահերի վրա, դրանք հետապնդելու ջանքերի վրա։ Սա անփոփոխ բան է։ Երբ դուք հրաժարվում եք հայտարարություններից, ամեն ինչ տապալում եք։ Առաջատար գերտերությունները բաց խոսում են այդ մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։