481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է վերջ դնել «Խոջալուի» մասին առասպելին
12:39
24 Փետրվարի 2010

Զուր փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Մարագայում հայկական բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանության մասնակցությամբ ծրագրված և սառնասրտորեն իրականացված լայնածավալ ցեղասպանական գործողություններից, ինչպես նաև շրջափակումից և Շուշիից, Խոջալուից, Մայլիբեյլիից ու այլ կրակակետերից Ստեփանակերտի վրա կատարված տոտալ ռմբակոծումներից, որոնց հետևանքով սպանվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ և ծերեր՝ Ադրբեջանի ղեկավարությունն ընտրել է գլոբալ կեղծիքի ուղին: Թաքնվելով կարծիք հայտնելու ազատության ետևում՝ ադրբեջանական քարոզչամեքենան ավանդաբար խախտում է տեղեկատվություն ստանալու ազատության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ճմշարտությունն իմանալու իրավունքը: Միաժամանակ կեղծման գործընթացը հովանավորվում է Ադրբեջանի գերագույն ղեկավարության կողմից՝ երկրի դիվանագիտական կորպուսի և հատուկ ծառայությունների ռեսուրսների ներգրավմամբ: Իրականում փորձագիտական հանրությունը հստակ գիտակցում է, որ Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման ռազմական գործողությունն ու ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Աղդամում մարդկանց զոհվելը երկու տարբեր պատմություն է:

Ինչ վերաբերում է ողբերգությանը, որը տեղի է ունեցել 1992 թ.-ի փետրվարին Աղդամի մատույցներում, որն այն ժամանակ, ըստ մի շարք օտարերկրյա աղբյուրների, վերահսկվում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից մի շարք ռազմականացված հանցավոր խմբավորւմների միջոցով, ապա համաշխարհային հանրության համար առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

«Նովոստի-Արմենա» - Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մեր դիտարկումներն այն մասին, որ Խոջալուի հարցի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ:

Սաղաթելյան – Իսկապես, ադրբեջանական քարոզչության փորձերին հակառակ՝ ադրբեջանական կողմի կեղծիքները հաստատաող փաստերի քանակն ու որակը օրեցօր ավելանում է՝ այսօրվա դրությամբ հասնելով ճգնաժամային սահմանակետի:

Ավելի մեծ կոնկրետություն մտցրեց Ռամիզ Ֆաթալիևի վերջերս տված հարցազրույցը, ով 1992 թ.-ին ղեկավարում էր, այսպես կոչված, Խոջալուի իրադարձությունների քննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը: 2009 թ.-ի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ֆաթալիևը խոստովանել էր, որ հայկական  զորամիավորումների կողմից Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակման ճեղքումից չորս օր առաջ՝ 1992 թ.-ի փետրվարի 22-ին, Բաքվում տեղի էր ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցությունը, որի ժամանակ «որոշում էր ընդունվել Խոջալուից մարդկանց դուրս չբերելու մասին»:

Փաստորեն, Խոջալուում մնացած քաղաքացիական բնակչության տարհանմանը խոչընդոտելը Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշման արդյունքը դարձավ. այդ գործողությունները, ինչպես նաև Ազգային ճակատի հետագա գործողությունները, կանխավ ծրագրված էին: Մեկնաբանություններն ավելորդ են:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջ ադրբեջանական կողմի ապացուցողական բազայի մակարդակի մասին:

Սաղաթելյան – Ընդհանուր առմամբ Խոջալուի թեմայով, այսպես կոչված, «ապացուցողական բազայի» ավելի քան 90 տոկոսը կամ ամբողջովին, կամ մասամբ կեղծված է ադրբեջանական քարոզիչների կողմից: Իսկ այն, ինչը որևէ կերպ կապված է իրականության հետ, կամ օբյեկտիվ գործընթացների օրինաչափ հետևանքն է, կամ այդ ժամանակվա ադրբեջանական քաղաքական վերնախավի խարդավանքների ողբալի հետևանքը: Այն ժամանակ Աղդամի մատույցներում զոհվածներն օգտագործվում էին Ադրբեջանում Ժողովրդական ճակատի կողմից ներքաղաքական հաշիվների համար, ինչն անձամբ ընդունել է նախագահ Մութալիբովը: Եվ այսօր զոհվածների հիշատակն օգտագործվում է նույն նպատակով՝ տխրահռչակ քաղաքական հավակնությունները բավարարելու համար:

Ընդ որում, Ադրբեջանական քարոզչամեքենան այնքան թափթփված է գործում, որ շարունակում է ցինիկորեն տարածել ոչ միայն պարզապես կեղծ, այլ մեծամասամբ հակասող տեղեկատվություն: Իսկ Ադրբեջանի կողմից տարածվող տեսագրության կադրերը, որոնք վերագրվում են ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամում 1992 թ.-ի ամռանը մինչ օրս «չբացահայտված հանգամանքներում» զոհված օպերատոր Չինգիզ Մուստաֆաևին, մեղմ ասած, բեմադրված են: 

Ո՞վ և ինչպե՞ս է ջարդեր կազմակերպել Աղդամում, դիմահար գնդակահարել Խոջալուից հեռացած մարդկանց: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի՝ բազմիցս հնչած հայտարարությանն ի հավելում կարող եմ մի քանի մեջբերումներ անել 1992 թ.-ի փետրվարի 6-ին տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեքստերից՝ «Աղդամում գործում են 27 տեղական ռազմական միավորումներ: Հիմնականում նրանք բնակավայրերի գրավումից հետո զբաղվում են դիակապտությամբ, անասունների, անձնական ունեցվածքի հափշտակմամբ»:

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել:

Սաղաթելյան – Որևէ մեկը զուգադրե՞լ է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով քարոզվող, այսպես կոչված, «Խոջալուի ժամանակագրության» լուսանկարներն ու տեսանյութերը: Վերցրեք և համադրեք: Ցանկացած ոք, ով ուշադիր զննի այդ կադրերը, անմիջապես կնկատի տասնյակ չհամընկնումներ, կեղծիքներ, բեմադրություններ: Պետք է կարողանալ «գլխի ընկնել» ու վերցնել ողջ աշխարհը թևածած Կոսովոյի ողբերգական իրադարձությունների կադրերն ու ներկայացնել դրանք որպես «Խոջալուի» կադրեր:

1992 թ.-ի փետրվարի 28-ի և մարտի 2-ի ադրբեջանական «տեսաքրոնիկան» միայն ամեն ինչ արժե: Վերամոնտաժավորված և վերանկարահանված, հակառակ ցանկացած տրամաբանության՝ այն ակնհայտ ցույց է տալիս նվազագույնը մի քանի զոհերի, որոնց մարմինները փետրվարի 28-ին նկարահանված առաջին դրվագների ժամանակ ցուցադրաբար ուղղաթիռ էին մտցվել և «դուրս բերվել», իսկ մարտի 2-ի նկարահանումների ժամանակ նրանք, չգիտես ինչու, կրկին գետնի վրա են՝ նկարահանման վայրում:

Մյուս զոհերը ևս մեկ անհետանում են, մեկ կրկին հայտնվում հաջորդ կադրերում, այլ դիրքերով, հագուստով, առանց հագուստի, այլանդակված: Ընդ որում այդ ամենը տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից միանշանակորեն վերահսկվող տարածքում:

«Խոջալուի պատմությունը» առասպել է, որն ուռճացվում է՝ սեփական հանցագործությունները ստվերելու համար: Իսկ մինչ օրս պարբերաբար նախաձեռնվող հիստերիան, որն ուղեկցվում է նյութերի կեղծմամբ և միջազգային հանրությանը նախամշակելու փորձերով, այն բանի փաստացի ապացույցն է, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավն ամենաբարձր մակարդակով պարզապես քարոզչական ռեկվիզիտի է վերածել ադրբեջանցի մարդկանց՝ ծերերի, կանանց և երեխաների ողբերգությունը: Դա անվիճելի փաստ է, որը շատ լավ հասկանալի է միջազգային հանրությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։