480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության հաջողությունը հնարավոր է միջազգային քաղաքականության մեջ նոր միտումներ կիրառելու դեպքում
12:22
26 Նոյեմբերի 2009

Պրն Մայիլյան, ինչպե՞ս կմեկնաբանեք նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և, ձեր կարծիքով, ո՞րն է այդ հանդիպման գլխավոր արդյունքը:

Մ. Մայիլյան. Գլխավոր արդյունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել հակամարտության կարգավորման խնդիրների քննարկումը: Մինչ մյունխենյան հանդիպումը նախագահ Ալիևը հանդես էր եկել ռազմատենչ հայտարարությամբ, և որոշ դիտորդներ մտավախություն ունեին, որ բանակցությունները կտապալվեն: Սակայն այդ հանդիպման արդյունքում կարելի է եզրահանգում անել, որ բանակցությունները կշարունակվեն. նախագահներն իրենց արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել քննարկումը: Սահմանվել է հանդիպումների օրացույց, և երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակում առաջին նման հանդիպումը տեղի կունենա Աթենքում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին:

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, որոնք ամեն անգամ հնչում են երկու երկրների առաջնորդների հանդիպումների նախօրեին, արվում են բացառապես ներքին օգտագործմա՞ն համար, թե՞ առավել լայն լսարան ընդգրկելու նպատակ են հետապնդում:

Մ. Մայիլյան. Իմ կարծիքով այդ հայտարարությունները հետապնդում էին երկու նպատակ: Առաջինը՝ բանակցությունների գործընկերոջ՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելն է, երկրորդը՝ ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդերին շանտաժի ենթարկելը: Նաև պետք է հաշվի առնել այն, որ մյունխենյան հանդիպումը առաջինն էր Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման միտում է նկատվում՝ ղարաբաղյան հակամարտությունից զատ, և այդ հանգամանքը Բաքվում լուրջ մտահոգություններ է առաջացնում:

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այն, թե ինչպիսի լսարանի առջև են արվել այդ հայտարարությունները: Դուք գիտեք, որ Ադրբեջանի նախագահը հանդիպել է վերաբնակիչների հետ, որոնց համար նոր գյուղեր են կառուցվում Հյուսիսային Արցախում, այնտեղ էլ հնչել են ռազմատենչ հայտարարությունները:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և միջնորդների լավատեսությունը, որոնք խոսում են այն մասին, որ նկատվում են ինչ-որ տեղաշարժեր՝ չնայած գոյություն ունեցող դժվարություններին:

Մ. Մայիլյան. Կարծում եմ, որ բանակցությունները պետք է շարունակել: Անհրաժեշտ է շարունակել շփումը: Անհրաժեշտ է նաև փորձել բանակցությունների ձևաչափը դարձնել լիարժեք, և դա առաջին հերթին հայկական կողմի խնդիրն է, և ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին:

Ընդհանուր առմամբ բանակցությունները նվազեցնում են տարածաշրջանի լարվածությունը: Մեր փորձի հիման վրա մենք գիտենք, որ հանդիպումներից առաջ և հետո ավելի քիչ են կրակում ճակատում, դա ևս կարևոր դրական պահ է:

Սակայն եթե խոսենք գլոբալ ձևով, ապա այն մեթոդաբանությունը, որն ընդունվել և կիրառվում է ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման միջազգային դիվանագիտության մեջ, չի կարող հաջողություն ունենալ, քանի որ այնտեղ համակարգային սխալ կա: Ընդ որում, դա այսօր չի արվել, այլ 1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:

Այդ ժամանակ արդեն ձևավորվել էին նոր պետական-տարածքային գոյացություններ, սակայն ընդունվել է զուտ քաղաքական որոշում անկախ ճանաչել միայն այն պետությունները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզման պահին ունեին միութենական հանրապետությունների կարգավիճակ: Խորհրդային Միության մասը կազմող ինքնավար գոյացությունների մյուս մակարդակն անտեսվեց, և որոշներին թվաց, թե  խնդիրներն ուժային միջոցներով լուծելու իրավունք ունեն:

Մինչ այդ իրավիճակը չհավասարեցվի, և հակամարտության բոլոր իրական կողմերը չունենան միջազգայնորեն ճանաչված հավասար կարգավիճակ, շատ դժվար կլինի համաձայնության հասնել: Եթե քննարկենք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իրավիճակը, ապա կարելի է ասել, որ այնտեղ այժմ նոր պայմաններ են ստեղծվել: Ռուսաստանի և որոշ այլ երկրների կողմից ճանաչումից հետո այդ հանրապետությունների անվտանգությունն ապահովվել է, քաղաքական խնդիրների լուծման ռազմական ուղին փակ է, և այժմ պայմաններ են ստեղծվել որակապես նոր մակարդակում Թբիլիսիի և նրա նախկին ինքնավարությունների միջև ապագա հարաբերությունների քննարկման համար: Նույնը տեղի ունեցավ նաև Բալկաններում:

Այլ խոսքով, 2008 թ.-ին մենք տեսանք, որ կան նոր միտումներ, և ավելի վաղ ընդունված հակամարտության կարգավորման միջազգային փիլիսոփայությունը կարող է փոփոխության ենթարկվել: Գոյություն ունեն նախադեպեր, և ես հուսով եմ, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվի՝ հաշվի առնելով միջազգային քաղաքականության նոր միտումները, ապա մենք կարող ենք հաջողություն ակնկալել:

Իսկ այն, ինչ արվում է այսօր, 1988թ.-ի ստատուս-քվոյին վերադառնալու փորձ է, ինչն իրատեսական չէ, և կարգավորման մեջ որևէ հաջողությունների հասնելը, հաշվի առնելով նման մոտեցումները, իրական չէ:

«Նովոստի-Արմենիա». Այլ կերպ ասած, դուք կարծում եք, որ նշված մեթոդաբանությամբ շարժվելը քայլ է դեպի ե՞տ, այլ ոչ թե առաջ:

Մ. Մայիլյան. Այո, և ոչ միայն այն պատճառով, որ այդ որոշումները հնացած են, այլ նաև այն պատճառով, որ դրանք նոր ռիսկեր են պարունակում: Բաքուն հնարավոր է համարում նոր ագրեսիա սկսելը, քանի որ համաշխարհային կենտրոնները նրան չեն բացատրել, որ անհրաժեշտ է հարգել ԼՂՀ քաղաքացիների իրավունքները, և Ղարաբաղը կարող է Ադրբեջանի նման անկախ երկիր լինել:

Միջազգային հանրությունը պատասխանատվության մեծ մասնաբաժին ունի տարածաշրջանի հնարավոր ապակայունացման և նույնիսկ պատերազմի համար, այդ պատճառով անհրաժեշտ է, քանի դեռ ուշ չէ, վերանայել կարգավորման մեթոդաբանությունը, և այդ ժամանակ կարելի է որևէ առաջընթաց ակնկալել:

«Նովոստի-Արմենիա». Այսօր տարբեր կարծիքներ են հնչում Հայաստանի կողմից Ղարաբաղը ճանաչելու կամ չճանաչելու մասին: Ո՞րն է ձեր կարծիքը:

Մ. Մայիլյան. Մինչ «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը ես կարծում էի, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման համար մեծ աշխատանք պետք է իրականացվի Հայաստանի, ԼՂՀ դիվանագիտության և սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների կողմից, որպեսզի Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն ընթանա այլ պետությունների կողմից ԼՂՀ-ի ճանաչման գործընթացին համընթաց, որոնց հետ համապատասխան աշխատանք է իրականացվել:

Սակայն հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների և դրանց վավերացման հետ կապված վերջին միտումները և այն, որ Թուրքիան առաջ է քաշում Ղարաբաղի խնդիրը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանին ազատագրված տարածքների հանձնումը՝ որպես սեփական խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման պայման, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը դառնում է հրատապ: Նման ճանաչումը կարող է փակել տարածքային զիջումների ճանապարհը, և հնարավոր է, որ դա կարող է ներկա իրավիճակից դուրս գալու միջոց հանդիսանալ այն դեպքում, եթե այլ միջոցները չազդեն Թուրքիայի ղեկավարության վրա:

«Նովոստի-Արմենիա». Որքա՞ն է իրատեսական ձեզ համար հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շաղկապումը:

Մ. Մայիլյան. Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տեքստերում Ղարաբաղը չի հիշատակվում, սակայն սեփական խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիան կապում է հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ՝ փաստաթղթի տեքստից դուրս զուտ քաղաքականորեն փորձելով օգտագործել այդ գործընթացի նկատմամբ առկա միջազգային շահագրգռվածությունն ու կենտրոնացնելով ճնշումը Հայաստանի և Ղարաբաղի վրա, որպեսզի հայկական պետությունները գնան տարածքային զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի:

Դա, բնականաբար, անընդունելի է, և այդ ուղղությամբ որպես նախազգուշական քայլ կարելի է արդարացված համարել Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը՝ նման բացասական զարգացումները չեզոքացնելու համար:

«Նովոստի-Արմենիա». ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն օրերս հայտարարել է, որ Ղարաբաղին չեն ներկայացվել Մադրիդյան սկզբունքները, և որ պաշտոնական Ստեփանակերտն այդ սկզբունքներին ծանոթ չէ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Որքանո՞վ են Մադրիդյան սկզբունքները ընդունելի Ստեփանակերտի համար:

Մ. Մայիլյան. Այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես Ղարաբաղի իշխանություններին չեն փոխանցել Մադրիդյան փաստաթուղթը, մենք իմացանք ԼՂՀ վարչապետից: Սակայն այն, որ հասարակությունն ու փորձագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալ այդ սկզբունքներից գոնե վեցի հետ, ևս փաստ է, քանի որ դրանք հրապարակվել են ԵԱՀԿ-ի և Սպիտակ տան պաշտոնական կայքերում: Այսպիսով փաստաթուղթը չնայած պաշտոնապես չի փոխանցվել ղարաբաղյան կողմին, սակայն մենք հնարավորություն ունեցել ենք ծանոթանալ դրա հետ և արտահայտել սեփական դիրքորոշումը:

Ղարաբաղում բացասաբար են վերաբերվում Մադրիդյան սկզբունքներին: Համապատասխան հայտարարություններ են արվել քաղաքական կուսակցությունների կողմից, այդ թվում նաև այն կուսակցությունների կողմից, որոնք ներկայացված են խորհրդարանում և գումարային արտահայտմամբ սահմանադրական մեծամասնություն են կազմում: ԼՂՀ որոշ առավել ակտիվ հասարակական կազմակերպություններ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հանդես էին գալի մի շարք հայտարարություններով, որոնցում անընդունելի են համարում այդ սկզբունքները:

Լեռնային Ղարաբաղում համարում են, որ այդ սկզբունքների ընդունումն ու իրագործումը շատ վտանգավոր են և վտանգում են ԼՂՀ գոյությունն ու նրա ժողովրդի անվտանգությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։