480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի և թուրքերի միջև ատելությունը պետք է ինչ-որ ռացիոնալ բանի վերափոխել
17:15
23 Նոյեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերջին զարգացումների լույսի տակ որոշ փորձագետներ մատնանշում են այն հոգեբանական բարդույթներից հրաժարվելու անհրաժեշտությունը, որոնք հայերն ունեն թուրքերի հանդեպ: Բացի այդ, հաճախ խոսվում է նաև այն բարդույթների մասին, որոնք ադրբեջանցիները զգում են հայերի հանդեպ: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

Ռ. Աղուզումցյան. Հոգեբանական համատեքստում բարդույթը միշտ բացասական երևույթ է, քանի որ այն խանգարում է մարդու նորմալ կենսագործունեությանը, և դրանից պետք է ազատվել: Բայց բանն այն է, որ մենք հաճախ խառնում ենք բարդույթի խնդիրը հիշողության խնդրի հետ՝ կարծելով, որ եթե բարդույթ չկա, ապա հիշողություն էլ չկա: Բարդույթը մի երևույթ է, որը կարող է բացասական ազդել մեր մտածելակերպի , որոշումներ ընդունելու վրա, բայց այն ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել այնպիսի բաների հետ, ինչպիսիք են ճիշտ որոշումներ ընդունելը, անաչառ գնահատականը, դեպքերի զարգացումը կանխատեսելու ունակությունը, և սա հատկապես վերաբերում է քաղաքական իրավիճակներին:  

Բարդ սոցիալ-տնտեսական ու քաղաքական պայմաններում հաճախ զգացմունքներ են սկսում գերակայել: Զարգացման որոշակի փուլի համար սա լավ է, բայց երբ այս զգացմունքները սկսում են գերիշխել այնտեղ, որտեղ օբյեկտիվ վերլուծություն և խելամիտ որոշումներ են պետք, ապա դրանք սկսում են խանգարել: Որոշ քաղաքական գործիչներ, ելնելով իրենց անձնական ու քաղաքական շահերից, փորձում են շահարկել սա, ինչը կարող է խանգարել անաչառությանը: Պարզ է մեկ բան, ողջ կանքն ատելությունը սրտում ապրել չի կարելի: Այդ իսկ պատճառով լավագույն մոտեցումն է այնպիսի որոշում ընդունելն ու այնպիսի իրավիճակ ստեղծելը, որը ձեռնտու լինի բոլորին: Ոչ թե ամեն ինչի հերքումը, այլ օբյեկտիվ գնահատականը, իրավիճակի վերլուծությունը, և սրան համապատասխան միայն զգացմունքների վրա չհիմնված ճիշտ որոշումների ընդունումը:  

Երբեք վեճն ու պատերազմը կառուցողական որոշումների չեն հանգեցրել: Այդ պատճառով, ինձ թվում է, որ եթե հայերի ու թուրքերի միջև ատելություն կա, ապա այն պետք է ինչ-որ ռացիոնալ բանի վերափոխվի: Նման ռացիոնալ մոտեցումներից է այժմ Թուրքիայի հետ վարվող բանակցությունները: Մեր աշխարհաքաղաքական ու աշխարհագրական իրավիճակն այնպիսին է, որ մենք հարևաններ ունենք, և նրանց հետ պետք է համատեղ գոյատևել: Սա չի նշանակում սիրել միմյանց, խոնարհվել միմյանց առաջ: Պետք է պարզապես խելամիտ կերպով գոյակցել, և մենք պետք է սովորենք դա անել: Ատելությունը գոյակցության լավագույն ձևը չէ, և այդ ատելության բորբոքումն, ինձ թվում է, շատ բացասական է:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա այդ բարդույթը նրանցում միանշանակորեն կա: Հայկական պատվիրակության կազմում ես երկու անգամ հանդիպել եմ նրանց հետ, և երկու անգամն էլ դա միանգամայն հստակ զգացվել է: Դրա օգտին է խոսում նաև այն, որ ադրբեջանցիների գիտակցության մեջ հայի կերպարը նստած է որպես թշնամի: Իսկ դա խոսում է բարդույթի առկայության մասին: Հայերի մոտ հակառակը՝ այդ սրությունն ու ֆանատիզմը չկա, որը դիտվում է ադրբեջանցիների մոտ: Ֆանատիզմը միշտ բացասական է, իսկ հայերը միշտ տարբերվել են բանականությամբ:   

«Նովոստի-Արմենիա». Զարգացած երկրներում մեծ նշանակություն է տրվում ռազմական գործողությունների մասնակցած զինծառայողների հոգեկան վերականգնմանը, և ընդհանրապես հոգեբանների գործունեությանը զինված ուժերում: Իսկ ինչպիսի՞ն է դրությունը Հայաստանում: Չէ որ շատ մասնագետներ արդեն սկսել են «աֆղանական» և «վիետնամական» սինդրոմների կողքին օգտագործել նաև «Ղարաբաղյան սինդրոմ» արտահայտությունը:

Ռ. Աղուզումցյան. Սպիտակի երկրաշարժի ժամանակ պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող շատ հոգեբաններ աշխատել են նաև Ղարաբաղում, և նրանց ծանոթ է այսպես կոչված «Ղարաբաղյան սինդրոմը»: Բայց դա չի ունեցել զանգվածային բնույթ, ինչպես ասենք զարգացած երկրներում, որտեղ ստեղծվում են հատուկ հոգեբանական ծառայություններ: Ժամանակին ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է այս հարցը, և նույնիսկ ստեղծվել ծառայություն, բայց այժմ, ցավոք սրտի, որքան ես գիտեմ, այդ ծառայությունը չի գործում կամ այնքան էլ արդյունավետ չի գործում, որքան կուզենայինք:  

Սակայն կան որոշակի բավականին լուրջ տեղաշարժեր հոգեբանական գիտության մեջ՝ կապված Հայաստանի ԶՈՒ ձևավորման հայեցակարգի հետ անվտանգության և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման դոկտրինի լույսի տակ, որտեղ կատարվում են լուրջ հոգեբանական մշակումներ: Բայց ինչ վերաբերում է յուրաքանչյուր զինվորի կամ սպայի հետ զբաղվելուն, ապա նման բան չկա, չնայած որ հայկական մանկավարժական համալսարանում կա ռազմական հոգեբան մասնագիտություն:  

«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հոգեբանությանը Հայաստանում: Որքանո՞վ է պահանջված այդ մասնագիտությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատերի կարծիքով լավագույն հոգեբանն ընկերն է, բարեկամը կամ հարևանը:

Ռ.Աղուզումցյան. Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է: Հասարակության զարգացմանը զուգընթաց մասնագիտացման բնական գործընթաց է ընթանում, և նույնը տեղի է ունենում հոգեբանության հետ: Ժամանակին հոգեբանական գործառույթներ էին իրականացնում տարատեսակ ինստիտուտները, օրինակ՝ եկեղեցին, սակայն գիտության զարգացմանը զուգընթաց հասարակության մեջ պրոֆեսիոնալների անհրաժեշտություն առաջացավ՝ հոգեբանների, ովքեր, իրոք, կարող են օգնել մարդուն: Այն մոտեցումը, թե լավագույն հոգեբանը ընկերն է, բարեկամը կամ հարևանը, չափազանց մակերեսային է, և դա կարող է սխալների հանգեցնել, որոնք էլ կարող են վնասել մարդու հոգեֆիզիոլագիական առողջությանը:

Այս առումով, որքան էլ պարադոքս թվա, հոգեբանական գիտության և պրակտիկայի զարգացման համար Հայաստանում մեծ դեր խաղաց Սպիտակի երկրաշարժը: Երկրաշարժից հետո ի հայտ եկած հոգեբանական իրավիճակը հստակ ցույց տվեց, որ հոգեբանների կարիք կա: Այն ժամանակ արտերկրից ժամանած բժիշկներից բացի, մեծ թվով հոգեբաններ էլ ժամանեցին, և դա մեզ համար անսպասելի էր: Պարզվեց, որ հոգեբանները նույնքան պահանջված են, որքան բժիշկները, անգամ կարելի է ասել՝ ավելի պահանջված, քան բժիշկները: Մինչ այդ մեր առանձին ինստիտուտներում գործում էին հոգեբանության ամբիոններ, կենտրոններ, որոնք ձևավորվել էին ինստիտուտներին կից և հիմնականում զբաղվում էին կրթական ուղղությամբ: Սակայն երկրաշարժից հետո լրջորեն սկսեց զարգանալ պրակտիկ գործունեությունը: Այսօր արդեն շատ բուհերում է այդ գիտությունն ուսումնասիրվում, և անգամ ոչ պետական բուհերը պարտադիր են համարում հոգեբանության ամբիոնի բացումը:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ուսման ավարտից հետո այդ բուհերի ուսանողները կկարողանա՞ն աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ:

Ռ.Աղուզումցյանը. Մասամբ պահանջված է: Նախ արդեն ստեղծվել են բավականաչափ հոգեբանական կենտրոններ, և երկրորդ՝ բոլոր մարդասիրական և սոցիալական ծրագրերը հոգեբաններ են պահանջում, և բացի այդ, կարելի մասնավոր պրակտիկայով զբաղվել:

Խնդիրն այն է, որ երբ նման մասնագիտությունը մոդայիկ է դառնում և սկսում զանգվածային բնույթ կրել, դրանից տուժում է մասնագետների որակը: Բայց նրանք, ովքեր իրենց ընտրությունը կատարում են գիտակցաբար և իսկապես լավ մասնագետներ են դառնում, նրանք միշտ պահանջված կլինեն, և դա հավասարապես վերաբերում է նաև հոգեբաններին: Այսօր հայկական հասարակությունը հոգեբանների մեծ պահանջարկ ունի: Սկզբունքորեն, պահանջված լինելը որոշվում է զարգացող հասարակության և հենց հոգեբանի ակտիվությունից, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության բոլոր ձևերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։