478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ելքը դեպի ծով պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունը դառնա
19:02
26 Հոկտեմբերի 2009

«Նովոստի-Արմենիա». Պարոն Ափրամյան, ի՞նչ նպատակներ ունի Ազգային նոր պահպանողական շարժումը։

Է.Ափրամյան. Ազգային նոր պահպանողական շարժումը մի կազմակերպություն է, որն իր կայացման փուլում է գտնվում։ Մենք վստահ ենք, որ պետականության և  ազգի բարեկեցությանը շատ հարցերում աջակցում է այն ամբողջ դրականի պահպանումն, ինչ կուտակվել է մեր ժողովրդի կողմից իր բազմադարյա պատմության ընթացքում։

Մեր քաղաքական կազմակերպության կարևոր առաքելությունը հայերին այնպիսի մնայուն արժեքների շուրջ համախմբելն է, ինչպիսիք են ազգային մշակույթը, լեզուն, կրոնը, պատմությունը, ազգային ինքնագիտակցությունը, ավանդույթները և այլ հոգևոր արժեքներ, և հենվելով դրանց վրա՝ լուծել նոր, ժամանակակից բազմաթիվ մարտահրավերներից բխող և մեր պետության անվտանգությանը սպառնացող խնդիրները։ Ընդ որում, պետք է ընթանալ ոչ թե իրավիճակի զարգացման վերջում, այլ ինքնուրույն նախաձեռնել գաղափարներ, ծրագրեր ու նախագծեր, որոնք կհամախմբեն ազգը:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչը, Ձեր կարծիքով, կարող է նման համախմբող գաղափար լինել։

Է.Ափրամյան. Հայ հասարակությունը համախմբող գաղափարներից մեկը կարող է դառնալ, օրինակ, մեր պետության կողմից դեպի ծով տանող նորմալ գործող և անվտանգ ճանապարհի ձեռքբերման խնդիրը։ Ելքը դեպի ծով գործնականորեն ցանկացած պետության զարգացմանը նպաստող անհրաժեշտ գործոն է, առավել ևս բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար, որտեղ շարունակվում է պետությունների մրցակցությունը և էթնիկ առճակատումները։

Այդ խնդիրը բավականին իրականանալի է, եթե մեր իշխանություններն այն դիտարկեն որպես իրենց քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Ներկայումս Հայաստանն իր մուտքը դեպի ծով Վրաստանի տարածքով է իրականացնում։ Ու թեև հայկական և վրացական կողմերը պայմանավորվածության են հասել Ջավախքով և Աջարիայով անցնող նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել Հայաստանի ճանապարհը դեպի ծով, այդ պայմանավորվածությունները, մյուսների նման, մնացին որպես բարի  ցանկություններ: Իսկ Վրաստանն այս ընթացքում շարունակում է բարձր տուրքեր գանձել հայկական ապրանքի համար: Դա ստիպեց Հայաստանի վարչապետին հայտարարել, որ ապրանքի մատակարարումը Բաթումի հեռավոր երկրներից ավելի էժան է, քան Բաթումիից Երևան։

Միաժամանակ մենք նկատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ազդեցության հզորացման գործընթացը Վրաստանի հարավային շրջաններում և, մասնավորապես, Աջարիայում, Ջավախքի Ադիգենի և Ախալցխայի շրջաններում։ Այս գործընթացn ուղեկցվում է այս երկրների ժողովրդագրական և կրոնական առաջխաղացմամբ։ Արդյունքում դժվար չէ կանխատեսել, որ որոշ ժամանակից հետո Երևան-Բաթումի ճանապարհի վրացական հատվածը կարող է հայտնվել Անկարայի vերահսկողության ներքո` մեր հանրապետության համար բխող բոլոր հետևանքներով։

Եվ քանի որ Թուրքիայի նման քաղաքականությունն իրական դիմակայության չի հանդիպում Թբիլիսիում, ապա հենց Հայաստանը սեփական ազգային անվտանգության ապահովման նպատակով պարտավոր է ոչ միայն տնտեսական աջակցություն ցուցաբերել ջավախաբնակ հայկական էթնոսին, այլև ուժեղացնել իր տնտեսական ազդեցությունն Աջարիայում։ Հակառակ դեպքում մեր սահմանի հյուսիսում մոտ ապագայում մենք կարող ենք ունենալ ևս մեկ թուրքական շրջան։ Միայն այս կերպ մենք կարող ենք Աջարիայի և Ջավախքի միջով անցնող ճանապարհը վերածել Հայաստանը ծովին միացնող արդյունավետ և անվտանգ գործող կոմունիկացիայի։

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ նպատակի իրագործումը։

Է.Ափրամյան. Մենք ծանրակշիռ ռեսուրս ունենք մեր նպատակին հասնելու համար՝ տեղի հայ բնակչությունը։ Խնդիրն այն է, որ և Աջարիայում, և Ջավախքում նկատվում է հայկական բնակչության թվի կրճատում, մինչդեռ ադրբեջանաթուրքական տարրն ավելի զգալի է դառնում Վրաստանում։ Օրինակ, եթե 80-ականներին ադրբեջանցիների թիվն Աջարիայում չնչին էր, ապա համաձայն թուրքական և ադրբեջանական աղբյուրների՝ այսօր ինքնավար հանրապետությունում բնակվում է մոտ 5 հազար ադրբեջանցի։

Ինչ վերաբերում է Աջարիայի հայերի թվին, ապա 1980-ականների վերջերի համեմատ այն կրճատվել է գրեթե երկու անգամ։ Միաժամանակ Թուրքիան խոշոր բիզնեսի միջոցով աշխարհաքաղաքական ազդեցության հզորացման վաղեմի փորձ ունի, ինչը շատ շուտ սովորում է Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանն այդ հարցում հետ է մնում։ Իսկ քանի որ այդ տարածաշրջանն ընդգրկված է Հայաստանի ազգային շահերի ոլորտում, ապա «ելք դեպի ծով» նախագծի իրականացման համար մեր հանրապետությանն առաջին հերթին անհրաժեշտ է գործարկել այս գոտում ինչպես սեփական տնտեսական ներուժն, այնպես էլ Սփյուռքի ներուժը։ Իսկ Երևանը Թբիլիսիի հետ բանակցությունների միջոցով կարող է նմանատիպ ծրագրերին քաղաքական օժանդակություն ապահովել։

«Նովոստի-Արմենիա». Այսինքն, Ձեր կարծիքով, այդ հարցը պետք է տեխափոխվի հայ-վրացական հարաբերությունների հարթությու՞ն։

Է.Ափրամյան. Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ Հայաստանի քայլերը ջավախահայության խնդիրների լուծման ուղղությամբ կարող են հանգեցնել հայ-վրացական հարաբերությունների սրմանը։ Սակայն հենց տարածաշրջանի հայերի խնդիրների արհամարհումն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Երևանի կողմից հիմք է ստեղծում հայ-վրացական հակասությունների խորացման համար։

Իմ կարծիքով՝ Վրաստանի հակահայկական քաղաքականության ուժեղացման պատճառը Հայաստանի շոշափելի հեռացումն է ջավախահայության խնդիրներից։ Վրաստանի ղեկավարությանը թվում է, թե կուռ բնակեցված հայկական էթնոսի թուլացմանն ուղղված քաղաքականության միջոցով հնարավոր կլինի կանխել տարածաշրջանի կորստի պոտենցիալ վտանգը, մինչդեռ Թբիլիսիի հենց վերոնշյալ գործողություններն են առաջացնում ջավախահայերի դժգոհությունըч կանխատեսելի հետևանքներով։

Ինչ վերաբերում է Հայաստանի վրացական քաղաքականությանն, ապա, իմ կարծիքով, այն ֆորմալ և ոչ ազդեցիկ բնույթ է կրում, և հենց այս պատճառով պատշաճ ուշադրություն չի դարձվում Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի, Ծալկայի շրջանը Սամցխե-Ջավախեթի կազմում ընդգրկելու, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացման, սահմանային վերահսկողության առավելագույն թուլացման հարցերին։ Բայց այս և այլ խնդիրների լուծումից է կախված «ելք դեպի ծով» նախագծի իրականացման հաջողությունը։ 

«Նովոստի-Արմենիա». Դուք չե՞ք կարծում, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կարող է թուլացնել վրացական երթուղու նշանակությունը։

Է.Ափրամյան. Չեմ կարծում, քանի որ Հայաստանի ապաշրջափակման դեպքում վերջինս ապահովագրված չէ թուրքական սահմանի փակումից, ինչի արդյունքում մեր հանրապետությունը կարող է դառնալ Թուրքիայի պատանդը։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի համար «վրացական երթուղին» դեպի ծով պետք է մնա առաջնահերթ։ Ներկայումս Ազգային նոր պահպանողական շարժումը վրացական տարածքով «ելք դեպի ծով» ծրագրի իրականացման հնարավորություններ է մշակում՝ հետագայում այդ ծրագիրը հանրապետության հանրությանը ներկայացնելու ակնկալիքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։