481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը միանգամից կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը
14:17
21 Հոկտեմբերի 2009

Հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրական եմ գնահատում: Ըստ էության, նման գնահատական է տրվել ԵԱՀԿ ղեկավարության կողմից: Գոյություն ունի «real politik» գերմանական արտահայտությունը: Սա հենց այդ դեպքն է: Գիտեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագման կապակցությամբ հնչած քննադատական հայտարարությունների, ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում և Ադրբեջանում անցկացված բողոքի ակցիաների մասին: Ես կարող եմ սխալվել, սակայն ինձ թվում է, որ այստեղ կարևոր է հասկանալ, որ առաջին հերթին հակամարտային հանգույցների լուծման միակ ուղին փոխզիջումն է: Հաճախ դա միակ ճանապարհն է:

Երկրորդ՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Հուզականությունը, չափից ավելի սպասումներն ու իրականությունից հեռու գտնվող պահանջները վատ օժանդակություն են քաղաքական հարցերի լուծման գործում: Երրորդ՝ Հայաստանի և նրա քաղաքացիների բարգավաճումն ապահովելը դժվար թե վերջին է ազգային շահերից՝ ըստ առաջնահերթության:

Չորրորդ՝ արձանագրությունների տեքստերում չկան բանավոր հայտարարություններում հնչող խնդիրների հիշատակումները:

Կարծում եմ, որ սահմանների բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային: Այս մասին շատ է խոսվել: Ակնհայտ է, որ Հայաստանի դերը տարածաշրջանում կբարձրանա, կլավանան մի շարք տարածաշրջանային խնդիրների կարգավորման հեռանկարները: Ընդհանրապես, Անդրկովկասում կստեղծվի դինամիզմ, և կամրապնդվեն տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմքերը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կարող է ազդել արձանագրությունների վավերացումը Հայաստանի ներքին և արտաքին-քաղաքական իրավիճակի վրա: Իշխանությունների այս նախաձեռնությունը կարագացնի՞ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացը:

Ս. Կապինոս. Նախ՝ վավերացումը դեռ իրականություն չէ: Երկրորդ՝ ես չէի ցանկանա, որ որևէ բան բացասաբար ազդեր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Դա կհակասեր ԵԱՀԿ-ի խնդիրներին: Հայաստանի արտաքին-քաղաքական իրավիճակն էականորեն կբարելավվի: Միաժամանակ շատ կարևոր է ջանքեր ձեռնարկել համահայկական պլատֆորմի վրա սփյուռքի համախմբվածության ուղղությամբ, որի հիմքը, իմ կարծիքով, պետք է կազմեն հայկական պետականության համընդհանուր ամրապնդումն ու Հայաստանի արագացված զարգացումը:

Իմ պատկերացմամբ, հայերի գլխավոր խնդիրներից մեկը Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Չէ՞ որ ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավը վերջին հաշվով նպատակաուղղված է հենց դրան:

Հայ-թուրքական երկխոսության օրակարգի մեջ այդ հարցի ներառումն այն բարեփոխումների ֆոնի ներքո, որոնք սկսվել են Թուրքիայում ԵՄ-ի երկխոսության շրջանակներում, կարող են բացել արգելակները հենց թուրքերի կողմից խնդրի հրապարակային քննարկման համար: Առանց դրա էլ ինչպե՞ս կարելի է նույնիսկ տեսականորեն ակնկալել Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչումը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կփոխվի Հայաստանի տնտեսական իրավիճակը Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում: Ձեր կարծիքով, որքանո՞վ է պատրաստված երկիրը սեփական շուկայում Թուրքիայի նման հզոր մրցակցի հայտնվելուն:

Ս. Կապինոս. Ընդհանուր առմամբ, ես համոզված եմ, որ սահմանի բացումը դրական դերակատարություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման գործում թեկուզ հենց այն պատճառով, որ նոր շուկաներ կբացի, օրինակ, էլեկտրաէներգիայի, շինարարական նյութերի, փայլաթիթեղի արտահանման համար, կստեղծի տրանսպորտային, այդ թվում նաև տարանցիկ այլընտրանքներ և հեռանկարներ, կնպաստի հանրապետությունում մրցակցային դաշտի մաքրմանը: Դրական գործոնի մասշտաբները մեծամասամբ կախված կլինեն երկրորդ սերնդի բարեփոխումների մասշտաբներից և դինամիկայից:

Ամեն դեպքում սահմանի բացումը ոչ այնքան «ուղեկալի բարձրացումն է», որքան գործընթացների, վերահսկող մեխանիզմների համաձայնեցման բավականին երկարատև գործընթաց՝ տարբեր ծառայությունների՝ անվտանգության, մաքսային, հարկային և այլ ծառայությունների ներգրավմամբ: Դա ձգվող ժամանակ է, որը կարելի է շահավետ կամ ոչ շահավետ օգտագործել:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից մրցակցության կապակցությամբ մտավախություններին, ապա դրան պետք է և կարելի է պատրաստվել: Միաժամանակ չարժե մոռանալ, որ Հայաստանը բաց մաքսային սահմաններ ունի առավել զարգացած տնտեսական պետությունների հետ, չարժե մոռանալ նաև, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում և դրանից դուրս կան «առողջ մրցակցություն» հասկացության սահմաններից դուրս եկող գործողությունների կանխման և հակազդման հնարավորություններ:

Բացի այդ, չարժե մոռանալ, որ բոլոր պետությունները մրցում են օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Դա դառնում է տնտեսական աճի կարևորագույն գործոնը: Հայ-թուրքական սահմանի վերաբացումը միանգամից կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և ոչ միայն թուրք ներդրողների համար: Ի՞նչ կասեք սփյուռքի ներդրումների և ոչ միայն դրա մասին: Եթե թուրքական կապիտալը փորձի ակտիվորեն ներխուժել հայկական տնտեսություն, ինչն ինքնին, խելամիտ մոտեցման դեպքում, կարող է միայն դրական դեր խաղալ, ապա այն ստիպված կլինի մրցել ոչ միայն հայկական ընկերությունների, այլև զարգացած երկրների բիզնես-կառույցների հետ:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացման հեռանկարը արձանագրությունների հնարավոր վավերացումից հետո:

Ս. Կապինոս. Կարծում եմ, որ վավերացումից և դրանից բխող պարտավորությունների բավական հարթ իրականացումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացման հեռանկարները ընդհանուր առմամբ կբարելավվեն:

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով ինչո՞վ է հղի ղարաբաղյան հակամարտության երկարատև սառեցման գործընթացը երկու կողմերի համար:

Ս. Կապինոս. Ղարաբաղյան հակամարտության սառեցման հետևանքների կապակցությամբ դժվար է ասել, թե ում համար է այն ձեռնտու: Կարծում եմ, որ բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե հակամարտությունը լուծվեր որքան հնարավոր է շուտ: Հակամարտությունը, փակ սահմանը չեն կարող դրական ազդել նրա մեջ ներգրավված կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած եվրաինտեգրացիոն գործընթացների տեմպն ու որակը: Այսօրվա դրությամբ Հայաստանի ո՞ր ոլորտներն (օրենսդրական, իրավական և այլն) առավել շատ մշակման կարիք ունեն:

Ս. Կապինոս. ԵԱՀԿ-ի հիմնական խնդիրը միջազգային համագործակցության միջոցով անվտանգության ապահովումն է, պետությունների և ժողովուրդների մերձեցումն է՝ համաձայնեցված համաեվրոպական արժեքների և սկզբունքների հիման վրա, որոնց թվում են թափանցիկությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլն: Հայաստանի այս գործընթացները ընթանում են թեև հակասական կերպով՝ իրենց առանձնահատկություններով, սակայն բավականին հաջող:

Իմ կարծիքով, հասարակության մեջ ոչինչ ուղիղ գծով չի զարգանում, հասարակական շարժումն ընթանում է պարուրաձև: Սակայն զարգացման պատմական ուղղվածությունը, անշուշտ, ճիշտ է ընտրված: Այդ ուղղվածությամբ դինամիկ զարգացումը հատկապես նկատելի է բարեփոխումների ժամանակ: Հայաստանը սկսել է երկրորդ սերնդի բարեփոխումները: Մենք նրան հաջողություն ենք ցանկանում և պատրաստ ենք համընդհանուր աջակցություն ցուցաբերել:

«Նովոստի-Արմենիա». Ամփոփելով 2009թ.-ի նախնական արդյունքները՝ ինչպե՞ս եք գնահատում այս տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի իրականացրած աշխատանքը Հայաստանում, և առաջնահերթ կարևորության ինչպիսի՞ ծրագրեր է նախատեսում ԵԱՀԿ-ն իրագործել մինչ ընթացիկ տարվա վերջը:

Ս. Կապինոս. Նախնական տվյալներով՝ կարող եմ ասել, որ Երևանում ԵԱՀԿ-ի Բյուրոյի ծրագրերի շրջանակներում 2009թ.-ի համար ծրագրված բոլոր նախագծերն արդեն հաջողությամբ ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում: Ընթացիկ տարում ԵԱՀԿ-ն իրագործել և իրագործում է 53 նախագիծ երեք հիմնական մակրոոլորտներում, որոնք են կապված են անվտանգության հետ, դրանք են ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, մարդկային ոլորտները:

Ռազմաքաղաքական ծրագրի շրջանակներում մենք ջանքերը կենտրոնացրել ենք երկու ուղղությամբ: Առաջինը՝ ժողովրդավարականորեն զարգացող հասարակության պայմաններում ոստիկանության գործունեության մոդելի մշակումն ու իրականացումն է: Այս մոդելի էությունը իրավակարգի պահպանմանն ուղղված ոստիկանական աշխատանքը սովորական մարդկանց շահերին առավելագույն չափով մոտեցնելն է: Երևանի Արաբկիր համայնքում ավարտվում է այսպես կոչված «համայնքային» ոստիկանության ստեղծմանն ուղղված կոնկրետ նախագծի իրականացումը: Նման ոստիկանության ստորաբաժանումն Արաբկիր համայնքում սկսել է գործել 2008թ.-ի ապրիլից:

Այն բաղկացած է ոստիկանության 16 սպայից և ուղղակիորեն ենթարկվում է Արաբկիրի ոստիկանության բաժնի պետին: Իշխանությունների կողմից նախագծին տված գնահատականից հետո (մենք հույս ունենք, որ այն դրական կլինի) մենք ակնկալում ենք կիրառել կուտակված փորձը մայրաքաղաքի այլ շրջաններում, իսկ հետագայում, եթե հաջողվի գործարկել լիարժեք «համայնքային-ոստիկանական» բարեփոխում, մենք ակնկալում ենք փորձը կիրառել նաև ողջ Հայաստանում: Ոստիկանական կրթության համակարգը ևս բարեփոխման կարիք ունի: Բյուրոն աշխատում է ոստիկանության սպաների ուսման չափանիշների բարելավման և, եթե կուզեք, նոր «ոստիկանական փիլիսոփայության» ներդրման ուղղությամբ:

Այս կապակցությամբ մենք սերտորեն աշխատում ենք Ոստիկանության տարրական պատրաստման կենտրոնի և Ոստիկանական ակադեմիայի հետ: Ոստիկանության աշխատանքի ժողովրդավարական սկզբունքների հարմարեցման շրջանակներում մենք մշակել ենք ոստիկանության և ԶԼՄ-ների միջև համագործակցության բարելավման ծրագիրը:

Երկրորդ ուղղությունը օժանդակության ցուցաբերումն է անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտներին վերաբերող ԵԱՀԿ վարքի օրենսգրքի հիման վրա զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության հաստատմանը։ Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ մեր նախաձեռնություններում լիարժեք աջակցություն ենք ստանում ՀՀ ԱԺ-ի և ՊՆ-ի կողմից:

ԵԱՀԿ Բյուրոն այս ծրագրի շրջանակներում շարունակում է նաև համագործակցել ԱԻՆ, Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության  հետ։ Ակտիվ փոխգործակցություն ենք հաստատում նաև Ազգային անվտանգության խորհրդի հետ։ 

Տնտեսական բնագավառում մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք ընդունող երկրին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու և դրա հնարավոր բացասական սոցիալ-քաղաքական հետևանքները կանխելու քայլերի մշակման գործում։ Այդ նպատակով Բյուրոն միջազգային փորձագիտական աջակցություն է ցուցաբերում, մենք կազմակերպել ենք մի քանի կլոր սեղաններ և կոնֆերանսներ՝ հայտնի օտարերկրյա գիտնականների, մասնավորապես ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի մասնակցությամբ։

Ավելի երկարաժամկետ առումով մեր ջանքերն ուղղված կլինեն կայուն գերակշռող, և ոչ թե միջին մարգինալացված դասակարգի ստեղծմանը, առաջին հերթին, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության միջոցով, ազատ մրցունակության խրախուսմանը, դիմակայությանը մենաշնորհային միտումներին, աջակցությանը պետական կառավարման մեխանիզմներին և հարկային ու մաքսային ընթացակարգերի թեթևացմանը։

Բնապահպանական հարցերում Բյուրոն Հայաստանին աջակցում է «Օրհուսի» հայեցակարգի (ՄԱԿ-ի հայեցակարգը «Տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունման գործում հանրության մասնակցության և շրջակա միջավայրին վերաբերող հարցերում արդարադատության հասանելիության մասին») դրույթների իրականացման գործում։

Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ ստեղծվել է Օրհուս կենտրոնների ազգային ցանց, որոնց միջոցով համակարգված աշխատանք է տարվում Հայաստանում «կանաչ ժողովրդավարության» ավանդույթների ձևավորման ուղղությամբ։ Բյուրոն նաև աջակցում է «Բնապահպանություն և անվտագություն» (EnvSec) նախաձեռնության ազգային բաղադրիչի իրականացման հարցում։ Այդ նախաձեռնության նպատակն է անվտանգության հետ կապված բնապահպանական հարցերով հարևան պետությունների համագործակցության հիմքերի ստեղծումը՝ հակամարտությունների կանխման և վստահության ու համագործակցության քայլերի խրախուսման նպատակով։

Մենք ունենք երկու ծարգիր՝ ժողովրդավարացման և մարդու իրավունքների։ Առաջին ծրագրի շրջանակներում Բյուրոն զանգվածային օրենսդրական բնագավառում լրատվության միջոցների հետ կապված բարեփոխումներ է պահպանում, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացնում երկրում ԶԼՄ-ների վիճակի վերաբերյալ։ Զգալի բարելավում է նկատվում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի բանգավառում։ Մենք սա որպես խթան ենք ընկալում այս ոլորտում հետագա ջանքերի համար։ Գենդերային հավասարության ապահովման առումով Բյուրոն փորձում է բարձրացնել կանանց ներգրավվածության մակարդակը հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում, նրանց տնտեսական ինքնուրույնությւոնը կանանց ռեսուրսային կենտրոններում փորձնական ծրագրերի միջոցով նախևառաջ Սյունիքի մարզում, իսկ այնուհետև, հնարավոր է, հանրապետության մյուս մարզերում։
 
Բյուրոն աջակցում է նաև երիտասարդության ավելի ակտիվ մասնակցությանը երիտասարդական ինքնակառավարման առկա մարմիններում՝ ներառյալ բուհերի ուսանողական խորհորդները, տարածաշրջանային երիտասարդական կենտրոնները և հայկական արհմիությունների երիտասարդական հանձնաժողովները։

Մարդու իրավունքների բնագավառում մենք ակտիվորեն պահպանում ենք արդարադատության համակարգի բարեփոխումները՝ համագործակցելով դատական մարմինների, Գլխավոր դատախազության և Հայաստանի Փաստաբանների պալատի հետ։ Ջանքերն ուղղվում են նաև քաղաքացիների հասանելիությանը արդարադատությանը, արդար հետաքննության չափանիշների խրախուսմանը և քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։ Բյուրոն աջակցում է Հայաստանում Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների որակավորման բարձրացման, Օմբուդսմենի դերի մասին հասարակության իրազեկվածության, օտարերկրյա նմանատիպ ինստիտուտների հետ փորձի փոխանակման հաստատման հարցերում։ Մենք նաև օգնություն ենք տրամադրում քրեակատարողական ինստիտուտների և ժամանակավոր մեկուսարանների մոնիտորնիգով զբազղվող երկու հանրային խմբերի աշխատանքում՝ խրախուսելով նրանց համագործակցությունը Հայաստանի արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ։

Նշված ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև արդյունավետ կառավարման ծրագիրը։ Ծրագրի գլխավոր առաջնահերթություններն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ընտրական համակարգի կատարելագործումը և կառավարման ներուժի, պետկառույցների պրոֆեսիոնալիզմի զարգացումը։ Այստեղ գլխավոր նվաճումն է  օժանդակությունը կոռուպցիայի դեմ պայքարում վերջերս ընդունված ռազմավարության և ծրագրի մշակման հարցում։  Մենք դիտարկում ենք կոռուպցիան որպես ամենալուրջ խնդիրներից և անվտանգության սպառնալիքներից մեկը, որն արմատացել է Հայաստանի հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում։  2010 թվականին մեր օժանդակությունը կկենտրոնացվի այդ փաստաթղթերի իրականացման վրա։

Պետաշխատակազմի աշխատանքի կատարելագործման նպատակով ԵԱՀԿ առաքելությունն իրականացնում է ԱԳՆ-ին առընթեր Դիվանագիտական դպրոցի ստեղծման նախագիծը։ Ենթադրաբար, Ակադեմիան իր աշխատանքը կսկսի 2010 թվականի սկզբին։ Բյուրոն աջակցում է նաև Ազգային Ժողովին իր աշխատակազմի աշխատակիցների որակավորման բարձրացման գործում՝ կոնկրետ ոլորտների օրենսդրական ակտերի նախապատրաստման բնագավառում։ 

«Նովոստի-Արմենիա». Հաջորդ տարի ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կնշի Հայաստանում իր գործունեության 10-ամյա հոբելյանը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը և ո՞ր առաջնահերթություններին կուղղվի գրասենյակի գործունեությունը հետագայում։ 

Ս.Կապինոս. Շնորհակալություն հարցի համար։ Դուք մեզ համար շատ կարևոր մի թիվ հիշեցրեցիք, որի մասին առօրյա աշխատանքի զբաղվածության պատճառով հաճախ ոչ միայն մոռանում, այլ նաև կարծես մի կողմ ես դնում։

Դա ոչ միայն դուրս հայացք գցելու, այլ նաև ինքներս մեր ներսը նայելու ժամանակն է՝ արդյո՞ք, մենք լիովին համապատասխանեցինք այն խնդիրներին, որոնք լուծում էինք, որքանով հաջող ենք գործել, գոյություն ունեին, արդյո՞ք, չօգտագործած հնարավորություններ։

Համոզվածությամբ կարելի է ասել, որ ԵԱՀԿ-ն հանրապետությունում ներկայացված առավել հեղինակավոր միջազգային կազմակերպություններից է։ Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում իրականացված առավել խոշոր ծրագրերի թվում կարելի է նշել «Մելանժը» կամ Երևանում ոստիկանների նախապատրաստման՝ մինչ օրս թերահավատություն առաջացնող կենտրոնը։ Երկրի հարավային հատվածում՝ Սյունիքի մարզում, կանանց զբաղվածության ապահովման  վերջերս բացված կենտրոնները, օրհուս կենտրոնների ազգային ցանցը, որոնք արդեն 13-ն են բոլոր մարզերում, Հայաստանի գետաջրերի բաղադրության հաջող մոնիտորինգը, բնապահպանական հետազոտությունները Սյունիքի մարզում։

Բայց որքան էլ խոշոր և հաջողված են այդ նախագծերը, արդյունավետության չափանիշների սանդղակում դրանք կարևորագույնը չեն։ Տվյալ դեպքում արդյունավետությունն ավելի շատ որոշվում է նախագծերի կառուցվածքի, ընդհանուր արդյունքի ձեռքբերումով «հովհարային», տարբեր վեկտորներ ունեցող, կասկադային նախագծերի մշակման և իրականացման միջոցով, տարբեր նախագծերը մեկ մեխանիզմում միավորելու միջոցով։ Եթե սրան հասնում ենք, տպավորիչ արդյունքն ապահովված է։

Արդյունավետության կարևորագույն պայմանն ընդունող պետության փոխըմբռնման և աջակցության առկայությունն է։ Կցանկանայի նշել, որ մեր խնդիրն աջակցություն ցուցաբերելն է, ոչ մի դեպքում չխոխարինելով սուվերեն ազգային մարմինների և քաղաքացիական հասարակության գործողությունները։

ԵԱՀԿ և Հայաստանի համագործակցության ամենատեսանելի արդյունքը պետականության ամրապնդումն է՝ ժողովրդավարական հիմքերի վրա։ 1999-ի Հայաստանը և 2009-ի Հայաստանը նկատելիորեն տարբերվում են։ Մենք աջակցություն ենք ցուցաբերել այն կառուցվածքային բարեփոխումներում, որոնք առկա էին Հայաստանում։ Մեծ աշխատանք է տարվել Սահմանադրության լրացումների մշակման ժամանակ։ Սահմանադրությունը զգալի փոփոխություններ է կրել։ 2005 թվականին ընդունված լրացումները շեղել են իշխանական լիազորությունների բալանսը գործադիրից դեպի օրենսդիր։

Հայաստանի պետական-քաղաքական կառուցվածքի բարեփոխման արդյունքում կոշտ նախագահական համակարգ ունեցող երկրից այն վերածվել է խորհրդարանանախագահական համակարգ ունեցող երկրի, ինչն, անկասկած, առաջընթաց է։ Ընդունվել են  բազմաթիվ օրենքներ, որոնք առավելագույն կերպով մոտեցրել են հանրապետությունը համաեվրոպական իրավական բազային։ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող կարևոր միջազգային համաձայնագրեր է ստորագրել։ Երկրի պարտավորություններն այդ համաձայնագրերի շրջանակներում այնուհետև իրագործվել են ներքին օրենքների տեսքով։

Երևանում ԵԱՀԿ Բյուրոն իր ձեռքբերումների թվին կարող է դասել նաև ընդունող երկրի խնդրանքով տնտեսական և բնապահպանական բնագավառի նախագծերի ակտիվության և ծավալների արագացված աճը, դիսպերսիվ մուտքը դեպի մարզեր, առաջին հերթին դեպի ամենահեռավորը՝ Սյունիքի մարզ, որտեղ բացվել է մեր մասնաճյուղը։ Կարելի է նաև փաստել, որ ԵԱՀԿ արժեքներն ու չափորոշիչներն արմատ են գցել Հայաստանում։

Խոսելով դրական կողմերի մասին՝ չի կարելի նաև չնշել այն խնդիրները, որոնք չեն ստացել համապատասխան լուծում, ինչպես նաև հանրապետության հասարակական զարգացման հետ կապված նոր խնդիրները։ Այնուամենայնիվ, Հայաստանում մեր կողմից իրականացված նախագծերի ճնշող մեծամասնությունը կարելի է հաջողված համարել։ Եղել են նաև ձախողումներ, թերի աշխատանք և գործոնների ու հանգամանքների ոչ բավարար նկատառում։ Բայց, ինչպես ասում են, չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ 10-ամյա փորձի բարձունքից մենք տեսնում ենք այդ բացթողումները, և, ապագայի ծրագրեր կառուցելով, առավելագույն չափով փորձում ենք դրանք նկատի առնել՝ նույն խնդիրը բացառելու նպատակով։

Երևանում ԵԱՀԿ Բյուրոյի գործունեության գերակա հեռանկարային  ուղղությունները կարելի է բաժանել անվտանգության երեք հիմնական չափումների։

Բյուրոյի ռազմաքաղաքական չափման առաջնահերթությունները ոստիկանության աշխատանքի պրակտիկայի առաջխաղացումն է, ոստիկանական բարեփոխման աջակցությունը և ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության կատարելագործումը։ Ելնում ենք նրանից, որ դա կարող է էական ներդրում հանդիսանալ հայկական հասարակության ժողովրդավարական զարգացման գործում, բացի այդ, կարող է նպաստել Հայաստանի պետական հենարանների ամրապնդմանը։ Միաժամանակ նշեմ, որ ժողովրդավարական վերահսկողությունը խորհրդարանի կողմից տարվող վերահսկողությունն է քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։

Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման արդիական խնդիրներից է խորհրդարանի՝ ոչ միայն որպես օրենսդիր մարմնի, այլ նաև որպես ժողովրդավարության գլխավոր օրգանի դերի բարձրացումը, որի տարբերակիչն է պլյուրալիզմն ու բազմակուսակցությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք. հիմնական հարցերի, ռազմավարական նշանակութուն ունեցող հարցերի շուրջ Բյուրոն ըմբռնում և աջակցություն է ստանում ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ մեր գործընկերների կողմից: Ներկայում մեր հիմնական ջանքերը կենտրոնացված են նշված երկու ուղղություններում:

Չափում երկրորդ: Տնտեսական ոլորտի առաջնահերթությունները. աջակցություն Հայաստանի կառավարությանը տնտեսության կառուցվածքային վերակառուցման գործում, մրցունակ միջավայրի ստեղծում՝ ներառյալ արդյունավետ պայքար սահմանափակիչ առևտրային պրակտիկայի դեմ, համաչափ զարգացում ու աջակցություն փոքր բիզնեսին, պետական ապարատի գործունեության մեջ ամենաժամանակակից  կարգավորիչ մեխանիզմների ներդրում, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործում: Ելնում ենք այն բանից, որ առանց հզոր միջին դաս ձևավորելու՝ խոսել ներքին կայունության մասին կարելի է պայմանականորեն, նույնն է՝ խոսել ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության մասին՝ առանց իսկական շուկայի ու մրցունակ միջավայրի:

Բնապահպանություն: Այստեղ առաջնահերթային ուղղությունները նույնն են, որոնք հիշատակեցի վերևում: Սա մեր ստեղծած օրհուս կենտրոնների համազգային ցանցի կատարելագործումն ու «Բնապահպանություն և անվտանգություն» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում նախագծերի իրականացումն է:

Չափում երրորդ: Կարևորագույն ուղղությունների տարբերակման համար մենք առաջնորդվել ենք, առաջին հերթին, նրանով, որ առանց օրենսդիր կամ այլ ներկայացուցչական մարմիններում ներկայացուցչական մեխանիզմի կատարելագործման, առանց առանձին խմբերի ու շերտերի շահերը հաշվի առնելու, իսկ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հասարակությունը բավականաչափ կազմակերպված կլինի նաև քաղաքական դաշտում, ժողովրդավարական պետականության զարգացման և ամրապնդման ուղղությամբ Հայաստանի հետագա շարժումը չափազանց դժվար կլինի:

Այս ուղղությամբ Բյուրոյի ընդհանուր խնդիրն է՝ աջակցություն պետականության և ժողովրդավարության պլյուրալիստական ձևերի հետագա զարգացմանը, իշխանական կառույցի կատարելագործումը՝ խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման միջոցով, լիարժեք քաղաքացիական հասարակության կայացումը:

Ծրագրերը մեծ են, բոլորը հիշել հնարավոր չէ: Նշեմ, մանսավորապես, որ հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը, և ժողովրդավարական և միգրացիոն միտումների մեծ ներուժ է թաքնված կանանց առավել խոր ընդգրկումը հանրապետության կյանքում, այդ թվում և պետական կառավարման, ուժային կառույցներում, բիզնեսում:

Շատ զուգահեռներ կարելի է անցկացնել Հայաստանի և մի շարք ոչ մեծ պետությունների, մասնավորապես՝ Իսրայելի միջև, որտեղ գենդերային գործոնը հաշվի առնելու շնորհիվ անվտանգության, զբաղվածության, սոցապահովության խնդիրների հանդեպ «հասցեականության» մակարդակն անհամեմատ մեծ է:

ԵԱՀԿ գլխավոր առաջնահերթություններից է դատական համակարգին ցուցաբերած աջակցությունը: Սա այն առանցքային ոլորտն է, որտեղ եթե առաջընթաց չլինի, անհաջողության կմատնվեն լայնածավալ բարեփոխումները կենսական մյուս ոլորտների մեծամասնության մեջ: Առանց այս ոլորտի հետևողական առաջընթացի, որի կաևորագույն արդյունքը պետք է դառնա արդարադատության անկախ և արդյունավետ համակարգը, անարդյունավետ են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերը:

Տեսադաշտում կմնան նաև թրաֆիքինգի և միգրացիայի դեմ պայքարը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործման մեխանիզմները, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության բարձրացումը, պետական ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձրացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։