487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ արտաքին-քաղաքական հայեցակարգ չունի
13:17
02 Հոկտեմբերի 2009

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի Դաշնության  քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Ա. Կոլեսնիկով – Ես այնքան էլ չեմ տեսնում Ռուսաստանի Դաշնության հստակ քաղաքականությունը Հարավային Կովկասում, ավելի շուտ այդ քաղաքականությունը հիշեցնում է իրավիճակային արձանագանքներ այս կամ այն իրադարձությանը: Չկա որևէ հստակ ուղղվածություն, որը թույլ կտար առանձին կոնկրետ քաղաքականություն վարել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ: Բնականաբար, Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Առավել ևս հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի անկայուն հարավային կողմ՝ ի դեմս Չեչնիայի և Ինգուշեթիայի, ընդ որում՝ ծայրահեղ  անկայուն: Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն Կովկաս:

Կարծում եմ՝ այստեղ Ռուսաստանը մի շարք դժվար լուծելի խնդիրներ է տեսնում՝  կապված գազային հարցերի հետ, ինչը բարդացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, իմ կարծիքով, այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Այսինքն` Ռուսաստանի ղեկավարությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք չենք ցանկանում գործ ունենալ Սահակաշվիլու ռեժիմի հետ: Իմ կարծիքով՝ այս դիրքորոշումը կառուցողական չէ, քանի որ կարելի է շփման կետեր փնտրել:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով Վրաստանի հետ փոխհարաբերությունների բացակայությունը ինչպե՞ս է անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ա. Կոլեսնիկով – Այս տարածաշրջանում Ռուսաստանը լավագույն հարաբերություններն ունի Հայաստանի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այստեղ որոշակի դրական իներցիա կա, որն անհրաժեշտ է պահպանել: Հայաստանի հետ որևէ լուրջ խնդիր չկա:

Ռուսաստանում գոյություն ունի ներքին խնդիր, որը կապված է, այսպես կոչված, «թշնամու կերպարի ձևավորման հետ՝ ի դեմս վրացիների», որն ավտոմատ կերպով տարածվում է բոլոր կովկասցիների վրա: Հասարակական գիտակցության մեջ ձևավորվել է որոշակի «չարիքի առանցք», որտեղ ներգրավված են Բալթյան երկրները, Լեհաստանը, Միացյալ Նահանգները, Վրաստանը: Վրացիների նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վերաբերմունքը շատ վատն է, ընդ որում, վերջին տարիներին այդ վերաբերմունքը կտրուկ վատացել է: Դա քարոզչական աշխատանքի արդյունք է: Չնայած պաշտոնական անձանց հայտարարությունների, որ իրենք ոչինչ  չունեն վրացի ժողովրդի դեմ, վրացիների նկատմամբ բացասական վերաբերմունքը բնական երևույթ է: Եվ այդ վերաբերմունքը տարածվում է նաև այլ կովկասցիների, այդ թվում նաև՝ հայերի վրա: Ռուսաստանում հակակովկասյան վերաբերմունքը բավականին զգալի է:

Կովկասաֆոբիան բավականին վտանգավոր միտում է: Ձևավորվում է որոշակի անհանդուրժողական մթնոլորտ այլ ազգերի նկատմամբ: Կարելի է ասել, որ Վրաստանը դետոնատորի դեր խաղաց այդ միտման զարգացման համար: Բացի այդ, Մոսկվայում գոյություն ունի տնտեսապես ուժեղ և դինամիկ զարգացող հայկական համայնք, ինչը կենցաղային մակարդակում նույնպես կարող է դառնալ անբարյացակամության պատճառ: Կարծում եմ, որ Ռուսաստանի ներսում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը պետք է դառնա երկրի ղեկավարության արտաքին քաղաքականության մասը:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

Ա. Կոլեսնիկով – Կարծում եմ, որ Ռուսաստանի դերն այդ գործընթացում բավականին մեծ է: Իսկապես, էլ ո՞վ պետք է լինի Խորհրդային Միությունից ժառանգված հակամարտության կարգավորման միջնորդ: Ռուսաստանն օբյեկտիվորեն հիմնական խաղացողն է այդ հարցի միջնորդական գործունեության մեջ: Արտաքին իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանն, ըստ երևույթին, պետք է վերաիմաստավորի միջնորդի իր դերը, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։