483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Կարճաժամկետ հեռանկարում Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով
14:51
01 Սեպտեմբերի 2009

Այսօր, երբ Մադրիդյան սկզբունքները ներկայացված են ոչ միայն բանակցությունների մասնակից կողմերին, այլ նաև հասարակությանը, խոսքը, առաջին հերթին, պետք է վերաբերի ժառանգականությանը: Չնայած բանակցություններն արդեն մի քանի տարի է, ինչ ընթանում են, և շատ է խոսվում փոխզիջումների մասին, այնուամենայնիվ, Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար համարժեք չեն, քանի որ դրանցում չկա հավասարակշռություն:  

Որպեսզի գործընթացն առաջ գնա, պետք է հավասարակշռություն պահպանել, բայց կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե որևէ բան լուծվի: Սակայն, երկարատև հեռանկարի համատեքստում այդ սկզբունքները միայն ուղղելու կարիք չէ, որ ունեն: Անհրաժեշտ է փոխել հակամարտության գաղափարի ձևակերպումը` հաշվի առնելով Ադրբեջանի դիմակայությունը, որին ձեռնտու է հակամարտությունը բնորոշել որպես «տարածքային պահանջներ» և «ագրեսիա Հայաստանի կողմից», իսկ բանակցային գործընթացի որոշ փուլեր որպես «ագրեսորի հանդարտեցում»: Այդ կեղծ նախադրյալից բխող կարգավորումը արդյունավետ և արդար չի լինի: Մինչդեռ կարճաժամկետ հեռանկարում հակամարտության լուծումը հնարավոր է միայն ոչ խաղաղ ճանապարհով:     

Վերջին շրջանում Արմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցությունն ու լիցքաթափումը մեծ հարցականի տակ են հայտնվել: Կարելի է ասել, որ ԱՄՆ ու Ռուսաստանը նման նպատակներ ունեն, բայց և այնպես դրանք գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական տարածաշրջաններում որպես մրցակիցներ, այդ թվում և հարավկովկասյան տարածաշրջանում: Այժմ, հարցը կոշտությամբ այս կամ այն կողմի օգտին լուծելով, այդ երկրները տարածաշրջանում կկորցնեն մանևրելու հնարավորությունը: Այնպես որ ղարաբաղյան հակամարտությունը կարճաժամկետ հեռանկարում չի լուծվի, իսկ եթե լուծվի, ապա ոչ խաղաղ ճանապարհով, առավել ևս, որ առաջարկված «Մադրիդյան սկզբունքները» իրականում ուղղված են պատմության ժապավենը ետ պտտելուն, բայց աշխարհում ոչ մի հակամարտություն այդպես չի լուծվել ու այս անգամ էլ այդպես չի լուծվի:  

Երկարատև հեռանկարում, ասենք, հինգ և ավելի տարի անց, որևէ բան հնարավոր կլինի անել հակամարտության լուծման գործում: Այդպիսի խթան կարող է հանդիսանալ, ասենք, որևէ կարևոր տեղեկատվության տարածումը և դրա կառուցողական քննարկումը, որի շուրջ հակամարտող կողմերը կարող են համաձայնության գալ:    

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժամանակ առա ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարությունները:

Խաթլամաջյան. Դիմակայության ներկա շիկացման դեպքում այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Չի կարելի է Ադրբեջանի քաղաքականությունն ու բանակցային գործընթացն առանձին դիտարկել: Ադրբեջանի կողմից սեփական ռազմական ներուժի անընդհատ մեծացումը, նրանց կողմից Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկատվության խեղաթյուրումը և շատ այլ բաներ խոսում են այն մասին, որ սրանք պարզապես Ադրբեջանի հայտարարությունները չեն, այլ նրա քաղաքականությունը: Եվ, բնականաբար, այն հայ-ղարաբաղյան կողմից չի կարող ընկալվել ոչ այլ ինչ, քան որպես պատրաստություն՝ եթե ոչ Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու, ապա գոնե մթնոլորտը լարելու համար բոլոր հնարավոր ուղիները օգտագործելու:  

Կարծում եմ, որ այս հայտարարությունները հայկական կողմին վախեցնելու նպատակ ունեն: Ադրբեջանն այս առումով բավականին համարժեք է գնահատում Հայաստանի և ռազմական, և հոգևոր կայունությունը: Նման հայտարարություններն ավելի շուտ ներքին ուղղվածություն ունեն, օրինակ, ցույց տալ ադրբեջանական հասարակությանը Ադրբեջանի հզորությունն ու պատերազմին պատրաստ լինելը: Մինչդեռ միջազգային ասպարեզում նման հայտարարությունները կարող են տագնապալից պատկերացում ստեղծել խոշոր երկրների խորհրդարանականների շրջանում, որոնք չլինելով Ղարաբաղյան հակամարտության մասնագետներ, կմտածեն, որ տվյալ տարածաշրջանում իսկապես ռազմական իրավիճակ է ստեղծվել, որը միջամտության կարիք ունի:     

Չնայած Ադրբեջանը բավականին շատ ջանք ու միջոց է ներդնում իր պաշտպանության մեջ, մասնավորապես, հարձակողական զինման առումով, այնուամենայնիվ, նրա պատրաստվածությունը պատերազմին կպայմանավորվի նրանով, թե որքանով ժողովուրդը պատրաստ կլինի այդ պատերազմին, և նման պատրաստվածությունը շատ խոցելի կողմեր ունի: Մյուս կողմից, ադրբեջանական կողմը կարող է շփման գծում մի շարք բախումներ սկսելու ծրագիր իրականացնել, ավելի լայնամասշտաբ, քան նա առաջ էր ձեռնարկում:

Եվ քանի որ նոր Եվրատլանտյան մտադրությունների հետ կապված հեռանկարներ կան (այսինքն այդ տարածաշրջանով դեպի Եվրոպա խողովակատար և նոր հաղորդակցություն անցկացնել), ապա Ադրբեջանը հույս ունի, որ եթե 2008 թ.- օգոստոսյան իրադարձությունների ժամանակ ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան տեղից էլ չշարժվեց, ապա այս անգամ Արևմուտքը, իր էներգետիկ նախագծերը պաշտպանելով, հակառակ որոշում կընդունի:

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով Ադրբեջանը կհամաձայնի՞ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ հետ, և որքանո՞վ է հեռանկարային այս կազմակերպության հետագա աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Խաթլամաջյան. ՄԽ անարդյունավետության առնչությամբ Ադրբեջանի անընդհատ բողոքարկման իմաստն այն է, որ հակամարտությունը պետք է լուծել կարճ ժամկետում, իսկ քանի որ Մինկի խումբը չնպաստեց հակամարտության կարգավորմանը «անհրաժեշտ» ժամկետում, այն անարդյունավետ է:   

Իմ տեսակետից, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ինչ-որ տեղ կարելի է ոչ լրիվ արդյունավետ համարել, քանի որ այն չբացահայտեց հակամարտության իսկական պատճառները, դրա բուն էությունը և նորմալ չսահմանեց դրա կողմերը, այլ ստեղծեց «Բաքու-Երևան» ձևաչափ: Մյուս կողմից, տվյալ խումբը հստակ ու ամենամանրամասն պատկերացում ունի հարավկովկասյան տարածաշրջանում իրական քաղաքականության, երկրների առաջնորդների ու քաղաքական ուժերի ճշմարիտ մտադրությունների ու հակամարտության կողմերից յուրաքանչյուրի (ներառյալ Ստեփանակերտը) դիրքորոշումների մասին:     

Բնականաբար Ադրբեջանին այս մանրամասներից ոչ բոլորն են դուր գալիս: Ղարաբաղյան հակամարտությունը ՄԽ իրավասությունից ավելի ընդլայնված միջազգային մակարդակ դուրս բերելու նրա փորձերը բազմիցս հնչեցվել են: Մասնավորապես նա փորձում էինչ-որ նախնական խորհրդատվություն անցկացնել ու «տեղեկատվական առիթի» հասնել, որպեսզի ՄԱԿ-ը դարձյալ որևէ ադրբեջանամետ բանաձև ընդունի: Այս ամենի արդյունքում բավականին ցածր արդյունավետության տեղեկատվական արձագանք է ստեղծվում: Բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ բանաձևերը մեծ նշանակություն չունեն, քանի որ դրանք չեն ընդունվում այս կազմակերպության անդամ-պետությունների մեծամասնության կողմից, ավելին՝ ՄԽ երկրների կողմից:

Ադրբեջանը սովորական քաղաքական շանտաժ է կատարում: Ամեն դեպքում, նա գիտակցում է, որ «շանտաժի նման ներուժ» ունի՝ նկատի ունենալով իր էներգետեիկ ու տարանցիկ-հաղորդակցական նշանակությունն աշխարհում: Ադրբեջանը փորձում է այս առումով օգտագործել պահը, բայց եթե նրան չհաջողվի ՄԽ-ի օգնությամբ այս սկզբունքներն ու բանակցային գործընթացի ողջ ընթացքը ցանկալի հունի մեջ դնել, ապա, հնարավոր է, այն հանդես գա ուրիշ մակարդակում՝ դիմելով այլ միջազգային կազմակերպության:  

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ ՄԽ կազմի հնարավոր փոփոխումը անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, և պատրա՞ստ են արդյոք երկու կողմերի հասարակությունները զիջումների: 

Խաթլամաջյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչների փոփոխումը, ինչն, իմ կարծիքով, նախատեսվում է շուտով, բավականին հատկանշական է: Այն, որ Մեթյու Բրայզան՝ ԱՄն պետական աշխատակազմի նախկին ներկայացուցիչն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահը Ադրբեջանում դեսպան է դառնում, անկարևոր իրադարձություն չէ: Ենթադրելու մեծ հավանականություն կա, որ այս փոփոխությունը պարզապես լուրեր են: Բրայզան բարձր կարգավիճակ ունի ամերիկյան իշխանությունում, և սպասվող փոփոխությունը համարժեք չի լինի: Ես հակված եմ կարծելու, որ այս փոփոխությունը փոքր-ինչ կիջեցնի ՄԽ կարգավիճակը բանակցային գործընթացում, սակայն որևէ էական ազդեցություն բանակցությունների ընթացքի վրա չի ունենա:   

Սա համահունչ է վերջին շրջանում ԵՄ բազմիցս հնչած հայտարարության հետ այն մասին, որ իր դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կընդլայնվի, և իր ժամկետի սկզբից ևեթ Հարավային Կովկասի գծով ԵՄ ներկայիս հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին եկել է հակամարտության լուծմանը նպաստելու մանդատով: Եվ հենց վերջին կես տարում են արվել տվյալ հակամարտության մեջ ԵՄ ավելի ակտիվ ներգրավման մասին հայտարարությունները: Այստեղ իմաստն այն է, որ ԵՄ-ին ավելի ակտիվ ներգրավեն տվյալ գործընթացում, և խաղաղապահներին հակամարտության գոտի մտցնելու մասին հարցի լուծման դեպքում, դրանք եվրոպացի խաղաղապահներ լինեն:    

Ապագայում հակամարտության լուծման ձևաչափը կփոփոխվի, և, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ներգրավվածությունը Եվրոպական գործընկերության ծրագրին, կարող է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր սխեմա առաջարկվելկամ հակառակը՝ ՄԽ-ն կուժեղացվի: Բայց դեռ վաղ է խոսել այդ մասին: Կարծում եմ, որ ԵՄ-ում դեռ չի հասունացել այս գործընթացի տեսլականը: Ամեն դեպքում ամեն ինչ հնարավոր է:    

Հարավկովկասյան տարածաշրջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար չափազանց դանդաղ է փոխում իր աշխարհաքաղաքական նախապատվությունները, և ես կարծում եմ, որ առաջիկա հինգ տարում մեկնումեկը կուզենա տարածաշրջանն ավելի ակտիվ փոփոխությունների դրդել: Ամեն ինչ գնահատել այն դիրքորոշումից, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի ու ԼՂՀ-ի համար, բնական է և հասկանալի ազգային անվտանգության տեսակետից, բայց սա փոքր-ինչ միակողմանի մոտեցում է: Գոյություն ունի գերտերությունների հետաքրքրությունը մեր հարևանների նկատմամբ, բայց մեր նկատմամբ նույնպես դա կա: Կան պետական նպատակներ, խնդիրներ ու շահեր: Հենց այս ամենի շարքում է պետք մշակել սեփական իրական քաղաքականությունը:    

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ձևաչափում եք դուք տեսնում Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը:

Խաթլամաջյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման ձևաչափը սահուն կերպով կփոփոխվի: Այժմ կարգավորման գործընթացը փորձում են ավելի ակտիվ փուլ տեղափոխել, և դա արդյունավետ չէ, քանի որ հակամարտությունը աստիճանական վերափոխման կարիք ունի, որի անհրաժեշտությունն ի հայտ կգա այն ժամանակ, երբ կողմերը սկսեն շահագրգռվածություն ցուցաբերել այն հարցում, որպեսզի հույս չդնեն հակամարտության նման կարճաժամկետ «արդյունավետ» լուծման վրա, ինչը ինչ-որ տեղ հրամայական տոնով թելադրում են բանակցային գործընթացի միջնորդները:  

Ես կարծում եմ, որ կարճաժամկետ կարգավորումներ չեն լինում, իսկ եթե լինում են, ապա անարդար, ակնհայտորեն քաղաքականացված որոշումների գնով, ինչպես դա եղավ Կոսովոյում: Ես վստահ եմ, որ հենց դա սադրեց իրադարձությունների այն շարանը, որ տեղի ունեցավ Հարավային Կովկասում, որի արդյունքում այն այսօր այլ քաղաքական ուրվանկար ունի և ավելի պայթյունավտանգ է դարձել:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա հակամարտության վերջնական կարգավորման բուն էությունը այս հարթությունում չէ: Ճանաչման պահը բաց թողնվեց: Հայաստանը պետք է ճանաչեր Ղարաբաղը, երբ հակամարտությունը դեռևս «թեժ» փուլում էր: Այսօր իրական քաղաքականություն կա, որը պայմանավորված է նրանով, թե որքանով է Ղարաբաղը համագործակցում Հայաստանի հետ: Բոլոր հակամարտության մեջ ներգրավված կողմերը և միջնորդները դա, անխոս, հասկանում են: Կարծում եմ՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն երկարատև հեռանկարում, երբ ԼՂՀ-ի և Հայաստանի ժողովուրդները լիովին վստահ լինեն, որ անվտանգության նոր, բանակցային գործընթացի ընթացքում և ավարտից հետո առաջարկվող մակարդակը այսօր գոյություն ունեցող մակարդակից ավելի ցածր չի լինի: -0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։