484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտ Ջազոյան. Քիփլինգին հակառակ Արևելքն ու Արևմուտքը կմիավորվեն
15:16
13 Օգոստոսի 2009

Աշխարհի լավագույն թանգարաններից մեկի՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասին սեփական լուսանկարչական և հեռուստատեսային ռեպորտաժներ ստեղծելու հնարավորություն կստանա 300 երիտասարդ լրագրող՝ հետխորհրդային տարածաշրջանից: Նման ակցիան հնարավոր կդառնա Եվրոպայի և հետխորհրդային տարածաշրջանի երիտասարդ լրագրողների՝ հոկտեմբերի կեսերին նախատեսված «Մշակույթների երկխոսություն» համաժողովի շրջանակներում: Ֆորումի հիմնադիրներից ու տեղեկատվական հովանավորներից մեկը «ՌԻԱ Նովոստին» է, որը ժամանակակից տեղեկատվական լրագրության ամենաառաջատար չափանիշներով աշխատանքի հսկայական փորձ է կուտակել ԱՊՀ և Բալթյան երկրներում: Այն մասին, թե քննարկման ինչ թեմաներ կմիավորեն տարբեր երկրների լրագրողական հանրություններն այս անգամ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասաց Լրագրողական միությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը:   

- Ինչո՞ւ է հենց Պետական Էրմիտաժն ընտրվել որպես հերթական միջազգային հավաքի հրապարակ: Եվ ի՞նչ է «Մշակույթների երկխոսությունը». պրոֆեսիոնալներին միավորելու ձգտում, լրագրության մեջ նոր գաղափարների որոնում, թե՞ տարբերվողներին հավաքելու հերթական փորձ: 

- Երևի, այդ ամենը, բայց ոչ միայն դա: Մեր ֆորումը գաղափարների ու հետաքրքրությունների փոխանակման վայր է: Եվ երկխոսության փորձ հետխորհրդային տարածքում ու Եվրամիության միջև, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս կամրջի դերում: Երկխոսության նոր ձևերը լրագրողական միջավայրում ինչ-որ ընդհանուր տեղեկատվական տարածության վերականգնման հաջող օրինակ են: Սա որոնում է, ստեղծագործություն մաքուր ձևով:

Կարելի է ասել, որ «Մշակույթների երկխոսությունը» փորձ է վերադառնալու նրան, ինչը մեզ մերձեցրել էր ոչ վաղ անցյալում և մերձեցնում է այժմ: Այն մտածված է և իրականացվում է, որպեսզի Արևելքն ու Արևմուտքը միավորվեն: Ճիշտ է, Քիփլինգը հաստատում էր, որ դա երբեք չի պատահի: Ռուսաստանի դեպքում դա արդեն պատմականորեն պատահել է: Քանի որ Ռուսաստանը և Եվրոպա է, և Ասիա, և Արևմուտք, և Արևելք:  

Քիփլինգին հակառակ մեր ֆորումը տարեցտարի ավելի նշանակալից իրադարձություն է դառնում հետխորհրդային տարածքի ու Եվրոպայի լրագրողական համայնքների կյանքում: Այս անգամ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կհավաքվեն հիմնականում ՌԴ շրջանների, հետխորհրդային տարածքի, Արևելյան և Հին Եվրոպայի երկրների հեռուստառադիոընկերություններն ու Ինտերնետ-կայքերը ներկայացնող երիտասարդ լրագրողներ: Պետական Էրմիտաժի հետ համատեղ նրանց գումարում են «Եվրասիա Մեդիա-կենտրոնը», ՌԴ լրագրողների միությունը, Հեռուստատեսության և Ռադիոյի միջազգային ակադեմիան, «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալությունը, ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցը: Ֆորումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգի վարչական ղեկավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու և մեզ օգնելու ցանկություն է հայտնել: Հույս ունենք, որ աջակցություն կստանանք նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամից և ՌԴ նախագահի օգնական Ջահան Պոլիևայից: 

Ինչո՞ւ Էրմիտաժը: Բանն այնն է, որ դա սրբազան վայր է: Այստեղ է հավաքված մարդկային քաղաքակրթության պատմամշակութային ժառանգության սերուցքը: Երբ մենք մի սրահից մյուսն ենք անցնում, մենք անցնում ենք ժամանակի, դարաշրջանների, տարբեր քաղաքակրթությունների մշակույթների շերտերով: Եվ մենք հավասարապես ընդունում ենք անտիկ աշխարհն ու Նիբելունգներին, Թիմուրի տարածությունն ու Վերածննդի դարաշրջանը, մեծ հոլանդացի ու մեծ ռուս վարպետներին: Եվ մեզ ամեն ինչ դուր է գալիս: Ահա ինչու այնտեղ. Էրմիտաժն իր էությամբ ու ոգով անընդհատ ուղղորդում է մեզ:       

Բացի այն, որ Էրմիտաժը աշխարհի ամենահազվագյուտ թանգարաններից մեկն է, այն հրապարակ է դառնում երկխոսության նոր ձևերի, լրագրության ոլորտում նոր գաղափարների ու կարծիքների փոխանակման համար: Եվ երիտասարդ լրագրողները կարող են փոխանցել Էրմիտաժի պատերի մեջ իրենց մեջ առաջացած զգացմունքը: Դա է նրանց առաքելությունը:  

-Ինչո՞ւ հենց երիտասարդները: Ի՞նչն է նրանց միավորում:

- Ինձ թվում է, սա արդեն փոքր-ինչ այլ մարդիկ են: Ամեն դեպքում, նրանց կարծիքը հենց նույն հետխորհրդայաին տարածքի, Եվրոպայի մասին այլ է: Նրանք Եվրոպան չեն ընկալում որպես ԵՄ, այլ որպես երկրներ, որտեղ իրենց հետաքրքիր է թափառել, որտեղ կարելի է աշխատանք գտնել: Նրանք այլ մտածելակերպ ունեն: Նրանք «սառը պատերազմի» վերապրուկներ չեն, նրանք ավլում են հին կարծրատիպերը, հին դոգմաները, որոնք կան ինչպես Եվրոպայում, այնպես էլ հետխորհրդային տարածությունում: Նորովի են ապրում, արգելապատնեշներից վեր: Իսկ միավորում է նրանց մի քանի լեզուների իմացությունը, զանգվածային լրատվության նոր տեխնոլոգիաները: Երբ մենք ասում ենք, որ ինտերնետի զարգացում է գնում, մենք նախևառաջ նկատի ունենք ոչ թե իմաստնացած պրոֆեսիոնալներին, հեռացող էությանը, այլ երիտասարդությանը:    

Եվ հետո չի բացառվում, որ ֆորումի ներկա մասնակիցներն արդեն մի քանի տարի անց Եվրասիայի տեղեկատվական տարածության առաջատարներ դառնան: Ինչու նրանք միմյանց հետ չխոսեն հիմա՝ պրոֆեսիոնալ կայացման սկզբում. Երիտասարդներն ավելի լավ են լսում ու տեսնում, չեն վախենում բաց դատողություններից ու հնարավոր սխալներից:

- Ի՞նչ թեմաներ կբարձրացվեն ֆորումի ժամանակ, ի՞նչ նախագծեր կդիտարկվեն:

- Ինքը՝ ֆորումը, կանցկացվի գործնական համաժողովի ձևով: Օրակարգը խոստանում է բազմազան ու ծավալուն լինել: Օրինակ, այսպիսի թեմա. «Հետխորհրդային տարածքն ու Եվրամիությունը. ապագայի սցենար, լրագրողների նոր սերունդ, երկխոսության նոր ձևեր»: Ծրագրերից մեկը, որը մենք մտածել ենք Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ, կկոչվի «Շարժական Էրմիտաժ»:    

Բոլոր մասնակիցներին, իսկ նրանք շուրջ 300-ը կլինեն, հնարավորություն կընձեռվի աշխատելու թանգարանի սրահներում, որպեսզի նրանք կարողանան տեսնել ու պրոֆեսիոնալ տեսախցիկում և բջջային հեռախոսում պատկերել իրենց Էրմիտաժը` աշխարհի մեծագույն թանգարաններից մեկի աչքին հասանելի ու անհասանելի գանձերը, որպեսզի հետո պատմեն իրենց ընկերներին: Իրենց աշխատանքները նրանք կուղարկեն մեզ՝ մրցույթին մասնակցելու համար, լավագույնները կարժանանան ժյուրիի ուշադրությանը: Իսկ հաղթողներին մենք ուզում ենք պարգևատրել Պետերբուրգի ուղեգրով՝ հնարավորություն տալով «սպիտակ գիշերների» մեկ շաբաթ անցկացնել Հյուսիսային Պալմիրայում:   

Երկրորդ թեման ենթասահմանային նախագծերի ստեղծումն է, որոնք կնպաստեն տարբեր երկրների լրագրողների երկխոսությանը: Այսպիսով, առաջին անգամ վերջին 20 տարում մենք հայտարարում ենք «Լավագույնը մասնագիտության մեջ» թեմայով միջազգային մրցույթ, որով մտադիր ենք հայտնաբերել հետխորհրդային տարածության լավագույն լրագրողին:

Մինչև ֆորումի սկսվելը մենք բոլոր երիտասարդ լրագրողների համար «Ես այստեղ ապրում եմ» ֆոտո և հեռուստաաշխատանքների մրցույթ ենք հայտարարել: Եվրասիայի լրագրողներից յուրաքանչյուրը կարող է այս թեմայով իր աշխատանքն ուղարկել: Ողջ սեպտեմբեր ամիսը կաշխատի ընտրական հանձնաժողովը, իսկ ֆորումի ընթացքում նախատեսվում է նոն-ստոպ ռեժիմով քննարկում, մինչև հայտնի կդառնան «լավագույն սյուժե», «լավագույն լուսանկար» անվանակարգերի հաղթողները: Այս մրցույթը կօգնի մասնակիցների աչքերով իմանալ, թե ինչպես են ապրում մարդիկ Եվրասիայի տարբեր երկրներում:

-Իսկ որո՞նք են չափորոշիչները:

-Միայն որակն ու տաղանդը: Ինձ թվում է՝ բոլոր մրցույթներում ցանկացած առաջադրված չափորոշիչ, շրջանակ, սահմանափակում ու ուղղություն անմիջապես հատուկ պատվեր է ստեղծում: Իսկ մենք ջանում ենք ամեն կերպ բացառել դա: Մենք երբեք չպետք է սահմանափակենք նկարչին ինչ-որ շրջանակներով:

Ընդհանրապես, ողջ համաժողովը նվիրված է մի մեծ հիմնախնդրի՝ ԶԼՄ-ներում առկա նորարարություններին ու արվեստին: Մեզ բոլորիս պետք են նոր մեդիա-նախագծեր: Որովհետև զանգվածային լրատվամիջոցներն արդեն զգում են ճգնաժամը: Գերմանիայում ամեն տարի 20, իսկ Անգլիայում 15 տոկոսվ նվազում են թերթերի տպաքանակները: Դրա փոխարեն մեծանում է Համացանցի դերն ու չափերը: Օրինակ, «Թայմս» օրաթերթի տպաքանակը 800 հազար է, իսկ դրա ինտերնետ-օգտվողների թիվը 800 հազար միլիոնի է հասնում:

Պետերբուրգի համաժողովին էլ կհավաքվեն լավագույն ինտերնետագործները, որպեսզի խոսեն ճգնաժամից դուրս գալու մասին: Դրան էլ կնվիրենք մեր նիստերից մեկը՝ «Մուլտիմեդիա, նոր ձևաչափ, երկխոսության նոր ձևեր» թեմայով: Բացի այդ, կքննարկվեն «Հետխորհրդային տարածքի և Եվրամության ԶԼՄ-ների կարծրատիպերը» թեման: Մենք ցանկանում ենք այս տարի Պետերբուրգ հրավիրել երկու երիտասարդ լրագրողի Ադրբեջանից և Հայաստանից, որպեսզի Էրմիտաժի պատերի ներսում նրանք խոսեն իրենց, այդ թվում և մեզ հուզող հարցերի շուրջ: 

Երիտասարդ լրագրողների համար իրենց վարպետության դասերը կանցկացնեն ժամանակից հեռուստալրագության հեղինակավոր դեմքերը, ինչպիսիք են Լև Նիկոլաևը, Անատոլի Լիսենկոն, Իգոր Շադխինը, Դարիգա Նազարբաևան:

Ահա այս ամենն էլ կլինի մշակույթների երկխոսությունը: Միաժամանակ մենք կստանանք մեր մայրցամաքի, հատկապես հետխորհրդային տարածքի ընթացքի ողջ իրական ներկապնակը:

-Երկխոսության մեջ իրար միացնողն այնուամենայնիվ ռուսերե՞նը կլինի:

-Ընդհանրապես համաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենն ու անգլերենը: Բայց, իհարկե, ավելի շատ դեպքերում՝ ռուսերենը: Թեպետ այստեղ դրված չէ այս կամ այն լեզվի կիրառումը: Ռուսաստանի այսօրվա երիտասարդությունը շատ լավ է տիրապետում նաև անգլերենին: Այ բոլորն ասում են՝ հսկայական է Ռուսաստանը, մեծամասամբ Ասիայում է գտնվում, ձեզ մոտ, իբր, աշխարհագրությունն ասիական է: Բայց չէ որ Խաբարովսկի կամ Նախոդկայի բնակիչը նույնքան եվրոպացի է, որքան Սանկտ Պետերբուրգի, Վարշավայի ու Բեռլինի բնակիչը:

Ռուսաստանն այն տարածքն է, որտեղ կորչում են աշխարհագրական հասկացությունները: Եվ այն, որ մենք ձգված ենք Բալթիկ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս, դեռ չի խոսում այն մասին, թե մենք ասիացիներ ենք: Նրանց մոտ չափազանց ուժեղ են ազգային ավանդույթները, բայց նրանք ապրում են եվրոպական կանոններով: Այնտեղ խորհդարանի եվրոպական մոդել է գործում, եվրոպական համակարգին են պատկանում հասարակական արժեքները:

- Կրկին «Մշակույթների երկխոսության» մասին: Լրագրությունը պատկանու՞մ է մշակույթի ոլորտին ու դրա խնդիրներին, թե այն, այնուամենայնիվ, քաղաքական գործիք է:

-Լրագրությունն, իհարկե, նաև քաղաքական գործիք է: Սակայն նրա խնդիրը ողջ աշխարհում տեղի ունեցածը նկատելն է, այն գրառելն ու անաչառ կերպով հանրությանը ներկայացնելը: Ամենակարևորն այն է, որ բացի պատասխանատվություն և հանրային նշանակություն բառերից, լրագրությունը տարբեր մշակույթներ է միավորում: Իր այս գործունեությամբ լրագրությունը շատ դեպքերում նոր մշակույթ է ձևավորում: Իսկ դա նշանակում է, որ այն համաշխարհային մշակույթի մշտապես նորացվող մասն է հանդիսանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին: