480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+4
Եղանակը Երևանում
Հայ
Անդրեաս Շոքենհոֆ. Հարավային Կովկասի ստատուս-քվոն չի փոփոխվի դեռ մի քանի տասնամյակ
15:43
29 Հուլիսի 2009

- Պարոն Շոքենհոֆ, Ռուսաստանի Դաշնությունում միանշանակ չընդունվեց  Եվրոպական միության վերջին քաղաքական նախագծերից մեկը՝ «Արևելյան գործընկերությունը»։ Ինչու՞, ըստ Ձեզ, հարկ եղավ հետխորհրդային տարածքում ձևավորել նոր քաղաքական միություն, որը որոշ ռուսաստանյան վերլուծաբաններ արդեն անվանել են «ԱՊՀ-ին զուգահեռ»։

- Մոտ մեկ տարի առաջ ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը Եվրամիության (ԵՄ) համար առանցքային նախագծերից մեկը կդառնա։ Բայց պետք է ասել, որ դրանով չի ստեղծվում պետությունների նոր միություն, այլ միայն ակտիվացվում է ԵՄ՝ արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը հարևան երկրների հետ, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Առավել ևս, պետք չէ դիտարկել «Արևելյան գործընկերությունը» որպես ԱՊՀ-2։

«Արևելյան գործընկերությունը» մի քանի նպատակներ ունի, որոնցից գլխավորը օժանդակության ցուցաբերումն է Եվրամիության արևելյան հարևան երկրներում կայունության ապահովմանը։ ԵՄ համագործակցությունն այդ երկրների հետ թույլ է տալիս դրականորեն ազդել այդ տարածաշրջանում սոցիալ-քաղաքական գործընթացների վրա և աջակցել այդ երկրների ինտենսիվ հաղորդակցմանը Եվրոպական միությանը:  

«Արևելյան գործընկերության» մեխանիզմների միջոցով Եվրոպական միությունը կարող է ներդրումների ճանապարհով տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր պահպանել գործընկեր երկրներում։ Եվրոպական գործընկերների հետաքրքրությունն են առաջացնում ներկայումս, առաջին հերթին, երեք տեսակի նախագծեր՝ ճանապարհային, հեռահաղորդակցական (կապի տարբեր տեսակներ) և էներգետիկ նախագծեր՝ ներառյալ էներգատրանզիտը։

- Այսօր ռուսաստանյան քաղաքական գործիչները և փորձագետները շատ են խոսում «Արևելյան գործընկերության» ծրագրերի հակառուսական ուղղվածության մասին։ Որքանո՞վ են արդարացված նման պնդումները։

- Ես անհիմն եմ համարում որոշ ռուսաստանյան քաղաքական գործիչների և փորձագետների այն պնդումները, թե «Արևելյան գործընկերության» ծրագրերն ուղղված են Մոսկվայի դեմ։ Հակառակը՝ «Արևելյան գործընկերությունը» պետք է լրացնի համագործակցությունը ԵՄ և Ռուսաստանի միջև, ինչն արդեն տեղի է ունենում Գործընկերության և համագործակցության պայմանագրի շրջանակներում, ինչպես նաև չորս տարածքների հայեցակարգի շրջանակներում՝ տարածաշրջանային համագործակցության կոնկրետ նախագծերով։

Ներկայումս Ռուսաստանի ազդեցությունը որոշ նախկին խորհրդային հանրապետությունների վրա նկատելիորեն նվազում է։ Բայց Եվրոպական  միությունը չի կարող առանց արտաքին օժանդակության թողնել Արևելյան Եվրոպայի և Կովկասի հետխորհրդային պետությունները։ Դա խելամիտ չէր լինի հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Առանց այս տարածաշրջանում՝ Եվրոպայի արևելյան սահմանին աջակցության խնդիրները կսրվեին և, համապատասխանաբար, կմեծանար իրավիճակի ապակայունացման ռիսկը։ Այդ խնդրի հաղթահարման համար Եվրամիության և ԵՄ ու Ռուսաստանի միջև ընկած հետխորհրդային հանրապետությունների զարգացման մակարդակների համահարթեցման համար ձևավորվեց «Արևելյան գործընկերության» մոդելը։

- Դուք ասում եք, որ «Արևելյան գործընկերությունը» Եվրոմիության նախագիծ է։ Սակայն ռուսաստանյան հասարակական կարծիքը համոզված է, որ այդ նախաձեռնությունը պատկանում է Վաշինգտոնին։

- Ես բացարձակապես վստահ եմ, որ «Արևելյան գործընկերության» գաղափարի հետևում կանգնած չեն Միացյալ Նահանգները։ Զանգահարեք Նյու Յորք, հարցրեք ամերիկացի փորձագետներին և քաղաքագետներին, թե ինչ է «Արևելյան գործընկերությունը», և նրանք Ձեզ չեն պատասխանի, քանի որ իրենք, լավագույն դեպքում, շատ աղոտ պատկերացում ունեն այդ մասին։ Բայց որևէ զարմանալի բան չկա. ամերիկացիները բոլորովին այլ գլոբալ քաղաքական կատեգորիաներով են մտածում։ Եվ «Արևելյան գործընկերությունը» բոլոր առումներով Եվրոպական  միության քաղաքական նախաձեռնությունն է։

- Կարելի՞ է, արդյոք, սպասել, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը կարող են համագործակցություն ծավալել «Արևելյան գործընկերության» նախագծի մի մասով։

- Իմ կարծիքով՝ այսօր չկան այնպիսի օբյեկտիվ պատճառներ, որոնք կարող են խանգարել Ռուսաստանին աջակցել «Արևելյան գործընկերության» գաղափարին։ Դա ընդգծեց նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևը ԵՄ-Ռուսաստան մայիսյան գագաթնաժողովին։ Եվ Եվրամիությունը, և Ռուսաստանը դժվար թե շահագրգռված լինեն իրենց սահմանների անկայունությամբ։ Թուրքիայի հետ մեկտեղ Ռուսաստանը հրավիրված է ակտիվ մասնակցություն ունենալ «Արևելյան գործընկերության» ծրագրին, և կարող է իր շահն ունենալ ԵՄ մտադրություններից։ Համագործակցության նման ձևերը Ռուսաստանի, Եվրամիության և ԵՄ-ին չպատկանող այլ պետությունների միջև արդեն գոյություն ունեցել են հյուսիսային փոփոխության եվրոպական քաղաքականության շրջանակներում Բալթիկ ծովի տարածաշրջանում։ Ես անկեղծ ողջունում եմ այն, որ Մեդվեդևն ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը համատեղ նախագծերին մասնակցելու վերաբերյալ։

- «Արևելյան գործընկերություն» նախագծում առաջարկվում է ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասի պետություններին։ Ռուսաստանի համար այսօր արդիական է այս տարածաշրջանում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, նոր պետական կառույցների միջազգային ճանաչման թեման։ Հնարավո՞ր է, արդյոք, վրացական նախկին ինքնավարությունների ինքնիշխանության ճանաչումը Եվրամիության կողմից։

- Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասի նեկայիս ստատուիս-քվոն չի փոփոխվի դեռ մի քանի տասնամյակ։ Կարծում եմ, որ տեսանելի ապագայում չի կարելի սպասել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչում Եվրոպական  միության երկրների կողմից։ Ի դեպ, նկատենք, որ առայսօր Մոսկվայի՝ ՀԱՊԿ կամ Շանհայի կազմակերպության մասով դաշնակիցներից և ոչ մեկը չհետևեց ռուսաստանյան օրինակին և չճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։

- Կարո՞ղ են, արդյոք, Աբխազիան և Հարավային Օսեթիան մասնակցել «Արևելյան գործընկերությանը»։

- Ես կարծում եմ, որ վերոնշյալ պատճառներով մոտ ժամանակներս բացառվում է Եվրոպական միության համագործակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ԵՄ՝ «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում։

Զրուցեց Անդրեյ Սերենկոն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։