485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքացիների կողմից սեփական իրավունքները չիմանալը պայմանավորված է Հայաստանում «իրավական նիհիլիզմի» առկայությամբ
16:27
28 Հուլիսի 2009

Ի՞նչ բնույթի բողոքներ են ավելի շատ ստացվում և ո՞ր ոլորտներն ամենից շատ բարեփոխումների կարիք ունեն:

Ա. Հարությունյան – Ողջ օրենսդրական համակարգը մեկ ամբողջություն է, որի բոլոր բաղադրիչ օղակները փոխկապակցված են և փոխպայմանավորված, չկան առանձին ոլորտներ, որոնք առանձին-առանձին մշակման կարիք ունեն: Սակայն մեր ստացած  բողոքներում հիմնականում դժգոհություններ են հնչում դատական համակարգի, իրավապահ մարմինների հասցեին, որոնք հաճախ իրենց գործողություններ են թույլ տալիս, որոնք չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային. բողոքներ են ստացվում մունիցիպալ մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի գործունեության հասցեին, ստացվում են նաև սեփականության, աշխատանքի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների իրավախախտումների հետ կապված բողոքներ:

«Նովոստի-Արմենիա»  - Որքանո՞վ է արդյունավետ թրաֆիքինգի դեմ պայքարին և դրա զոհերի վերականգնմանն ուղղված աշխատանքը: Թրաֆիքինգի քանի՞ դեպք է գրանցվել Հայաստանում 2009 թ.-ի ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ:

Ա. Հարությունյան – Թրաֆիքինգի խնդիրը Հայաստանում հրատապ խնդիր է: Իմ ունեցած տվյալների համաձայն՝ թրաֆիքինգին վերաբերող բողոքների թիվը չի աճել նախորդ տարվա համեմատ: Սակայն թրաֆիքինգի փաստով բողոքների թվի բացակայությունը կամ չնչին լինելը չեն արտացոլում այս հարցի շուրջ երկրում գոյություն ունեցող իրական իրավիճակը

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռնարկել՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից քննչական մարմինների գործունեության կատարելագործման նպատակով, և ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում զանգվածային խախտումների դեպքում:

Ա. Հարությունյան -  Հայաստանում Օմբուդսմենի ինստիտուտի գործունեությունը բարդացած է նրանով, որ այն ստիպված է պաշտոնյաների իրավախախտումների հետ կապված հարցերը լուծել հենց պաշտոնյաների միջոցով: Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդարային տարածքի մյուս երկրներում, միշտ դժվար է համոզել պաշտոնյային, որ նա ճիշտ չէ: Մենք պատրաստում ենք զեկույցներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քննչական մարմինների գործունեության կատարելագործման վերաբերյալ, այդ թեմայով անցկացնում ենք սեմինարներ և մամուլի ասուլիսներ, դիմում ենք համապատասխան պետական մարմիններին, օգտագործում ենք մեր հնարավորությունների ողջ պաշարը, սակայն մեր  ձեռնարկած միջոցների համեմատ արդյունքները շատ քիչ են:

«Նովոստի-Արմենիա» - Ծրագրվու՞մ է, արդյոք, Հայաստանում անցկացնել կրթական միջոցառումներ՝ իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական գիտակցության բարձրացման նպատակով, և եթե այո, ապա հատկապես ի՞նչ միջոցառումներ են անցկացվում:

Ա. Հարությունյան – Մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ, կազմակերպում ենք սեմինարներ, դասախոսություններ: Այլ բան է, որ մեր ռեսուրսների սահմանափակությունը թույլ չի տալիս ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը: Սակայն մենք շարունակում ենք աշխատել, բանակցություններ վարել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ հանրապետության հանրակրթական հաստատություններում համապատասխան առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով:

«Նովոստի-Արմենիա» - Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը երկրի քաղաքացիներին տրամադրու՞մ է փաստաբանական խորհրդատվություններ և իրավական պաշտպանություն: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավական պաշտպանության որակի և հասանելիության ոլորտում տիրող իրավիճակը:

Ա. Հարությունյան – Փաստաբանական խորհրդատվություններն Օմբուդսմենի ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններից է, և եթե նույնիսկ ստացվող բողոքները կապված չեն մեր մանդատի հետ, մենք միշտ քաղաքացիներին տրամադրում ենք համապատասխան խորհրդատվություն: Իրավական պաշտպանության որակի և հասանելիության վերաբերյալ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիների կողմից սեփական իրավունքների չիմանալը պայմանավորված է ոչ թե իրավական պաշտպանության հասանելիության բացակայությամբ, այլ ավելի շուտ՝ երկրում «իրավական նիհիլիզմի» առկայությամբ: Մարդիկ համոզված են, որ սեփական իրավունքներն իմանալը չի ապահովի պաշտպանություն, մեզ մոտ գործում են փոքր-ինչ այլ մեխանիզմներ, որոնցից լայնորեն օգտվում են ոչ միայն մեր քաղաքացիները, այլև գրեթե ողջ հետխորհրդային տարածքի քաղաքացիները: Եթե իրավապահ մարմիններն ու դատական համակարգը աշխատեն այնպես, ինչպես պետք է աշխատեն, ապա մարդիկ կցանկանան իմանալ սեփական իրավունքները:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումը՝ մասնավորապես 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտյալների ազատ արձակման համատեքստում:

Ա. Հարությունյան – Ընդհանուր առմամբ ես հակված չեմ գնահատել համաներումը բացառապես 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների քրեական գործով դատապարտյալների ազատ արձակման համատեքստում:

Համաներումը միշտ մարդկային քայլ է, և ես այն դրական են գնահատում: Սակայն որպես օմբուդսմեն՝ ես կարծում եմ, որ հասարակության համախմբման տեսակետից ավելի ճիշտ կլիներ կիրառել համաներումը 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների քրեական գործով բոլոր դատապարտյալների նկատմամբ:

Սակայն, միաժամանակ, գոյություն ունի հարցի իրավական կողմը, կան քրեական հոդվածներ, որոնց վրա պարզապես ճիշտ չէ տարածել համաներումը, եթե անգամ նման հոդվածներ են կիրառվել մարտյան իրադարձությունների գործով դատապարտվածների նկատմամբ: Պետք չէ մոռանալ, որ այդ հոդվածներով պատիժ են կրում տասնյակ այլ մարդիկ: Այլ հարց է դատավճռի, արարքի դասակարգման հետ անհամաձայնությունը, սակայն սա այլ իրավական ընթացակարգ է, որն այլ  գործողություններ է պահանջում: Դատական ակտը կարող է բողոքարկվել ավելի բարձր դատական ատյանում՝ ընդհուպ մինչև Ստրասբուրգի դատարան:

«Նովոստի-Արմենիա» - Օմբուդսմենի գրասենյակը վերահսկու՞մ է դատապարտյալների՝ համաներմամբ ազատ արձակման գործընթացը, և ստացվե՞լ են, արդյոք, բողոքներ դատապարտյալներից համաներման կապակցությամբ:

Ա. Հարությունյան – Օմբուդսմենի ինստիտուտը վերահսկում է համաներման կիրառումը բացառապես համապատասխան բողոքի առկայության դեպքում, իսկ նման բողոքներ դեռևս չեն ստացվել:

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է ակտիվ օբմուդսմենի մասնակցությունը հայկական բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների դեմ պայքարում: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ա. Հարությունյան – Ոչ կանոնակարգային հարաբերությունները բանակում մեծ խնդիր է, և, ցավոք, մեր բանակում այդ խնդրի հետ կապված իրավիճակը բավարար չէ: Այս երևույթի դեմ պայքարի նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ակտիվացնում է երկրի մարզերում մոնիտորինգային գործունեությունը: Սակայն հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությունն և ներգրավվածությունը գործընթացին, քանի որ խնդիրը, իսկապես, մեծ է, և մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք արմատախիլ անել այդ երևույթը: Մենք շատ բողոքներ ենք ստանում բանակում իրավախախտումների վերաբերյալ, և այս ոլորտում նախորդ տարվա համեմատ իրավիճակը չի փոխվել:

«Նովոստի-Արմենիա» - Այդ համատեքստում որքանո՞վ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը կօժանդակի զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

Ա. Հարությունյան – ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է միայն մեկ օմբուդսմենի առկայությունը, սակայն հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Օմբուդսմենի ինստիտուտի շրջանակներում հիմնադրվել է ռազմական հարցերով խորհրդականի հատուկ հաստիք, որը, ըստ էության, ամբողջությամբ կատարում է ռազմական օմբուդսմենի գործառույթները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։