483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բակո Սահակյան. Չի կարելի Ղարաբաղի վերաբերյալ որոշում կայացնել առանց Ղարաբաղի
18:19
13 Հուլիսի 2009

Կրկին ակտիվացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մոսկվայում հուլիսի 17-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որը հիմնականում կառնչվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստվում են հակամարտող կողմերին ներկայացնել իրենց վերջին առաջարկությունների նոր տարբերակը: Սրա և հակամարտության կարգավորման հեռանկարների մասին է խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:

- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ստեղծված ներկայիս մթնոլորտը, հատկապես 2008 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած օգոստոսյան դեպքերից և Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո։

- Մայնդորֆյան համաձայնագրի վերաբերյալ ունեցած մեր պաշտոնական տեսակետն արտահայտելու հնարավորություն ես ունեցել եմ։ Անշուշտ, մենք ողջունում ենք միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների բոլոր ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է արագ վերականգնմանն ու ղարաբաղյան հակամարտության հարցում վերջնական խաղաղության հասնելուն։

Միաժամանակ մենք միշտ ընդգծում ենք, որ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը, հարաբերական բնույթ է կրում, և մեր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի նմանատիպ փաստաթղթերը և առհասարակ ցանկացած նախաձեռնություն համաձայնեցված լինի մեզ հետ, և ավելին, որպեսզի դա անպայման տեղի ունենա մեր մասնակցությամբ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք օրերս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ տեղեկատվությունը։

- Մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք։ Ցանկացած բանակցությունների նախաշեմին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նման տեղեկատվություններ լինում են, բայց դրանք հիմնականում իրականությանը չեն համապատասխանում։  

Ավելին, կողմերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերջին ժամանակներում հայտարարություններ են անում և ընդգծում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է վերջնական խաղաղության կամ որոշման հասնելու համար։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ որևէ համաձայնագիր չի կարող իրականացվել առանց Ղարաբաղի մասնակցության։ Մեզ շատ է ուրախացնում այն, որ այսօր պաշտոնական անձինք առանձին կամ Մինսկի խմբի հետ համատեղ նման հայտարարություններ են անում, և Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո արված վերջին մեկնաբանությունը հաստատում է ասածս։

- Տեսնում է, արդյո՞ք, պաշտոնական Ստեփանակերտը որևէ առաջխաղացում բանակցային գործընթացում, և որքանո՞վ է հաշվի առնվում ղարաբաղյան կողմի կարծիքն այդ գործընթացում։

- Ասել, թե մեր կարծիքն արհամարհվում է, սխալ կլիներ։ Դուք նկատել եք, որ վերջին շրջանում, երբ համանախագահները տարածաշրջանում են լինում, նրանք անպայման այցելում են մեր հանրապետություն։

Բնականաբար, դա շփման սխալ ձև է, և մենք չենք կիսում նման մոտեցումն ու նման շփումը մեզ հետ, բայց նկատի ունենալով այն, որ վերջին ժամանակներում մենք առհասարակ որևէ հարաբերություններ չենք ունեցել, ես կարծում եմ, որ սա Մինսկի խմբի՝ Ստեփանակերտի հետ նույնիսկ թող ոչ անմիջական երկխոսություն վարելու փորձ է, սակայն ներկայիս իրականությունը որևէ կերպ ուրվագծելու և հանուն անաչառության պետք է նշել, որ Մինսկի խումբը որոշակի քայլեր է անում։ Նրան խանգարող միակ բանը, ինչպես ինքն է ասում, ադրբեջանական քաղաքական ղեկավարության վարքն է։    

- Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Մասնավորապես, ի՞նչ բացատրություն կարելի է տալ ոչ միանշանակ հայտարարություններին, որոնցով երբեմն հանդես են գալիս ՄԽ համանախագահները։

- Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբը չի սպառել իր հնարավորությունները։ Սա միակ միջազգային կազմակերպությունն է, որն այդքան խորությամբ է ծանոթ իրավիճակին, և այսօր Մինսկի խումբը զուգահեռ նաև դիտարկում է անցկացնում շփման գծում։

Սա շատ կարևոր աշխատանք է, և այս առումով մենք համագործակցում ենք նրանց հետ և օժանդակում, որպեսզի այդ գործը որոշակի հաջողություններով պսակվի։Բայց Մինսկի խումբը պետք է նոր միջոցներ կիրառի, այդ թվում՝ օգտագործի իր մանդատն այն ուղղությամբ, որպեսզի իջեցնի ադրբեջանական քաղաքական ղեկավարության ագեսիվությունը և դրանով իսկ կառուցողական երկխոսության հնարավորություն ընձեռի բոլոր կողմերին։Մենք միմյանց հետ նմանատիպ քննարկումներ ունեցել ենք, և նմանատիպ հարց էլ ես բարձրացրել եմ ԵԱՀԿ գործող նախագահի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում, և ես հույս ունեմ, որ այդ հարցը ոչ միայն լսված կլինի, այլ նաև նրանց կողմից որոշակի քայլեր կձեռնարկվեն լիաձևաչափ բանակցային գործընթացի վերականգնման համար։

- Ըստ ձեզ, դա ե՞րբ կլինի։ 

- Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վարքը՝ չեմ կարծում, որ դա կարող է լինել մոտ ժամանակներում։

- Համանախագահներից ակնկալո՞ւմ եք արդյոք թարմ նախաձեռնություններ, որոնք կարող են ապահովել կարգավորման ճեղքումը, հատկապես, վերջին ժամանակների այն տեղեկատվության համատեքստում, որ համանախագահները հանդես են եկել կարգավորման նոր նախաձեռնություններով։

- Մենք նկատում ենք, որ Մինսկի խումբը նոր գաղափարների և առաջարկությունների որոնման ճանապարհին է, բայց և միաժամանակ մեր հանդիպումներում մենք ընդգծում ենք, որ նրանց ցանկացած փորձը չի կարող տրամաբանական ավարտին հասցվել այն պարզ պատճառով, որ մենք չենք մասնակցում ոչ որոնումներին, ոչ էլ անմիջական բանակցություններին։

- Ղարաբաղյան կողմի համար ընդունելի՞ է արդյոք հակամարտության կարգավորման այն տարբերակը, որը նախատեսում է դրա հետևանքների վերացումը մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի իրավական ամրագրումը։   

- Այն, ինչ անում ենք մենք, մեր ողջ կյանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումը և նրա զարգացման դինամիկան ու մեր ջանքերն ուղղված են ձեռք բերվածի իրավական ամրագրմանը։ Բայց ինչի մասին էլ մենք խոսենք, եթե խոսքը այնպիսի միջազգային կազմակերպությունների մասին է, ինչպիսին ՄԱԿ-ն է, եվրոպական կառույցները, ապա այդ ամենը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ մենք կդառնանք այդ միությունների լիիրավ անդամներ և հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր ձեռքբերումները որպես բանակցություների լիիրավ անդամ, և  հենց այնտեղ էլ փորձել ամրագրել այս տարիների ընթացքում ձեռք բերված անկախությունը։

- Հակամարտության կարգավորման ուժային տարբերակի հնարավորություն տեսնու՞մ եք։

- Այս առումով մեր հայտարարություններում մենք միշտ նշում ենք, և միջազգային հանրությունը համոզվել է, որ այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ամեն կերպ հաստատելով իր ձգտումը դեպի խաղաղ կարգավորում, անում է ամենը՝ խնդրի լուծման ուժային տարբերակից խուսափելու համար։ Բայց դժբախտաբար այստեղ մենք կրկին բախվում ենք Ադրբեջանին, ի դեմս ագրեսիվ տրամադրված պետության, որը կանոնավոր կերպով հայտարարում է հարցն ուժային ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Իհարկե, մենք աշխատում ենք այս ուղղությամբ, և այստեղ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի ագրեսիվ տրամադրվածությունը։ Ավելին, դա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օգտագործվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ, ինչը որևէ կերպ չի կարող ազդել մեզ վրա։

Մնալով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից՝ մենք միշտ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանն այս ձևով որոշի լուծել հիմնահարցը, ապա համապատասխան հակահարված կստանա։ Ես կարծում եմ՝ մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը տեսանելի հեռանկարում հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ։ Այդ նպատակին հասնելու համար ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը։

- Մենք կասկած չունենք Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունների անկեղծության առումով, և որ նա շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը կարգավորված լինի տեսանելի հեռանկարում։

Սակայն նկատի առնելով Ադրբեջանի որդեգրած այսօրվա դիրքորոշումը՝ մենք, ցավոք սրտի, չենք կիսում այն կարծիքը, որ տեսանելի հեռանկարում այս հարցը կարող է լուծված լինել։

Սակայն մենք հարգում ենք Ռուսաստանի և համանախագահ երկրների մասնակցությունը, որոնք ձգտում են հասնել հարցի լուծմանը տեսանելի հեռանկարում։

- Ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում Ռուսաստանի դերին հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցում։

- Մեծ հարգանքով, քանի որ հանուն անաչառության պետք է նշել, որ այս համաձայնագիրը, որի հիման վրա այսօր պահպանվում է նույնիսկ հարաբերական խաղաղությունը, այս ամենը ձեռք է բերվել Ռուսաստանի մասնակցությամբ։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես է այդ բոլորը տեղի ունեցել և հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի միջնորդական դերին։

- Ըստ ձեզ, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար իրավական հիմքեր գոյություն ունե՞ն, թե ոչ։

- Ես կարծում եմ, որ նույնիսկ ոչ մասնագետները, այլ պարզապես մարդիկ, ովքեր ծանոթ են ղարաբաղյան խնդրին, կարող են միանշանակ հաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը կիրականացվի բոլոր միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։

- Վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի ստեղծագործ մտավորականության այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդական դիվանագիտության այս այցերը։

- Կցանկանայի, որ հետևանքներն արդյունավետ լինեին։ Դժբախտաբար, ես պետք է նշեմ, որ արվում են այսպես կոչված «ժողովրդական դիվանագիտությունն» օգտագործելու փորձեր՝ միջազգային հանրությանը մեր հակամարտությունը որպես միջհամայնքային խնդիր ներկայացնելու համար։

Նմանատիպ մեկնաբանություններ են հնչել ադրբեջանական պատվիրակության մասնակիցների կողմից, և, իհարկե, կասեցվել են մեր կողմից որպես հերթական փորձ հակամարտության կարգավորմանը խանգարելու համար։ Դեպքերը որպես միջհամայնքային հարաբերություններ ներկայացնելու ցանկացած փորձ ասում է այն մասին, որ խնդրի լուծումը երկարաձգվում է ևս մի քանի տասնամյակով։

-Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդե՞լ է Ղարաբաղի տնտեսության վրա: Ինչպե՞ս են Լեռնային Ղարաբաղում դիմակայում այս խնդրին:

-Իհարկե, ազդել է, քանի որ մենք լրջորեն ինտեգրված ենք Հայաստանի տնտեսությանը և, բնականաբար, համաշխարհային ճգնաժամն անդրադարձել է նաև մեզ վրա: Մենք կենտրոնացնում ենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները, ջանում ենք նվազագույնի հասցնել ճգնաժամի ազդեցությունը: Ինչ-որ տեղ մեզ հաջողվում է, ինչ-որ տեղ դժվարությամբ է հաջողվում, սակայն մենք հույսներս դնում ենք սեփական ուժերի ու ռեսուրսների վրա:

Իհարկե, ճգնաժամը խորացնում է այն փաստը, որ մենք, ցավոք սրտի, այսօր ամբողջովին չենք օգտվում միջազգային կազմակերպությունների հնարավորություններից, սակայն ամեն դեպքում, որոշակի ջանքեր գործադրելով՝ մենք լուրջ ցնցումներ չունեցանք:

Հուսով ենք, որ հետագայում կկարողանանք ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հացնել:

-Ինչպիսի՞ խոշոր տնտեսական նախագծեր են իրականացվում Ղարաբաղում: Օտարերկյա ներդրումների ներգրավման համար ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նոր հայեցակարգ է մշակում, թեպետ պետք է նշել, որ մեր տնտեսությունը և ներդրումային դաշտն ընդհանրապես բոլոր այս տարիների ընթացքում բավականաչափ ազատական է: Այդ են վկայում այս տարիների ընթացքում օտարեկրյա ներդրումներ ներգրավելու համար արված  առաջարկությունները և դա են ընդգծում հենց իրենք՝ ներդրողները:

Մենք այսօր իրականացնում ենք տարբեր գործողություններ, որոնք դաշտն էլ ավելի ազատական կդարձնեն՝ օտարերկյա ներդրումների համար պայմաններ ստեղծելով: Մեր կողմից տարվում են նման աշխատանքներ, և այդ առումով արդեն իսկ հասել ենք որոշակի հաջողությունների: Բնականաբար, սա այնպիսի գործընթաց է, որ մենք անընդհատ ինչ-որ նոր որոշումներ պետք է կայացնենք ներդրողների համար հնարավորությունները թեթևացնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։