484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացման լավ հեռանկարներ կան Հայաստանում
12:01
25 Հունիսի 2009

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն իրենից 17 իրավաբանական անձից բաղկացած միություն է ներկայացնում: Մենք զբաղվում ենք կապերի հաստատմամբ և ընդլայնմամբ, մասնակցում ենք երկրի զբոսաշրջային կյանքին, մշակում ենք օրենսդրական առաջարկներ: Մեր նպատակն է աջակցել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Մենք ողջ աշխարհում գործընկերներ ենք փնտրում՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման համար:

Մեր խոշորագույն գործընկերներից է Ռուսաստանի տուրարդյունաբերության միությունը, որի հետ մենք համագործակցության մասին պայմանագիր ենք կնքել, որի կետերից մեկը, մասնավորապես, զբոսաշրջիկների փոխանակում է նախատեսում:

Մենք մեր խնդիրն ենք համարում այն երկրների հետ աշխատելը, որոնք զբոսաշրջիկների համաշխարհային խոշորագույն դոնորներ են: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Չինաստանը, և նրանք զբոսաշրջիկների մեծ քանակություն են մատակարարում այլ երկրներ:

Մեզ շատ է հետաքրքրում ռուսական շուկան, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է ծաղկում Թուրքիան ռուս զբոսաշրջիկների հաշվին: Թուրքիան զբոսաշրջային բիզնեսով տարին ավելի քան 21 միլիարդ դոլար է վաստակում, այդ գումարի կեսը ռուսական փողերն են: Օգտագործելով Թուրքիայի փորձը, Ռուսաստանի հետ բազմադարյա բարեկամության և ռազմավարական գործընկերության փաստի առկայությամբ, կարելի է ռուս զբոսաշրջիկներ և գումարների մեծ հոսքեր ներգրավել, ինչը թույլ կտա վերածնել հայկական տնտեսությունը:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը պարբերաբար այդ ոլորտը որպես հեռանկարային է դիտում:

Ռ. Մինասյան – Պետությունը հռչակել է զբոսաշրջությունը՝ որպես հանրապետության տնտեսության հեռանկարային ուղղություններից մեկը: Դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է շատ և ջանասիրաբար աշխատել:

Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր երկիր է: Իր պատմական անցյալում Հայաստանը վերապրել է քաղաքակրթության բոլոր փուլերը, ինչը չի կարելի ասել շատ այլ երկրների մասին: Բացի այդ, հայերը բարյացակամ և հյուրընկալ ժողովուրդ են: Մենք շատ հետաքրքիր մշակութային հուշակոթողներ և գեղատեսիլ բնություն ունենք: Զբոսաշրջիկներին գրավում է հայ ժողովրդի՝ ցանկացած պայմանում կենսունակ լինելու ֆենոմենը, առեղծվածներով լի պատմությունը:

Հարցն այս ամենը ճիշտ մատուցելու մեջ է: Այս խնդիրն առաջացել է Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո, քանի որ ԽՍՀՄ-ի գոյության ժամանակ զբոսաշրջիկներն այցելում էին ԽՍՀՄ, իսկ դրա փլուզումից հետո անհրաժեշտ դարձավ Հայաստանը ներկայացնելու նոր մեթոդներ և ձևեր գտնելը:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար:

Ռ. Մինասյան – Առաջին հերթին, անհրաժեշտ է ակտիվորեն արձագանքել նոր իրողությունների, զբոսաշրջիկների նոր սերունդների և նոր պահանջարկների վրա: Քանի որ այն, ինչ գրավում էր զբոսաշրջիկներին 20 տարի առաջ, այսօր արդեն չի գործում: Նոր մասնագետներ են անհրաժեշտ զբոսաշրջության ոլորտում, ովքեր գիտեն իրենց գործն ու սիրում են իրենց երկիրը: Քանի որ եթե մարդը չի սիրում իր երկիրը, այն գրավիչ չի համարում, ապա նա չի կարող այն արդյունավետ մատուցել:

Ավելի հանրահայտ են դառնում զբոսաշրջության ոչ ավանդական տեսակները՝ էքստրեմալ, մարզական զբոսաշրջությունը: Զբոսաշրջության պասիվ տեսակներն իրենց տեղը զիջում են ակտիվներին, և այս ամենի համար Հայաստանում կան բոլոր պայմանները: Իր տեղն աստիճաբանար զիջում է նաև զբոսաշրջության այսպես-կոչված հյուրանոցային տեսակը. մարդկանց ավելի հետաքրքիր է սերտորեն շփվել այն երկրի բնակչության հետ, որտեղ նրանք հանգստանում են, տեսնել, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են աշխատում, ինչի մասին են մտածում: Հատկապես հաշվի առնելով այն, որ շատ երկրներում ազգային առանձնահատկությունն աստիճանաբար կորսվում է:

Հայաստանում նաև բուժիչ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա: Մենք ունենք հանգստի գոտիներ, առողջարաններ: Բացի այդ, մենք ունենք բժշկական հաստատություններ, որոնք նույն մակարդակի ծառայություններ են տրամադրում, ինչ եվրոպականները, սակայն ավելի մատչելի գներով: Այսինքն, զբոսաշրջիկները հնարավորություն ունեն և բուժվել,  և կոփել առողջությունը Դիլիջանի և Ջերմուկի հանգստավայրերում:

Մենք շատ կցանկանայինք, որպեսզի ավելի շատ երիտասարդությունն այցելեր Հայաստան: Հայ և օտարերկրյա երիտասարդների միջև կապերի հաստատումը դրական կանդրադառնա երկրի ապագայի վրա:

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է Հայաստանը մրցունակ տարածաշրջանում՝ և գների, և զբոսաշրջային ծառայությունների որակի տեսակետից:

Ռ. Մինասյան – Խնդիրն, ավելի շուտ, ոչ թե այն է, որ մեզ մոտ թանկ է, այլ  որ գները չեն համապատասխանում ծառայություների որակին: Մենք պետք է աշխատենք ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Գումար վճարելով՝ զբոսաշրջիկները ցանկանում են դրա դիմաց որակյալ սպասարկում ստանալ, որը նրանց կբավարարի: Դժգոհ մնալով ծառայությունից՝ զբոսաշրջիկը երբեք չի վերադառնա այդ երկիր: Իսկ սպասարկման մակարդակի բարձրացման համար մեզ զբոսաշրջության ոլորտում որակյալ կադրեր են անհրաժեշտ:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք կարծում՝ կարո՞ղ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը որևէ կերպ ազդել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:

Ռ. Մինասյան – Իհարկե, ճգնաժամը չի կարող չանդրադառնալ զբոսաշրջության ոլորտի վրա: Սակայն որակյալ աշխատանքի դեպքում ճգնաժամը վտանգավոր չէ: Ճգնաժամի պայմաններում զբոսաշրջիկներն ամեն դեպքում այցելում են՝ չնայած կրճատում են երկրում մնալու իրենց ժամկետը, ասենք՝ 14-ից դարձնելով 7 օր: Անհրաժեշտ է բարձրացնել ներգնա զբոսաշրջության տուրօպերատորների աշխատանքի արդյունավետությունը, ակտիվորեն գովազդել Հայաստանն արտերկրում, հատկապես այն երկրներում, որոնք պոտենցիալ դոնորներ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
11 Դեկտեմբերի 2017
Լեգենդար Իրինա Սլուցկայան կմարմնավորի հայ աստվածուհու կերպարը «Ախթամար» շոուում. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան առաջին վարպետության դասն է անցկացրել Երևանում:
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին: