483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Միխայիլ Շվիդկոյ. «ԱՊՀ-ն միջմշակութային խնդիրների «գույքագրում» է պահանջում»
18:34
18 Հունիսի 2009

Հունիսի 18-ին Մոսկվայում Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հովանու ներքո տեղի կունենա «Միջմշակութային երկխոսություն. ԱՊՀ տարածքում հումանիտար համագործակցության զարգացման համակարգաստեղծ գործոն» միջազգային համաժողովը։ Այն կհավաքի միջմշակութային համագործակցության ոլորտի քաղաքական գործիչների և փորձագետների ԱՊՀ բոլոր երկրներից։ Համագործակցության երկրներում նմանատիպ առաջին համաժողովի անցկացման նպատակների և նշանակության մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմեց ՌԴ նախագահի՝ միջազգային  մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀՄՀ համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։

- Պարոն Շվիդկոյ, ի՞նչ է, Ձեր կարծիքով, իր մեջ ներառում միջմշակութային երկխոսություն հասկացությունը։

- Միջմշակութային երկխոսությունը միջազգային մշակութային համագործակցության նոր ձև է, որն առաջացել է ոչ ավելի, քան տասը տարի առաջ։ Ըստ էության՝ այն կապված է նոր մարտահրավերների հետ, որոնց առջև կանգնել է ժամանակակից աշխարհը։ Երկար ժամանակ մեզ թվում էր, որ մենք բոլորս նման ենք, մենք միանման ենք, այդ պատճառով էլ պետք է բարեկամություն անենք միմյանց հետ։ Այս պնդումը փոքր-ինչ պարզունակ է, բայց բավականին հայտնի է։ Այսօր պարզ է դարձել, որ մենք տարբեր ենք և պետք է ուղի գտնենք ոչ միայն մտքերի հարգալից փոխանակման, այլև Երկրի վրա հանդուրժողական մթնոլորտում համատեղ բնակության և համատեղ գործունեության համար։

Սա բավականին դժվար է։ Ավելի հեշտ կլիներ իրողությունն ընկալել այնպես, որ բոլորը նման են և հավասար, և այդ պատճառով էլ պետք է սիրեն միմյանց։ Իսկ ահա սիրել մեկին՝ հասկանալով, որ նա ուրիշ է՝ այլ  ձևով է մտածում որոշ բաների մասին, այլ արժեքներ, կողմնորոշումներ ունի, այլ պատկերացումներ ունի այն մասին, թե ինչն է լավ և ինչը՝ վատ, սա բավականին դժվար է։

Ժամանակակից կյանքի իրողությունն ու պրակտիկան մեր առջև դրել է այս խնդիրը։ Միջմշակութային երկխոսությունը, որը երբեմն մեկնաբանվում է նաև որպես միջքաղաքակրթական, կապված է կյանքի բազմազանության, բազմամշակութային աշխարհի հետ. չէ՞ որ աշխրահն այսօր շատ է բարդացել։ Այն դեպքում, երբ ակնհայտ են գլոբալիզացիայի միտումները, կան որոշակի գերիշխող տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական տարրեր, այնուամենայնիվ, հենց գլոբալիզացված աշխարհում բազմաթիվ ժողովուրդներ և երկրներ՝ իրենց ինքնությունը պահպանելու համար, պնդում են իրենց մշակութային, դավանաբանական ինքնատիպությունը։ Սա էլ է միջմշակութային երկխոսության շատ կարևոր տարրերից մեկը։

Բնականաբար, այս գործընթացները վերաբերում են ոչ միայն աշխարհին ընդհանրապես, այլև աշխարհի տարբեր տարածաշրջաններին։ Մարդիկ դժվարությամբ են փոխըմբռնման գալիս, անգամ եթե շատ տարիներ ապրում են կողք կողքի։ Մենք կարող ենք հայացք գցել Եվրոպայի կենտրոնում գտնվող այնպիսի երկրի վրա, ինչպես Բելգիան է, որը ցնցվում է տարբեր տեսակի կատակլիզմներից՝ սոցիալական և քաղաքական՝ վալոնների և ֆլամանդացիների միջև առկա հակամարտության պատճառով։ Լուրջ հակասություններ են այսօր շարունակում զարգացնել բազմաթիվ երկրներ, որտեղ միասնական պետականության շրջանակներում բնակվում են տարբեր ժողովուրդներ։ Ես արդեն չեմ խոսում Հյուսիսի և Հարավի հարաբերությունների, Արևելքի և Արևմուտքի հակամարտության մասին:

Բանն այն է, որ միջմշակութային երկխոսությունն ընդգրկում է մարդկային կյանքի ամենատարբեր կողմերը, այդ պատճառով այն բավականին բարդ է։ Դրանք և էթնիկական, և մշակութային, և կրոնական, և լեզվաբանական պահերի առնչվող բարդ բանավեճեր են։ Հաճախ միջմշակութային երկխոսության մեջ պետք է նկատի առնվի նաև այն, որ դրան մասնակցում են երկրներ, մարդիկ, հանրություններ տարբեր սոցիալական հնարավորություններով, որովհետև հարուստ Հյուսիսը և աղքատ Հարավը ներկայիս աշխարհի ավանդական բախումն է։ Բավական է հայացք գցել նույն Իտալիային` հասկանալու համար, որ նույնիսկ եվրոպական հասարակությունում, նմանատիպ զարգացած երկրներում միջմշակութային երկխոսությունը ծագում է և այսօր։

- Հետխորհրդային պետությունները տարբերվում են ոչ միայն մշակութային, այլև կրոնական արժեքներով։ Հնարավո՞ր է, արդյոք, միջդավանաբանական երկխոսությունը։

- Անշուշտ, ԱՊՀ-ի, նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացած նոր պետությունների համար այս պրոբլեմատիկան լիովին արդիական է։ Այն արդիական է նաև առանձին երկրների համար, որտեղ բնակվում են տարբեր ազգությունների և դավանանքի քաղաքացիներ։ Այս առումով Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի կամ Ղրղզստանի հասարակություններին մշտապես անհրաժեշտ է լինում մասնակցել միջդավանաբանական և միջմշակութային երկխոսությունների։ Այն բանից, թե ինչպես կտարվի երկխոսությունն ուղղափառություն դավանող մարդկանց և իսլամադավան մարդկանց միջև, շատ դեպքերում կախված է նաև Ռուսաստանի ամբողջականությունը։ Նման դիլեմա գոյություն ունի նաև Ուկրաինայում։

Բավական է հայացք գցել Ղրիմում ստեղծված ներկայիս իրավիճակին, որտեղ կրոնական տարբեր հայացքներ ունեցաղ թուրքալեզու և սլավոնալեզու քաղաքացիները գոյատևում են կողք կողքի և հաճախ՝ ոչ խաղաղ։ Կան այնպիսի խնդիրներ, երբ նույն հանրապետությունում բնակվում են տաջիկներ, ուզբեկներ և ղրղզներ, և միմյանց նկատմամբ հանդուրժողականության և այս կամ այն մարդկանց վարքի այս կամ այն դրդապատճառների ըմբռնման կարիք է զգացվում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ միջմշակութային երկխոսությունը նոր-նոր ոտքի կանգնող պետություններում հատուկ նշանակություն ունի։ 

- Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է ազդել միջմշակութային երկխոսության համաժողովի անցկացումը ԱՊՀ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վրա։

- Այստեղ հարկ է լուրջ մոտենալ նրան, թե ինչպես է պետք է զարգանա Անկախ պետությունների համագործակցությունն ընհանրապես: Եվ պետք է նկատի առնել, որ միջմշակութային երկխոսության, իսկ ավելի ճիշտ՝ դրա հաստատման խնդիրները և երկրների ներսում, և մեր երկրների միջև, զարգացման կարևորրագույն տարրերն են։

Այս տարրերը հնարավոր են միայն բազմաշակութային միջավայրի ըմբռնման դեպքում, որտեղ ամեն ինչ տեղի կունենա։ Նախկինում այս պրոբլեմատիկան չի բարձրացվել։ Նմանատիպ համաժողովն առաջինն է ԱՊՀ-ի համար։ Ինձ թվում է, որ այն լավ հարթակ է ներկայումս առկա ամենատարբեր խնդիրների «գույքագրում» անցկացնելու համար։ Սա կապված է մեր ընդհանուր պատմության, մեր անցյալի ըմբռնման հետ։ Եթե այս համաժողովի ընթացքում մենք կարողանանք նման «գույքագրում» անցկացնել,  ապա կկարողանանք հասկանալ, թե որ ուղիներով է պետք զարգանալ։

- Ի՞նչ համատեղ գործողություններ է առաջարկում Ռուսաստանը Համագործակցության երկրներին։

- Մեր ողջ համատեղ կյանքը ԱՊՀ-ում հենց  համատեղ գործողություններ են։ Միջմշակութային երկխոսությունն անդրադառնում է և տնտեսական, և քաղաքական կապերին, բայց մշակույթի, մարդասիրական համագործակցության ոլորտները, պակաս խնդրհարույց լինելով, այնուամենայնիվ, իրենց մեջ մի շարք խնդիրներ են պարունակում։ Այս առումով իր ակտիվ աշխատանքը մեկուկես տարի առաջ սկսած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործունեությունն ուղղված է մեր ընդհանուր ջանքերի կենտրոնացմանը ընդհանուր մշակութային տարածքի ձևավորմանը, մեր հարաբերությունների այն պահերին, որոնք փոխզիջում են պահանջում։

Այսպես, օրինակ, Երիտասարդ պատմաբանների ամենամյա սեմինարը միջպետական համագործակցության հենց այսպիսի օրինակ է, որն ուղղված է ընդհանուր լուծումների և ընդհանուր մոտեցումների մշակմանը մեր ընդհանուր պատմության հարցերի նկատմամբ։ Համագործակցության երկրների՝ նմանատիպ գործունեության ռազմավարություն մշակող հումանիտար համագործակցության հիմնադրամն ու խորհուրդն արդեն ակտիվորեն աշխատում են։ Նրանց կողմից արդեն ոչ առաջին տարին անցկացվող գիտական և ստեղծագործական մտավորականության ֆորումներն առավել ամբողջական են արտացոլում մեր երկրների մտավորականության՝ սերտ համագործակցության պահանջը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։