483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի հայ-թուրքական սահմանի բացման հարցում
13:29
08 Հունիսի 2009

Տիկին Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, ի՞նչ սպասումներ ունեք այդ կապակցությամբ։

Ա. Վարդանյան  - Ես ողջունում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայկական կողմի ձեռնարկած քայլերը։ Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի և բացի սահմանները, քանի որ դա համապատասխանում է նրա շահերին։ Հարևան երկրների միջև փակ սահմանները, իմ կարծիքով, աննորմալ երևույթ է։ Ընդ որում, սահմանի բացումը չպետք է կապվի որևէ այլ քաղաքական հարցի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։

Թուրքիան սահմանի բացման հարցը կապում է ղարաբաղյան խնդրի հետ, քանի որ Ադրբեջանի դաշնակիցն է։ Սակայն Անկարան պետք է ցուցադրի Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ իր հայտարարությունների նկատմամբ հավատարմությունն ու չպետք է ենթարկի իր պետական շահերը Ադրբեջանի շահերին։

Սահմանների բացման հարցը չպետք է նաև կապվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ։ Ես մտավախություններ չունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդ պլան կմղի Ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման գործընթացը։

Հնարավոր է՝ հայկական բնակչության մի մասը դեռ պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն պետական շահերն առաջնահերթությունների շրջանում պետք է առաջին տեղում դասվեն։ Հարաբերությունների կարգավորումը բարդ և երկար գործընթաց է, սակայն խնդիրը պետք է լուծվի, առաջին հերթին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների, փոխայցելությունների և հանդիպումների միջոցով։

«Նովոստի-Արմենիա» - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է նվազեցնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալները, իսկ Ադրբեջանինը, հակառակը, ավելացնել։ Արդյո՞ք դա չի հանգեցնի տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի խախտման։ Ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկում հայկական լոբբին նման որոշումը թույլ չտալու համար։

Ա. Վարդանյան  - Իսկապես, մեզ համար անսպասելի էր, որ նախագահ Օբաման առաջարկել է 2010 թ.-ին նվազեցնել Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման միջոցները՝ հասցնելով դրանք 30 միլիոն դոլարի՝ 2009 թ.-ին նախատեսված 48 միլիոնի դիմաց։ Ընդ որում, որպես ռազմական օգնություն՝ երկրին կտրամադրվի 4 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանին՝ 5 միլիոն դոլար։

Դա, իհարկե, սպառնում է խախտել Հարավային Կովկասի ռազմական հավասարությունը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մշտապես ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում։ Մենք նույնիսկ ծրագրում էինք հասնել նրան, որ Ադրբեջանը, որպես պոտենցիալ ագրեսոր, չստանա ռազմական օգնություն ԱՄՆ-ից՝ հաշվի առնելով ռազմատենչ հայտարարությունները։

Խոսքը մեծ գումարների մասին չէ։ Այստեղ ավելի կարևոր է հոգեբանական կողմը, քանի որ մի երկրին տրամադրվելիք օգնության ծավալի ավելացումը կարող է դիտարկվել որպես գործելու ազդանշան։

Հայկական լոբբին պետք է ակտիվ աշխատի, որպեսզի օգնությունը հավասար լինի։ Բացի այդ, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ևս ներառվի բյուջեի մեջ՝ հաշվի առնելով այն, որ բյուջեի նախագծում ԼՂՀ-ի մասին չի հիշատակվում։ Մեր կարծիքով՝ Ղարաբաղը, հատկապես, հումանիտար օգնության կարիք ունի։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր փուլում է ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձևի առաջխաղացումը։ Քանի՞ կոնգրեսական է արդեն միացել բանաձևին, ի՞նչ ակնկալիքներ կան։

Ա. Վարդանյան – Այս պահի դրությամբ թիվ 252 բանաձևին արդեն աջակցել է 125 կոնգրեսական։ Մենք ԱՄՆ հայկական համայնքի հետ շարունակում ենք այդ բանաձևի առաջխաղացմանն ուղղված աշխատանքը, աշխատում ենք համայնքների հետ, հուշում ենք, թե ինչպես նրանք կարող են ազդել իրենց համայնքը ներկայացնող կոնգրեսականների վրա։ Դեռևս հայտնի չէ, թե կներառվի՞, արդյոք, բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգի մեջ, սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։

Կարծիք կար, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահ Օբաման 1915 թ.-ի իրադարձությունները «ցեղասպանության» չանվանեց, ապա կոնգրեսականները ձեռնպահ կմնան բանաձևին աջակցելուց, սակայն այդ մտավախություններն անհիմն էին, և կոնգրեսականները շարունակում են հայտարարել իրենց աջակցության մասին։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր փուլում է գտնվում Վաշինգտոնում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շինարարությունը։

Ա. Վարդանյան – Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Թանգարանը տեղակայվելու է Սպիտակ տան անմիջական հարևանությամբ։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միայն հայերի համար չէ լինելու, քանի որ մենք գիտենք մեր պատմությունը՝ ի տարբերություն ամերիկացիների և երկրի հյուրերի։ Թանգարանի ցուցանմուշները ձևավորելիս՝ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաները, ինչպես աշխարհի բոլոր առաջատար թանգարաններում։ Թանգարանի կառուցումը ֆինանսավորում են տարբեր կազմակերպություններ և հովանավորներ։

Թանգարանի նպատակն է գրավել ամերիկացիների և օտարերկրացիների, հատկապես երիատարդ սերնդի հետաքրքրությունը ցեղասպանությունների նկատմամբ։ Այդ պատճառով շեշտը դրվելու է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև «ցեղասպանություն» հասկացության վրա ընդհանուր առմամբ։ Չէ՞ որ աշխարհում մինչ օրս տեղի են ունենում ցեղասպանություններ, և դրանց մեղավորները մնում են անպատիժ։ Թանգարանը գտնվելու է Վաշինգտոնի ամենաաշխույժ մասերից մեկում՝ որքան հնարավոր է շատ թվով մարդկանց ուշադրությունը գրավելու համար։

«Նովոստի-Արմենիա»  - Ինչպե՞ս է Ամերիկայի հայկական համագումարը համագործակցում Ամերիկայի հայկական ազգային համագումարի հետ։ Տարաձայնություններ կա՞ն նրանց միջև, թե՞ ուղղակի մրցակցություն է։

Ա. Վարդանյան – Մրցակցութան մասին խոսելու առիթ չկա։ ԱՀՀ-ն և ԱՀԱՀ-ն լոբբիստական կազմակերպություններ են, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր ձևաչափը, իր մեթոդներն ու լիազորությունները։ Երկու կազմակերպությունների միջև գոյություն ունեցող հիմնական տարբերությունն այն է, որ ԱՀԱՀ-ն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, իսկ ԱՀՀ-ն նման իրավունք չունի։

Մենք, անխոս, համագործակցում ենք, քանի որ մեր նպատակն ընդհանուր է՝ աշխատել ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի, վերականգնել պատմական արդարությունը։ Տարբերվում են միայն նպատակին հասնելու ուղիները։ Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ տարբեր մոտեցումները միայն ամրապնդում են հայկական լոբբիի դիրքորոշումները, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր կապերը, լծակների իր զինարանը, իր ներուժը։ Որքան շատ ջանք գործադրվի ընդհանուր գործի մեջ, այդքան շատ այն դրանից կշահի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։