480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը կառուցողական դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության գործընթացում
20:39
03 Հունիսի 2009

Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի այն հայտարարությունները, թե ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում կառուցողականություն է ակնկալում Երևանի կողմից:

Շ. Քոչարյան. Կառուցողականության մասին Բաքվի պատկերացումները բավականին վերացական են ու կտրված իրականությունից: Մենք բանակցային գործընթացում կառուցողականությունից կկարողանայինք խոսել, եթե բանակցային գործընթացն Ադրբեջանի կողմից օգտագործվեր հատկապես կարգավորմանը հասնելու համար, և ոչ թե որպես պատնեշ հայկական կողմի վրա դնելու համար ամբողջ այն պատասխանատվությունը, որը կրում է Ադրբեջանը էթնիկ զտումների համար, որոնք արվեցին Լեռնային Ղարաբաղում ինքնորոշված ժողովրդի դեմ՝ որպես Ադրբեջանի ուժային քաղաքականության արդյունք հանդիսացող հումանիտար աղետի հետևանք: Կառուցողականություն կլիներ այն դեպքում, եթե անընդհատ սեփական ուսերից պատասխանատվությունը թոթափելու ու այն հայկական կողմի վրա գցելու ջանք չթափվեր:

Երկրորդ, ամեն անգամ մենք բախվում ենք բոլորովին անսովոր երևույթի հետ: Յուրաքանչյուր լուրջ հանդիպումից առաջ, երբ բանակցություններում բեկում է հնարավոր, ադրբեջանական կողմից հնչում են այնպիսի ապակառուցողական հայտարարություններ, որ թվում է՝ գիտակցաբար ուղղված են բանակցությունների տապալմանը: Իսկ բանակցությունների ավարտից հետո զարմանալի կերպով ադրբեջանական կողմի բոլոր մեկնաբանություններն առանձնանում են այն ընկալումից, որը ստեղծվում է բանակցությունների արդյունքում ոչ միայն հայկական կողմի, այլև միջնորդների, Մինսկի խմբի համանախագահների մոտ: Դա արդեն օրինաչափություն է դառնում:

Ահա թե ինչու է կարելի եզրակացնել, որ Ադրբեջանի համար բանակցային գործընթացն ավելի շուտ պատնեշ է՝ քարոզչության, համաշխարհային հանրությանը միակողմանի, միտումնավոր, իրականությանը չհամապատասխանող տեսակետ փաթաթելու համար:

Այս առումով հայկական կողմը միշտ կառուցողական է տրամադրված: Կարելի է անգամ հիշել Մայնդորֆյան հռչակագիրը: Դա շատ կարևոր փաստաթուղթ էր, քանի որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը հասել է այն մակարդակի, որ համաշխարհային հանրությունը չարձագանքել չի կարող: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ այդ հանդիպումը, ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը: Եվ ինչն է հետաքրքրականը, այն բանից հետո, երբ այնտեղ սևով սպիտակի վրա գրվեց, որ հակամարտությունը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից փորձեր արվեցին այդ փաստաթուղթը ներկայացնել բոլորովին հակառակ իմաստով:

Նույնը վերաբերում է Մադրիդյան փաստաթղթին: Եթե հավատանք ադրբեջանական ղեկավարությանը, ապա այդպիսի սկզբունքներ ընդհանրապես գոյություն չունեին, և ողջ տարվա ընթացքում ոչինչ տեղից չէր շարժվում, մինչև նրանք, վերջապես, չընդունեցին դրանք:

Եթե կառուցողականություն է այն, որ երկար ամիսներ շարունակ բացառում են փաստաթղթի գոյությունը և միայն մեկ տարի անց համաձայնում բանակցությունները շարունակել դրա հիման վրա և տեսք ընդունում, թե նման կերպով զիջման են գնում, ապա կարծում եմ, որ դա այն կառուցողականությունը չէ, որը իսկապես բանակցությունների առաջընթացը կխթանի երկու ժողովուրդների և տարածաշրջանի համար պետքական ուղղությամբ:

«Նովոստի-Արմենիա». Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը կքննարկվի Ղարաբաղին փաթաթած պատերազմի հետևանք հանդիսացող մյուս բոլոր խնդիրների լուծումից հետո: Ինչպե՞ս է վերաբերվում հայկական կողմը նման հայտարարություններին:

Շ. Քոչարյան. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Բաքվում ընդհանարպես չեն տեսնում, որ գործ ունեն մարդկանց հետ: Չէ որ Ղարաբաղը բնակչությունից զուրկ տարածք չէ: Այնտեղ բնակիչներ կան, և հակամարտության պատերազմական փուլը պայմանավորված էր նրանով, որ հենց Ադրբեջանն էր ցանկանում ամեն գնով, անգամ էթնիկական զտումների միջոցով այնպես անել, որ այդ տարածքը զրկվի բնակչությունից, ինչը նրան չհաջողվեց:

Այսօր անտեսել, որ ամեն ինչի հիմքում ինքնորոշման հարցն է ընկած, նշանակում է ամբողջովին տորպեդահարել բանակցային գործընթացը: Փախստականների հետ կապված բոլոր հումանիտար հարցերը, որոնք երկու կողմերն էլ ունեն, չափազանց կարևոր են, սակայն մենք պետք  է հիշենք, որ դա հատկապես Ադրբեջանի ուժային մոտեցման արդյունք է՝ արհամարհելով ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Տվյալ դեպքում մենք ինքնորոշման կայացած փաստի հետ գործ ունենք, այսինքն խնդիրն այն է, որ դե-ֆակտո կայացած ինքնորոշումը բոլոր ցուցանիշներով իրականացվի: Եթե այդ հարցը շրջանցվում է, ապա բանակցություներում կառուցողականության մասին խոսել հնարավոր չէ: Ցավոք, ադրբեջանցիներն այս հարցը ջանասիրաբար ու հետևողականորեն շրջանցելու փորձեր են անում:

Բաքուն պետք է հիշի, որ Լեռնային Ղարաբաղն ավելի շուտ անկախացավ, քան Ադրբեջանը: Դա դեռ 1991-ին էր, մինչ ԽՍՀՄ փլուզումը: Գործող պետության Սահմանադրության և միջազգային իրավունքի համաձայն, Լեռնային Ղարաբաղն իր անկախության մասին հայտարարեց և հանրաքվե անցկացրեց ավելի շուտ, քան Բաքուն: Այնպես որ Միության փլուզման հետ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվեց երկու լրիվ իրավահավասար պետություն՝ ԼՂՀ և Ադրբեջանական Հանրապետություն:

Երևում է՝ Բաքվում չպետք է մոռանան այդ մասին և ելնեն հակամարտության իրավական հիմքից և այն բանից, որ հակամարտության ողջ պատասխանատուն և անմիջական մեղավորը Բաքուն է: Միայն այս իրողությունները հաշվի առնելով է հնարավոր խոսել բանակցային գործընացում առաջընթացի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու ինքնորոշման փաստն անտեսելը ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակցային գործընթացի տորպեդահարում:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ինքնորոշվել, քանի որ Հայաստանի անկախության ստեղծումով հայ ժողովուրդն արդեն մեկ անգամ օգտվել է ինքնորոշման իրավունքից:

Շ. Քոչարյան. Այս հարցում ադրբեջանական կողմը պետք է խորհրդակցեր իր թուրք գործընկերների հետ, ովքեր խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի մասին, գործածում են «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» ձևակերպումը:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտության խնդիրը շահարկելու արդյունավետությունը, մասնավորապես նույն թեմայով երկդիմի և միակողմանի բանաձև ընդունելու առումով:

Շ. Քոչարյան. Վերջին տարվա ընթացքում, միայն մեկ բացառությամբ, նման բանաձևեր գրեթե չեն ընդունվել։ Մի պահ Ադրբեջանի այդօրինակ հռետորությունը «արդյունավետ» էր այն առումով, որ ոչ բոլորը գիտեին և ոչ բոլորն էին հիշում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը բազմիցս բացահայտ կերպով հայտարարել է այն մասին, որ ՄԽ իրեն չի արդարացնում և պետք է դուրս գալ դրա ձևաչափից։ Դա տեղի էր ունենում, քանի որ ՄԽ բավականին մասնագիտացված է, լավ գիտե հակամարտության ծագումը, գիտե բոլոր այն մանրամասները, որոնք շատ միջազգային կազմակերպությունների հայտնի չեն։

Հաջորդաբար փորձելով խեղաթյուրել հակամարտության բուն էությունը և Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր ագրեսիան՝ Բաքուն փորձում էր այս ամենը ներկայացնել որպես տարածքային հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչ-որ տեղ դա նրանց հաջողվում էր, բայց այդքանով սահմանափակվեց։

Միակ կազմակերպությունը, որտեղ բառացիորեն վերջերս Ադրբեջանին հաջողվել է անցկացնել արդեն ավանդական դարձած բանաձևը, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունն է։ Ցավոք, մենք պետք է նշենք, որ Ադրբեջանը շահարկում է ԻԿԿ անդամ-պետությունների կրոնական զգացմունքները, որպեսզի այդ կազմակերպության միջոցով նմանատիպ բանաձևերն անցկացնի։  

Իրականում, դա չափազանց վտանգավոր է այն առումով, որ ապագան կախված է ոչ թե քաղաքակրթությունների բախումներից, այլ դրանց երկխոսությունից։ Հակամարտության ողջ, անգամ ռազմական փուլում երբեք ինքնորոշման հարցը կրոնական առումով չի ներկայացվել։ Ադրբեջանն այսօր անցնում է այդ սահմանը։ 

«Նովոստի-Արմենիա». Արդյոք միջազգային հանրությունը ինչպես հարկն է արձագանքո՞ւմ է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին ու ռազմական գործողությունները վերսկսելու Բաքվի սպառնալիքներին։ 

Շ. Քոչարյան. Միանշանակորեն, այո, անգամ իր ողջ զսպվածության դեպքում։ Սովորաբար դիվանագիտության մեջ կա «պարիտետ» հասկացություն։ Շատ հաճախ կողմերից մեկը ինչ-որ կոպիտ խախտում է անում, իսկ հայտարարությունը հնչում է այնպես, կարծես դա վերաբերում է կողմերից երկուսին էլ։ Մենք դա հաճախ ենք տեսել Ադրբեջանի ռազմատենչ հռետորության համատեքստում։ Բայց դա այնքան է անցել բոլոր սահմանները, որ արդեն ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես Մայնդորֆի հռչակագիրն ու 2008թ.-ի դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը, հստակորեն ուղղված էին ադրբեջանական կողմին։

Չէ որ այդ փաստաթղթերի գլխավոր, շարժիչ սկզբունքներն այն էին, որ Ադրբեջանը ստորագրեր այն բանի տակ, որ խնդրի միայն խաղաղ լուծում է տեսնում և պարտավորվում է ձեռնարկել բոլոր քայլերը կողմերի միջև վստահությունը բարձրացնելու համար։ 

Մեկ այլ բան է, որ հետո դրանք խախտվում են։ Քանի որ, երբ հակամարտությունը, դրա ծագումն ու հետևանքները խեղաթյուրված ձևով ներկայացնում ես ՄԱԿ-ի պաշտոնական մարմնին, ապա դա բացարձակապես չի բարձրացնում վստահության միջոցները։ Չխոսելով արդեն էթիկայի տարրական նորմերի մասին։ Ի վերջո բարձրագույն ղեկավարության մակարդակում նստել բանակցությունների սեղանի շուրջ և միևնույն ժամանակ ՄԱԿ ուղարկել փաստաթղթեր, որոնք փորձում են վիրավորել այդ նույն ղեկավարությանը, այն դեպքում, երբ թե էթնիկ զտումների, թե պատերազմ նախաձեռնողի դերում եղել է Ադրբեջանը, առնվազն, անբարոյական է։ 

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս է հայկական կողմը գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։

Շ. Քոչարյան. Այսօրվա դրությամբ դա միակ միջազգային կառույցն է, որը լիովին տիրապետում է խնդրին, գիտի դրա ծագումը, հրադադարի ռեժիմին հետևող մոնիտորինգային հատուկ խմբի հետ գտնվում է սերտ կապի մեջ։ Այսօրվա դրությամբ ուրիշ նման կառույց չկա, այդ իսկ պատճառով ՄԽ-ն այն ձևաչափն է, որի հետ պետք է առաջընթացի հույս կապել։ Առավել ևս, որ այնտեղ ներկայացված են այնպիսի առաջատար պատություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ի դեմս Ֆրանսիայի, կարելի է ասել՝ ողջ ԵՄ-ը։ 

Սա բավականին կշիռ ունեցող կոմպետենտ կազմակերպություն է։ Չնայած երբեմն լինում են Ադրբեջանի հռետորությանը կուլ գնալու պահեր։ Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ արդեն համանախագահները հասկանում են, որ այդ կուլ գնալը բոլորովին չի նպաստում առաջ շարժվելուն, այլ ընդհակառակ, ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կարող է բանակցությունների տապալման հանգեցնել։

«Նովոստի-Արմենիա». Արդյոք հայկական կողմը անխուսափելի՞ է համարում որոշակի փուլում պաշտոնական Ստեփանակերտի միացումը բանակցային գործընթացին՝ որպես հակամարտության կողմի։

Շ. Քոչարյան. Ես դա համառոտ կբնութագրեի։ Եթե Ադրբեջանն իրոք ուզում է հակամարտության խաղաղ լուծում, այլ ոչ թե բանակցություններն օգտագործում է սեփական տեսակետը քարոզելու համար, ապա նա կհամաձայնի, որպեսզի հակամարտության իրական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ։  

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ սպասումներ ունի հայկական կողմը Սանկտ Պետերբուրգում ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից։

Շ. Քոչարյան. Հայկական կողմը միշտ կառուցողական է եղել։ Մենք յուրաքանչյուր հանդիպումից արդյունք ենք սպասում և ելնում դրանից։ Համենայն դեպս, կնքվել է Մայնդորֆի հռչակագիրը։ Դա ևս մեկ քայլ էր այն ուղղությամբ, որ գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ 

Մենք բավականին կառուցողկան ենք տրամադրված, բայց միևնույն ժամանակ այս հանդիպման ելքը կախված է, իհարկե, հենց ադրբեջանական կողմի կառուցողական լինելուց, որը փորձում է որպես կառուցողական ներկայացնել Բաքվից ամեն օր հնչող շանտաժ հիշեցնող հայտարարությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։