482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության լուծման համար հավասարակշռված առաջխաղացում է պետք, ոչ թե միակողմանի զիջումներ
14:56
28 Ապրիլի 2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, դեսպան Վլադիրմիր Կազիմիրովի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պարոն Կազիմիրով, ի՞նչ գնահատական եք տալիս հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր անցած 15 տարիներին, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու բացթողումներ են եղել այս ընթացքում:

Վ. Կազիմիրով. Ամեն ինչ միանշանակ չէ: Եթե հաշվի առնենք անբարենպաստ գործոնների մի ամբողջ շարքը (հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունների բարդ նախապատմությունը, պետականության դժվար կայացումը, կողմերի փոխադարձ խորը անվստահությունը և որպես գործընկեր՝ նրանց ոչ վստահելի լինելը, բաժանարար գծերի և չեզոք դիտորդների բացակայությունը և անգամ շփման գծից զորքերի տարրական բաժանումը, ամբողջովին զգայուն և պայթյունավտանգ տարածաշրջանի ներկա նշանակությունը), ապա 15-ամյա հաշտության պահպանումը կարելի է ոչ պակաս դրական արդյունք համարել:

Սակայն իրավիճակի չափման այլ սանդղակ էլ կա. կողմերի հաշտության բաց թողած բազմաթիվ հնարավորությունները, չափազանց կտրուկ դիրքորոշումները, ոչ հայտնի, սակայն անխուսափելի փոխադարձ զիջումների պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնելու ղեկավարների անկարողությունը, քարոզչական պատերազմն ու ատելության սերմանումը, ուժային սպառնալիքները, սպառազինման վազքամրցույթը, միջադեպերն ու դրանց զոհերը, դեֆորմացված բանակցային գործընթացը: Այդ իսկ պատճառով էլ հավասարակշռությունն ավելի շատ բացասական է: Այդ բացասականի հաղթահարումն է Մոսկովյան հռչակագրի նպատակը, որը միանշանակորեն ուղղված է հակամարտության բացառապես խաղաղ քաղաքական լուծմանը:

Մեծացել է մի նոր սերունդ, որը պատերազմ չի տեսել (հիանալի է, սակայն նրան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկելը): Վստահ եմ, որ գիտակցությունը ժամանակի հետ կհասունանա: Այժմ ավելի կարևոր բան չկա, քան թույլ չտալ, որ ապագա հողագործը, ինժեներն ու մարդասեր թնդանոթի միս չդառնան: Հիմնական պատասխանատվությունը հակամարտության բոլոր կողմերի ղեկավարներինն է, ինչպիսին էլ լինեն նրանց առաջնահերթությունները:

Իսկ միջազգային հանրության համար դա թիվ մեկ գերակայությունն է: Կարծում եմ՝ տվյալ հակամարտությունում այն պետք է ընթանա անգամ խաղաղությունը ստիպելու միջոցով, սակայն վաղօրոք և քաղաքակիրթ քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Ռազմական գործողություների վերսկսումն այս դեպքում կրկնակի, եռակի անգամ անթույլատրելի է ինչպես երկու ժողովուրդների միջև առկա հնագույն գժտությունների, այնպես էլ այս տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական նշանակության պատճառով:

«Նովոստի-Արմենիա». Հակամարտության կողմերը կարո՞ղ են  այսօր զիջումների գնալ, որոնք թույլ կտան հակամարտության կարգավորման թեկուզ նախնական համաձայնագիր ստորագրել:

Վ. Կազիմիրով. Անկասկած կարող են, սակայն կարո՞ղ են արդյոք, որտեղ և երբ. սա է խնդիրը: Քանի որ անհրաժեշտ է փոխադարձ հավասարակշռված առաջխաղացում, ոչ թե հակառակ կողմի միակողմանի զիջումների ակնկալիք: Սակայն հիմա դեռ հերթում է ոչ թե համաձայնագիրը, այլ դրա հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Սակայն դա էլ՝ որպես իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, քիչ աշխատանք չի պահանջի:

«Նովոստի-Արմենիա». Ինչո՞վ են պայմանավորված հակասությունները և երբեմն միմյանց ամբողջությամբ հակասող հայտարարությունները, որոնք անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում և Բաքվում: Եվ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք դուք գնահատում միջնորդների դերը:

Վ. Կազիմիրով. Լավատեսություն ճառագելու, սեփական աշխատանքի պտղաբերությունը կարևորելու ցանկության մեջ նրանցից ոմանք այնքան էլ պահանջկոտ չեն սեփական արտահայտություններում: Բավական բարձր եմ գնահատում ԵԱՀԿ ՄԽ միջնորդների աշխատանքի դասավորվածությունը: Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը համարում եմ դեֆորմացված, ոչ օպտիմալ, սակայն դրանում մեղավոր են ոչ թե ներկա միջնորդները, այլ կողմերը և այսօրվա միջնորդների հետնորդները: Գործընթացը հոսքի մեջ պահելու համար նրանք երբեմն շանտաժի էին դիմում կամ անհամաչափ զիջումներ անում որոշ կողմերին: Միջնորդության համայնապատկերը 17 տարվա ընթացքում շեղում է ցույց տալիս ԵԱՀԿ որոշումներից (օրինակ, Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումից, ՄԽ համանախագահների մանդատից): Երբեմն ներմուծվում էին անհաջող նորարարություններ (վերցրեք թեկուզ «պրահյան գործընթացը»), ընդ որում առանց ԵԱՀԿ մարմինների որոշումների: Համբերությունը չեր հերիքում, հրաշք էին փնտրում նույն պահին, «անկյունում»: ԵԱՀԿ-ն բավականաչափ հետևողական և պահանջկոտ չէր կողմերի նկատմամբ: Ոչ քիչ փաստաթղթեր կան այդ առումով իմ գրքում՝ «Խաղաղություն Ղարաբաղին», որը լույս կտեսնի Մոսկվայում:

«Նովոստի-Արմենիա». Հնարավո՞ր եք համարում Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին:

Վ. Կազիմիրով. Թուրքիան սկզբնապես ԵԱՀԿ Մինսկի խմբում էր, բավականին ակտիվ է եղել, սակայն անկողմնակալություն չի ապահովել: Անգամ Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա նեղ շրջանակում կամ «հնգյակում» 1992-93թթ. «եռյակի» ձևաչափը ձեռնտու էր ԱՄՆ-ին (թուրքերը ԱՀ-ի կողմնակիցն են, ռուսները հավասարակշռություն են պահպանում, իսկ Վաշինգտոնը դատավորի դերում էր): Այդ պատճառով էլ մենք շատ արագ հրաժարվեցինք: Կկարողանա՞ արդյոք Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու հետ մեկտեղ ուղղել սեփական գիծը, բարցարձակ հստակ չէ: Եթե խոսքը համանախագահության մասին է, ապա հաջողությունը կախված է ոչ թե միջնորդների թվից, այլ երբեմն լինում է ճիշտ հակառակը (օրինակ՝ Ղարաբաղի հրադադարը): Առանց բոլոր կողմերի համաձայնության միջնորդել հնարավոր չէ: Այս առումով ես հոռետես եմ:

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ է օրինական ղարաբաղյան կարգավորման հարցը հայ-թուրքական հարաբերություների հետ կապելը:

Վ. Կազիմիրով. Թուրքիան սահմանը փակել է որպես պատասխան հայերի կողմից ադրբեջանական շրջանների «գրավմանը»: Սակայն չմոռանանք, որ անկախ Հայաստանի հետ Թուրքիան հարաբերություններ չուներ նաև մինչ այդ, իսկ ընդհանուր ֆոնը 1915-23թթ. ցեղասպանությունն էր: Թուրքերը չիմանալ չէին կարող, որ գրավումը սկսվել է այն բանից հետո, երբ Բաքուն չէր ցանկացել դադարեցնել ռազմական գործողությունները:

Հրադադարին հասնելու համար 1993թ. մարտի 1-ին Ռուսաստանն ու Թուրքիան պայամանավորվեցին այցելել հակամարտության գոտի: Խ. Չետինի խոսքերով, դա արդեն մեծագույն ձեռքբերում էր: Նա այդ այցը քննարկեց և Բաքվի փոխանցմամբ սկսեց հասնել նրան, որ հայերը հեռացվեն Լաչինից և Շուշիից, այլապես նրանք այդ քայլի չեն դիմի: Համատեղ այցի ծրագիրը խափանվեց, իսկ մեկ ամիս անց էլ՝ Քելբաջարի շրջանի ծրագիրը:  Գրավման ծագումնաբանությանը լավատեղյակ են թուրքերը: Այդ պատճառով էլ հայերի հեռացման պահանջը ակնհայտորեն Անկարայի հարցման արդյունք էր: Դա ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի հետ բանակցելու առարկան էր:

«Նովոստի-Արմենիա». Շատ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր ջանքերը Ղարաբաղյան կարգավորման հարցում։Կարո՞ղ է Մոսկվան հանդես գալ նոր առաջարկներով։

Վ. Կազիմիրով. Դա իսկապես այդպես է։ Ընդ որում՝ բարձր մակարդակի բանակցությունների ստեղծված ընդհանուր մեխանիզմը պահպանելու դեպքում։ Մոսկովյան հռչակագիրը հենց նոր առաջարկն էր։ Ճիշտ է՝ հռչակագիր է, բայց այն ստորագրվել է հակամարտության երկու կողմերի առաջին դեմքերի կողմից։ Չի կարելի թույլ տալ, որ ժամանակի ընթացքում այդ կարևոր փաստաթղթի բուն իմաստը կորչի։ Դրա համար պետք են կողմերի փոխադարձ պրագմատիկ քայլեր, թող սկզբի համար փոքր, բայց գոնե տեղաշարժի խթան հանդիսանալու ընդունակ քայլեր։ Մոսկվան ձգտում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք չպետք է իրերն իրենց անուններով կոչենք։   

«Նովոստի-Արմենիա». Այսօր գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային կառույցները պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է կիրառվեն ազգի ինքնորոշման իրավունքները։ Կարելի՞ է արդյոք հաստատել, որ դրանով միջազգային հանրությունը գիտակցել է խնդրի լուծման անհնարին լինելը ժողովրդի կամքի անտեսման միջոցով։

Վ. Կազիմիրով. Կողմերի վեճն այն մասին, թե որ սկզբունքն է ավելի կարևոր, ինձ փակուղային է թվում, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր օգտին բազում փաստարկներ կբերի։ Գործը չի կարելի այս կամ այն սկզբունքին հանգեցնել, պետք է դրանք ամբողջությամբ դիտարկել ու երևան հանել հակամարտության կոնկրետ հանգամանքներով, թե դրանցից որն է ամրացնում իր գործունությունը, և որը կորցնում։ Համանախագահներն արդեն դեպի առաջ քայլ արել են՝ ընդգծելով երրորդ սկզբունքի կարևորությունը, այն է՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում։ Ես հելսինկյան 10-ից կավելացնեի նաև վեճերի խաղաղ լուծման սկզբունքը։ Վերջին երկուսը, որոնք մյուսներից ավելի շատ են գրված, հենց կոնֆլիկտային իրավիճակների համար են։ Իհարկե, ազատության կարիք ունեցող և դա գործով ապացուցած ժողովրդի կամքը պետք է հաշվի առնել այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակին բնորոշ տարբեր տարրերի մեծ բլոկում։ Սկզբունքը՝ սկզբունք, բայց կարևոր է նաև սովորել փոխադարձաբար ընդունելի այլընտրանքներ գտնել։ 

«Նովոստի-Արմենիա». Այսօր ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, հատկապես հաշվի առնելով շփման գծում փոխհրաձգության բազմաթիվ դեպքերը։

Վ. Կազիմիրով. Անհրաժեշտ է ավելի սուր, քան մինչ այժմ էր, դնել 1995 թ.-ի փետրվարի 4-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի կատարման հարցը (ուղղված է շփման գծում միջադեպերի տեղայնացմանն ու լուծմանը)։ Դա պետք է անեն ԵԱՀԿ գերագույն մարմինները, քանի որ համաձայնագիրը կնքվել է նրանց հովանու ներքո։ Մոսկվան ու ՄԽ համանախագահները արդեն բազմիցս հիշեցրել են դրա և այն մասին, որ ոչ բոլոր կողմերն են պատրաստ այն կատարել։ Սա ամենասկզբունքային հարցերից է, հակառակ դեպքում այս կամ այն կողմը ապագա համաձայնագրերի նկատմամբ ևս նմանատիպ վերաբերմունք կունենա։ Եթե կողմերից մեկն այդ համաձայնագիրը կատարյալ չի համարում, ապա պետք է հայտարարի այդ մասին ու այլ առաջարկություններ անի, ոչ թե տարիներ շարունակ լռություն պահպանի։ Հակառակ դեպքում նա ցույց է տալիս միջադեպեր ստեղծելու իր շահագրգռվածությունը ատելություն առաջացնելու համար անգամ սեփական քաղաքացիների կյանքի գնով։ Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են համաձայնագրի կատարմանը վերադառնալու իրենց պատրաստակամության մասին, եթե Բաքուն էլ այդպես վարվի։   

Նոր մտահոգիչ ազդանշանը Բաքվի մերժումն էր՝ շփման գծից բոլոր դիպուկահարներին հեռացնելու մասին համանախագահների խելամիտ առաջարկին։ Նրանք օպտիկական սարքի միջոցով բնությամբ չեն հիանում, այլ դիպուկ կրակ են բացում համաձայնագրերից երկուսն էլ տապալելու համար։ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը ս.թ. մարտի 5-ին բավականին պերճախոս էր այս առնչությամբ։ Հրադադարի մասին համաձայնագիրը դիպուկահարների համար ոչ մի բացառում չարեց։ Այս մերժման հստակ որակավորում է պետք համաձայնագիրը դադարեցնելու համար։ Այս խնդիրը ևս մեկ ապացույց է այն բանի, թե միջադեպերն ում են պետք։    

«Նովոստի-Արմենիա». Կարելի՞ է արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտրությամբ արմատական փոփոխություններ սպասել Հարավային Կովկասում անցկացվող քաղաքականության մեջ։

Վ. Կազիմիրով. Ես չեմ ցանկանում սուրճի բաժակով գուշակություններ անել։ Սպասենք գոնե մի քիչ, կտեսնենք։ Հուսով եմ, որ Վաշինգտոնն ավելի անհանդուրժողական կլինի այս տարածաշրջանում, այդ թվում և Ղարաբաղում, ռազմական գործողությունները վերսկսելու ցանկացած փորձին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։