480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան փակել է Հայաստանի՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհը
16:13
24 Ապրիլի 2009

Օրերս Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ առաջ քաշեց իր հերթական պահանջները։ Այդ պահանջներն այս անգամ ներառում են Լաչինի շրջանի հինգ ազատագրված շրջանների և  հարավային հատվածի վերադարձը, ինչպես նաև Թուրքիայի՝ Լաչինի միջանցքից օգտվելու թույլտվությունը։ Իրավիճակը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

Հ.Բաբուխանյան. Ամենից առաջ, պարզ չէ, թե ինչ իրավունքով է երրորդ կողմը պայմաններ թելադրում երկու հարևան երկրների փոխհարաբերությունների հարցում։ Հետևելով նման տրամաբանությանը՝ մենք էլ պետք է պահանջենք, օրինակ, ռուս-ադրբեջանական սահմանի փակումը, մինչև որ Ադրբեջանը դուրս չբերի իր զորքերը Շահումյանից և Հարթավայրային Ղարաբաղից։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի առաջին երկու պահանջներն էլ  անհեթեթություններ են, քանի որ բոլորին պարզ է, որ Հայաստանը երբեք չի գնա սահմանի բացմանը նման նախնական պայմաններով, և եթե Բաքվում կարծում են, որ բացումը պետք է միայն հայերին, ապա դա նշանակում է, որ իրենք դեռ չեն տեսնում տարածաշրջանի իրական դրությունը։

Իսկ ադրբեջանցիների երրորդ պայմանը հետաքրքիր է նրանով, որ ըստ էության, նրանք առաջարկում են բացել կոմունիկացիաները։ Թուրքիա-Նախիջևան-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ (և, հավանաբար, Ադրբեջան) ճանապարհի բացման պահանջը ենթադրում է միաժամանակ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ճանապարհի բացումը, և եթե Ադրբեջանը պատրաստ է դրան, ապա դա իսկապես շատ հետաքրքիր առաջարկ է։ Պարզ է, որ այն հետաքրքիր է նաև Ռուսաստանի համար, քանի որ Վրաստանի հետ պատերազմից հետո նա կորցրել է կապը Հայաստանի տարածքում գտնվող ռազմաբազայի հետ և, բնականաբար, փնտրում է այդ կապը վերականգնելու ուղիներ։

Նովոստի-Արմենիա. Այնուամենայնիվ, Թուրքիան ավելի համառորեն է նախապայմաններ առաջ քաշում սահմանների բացման հարցում։ Արդյո՞ք թուրքական նախապայմանները համընկնում են ադրբեջանականների հետ և կենտրոնանում հայկական զորքերին նշված հինգ շրջաններից դուրս բերելու վրա։

Հ.Բաբուխանյան. Ակնհայտ է, որ Թուրքիան ստիպված, համաշխարհային հանրության ճնշման տակ, գնում է Հայաստանը շրջափակումից հանելու ճանապարհով։ Պետք է նշել, որ Եվրոպայի կողմից Հայաստանի հետ «Արևելյան գործընկերության» ծրագրի ընդունումից հետո Հայաստանի եվրաինտեգրման համար հիմնական խոչընդոտը դարձավ Թուրքիան, որն ուղիղ և փոխաբերական իմաստով փակել է Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա։ Դրա համար Թուրքիան ստիպված կլինի պատասխան տալ։ Եվ այդ իսկ պատճառով թուրքերը պետք է կողմնորոշվեն։ Եթե նրանք շարունակեն առաջ քաշել հայկական զորքերի դուրսբերման պահանջներն, ապա մենք էլ կարող ենք պահանջել թուրքական զորքերի դուրսբերումը նրանց կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսից կամ Սիրիայի Ալեքսանդրեցի սանջակից, արդեն չեմ խոսում Կարսի մարզի և այլ հայկական հողերի մասին, որոնք Թուրքիան բռնազավթել է և բռնակցել 1920 թվականին։

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման հարցում։

Հ.Բաբուխանյան. ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պետք է ոչ միայն ընտրություն կատարի իր նախընտրական խոստման կատարման և չկատարման միջև, այլ նաև նրան հնարավորություն է ընձեռվել իր ներդրումն ունենալ մարդկության դեմ այնպիսի սարսափելի հանցագործության դադարեցման գործում, ինչպիսին ցեղասպանությունն է։ ԱՄՆ-ն հնարավորություն ունի ցույց տալու աշխարհին, որ համամարդկային արժեքները և բարոյականությունը բարձր է քաղաքական շահերից։ Հայ հասարակայնությունը շատ հիասթափված կլինի, եթե հերթական անգամ ԱՄՆ-ն չմտնի այն քաղաքակիրթ պետությունների շարքը, որոնք ընդունել են 1915 թվականի ցեղասպանությունը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարություններին, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն փորձում է համալիր կերպով լուծել մեր տարածաշրջանում կուտակված բոլոր խնդիրները՝ և հայ-թուրքական սահմանի բացումը, և հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը, և տրանսպորտային կոմունիկացիաների վերագործարկումը, և նույնիսկ Հայաստանի այն քաղաքական ուժերի ապագան, որոնց հովանավորում է Ամերիկան։

Այնուամենայնիվ, տարակուսանք է առաջացնում այն, որ պարոն Բրայզան Հայաստանում հանդիպում է միայն բացահայտ արևմտամետ ընդդիմության հետ։ Հանդիպումները Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ անհանգստություն են առաջացնում նաև այն պատճառով, որ, ինչպես հայտնի է, 1998 թվականին Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բացահայտ պարտվողական հայեցակարգ, ինչի արդյունքում հեռացվեց իշխանության ղեկից։

Այսպիսով, երբ հանդիպում են Մինսկի խմբի համանախագահը և այդ պարտվողական գաղափարախոսության ջատագովները, դա հիմնավորված անհանգստություն է առաջացնում։ Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ անկախ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունից, մեր կուսակցությունը և, վստահ եմ, ողջ հայ ժողովուրդը պահանջելու են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և պատիժը դրա համար, ինչպես նաև ոչ մի դեպքում չեն հրաժարվելու Լեռնային Ղարաբաղի արդեն փաստացի ձեռք բերված անկախությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։