478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների հարցում առաջխաղացման ապացույցն է. քաղաքագետ
11:53
23 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների՝ հարաբերությունների կարգավորման մասին համատեղ հայտարարությունը վկայում է, որ անհրաժեշտ է առաջ գնալ երկկողմ հարաբերությունների հարցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց նախօրեին ստորագրված հայտարարությունը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հայաստանի և Թուրքիանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերություննարի կարգավորման մասին համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով:

«Իմ կարծիով հռչակագիրը չափազանց հատկանշական է, քանի որ վերջին օրերի և նույնիսկ շաբաթների ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում չափազանց շատ հայտարարություններ էին հնչում այ մասին, որ հայ-թուրքական փոխգործակցության գործընթացը դադարեցվել է», - ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ լուրջ վերլուծաբաններին պարզ դարձավ, որ դա այդպես չէ, և գործընթացը շարունակվում է և նույնիսկ զարգանում է։

«Այս հռչակագիրն այդ փաստի վկայությունն է։ Փոխհարաբերությունների կարգավորման և սահմանների բացման առնչությամբ հայ-թուրքական բանակցային գործընթացը կենդանի գործընթաց է, այն շարունակվում է և միանգամայն կարող է հանգեցնել արդյունքների, ընդ որում շատ շուտով», - ասաց Իսկանդարյանը։

Փորձագետը նշանակալի համարեց մինչև ապրիլի 24-ը այդ հայտարարության ստորագրումը։

Ապրիլի 24-ին Հայաստանը նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Թուրքերի համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու ԱՄՆ-ում ապրիլի 24-ին, և ԱՄՆ-ի համարել է կարևոր այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում, այդ պատճառով ես չեմ կարծում, որ այս ամենը պատահական է։ Սրանք միմյանց հետ կապված իրադարձություններ են, և ես գրեթե համոզված եմ, որ վաղը Օբամայի բավականին խիստ հայտարարության ժամանակ «ցեղասպանություն» բառը չի հնչի», - ասաց Իսկանդարյանը։

Նրա կարծիքով, այս գործընթացի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները մեկ շղթայի օղակներ են և միևնույն դիվանագիտական խաղի մասը։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն տեղյակ է, որ դա պետք է տեղի ունենար և որևէ կերպ մասնակցել է խորհրդատվություններին», - պարզաբանեց Իսկանդարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։