483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեռ երկար տարիներ շախմատային առաջատար դիրքերում կլինի
19:57
07 Ապրիլի 2009

Շախմատի օլմպիական երկակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Հայաստանում շախմատի առումով, կարելի՞ է խոսել սերնդափոխության մասին, մեր երկրում կա՞ն արժանի շախմատիստներ, ովքեր կարող են հաջողությամբ փոխարինել իրենց փորձառու ընկերներին:

Վ. Հակոբյան. Իհարկե կան: Փաստացիրոեն այսօր հավաքականում նոր սերունդն է խաղում: Այս տարի Եվրոպայի թիմային առաջնությունում և 2010 թվականի հունվարին Ստամբուլում աշխարհի առաջնությանը խաղացող հավաքականի անդամներից հինգը երիտասարդներ են: Վետերաններից միայն ես եմ մնացել: Լևոն Արոնյանը 26 տարեկան է, իսկ մյուսները՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, նրանից էլ են փոքր, և ունենք բոլորովին երիտասարդ Արման Փաշիկյանին, ով առաջին անգամ է խաղալու հավաքականում: Երիտասարդները չափազանց հմուտ են, լավ են տիրապետում տեսությանը: Արժանի հերթափոխ է: Երբ Ֆիլիպիններում 1992-ին առաջին անգամ Հայաստանը մասնակցեց օլիմպիադային, ես էի ամենաերիտասարդը, մյուս խաղացողները՝ Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սմբատ Լպուտյանը անհամեմատ մեծ էին: Իսկ հիմա հավաքականում ես եմ երեսունն անց: Եվ դա լավ է, քանի որ Հայաստանը դեռ երկար տարիներ պետք է առաջատար դիրքերում լինի: Չեմ կարող ասել, իհարկե, առաջին տեղում, բայց ծայրահեղ դեպքում՝ առաջատար դիրքերում:

«Նովոստի-Արմենիա». Հիմա ողջ Հայաստանը Լևոն Արոնյանից պայքար է ակնկալում շախմատային թագի համար: Որո՞նք են, ըստ ձեզ, Արոնյանի առավելությունները, ի՞նչը կարող է խանգարել նրան լավագույնը դառնալու հարցում:

Վ. Հակոբյան. Արոնյանին ես լավ եմ ճանաչում, մենք նրա հետ խաղացել ենք Հայաստանի առաջնությանը 1996 թվականին, երբ նա դեռ 14 տարեկան էր: Այնպիսի շախմատիստներ, ովքեր հաղթել են խոշոր մրցաշարերում, այն էլ մի քանի անգամ, շատ քիչ են: Նա հաղթում է ամենուրեք՝ Լինարեսում, Վեյկ-ան-Զեեում երկու անգամ, Մոնակայում երկու անգամ անընդմեջ, հաղթում է արագ շախմատում, Ֆիշերի շախմատում, բլից-մրցաշարերում: Երբ մենք նրա հետ խաղացինք Հայաստանի առաջնությանը, միանգամից պարզ դարձավ, որ պատանին տաղանդավոր է, սակայն իհարկե դժվար էր կռահել, որ նման նվաճումներ կունենա:

Արոնյանի թույլ կողմը, որն առավել շատ է աչք զարնում, որոշակի մակերեսայնությունն է խաղում: Նա կարող է «շրխկացնել», հաճախ նա շահեկան դիրքում է լինում, բայց ինչ-որ պահի «շրխկացնում» է: Որպես շախմատիստ՝ կարող եմ հասկանալ նրան, ինչ-որ պահի նրան դադարում է խաղը հետաքրքրել, նրան թվում է, թե խաղն արդեն հաղթած է: Եվ այդ ժամանակ սկսում են «շրխկոցները», որոնց պատճառով հաճախ միավորներ կամ կես միավորներ են կորչում:

Դրանցից ազատվել հնարավոր է, սակայն նա առանձնապես չի էլ ձգտում դրան: Նա որոշակի թեթևություն ունի խաղում, որը սկզբունքորեն պետք է արմատախիլ անել: Պրոֆեսիոնալ մակարդակում հաղթել մրցակցին, սակայն «շրխկոցի» պատճառով միավոր կամ կես միավոր տալ նրա, պարզապես ափսոս է: Արոնյանի գլխավոր առավելությունը խաղային ինքնատիպությունն է: Դժվար է կռահել նրա քայլերը: Նրա խաղն ուժեղ է և անկանխատեսելի:

«Նովոստի-Արմենիա». Շախմատի աշխարհի չեմպիոնի որոշման հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել։

Վ. Հակոբյան. Հիմա շախմատային աշխարհում շատ բարդ իրավիճակ է, դժվար է հասկանալ, թե ինչ է պետք անել աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Այս ամենը սկսվեց այն ժամանակվանից, երբ Կասպարովը միանգամայն չմտածված կերպով դուրս եկավ ՖԻԴԵ-ի կազմից։ Իլյումժինովն արդեն 10 տարի է՝ փորձում է կարգավորել այդ հարցը, ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի աշխարհում մեկ չեմպիոն լինի, սակայն դեռ չի հաջողվում։

Այս անորոշությունն առաջին հերթին խանգարում է նրանց, ովքեր պայքարում են այդ տիտղոսի համար, օրինակ, Արոնյանին ու մյուս երիտասարդ շախմատիստներին։ Անհայտ է, թե ինչ ու ումից է պետք շահել։ Կար ժամանակ, երբ ընդհանրապես աշխարհի 4 չեմպիոն կար տարբեր վարկածներով։  

Կասպարովից հետո իրավիճակը շախմատում նմանվեց թենիսին. աշխարհի չեմպիոնի փոխարեն կարելի է խոսել առաջին ռակետի մասին։ Կասպարովը հեռացավ, նրա տեղը զբաղեցրեց Անանդը, հետո Տոպոլովը։ Ինչ վերաբերում է Պոնոմարյովին, Խալիֆմանին, Կասիմջանովին, ապա նրանց մասին կարելի է ասել, որ նրանք հաղթել են խոշոր մրցաշարերում, բայց աշխարհի չեմպիոնի լիարժեք կոչում չունեն։ Կրամնիկն աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպման ժամանակ հաղթեց Կասպարովին, բայց այդ հանդիպման իրավունքը չուներ։ Դա անհեթեթություն էր, Կրամնիկը պարտվեց Շիրովին ու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղաց Կասպարովի հետ։  

Ամենատարօրինակն այն է, որ Անանդն ու Տոպալովը, հնարավոր է վերջին հինգ տարվա աշխարհի երկու ուժեղագույն շախմատիստները, ովքեր հաղթանակ էին տարել բոլոր հնարավոր մրցաշարերում, շարունակում էին իրար մեջ խաղալ։ Նրանք պետք է հանդիպեն, այն բանից հետո, երբ Անանդը հաղթեց Կրամնիկին, իմ կարծիքով, միանգամայն անտեղի հանդիպման ժամանակ, և շախմատային աշխարհին ի վերջո պարզ կդառնա, թե աշխարհում ով է ուժեղագույնը։    

«Նովոստի-Արմենիա». Հիմա և Անանդը, և Կրամինիկն արդեն բավականին մեծ են տարիքով։ Ձեր կարծիքով, մոտակա տասնամյակում աշխարհի ուժեղագույն շախմատիստի տիտղոսի համար պայքարում ո՞վ Արոնյանի մրցակիցը կդառնա։  

Վ. Հակոբյան. Երիտասարդներից ես կարող եմ առանձնացնել Կառլսենին, Կարյակինին։ Բայց ես կարծում եմ, որ Արոնյանն ավելի տաղանդավոր է։ Չնայած Կառլսենը նույնպես շատ հաղթանակներ ունի, բայց Արոնյանի նման նվաճումներ նա չունի։ Եթե Արոնյանը բուժվի իր մակերեսայնությունից, ապա նրա հետ խաղալը շատ դժվար կլինի։

«Նովոստի-Արմենիա». Ռուսական մամուլում շատ գրվեց այն մասին, որ Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառը վերջին շախմատային օլիմպիադաների ժամանակ թիմային ոգու բացակայությունն էր։ Որպես օրինակ բերվում էր Հայաստանի հավաքականը։ Ի՞նչը խանգարեց Ռուսաստանի հավաքականին՝ աշխարհի ուժեղագույնին, հաջողության հասնել վերջին օլիմպիադաների ժամանակ։   

Վ. Հակոբյան. Հայաստանի հավաքականի թիմային ոգին ձևավորվեց 1992 թ.-ի առաջին օլիմպիադայից։ Մեր թիմում միշտ ընկերության ու սատարման շատ ուժեղ մթնոլորտ է եղել, բոլորը սրտացավ էին միմյանց հանդեպ։ Մենք միշտ միասին ենք եղել, պարտիաները ավարտվում էին, բոլորս միասին էինք հեռանում։ Մյուս թիմերում հարաբերությունները անհատական մրցումների էին նման. խաղացիր քո պարտիան ու գնացիր, ոչ թե մեզ նման։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հավաքականին, ապա դժվար է ասել, թե անհաջողությունների պատճառը որն է։ Եթե օբյեկտիվ մոտենանք, ապա այն ուժեղ է բոլոր թիմերից, հենց դրա մասին է վկայում նրա անթերի վարկանիշը։ Հնարավոր է, որ հավաքականի անդամները շփացել են խոշոր մրցաշարերից, ֆինանսապես բոլորն ապահովված են, այդ իսկ պատճառով էլ օլիմպիադային այնքան էլ լուրջ չեն վերաբերվում։ Նրանք ինդիվիդուալիստներ են, ամեն մեկն իր համար։   

Բացի այդ նրանք բոլորն էլ ուժեղ շախմատիստներ են, և միշտ մրցում են միմյանց հետ, և դա չի նպաստում, որպեսզի հավաքականի ընկերներին բացեն իրենց գաղտնիքները։ Կան օբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են նրանց, բայց ամեն դեպքում ուժեղագույն թիմը պետք է հաղթի օլիմպիադայում։  

Ռուսական հավաքականի անհաջողությունները կապված են կամ սխալ ղեկավարության կամ մարզչի հետ, կամ էլ համապատասխան տրամադրություն չունեն։ Ինչպես ցույց են տալիս օլիմպիադաներն ու մյուս թիմային մրցումները, սրանք շատ կարևոր բաներ են։ Եթե անհատական մրցումներում ռուսները հրաշալի նվաճումներ ունեն, ապա թիմային մրցաշարերում չի ստացվում։ Բացի այդ նրանք պայքարում են միայն առաջին տեղի համար, և գալիս է մի պահ, երբ նրանց արդեն չի հուզում երկրորդ տեղը կզբաղեցնեն, թե երրորդ, նրանց համար դա արդեն անհաջողություն է։

«Նովոստի-Արմենիա». Մենք երրորդ անգամ անընդմեջ հայ շախմատիստների հաղթանակը օլիմպիադայում կտոնե՞նք։

Վ. Հակոբյան. Առաջինը լինելը միշտ դժվար է։ Կարևոր է դեր է խաղում հաջողությունը, որը մեր հետ էր նախորդ երկու օլիմպիադաների ժամանակ։ Անգամ ուժեղագույններին հաջողություն է պետք։ Մենք կփորձենք անել հնարավոր ամեն բան, իսկ այնտեղ արդեն ինչպես ստացվի։ Տղաներն անում են հնարավոր ամեն բան, անգամ ավելին։ Չէ՞ որ կարելի է փայլուն խաղալ, բայց երբ չի ստացվում ... Հաջորդ օլիմպիադան կանցկացվի Խանտի-Մանսիյսկում։ Այնտեղ հայկական խոշոր սփյուռք կա, շատ լավ ու հաճելի մարդիկ, մեր մասին միշտ հոգ են տանում, այնպես որ հավաքականը տեղում ևս աջակցություն կունենա։  

«Նովոստի-Արմենիա». Առաջ կար շախմատի խորհրդային դպրոց, և այժմ աշխարհի շատ հավաքականներ այսպես, թե այնպես համալրված են այդ դպրոցի սաներով։ Իսկ հիմա ո՞ր երկրները կարելի է պայմանականորեն «շախմատային» համարել։

Վ. Հակոբյան. Առաջ կար շախմատի խորհրդային դպրոց, կանանց շախմատի վրացական դպրոց։ Այժմ, իմ կարծիքով, այդ ամենն արդեն անցյալում է, քանի որ հայտնվել են համակարգիչներ, որոնք շախմատային խաղի հիմնական շարժիչն են։ Ֆրիտց և Ձկնիկ տեսակի շախմատային ծրագրերով կարելի է ամեն ինչ վերլուծել, ամենագլխավոր մարզիչը համակարգիչն է դառնում։  

Ինչ վերաբերում է դպրոցին, ապա այժմ շախմատի հանդեպ հետաքրքրությունն աճում է Չինաստանում, և անցած օլիմպիադան ապացուցեց դա։ Չինացիները միշտ բարձր տեղեր են հավակնում, և նրանց հավաքականը համալրված է լավ շախմատիստներով։ Ավանդաբար ուժեղ է Ուկրաինան։ Վերջին շրջանում շատ է ուժեղացել Ադրբեջանը։  

 «Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր ունեք դուք այս տարի։

Վ. Հակոբյան. Ապրիլի 14-ին ես կարևոր մրցաշար ունեմ, ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երկրորդ փուլը Նալչիկում։ Գրան-պրիին կմասնակցեն աշխարհի 20 լավագույն շախմաստիստները, որոնք Գրան-պրիի վեց փուլից ընտրում են 4-ը, որոնցում պատրաստվում են խաղալ։ Հետո, ես կմասնակցեմ Գրան-պրիի հինգերորդ փուլին Երևանում, որն անձամբ ինձ համար երրորդը կլինի, ինչպես նաև՝ վեցերորդ փուլին դեկտեմբերին։   

Եվս մեկ կարևոր մրցաշար է ինձ և հավաքականի համար Ստամբուլում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունը։ Մեզ համար այդ մրցաշարը կարևոր է նրանով, որ Հայաստանի հավաքականին դեռևս ոչ մի անգամ չի հաջողվել այն հաղթել։ Չնայած այն աշխարհի առաջնություն է կոչվում, բայց ընդհանրապես չի կարելի համեմատել օլիմպիադայի հետ։ Այս մրցաշարում հաղթանակը մեզ պետք է ամբողջական հավաքածուի համար, մենք հաղթել ենք բոլոր թիմային մրցումները, բացի աշխարհի առաջնությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։